
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Այսօր լրանում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը: Նա ծնվել է 1929 թ. հունիսի 17-ին, մահացել է Մոսկվայում, 1984 թ. օգոստոսի 13-ին: Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, Շախմատային Մոսկվա ամսագրի խմբագիր (1963-1966), 64 շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանի մասին մինչև հիմա լեգենդներ են պատմում: Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ: Նրա շախմատային հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել Ա. Նիմցովիչի Իմ համակարգը` գործնականում գիրքը: Բազմաթիվ անգամ ես ուսումնասիրել եմ այս գրքում ներկայացված պարտիաներն ու դիրքերը, և պատահական չէ, որ, ի վերջո, ողջ գիրքն անգիր եմ հիշում,- մի առիթով ասել է Պետրոսյանը Ժամանակակիցները` Տիգրան Պետրոսյանի մասին Թաքցնելու ոչինչ չկա. հաճախ ասում են, թե Պետրոսյանը տխուր է խաղում: Բայց, չգիտես ինչու, աշխարհի ուժեղագույն շախմատիստներն այդ տխրության համար չկարողացան պատժել նրան: Հիմա էլ Բոտվիննիկը ստիպված եղավ ճանապարհը զիջել Պետրոսյանին: Նշանակում է` նա այնքան էլ տխուր չի խաղում: Գրոսմայստեր Ս. Ֆլոր Բոտվիննիկ-Պետրոսյան մոսկովյան մրցամարտն անվանեցին հայ-հրեական ճակատամարտ` հանուն խորհրդային ժողովրդի փառքի (ուշագրավ է, որ հրեա Բոտվիննիկի կինը` Մարշինսկու թատրոնի հայտնի պարուհի Գայանե Անանովան, հայուհի էր, իսկ Տիգրան Պետրոսյանի կնոջ` Ռոնա Պետրոսյանի երակներում հրեական արյուն էր հոսում): Էստրադայի թատրոնի շենքում, որտեղ կայանում էին պարտիաները, երկրպագուների մեծ մասը հայեր էին, որոնցից շատերը հատուկ ժամանել էին Երևանից` աջակցելու իրենց հայրենակցին: Լրագրող Ե. Գիկ Անգլիական Հաստինգսում մի անգամ խաղում էի Տիգրան Պետրոսյանի դեմ: Ստանալով լավ դիրք` համարձակություն ձեռք բերեցի ու Տիգրան Վարդանովիչին ոչ-ոքի առաջարկեցի: Նա լուռ մնաց ու կատարեց իր հերթական քայլը, չնայած, ըստ կանոնների, պետք է, որպես պատասխան, ինչ-որ բան ասեր: Ես մտածեցի, որ Պետրոսյանն արդեն զգացնել տվող խլության պատճառով պարզապես չի լսել իմ առաջարկությունը: Սակայն խաղից հետո պարզվեց, որ նա ամեն ինչ լսել է, սակայն որոշել է ինձ անորոշության մեջ պահել: Այնպես որ, մի հավատացեք, թե Տիգրան Պետրոսյանը միշտ համաձայն էր ոչ-ոքի արդյունքի: Նա և բնավորություն ուներ, և խաղային ճարպկություն: Իսկ առանց դրանց ինչպե՞ս կարելի է աշխարհի չեմպիոն դառնալ: Ռուս գրոսմայստեր Ե. Սմեշնիկով Տիգրան Պետրոսյանի` աշխարհի չեմպիոն դառնալուց մեկ տարի առաջ ընկերներիս հետ միասին բախտ վիճակվեց նրա հյուրը լինել Երևանում: Հիանալի հիշում եմ առաջին երեկոն` օպերային թատրոնում: Դալիճը լեփլեցուն էր: Մենք տեղ էինք գրավել պատվավոր տեղերում: Լույսերը մարեցին, և ներկայացումն սկսվեց: Երաժիշտները նախաբանն էին նվագում, վարագույրը բարձրացավ: Հանկարծ նվագախումբը լռեց, և դահլիճում վառվեցին բոլոր լույսերը: Պարզվեց` Տիգրան Պետրոսյանը կնոջ` Ռոնայի հետ մի քիչ ուշացումով էր դահլիճ մտել: Ներկաները, կարծես հատուկ հրամանով, միանգամից կանգնեցին, լսվեցին հիացական բացականչություններ, և միայն այն բանից հետո, երբ Պետրոսյանները տեղավորվեցին, ամեն ինչ կրկին ընթացավ իր հունով: Հանդիսատեսը լռեց, լույսերը կրկին մարեցին, դիրիժորը նշան արեց նվագախմբին, և օպերան սկսվեց ամենասկզբից: Մի քանի օր անց Տիգրանն ինձ հրավիրեց տոնական երեկոյի` դպրոցական ուսուցչուհու տանը: Տարեց մանկավարժն ապրում էր քաղաքից դուրս, և այնքան էլ արագ տեղ չէիր հասնի: Տաքսի վերցրու, իսկ այնտեղ, որպեսզի չմոլորվես, ես կդիմավորեմ,- առաջարկեց Տիգրանը: Ի վերջո, երկար ճանապարհից հետո տեղ հասանք: Հանեցի դրամապանակս, որպեսզի վճարեմ, բայց տաքսու վարորդը հանկարծ հետ հրեց իմ ձեռքը: Ես տեսնում եմ, որ ձեզ սպասում է Տիգրան Պետրոսյանը: Իսկ մեծագույն շախմատիստի ընկերներից ես գումար չեմ վերցնում: Ռուս գրոսմայստեր Մ. Թայմանով Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը գրոսմայստեր Արտաշես Մինասյանը աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց վետերանների հետ: Բայց մինչ այդ նա սիրով խոսեց Տիգրան Պետրոսյան երևույթի, հայկական շախմատի վրա նրա թողած ազդեցության ու ապագայի հույսերի մասին: - Հայաստանում շախմատն սկսեց մասսայականություն վայելել այն բանից հետո, Երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն,- նշեց Ա. Մինասյանը:- Եվ հենց դրա արդյունքն է, որ այսօր հայկական շախմատն առաջատար դիրքեր է գրավում աշխարհում, իսկ մեր հավաքականն էլ երկու անգամ անընդմեջ հռչակվել է Օլիմպիական չեմպիոն: Ճիշտ է` 1963 թ., երբ Տիգրան Պետրոսյանը նվաճել է շախմատային թագը, ես դեռ ծնված չեմ եղել, սակայն հայրս ինձ հետո պատմել է, թե այդ իրադարձությունը շախմատային ինչպիսի ալիք է առաջացրել մեր երկրում: Տիգրան Պետրոսյանը շատ ուժեղ, պարզապես մեծագույն շախմատիստ է: Նա դիրքային խաղի վարպետ էր, գրեթե չէր պարտվում, և մեր երեխաները հիմա էլ շատ բան ունեն սովորելու նրանից: Իսկ Պետրոսյանի տակտիկայի էությունը չպարտվելն էր: Ճիշտ է` ես ավելի շատ հետևել եմ Տալի, Ֆիշերի խաղին, քանի որ ակտիվ շախմատ եմ սիրել, սակայն նրա ոճը ուրույն էր: Այդ ոճով խաղում է Գաբրիել Սարգսյանը, նույնպիսի խաղ էր ցուցադրում վաղամեռիկ Կարեն Ասրյանը: Թիմային պայքարում նման խաղաոճը մեծ առավելություններ է ապահովում: Երբ Տիգրան Պետրոսյանը հանդես էր գալիս ԽՍՀՄ հավաքականի կազմում, շատ մեծ լումա ներդրեց այդ թիմի հաջողություններում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հայաստանյան շախմատի այն ներկայացուցիչներից մեկն է, ովքեր ժամանակին շփվել են աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ: Մեր թղթակցի հետ զրույցում Սմբատ Լպուտյանը ներկայացնում է հայ չեմպիոնի մասին իր կարծիքը և պատասխանում Aysor.am-ի թղթակցի հարակից մի շարք հարցերի: - Միշտ սովորել ենք Տիգրան Պետրոսյանից: Թեև քիչ էր լինում Հայաստանում, սակայն երբ ժամանում էր Երևան, հանդիպում էր մեզ հետ ու լավ խորհուրդներ տալիս: Երբ միասին էինք լինում հավաքականի կազմում կամ հանդիպում էինք այս կամ այն մրցաշարի ժամանակ, փորձում էր մտքերով ու գաղափարներով օգտակար լինել: Մենք նրա ստեղծագործություններով ենք աշխատել ու կատարելագործվել: Երբ դեռ փոքր էի, ունեի երկու գիրք: Դրանցից մեկը Տիգրան Պետրոսյանինն էր, մյուսը` Կապաբլանկայինը: Որպես շախմատիստ` ես ձևավորվել եմ հենց այդ գրքերի ազդեցությամբ: Այսօր նշում ենք Պետրոսյանի 80-ամյակը, բայց երբեմն այնպիսի տպավորություն ունեմ, որ արդեն մեկ դար է` հպարտանում ենք Տիգրան Պետրոսյանով: Հպարտանում ենք և շարունակելու ենք հպարտանալ: - Ժամանակին շախմատային քննադատները հաճախ էին հայտարարում, թե Տիգրան Պետրոսյանը պաշտպանական խաղ է ցուցադրում, որ տխուր շախմատ է խաղում - Ես կասեի` Տիգրան Պետրոսյանը երբեք տխուր խաղ չի ցուցադրել: Ընդհակառակը` նրա պարտիաները միշտ էլ հետաքրքիր ընթացք են ունեցել: Պարզապես խաղաոճն էր շատ անսովոր: Տիգրան Պետրոսյանը մրցակցին պարզապես թույլ չէր տալիս խաղալ: Հասկանալով ու գնահատելով վերջինիս մտքերը` հայ մեծանուն շախմատիստը հակառակորդին հնարավորություն չէր տալիս ակտիվ գործունեություն ծավալել: Այնուհետև դիրքային խաղի ընկալման արվեստով կարողանում էր առավելություն ստանալ ու հասնել հաղթանակի: Հաճախ էր ոչ-ոքի արդյունքներ արձանագրում, բայց շատ լավ գիտեր, թե որքան ուժ էր պետք ներդնել այս կամ այն մրցաշարում: Եթե անհրաժեշտ էր լինում ակտիվություն դրսևորել, կերպարանափոխվում էր: Ըստ իս` Տիգրան Պետրոսյանի պարտիաների շնորհիվ շախմատային շատ գիտելիքներ կարելի է ստանալ Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան Սպորտ Էքսպրեսը, Պրահան, կապված ֆինանսական ճգնաժամի հետ, հրաժարվել է հայտ ներկայացնել` Օլիմպիադա-2020-ի անցկացման համար: Այդպիսի որոշում է ընդունվել քաղաքային խորհրդի նիստում: Քաղխորհրդի անդամները միաձայն քվեարկել են հայտի ներկայացման դեմ: Հիշեցնենք, որ Պրահան հավակնում էր կազմակերպել նաև Օլիմպիադա-2016-ը, սակայն չկարողացավ հայտնվել եզրափակիչ քառյակում (Մադրիդ, Չիկագո, Տոկիո, Ռիո դե Ժանեյրո): Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հրապարակել է Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի նախնական խաղացանկը: Առաջին տուրը կայանալու է օգոստոսի 15-ին: Երկրի չեմպիոն Մանչեսթեր Յունայթեդն առաջին խաղում կհյուրընկալի ուժեղագույնների մրցաշարի նորեկ Բիրմինգհեմին: Լիվերպուլը մրցաշրջանը կսկսի Տոտենհեմի հետ արտագնա խաղով: Չելսին Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ տանը կխաղա Հալլ Սիթիի հետ, իսկ Արսենալը կհյուրընկալվի Էվերտոնին Երևանի Արարատը շարունակում է կորուստներ կրել: Այս անգամ թիմից հեռացել և իր նախկին ակումբ` Կիլիկիա է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սարգիս Մովսիսյանը` լեգենդար ֆուտբոլիստ, Հրազդան մարզադաշտի այժմյան տնօրեն Հարություն Քեհեյանի թոռը: Ակումբներն ընդհանուր հայտարարի են եկել, և ֆուտբոլիստն այսուհետ կպաշտպանի Կիլիկիայի մարզական պատիվը: Սպասվում է, որ Կիլիկիան նոր համալրում է ունենալու: Ինչպես երևում է, Կիլիկիա ակումբի ղեկավարությունը գոհ է գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կատարած աշխատանքի արդյունքներից և պատրաստվում է նոր համալրումների միջոցով կրկին վերականգնել Կիլիկիայի երբեմնի բարի ավանդույթները: Ավելացնենք, որ Արարատում են հանդես գալիս նաև Կիլիկիայի նախկին ֆուտբոլիստներ Նշան ու Սերգեյ Էրզրումյանները: Հայաստանի ազգային, երիտասարդական հավաքականների ու Երևանի Փյունիկի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի քանի ակումբներ էին հետաքրքրվում, այդ թվում` արգենտինական Բոկա Խունիորսը և ֆրանսիական Լիոնը Ինչպես այսօր մեր թղթակցին տեղեկացրեց Փյունիկ ակումբի մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը, Հենրիխ Մխիթարյանը երեկ մեկնել է Ուկրաինա` խաղալու Դոնեցկի Մետալուրգի կազմում: Առայժմ հայտնի չէ` արդյոք նա մեկնել է պայմանագի՞ր ստորագրելու, թե՞ դեռ պետք է փորձաշրջան անցնի: Ամեն դեպքում` ակումբի ու ֆուտբոլիստի որոշումը պետք էթ բացատրվի հայ ֆուտբոլասեր հասարակայնությանը` նկատի ունենալով այն փաստը, որ այդ թիմում հայաստանցի մեծ թվով խաղացողներ են ժամանակին հանդես եկել ու զրկվել իրենց լավ մարզավիճակից Այս լուրերն առավել մանրամասն www.aysor.am կայքում:
ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ԵՎ ՄՈՒՍԱՎԻԻ ՄԻՋԵՎ ԷԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և նախագահի թեկնածու Հոսեյն Մուսավիի միջև էական տարբերություն չի տեսնում: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է CNBC ...ԻՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1
Արդեն 5 օր է, ինչ Իրանում իրավիճակը սրված է: Թեհրանի փողոցներում բողոքի ակցիաներ են անցկացնում ոչ միայն ընդդիմության, այլև` նախագահական ընտրություններում վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցները: ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանձնարարական է տվել հունիսի 16-ից Վրաստանում և Աբխազիայում ՄԱԿ-ի առաքելության գործունեության դադարեցման մասին: Ինչպես փոխանցում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը, Պան Գի Մունը հույս ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Այսօր Երևանը կհյուրընկալի Սիրիայի ախագահ Բաշար Ալ-Ասադին և նրա տիկնոջը` տիկին Ասմա Ալ-Ասադին: Բաշար Ալ-Ասադին Հայաստան է ժամանում երկօրյա պաշտոնական այցով` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հրավերով: Այսօր ՀՀ ...ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Ավարտին է մոտենում այս տարվա ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի համար մեկնարկած 12 շաբաթանոց բժշկական վարժանքը: Իր բնույթով եզակի այս վարժանքներն առաջին անգամ են անցկացվում ՀՀ զինված ուժերում: Ավարտից ...ԱՎԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՆՎԵԼ ՋԱՎԱԴՅԱՆԸ, ԻՍԿ ԿԵՆՏՐՈՆԸ` ԳԱԳԻԿ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԸ
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 89-րդ հոդվածի համաձայն` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներ: ...Ա ԳՐԻՊ. ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱԿՎԵԼ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Հոնկոնգի կառավարությունը կքննարկի Ա գրիպի պատճառով բոլոր ավագ դպրոցների փակման հարցը, եթե աշակերտների մոտ կրկին Ա գրիպի դեպքեր հայտնաբերվեն: Այս մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, տեղեկացրել ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը 3G ՌՈՈՒՄԻՆԳԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ Է ԿՆՔԵԼ 14 ԵՐԿՐՆԵՐԻ 16 ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ
Իր 3G ցանցի մեկնարկումից հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ը միաժամանակ նաև սկսել է մատուցել 3G ռոումինգի ծառայություն, որպեսզի արտերկրում գտնվող իր բաժանորդները նույնպես կարողանան օգտվել գերարագ շարժական ինտերնետի ընձեռած ...40 ՀԱԶԱՐ ԲԱԺԱՆՈՐԴԻ ՋՐԱՉԱՓԵՐԻ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՆՑԵԼ Է
Երևան ջուր ընկերության կողմից սպասարկվող 40 հազար բաժանորդների ջրաչափերի պիտանելիության ժամկետն անցել է: Այս մասին օրերս փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ հանդիպմանը հայտնել ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ. 17.06.2009
Առավոտ. ԼՂՀ հարցի կարգավորման չեմպիոնական տարբերակը Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ մտել է սովետական կարգերի ժամանակ, հիմա, եթե Ադր֊բեջանն այսօր խոսում է տարածքային ամբողջականության մասին, մեր նախագահի ...ՔԱՀԱՆԱՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգազանց ընթացքի համար կարգալույծ է հռչակվել Տ. Վարդան քահանա Վարդանյանը: Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ ...ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԱՄԵՆԱՈՃԱՅԻՆ ՏՂԱՄԱՐԴՆ Է
Ըստ OnePoll.com հարցումների արդյունքների ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ետևում թողնելով կանանց սիրելի Բրեդ Փիթին, աշխարհում ամենաոճային տղամարդկանց հիթ-շքերթում առաջին տեղն է զբաղեցնում: Շնորհիվ իր բարձրաճաշակ ...«ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ»` ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԻՆ
Հունիսի 21-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի մշակույթի նախարարությունը Երևանում և հանրապետության մարզերում անցկացնում են Երաժշտության տոն միջոցառումը` բացօթյա, կենդանի հնչողությամբ և ...ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆ Է ՍՏԱՑԵԼ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը հրաման է արձակել Գավառի մանկատան նախկին սան, 2006 թվականի շահառու Ս. Թ. Նահապետյանին ք.Երևան, Արարատյան -շենք, բնակարան - հասցեում բնակարան տրամադրելու ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՉԻՆ ՇԻՆԱՐԱՐՆԵՐ
Հունիսի 16-ին, ժամը 18.00-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով կան զոհեր: Կոտայքի մարզային փրկարարական վարչությանը հանձնարարվել է պարզել դեպքի մանրամասները: ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԾԱՌԻՑ ԿԱԽՎԱԾ ԴԻԱԿ
Նախօրեին, ժամը 10.20-ին Երևանի Ավան համայնքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ բուսաբանական այգու տարածքում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդ, որին ծառից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների ...ՈՒԺԵՂ ԿԱՐԿՈՒՏ ԵՎ ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎ. ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐՉԸ ՃՇՏՎՈՒՄ ԵՆ
Նախօրեին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Վանաձորում տեղացած հորդառատ անձրևի և կարկտի հետևանքով անձրևաջրերը լցվել են կայարանամերձ, 3-րդ մասի և քիմիական գործարանի թաղամասերի բնակելի տների նկուղները ...Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ԻՐԱՆՈՒՄ ՄՈՏԱԿԱ ՕՐԵՐԻՆ
Իրանում այժմ ակտիվ քաղաքական ճգնաժամ է. ընթացող բողոքի ցույցերը մոտակա ժամանակներում կավարտվեն, և ճգնաժամը կթևակոխի անտեսանելի շրջան: Նման կանխատեսմամբ այսօրվա ասուլիսում հանդես եկավ Նորավանք գիտակրթական ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ. ԿԱՐԾՈՒՄ Է ԻՐԱՆԱԳԵՏԸ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության հետագա 4 տարիների ընթացքում հայ-իրանական հարաբերությունները էլ ավելի կխորանան: Այդ մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նա համոզված ...ԼՈԲԻ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌ, ԴԴՄԻԿ. ՏԻԿԻՆ ՕԲԱՄԱՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ Է ԱՐԵԼ
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման 50 կգ բանջարեղեն է հավաքել Սպիտակ տան իրենց հողամասից: Նա հավաքել է սալաթ, լոբի, կանաչ ոլոռ և դդմիկ: Տիկին Օբամայի հետ միասին բերքահավաքին մասնակցել են նաև դպրոցականներ, ...ՀՈԳԵԲԱՆ. ԻՆՁ ՄԻՇՏ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՊԱՐԱԴՈՔՍԱԼ ՄԻ ԵՐԵՎՈՒՅԹ` ԹՇՆԱՄՈՒՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՀԱԿՈՒՄԸ
Այսօր նորաբաց Արմատ մամուլի ակումբում ազգային հոգեբանություն, գաղափարախոսություն, էթնոքաղաքականություն (հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում) թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին հոգեբան ...Ի՞ՆՉ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹԵՀՐԱՆԻ ԵՎ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ
Նախագահական ընտրություններից հետո Թեհրանում և Երևանում (2008-ի մարտ) կատարված իրադարձությունների միջև իրանագետ Սևակ Սարուխանյանը միայն մեկ ընդհանրություն է տեսնում: Դա այն է, որ բախում է տեղի ունեցել ...DIGITEC BUSINESS ՖՈՐՈՒՄԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 30 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՀԱՍՆԻ 1500-Ի
Հունիսի 19-ին կմեկնարկեն DigiTec Business 2009 և Microsoft Innovation ֆորումները: Իսկ մինչ այդ` նույն օրը` ժ.10:00-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված ...ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ «ԿԱՅՈՒՆ Է»
Դեղորայքակայուն տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում հիվանդության դեմ պայքարի բուժսենյակներ են ստեղծվել մայրաքաղաքի ևս երեք համայնքներում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Տուբերկուլոզի ազգային ...ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՎԱՐԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Այսօր Երևանի քաղաքապետարանում ստորագրվել է եռակողմ հուշագիր` Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի, Երևանի քաղաքապետի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի միջև: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ...ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանն ամառային մեկամսյա արձակուրդից հետո` հունիսի 15-ից վերսկսել է 2009-2010 թթ. նոր ուսումնական տարին: Ինչպես տեղեկացրին Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանից, այժմ ...ԲՋՆԻՆ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎՈ՞ՒՄ Է
Այսօր ուժի մեջ է մտել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` Բջնի գործարանը սնանկ ճանաչելու մասին: Ըստ այդմ, նշանակվել է սնանկության գործով կառավարիչ, որն ի թիվս այլ պարտավորությունների, ...ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր նախագահ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դռնփակ նիստ է գումարել: Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովը ...64 ՄԼՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է վարկային խոշոր համաձայնագրերի ստորագրման արարողությանը: ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ ԲԲԸ-ի, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի, Եվրոպական ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ, ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՔԱՅԼ, ԹԵ՞ ՈՒՇԱՑԱԾ…
Ըստ Աշոտ Բլեյանի, համաներում պետք է տարածվի մարտի 1-ի գործի հետ կապված բոլորի վրա` առանց խտրականության: Համաներումն այս փուլում, այս պահին, հարցի քաղաքական լուծումն է, իսկ սրանից չօգտվել անկարելի է,- ...ԴԱՄԱՍԿՈՍՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Սիրիան պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ Սիրիայի նախագահ ...ՉԻՆ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏԻ ԱՌԹԻՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Հունիսի 16-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 4 քաղաքացիներ: Ոստիկանությունից ...Ս. ՕՀԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Րինա Պանդեյին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: Այս մասին հայտնեց ՊՆ մամուլի ...ԼԱՎ Է ԿՈՒՅՐ ԱՉՈՔ, ՔԱՆ ԿՈՒՅՐ ՄՏՈ՞Ք
Ջերմուկը, Սևանն ու Ծաղկաձորը մեր հպարտությունն են: Մեզ համար շատ թանկ ու կարևոր մշակութային, բնապահպանական կենտրոններ են: Ինձ զարմացնում է այն, որ կարող են որևէ որոշում ընդունել, ըստ որի պետք է այդ քաղաքները ...ՔԱՆԻ՞ՍՆ ԵՆ «ԿՈՒԼ ՏՎԵԼ ԽԱՅԾՆ» ՈՒ ՁԻՈՒ ՄԻՍ ԳՆԵԼ
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը նախօրեին մայրաքաղաքի Գումի շուկայի տարածքին հարող մսի վաճառքի տաղավարներում անցկացրած մոնիտորինգի ժամանակ ...ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԱՊՐՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐ ԵՎ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՇՏ
Ապրում են դժվար և մեռնում են հեշտ... Սրանք հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի խոսքերն են: Խոսքեր, որոնք հստակ բնութագրում են 20-րդ դարի տաղանդավոր գրողին. բավականին դժվար կայնքով ապրած բանաստեղծը ավտովթարի ...ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով, որ սա դեսպանի վերջին աշխատանքային ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոսսին: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ»
Այսօր մեկնարկեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնական այցը Հայաստան: Բաշար ալ-Ասադին Սերժ Սարգսյանն ընդունեց իր նստավայրում, որտեղ և կայացավ Սիրիայի նախագահի դիմավորման պաշտոնական ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՍԵԼ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԱՐԱԲ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԱԽՏԻՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել լուսահոգի նախագահ Հաֆեզ ...ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ 1320 ԲՆԱԿԱՐԱՆ
Գլենդել Հիլզ ՓԲԸ-ն Գյումրիում իրականացնում է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիրը: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Գլենդել Հիլզ ...ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ 398 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
Գլենդել Հիլզ ՓԲԸ-ն բնակելի տների կառուցման աշխատանքներ է իրականացնում նաև Լոռու և Շիրակի մարզերի 36 գյուղական համայնքներում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գլենդել Հիլզ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահե ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԱՂԻԿՆԵՐ ԴՐԵՑ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ
Այսօր լրացավ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը: Շախմատի կենտրոնական տանը, որը նրա անունն է կրում, այսօր մի շարք միջոցառումներ էին պլանավորվել` մեծ շախմատիստի հոբելյանը նշելու ...Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հանրապետության նախագահի Համաներում հայտարարելու մասին առաջարկության մեջ փոփոխություն կատարելու մասին առաջարկություն է ներկայացրել արդարադատության ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ
Այսօր հանրապետության բոլոր քննական կենտրոններում հրապարակվել են Օտար լեզու առարկայի միասնական քննության արդյունքները: Այս մասին տեղեկացանք Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից: ...ՄԻՆՍԿԸ ԿՐԿԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՄՈՍԿՎԱ
Այսօր պաշտոնական Մինսկը Մոսկվա է ուղարկել նոր պատվիրակություն` ի դեմս գյուղատնտեսության և պարենի, առողջապահության նախարարների: Բելառուսի այս երկու գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ են վարում ...ԻՐԱՆՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Հարևան Իրանում մոտ 30 մարդ է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են վերջին օրերին երկրում լարված իրավիճակ առաջացնելու մեջ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Իրանի ազգային անվտանգության ...ԱՅԺՄ «ՄԻԿԱՆ» ԱՌՋևՈՒՄ Է 2:1 ՀԱՇՎՈՎ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր տեղի է ունենում 11-րդ տուրից հետաձգված մեկ հանդիպում: Բայց այն իր սկբունքայնությամբ այժմ հայասստանյան ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում ...ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է ՄՈՏ 15 ՀԱԶԱՐ ՀԱՅ
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է ՌԴ-ի Կալինինգրադի մարզի Հայ ազգամշակութային տարածաշրջանային ինքնավարություն հ/կ և հոգաբարձուների խորհրդի պատվիրակությանը` Ֆելիքս Գևորգյանի գլխավորությամբ: ...ՆԱԽԱՐԱՐԸ ՍԻՐԻԱՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔՈՎ
Հալեպի Քարեն Եփփե ազգային ճեմարանի 10-րդ դասարանի աշակերտների արդեն երկրորդ պատվիրակությունն է այցելել սփյուռքի նախարարություն: Ողջունելով սիրիահայ պատանիներին և աղջիկներին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ...ՎԱՆԱՁՈՐՈՒՄ 16 ԸՆՏԱՆԻՔ ԱՅՍՕՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ՏՈՆԵՑ
Այսօր Վանաձորի Տարոն-3 թաղամասում նոր տեխնոլոգիայով կառուցված տներում բնակարանամուտ նշեցին երկրաշարժից ի վեր տնակներում բնակվող 16 ընտանիք: Ծրագրի նախաձեռնողը ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի նախագահ, ամերիակահայ ...ՏԱՍՆՎԵՑ ՏԱՐԻ Է ՄՈՆԹԵՆ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) մահվան 16-րդ տարելիցն է: Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղ ժամանելով 1991 թվականին` Մոնթե Մելքոնյանը հաջորդ օրն իսկ ներգրավվել է Շահումյանի շրջանի ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Այսօր լրանում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը: Նա ծնվել է 1929 թ. հունիսի 17-ին, մահացել է Մոսկվայում, 1984 թ. օգոստոսի 13-ին: Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ ...
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԱՊՐՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐ ԵՎ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ ՀԵՇՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ
ԼՈԲԻ, ԿԱՆԱՉ ՈԼՈՌ, ԴԴՄԻԿ. ՏԻԿԻՆ ՕԲԱՄԱՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ Է ԱՐԵԼ
ԿՐԿԻՆ ԱԷՐՈԲՈՒՍ. ՎԹԱՐԱՅԻՆ ՎԱՅՐԷՋՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԵՐԿՈՒ ԻՆՔՆԱԹԻՌ

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ
ԹՈՒՐՔԻԱ. ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ. ՄԱՄՈՒԼԻ «ՑԻՏԱՏ». «168 ԺԱՄ». «ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿՐԿԻՆ ՏԵՍՆԵԼ ԳԱՌՆԻՆ»
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԿԱՐՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՀՈՒՆԻՍԻ 20-Ն Է
ՔԱՆԻ՞ՍՆ ԵՆ «ԿՈՒԼ ՏՎԵԼ ԽԱՅԾՆ» ՈՒ ՁԻՈՒ ՄԻՍ ԳՆԵԼ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻՆ ԴՈՒՐՍ ՉԵՆ ՀԱՆԻ. «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԾԵԾՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ»

- 1500 Ծնվեց քանդակազարդող հայ վարպետ Քիրամ Կազմողը:
- 1847 Վիեննայում Մխիթարյանները հրատարակում են «Եվրոպա» շաբաթաթերթը, ապա կիսամսյա հանդեսը:
- 1869 Թիֆլիսում իր առաջին տարեշրջանն սկսեց Գայանյան օրիորդաց դպրոցը:
- 1887 Շուշիում ծնվեց նշանավոր կուսակցական հասարակական-քաղաքական գործիչ, ականավոր պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1929 Ծնվեց աշխարհի շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:
- 1965 Երևանում բացվում է Ավ. Իսահակյանի արձանը:
- 1971 Խորհրդային գաղտնի ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ Պարույր Սևակը: (Ծնվ. 1924թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

