
ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԵՄԱՆԵՐԸ ՇՐՋԱՆՑՎԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ
- Վաղը` հունիսի 17-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը: Այցելության շրջանակներում Սիրիայի առաջնորդը հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Բաշար Ալ-Ասադի և նրա տիկնոջ` Ասմա Ալ-Ասադի երևանյան այցելության ծրագրում առկա են նաև մի շարք մշակութային միջոցառումներ, որոնց թվում նաև` այցելություն Մատենադարան: Սիրիայի նախագահի պաշտոնական այցելությունն իր տեսակի մեջ թեև եզակի չէ, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունի` տարածաշրջանային առումով: Նման գնահատականի նախադրյալները բազմաթիվ են, և, կարծում ենք, այցելությունից առաջ որոշ դիտարկումներ ներկայացնելու կարիքը կա: Սիրիան առանցքի երկիր, բայցև` առանցքային Սիրիան հանդիսանում է Մերձավոր Արևելքի և Միջերկրականի առանցքային դերակատարներից մեկը: Այդ իրողությունն առավել լայն պատկերացնելու համար, կարծում ենք, արժե մի փոքր տեղեկանքային բնույթի անդրադարձ կատարել երկրին, նրա պատմությանն ու ժողովրդին: Նախ` երկրի անվանման ծագման մասին: Սիրիա անվանունն առաջացել է Ասորիք տեղանվան սեմիթական տարբերակից` Սիրիոն: Ժամանակկից Սիրիայի տարածքը հանդիսանում է մարդկային քաղաքկրթության բնօրաններից մեկը և գիտականորեն ապացուցված է, որ այս տարածքներում հնագույն քաղաքակրթություններ են ձևավորվել դեռևս 6000 տարի առաջ: Բնականաբար, այդ տևական ժամանակահատվածում այն հայտնվել է ամենտարբեր մշակույթների ազդեցության ու տարբեր ժամանակների հզորագույն տերությունների գերիշխանության տակ. եգիպտացիներ, խանաիտներ, ասորիներ, բաբելոնացիներ, պարսիկներ, հույներ, հայեր, հռոմեացիներ, բյուզանդացիներ, արաբներ, խաչակիրներ: Ուշ միջնադարում Սիրիայի տարածքը գտնվում էր Օսմանյան տիրապետության տակ, իսկ առաջին աշխարհամարտից հետո երկրի մանդատը հանձնվեց Ֆրանսիային: Եվ վերջապես` երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սիրիան ձեռք բերեց լիակատար անկախություն: 1958-1961թթ. կարճ ժամանակահատվածում Սիրիան Եգիպտոսի հետ միասնական պետություն էր կազմել` Արաբական միասնական հանրապետությունը, որի փլուզումից հետո էլ սկսվեց ժամանակակից Սիրիայի պատմությունը: Նշված փաստերը ներկայացնում ենք մեկ պատճառով` ցույց տալու համար, թե ինչ մշակութային բազմազանության, պատմական ինչպիսի ժառանգության կրող է ժամանակակից Սիրիան, որը ի պատիվ այդ երկրի իշխանությունների կարողացել է ամփոփել այդ ողջ ժառանգությունը, տեր դառնալ դրան և ապահովել էթնիկ, կրոնական ու մշակութային բազմազանությամբ աչքի ընկնող հասարակության ներդաշնակ համակեցությունը: Սրանով հանդերձ Սիրիան ավանդաբար ցածր գնահատականների է արժանանում միջազգային տարաբնույթ իրավապաշտպան կառույցների կողմից: Ավելին` Ջորջ Բուշի կողմից չարի առանցք քարոզչական կաղապարի ներդրվելուց հետո, Սիրիան ևս ընդգրկվեց այդ ցուցակում` համալրելով միջազգային հանրության մեծամասնության կողմից մեկուսացման ենթարկված այնպիսի երկրների շարքը, ինչպիսիք են Իրաքը (մինչև Սադամ Հուսեյնի տապալումը), Իրանը, Հյուսիսային Կորեան, Աֆղանստանը (մինչև թալիբների ռեժիմի տապալումը), Բելառուսը, Կուբան: Նման գնահատականի արժանանալու արտաքին պատճառներին կանդրադառնանք: Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա պետք է նկատել, որ արևմտյան չափնիշներով սիրիական ժողովրդավարությանը տրված գնահատականներն ինչ-որ առումով հիմնավորված են: Այստեղ սկսած 1963 թվականից ի վեր գործում է արտակարգ ռեժիմ, որի պայմաններում իրավապահները լայն լիազորություններ են ստացել ու ժամանակ առ ժամանակ տեղ են գտնում քաղաքացիների իրավունքների ոտնահարումներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ անկախությունից ի վեր այս երկիրը գտնվում է պատերազմական դրության մեջ (Իսրայելի հետ) և մինչ օրս էլ նրա տարածքների մի մասը (Գոլանի բարձունենքր) օկուպացված են Իսրայելի կողմից: Բացի այդ միջազգային հանրության կողմից Սիրիային ընկալելու դժվարությունները կապված են երկրում հաստատված քաղաքական համակարգով և սառը պատերզմի տարիներից մնացած իներցիոն պատկերացումներով: Սիրիայում 1960-ական թվականներին տեղ գտած բազմաթիվ ռազմական հեղաշրջումների արդյունքում, ի վերջո, 1971 թվականին իշխանության եկավ Հաֆեզ Ալ-Ասադը, ով ներկայացնում էր երկրի ալավիտական փոքրամասնությունը: Վերջինիս հաջողվեց ստեղծել կայուն քաղաքական համակարգ, որտեղ ներդաշնակվեցին շահերի տարբեր խմբերի` ազգային ու կրոնական փոքրամասնությունների, ռազմական ու տնտեսական գործիչների, հետաքրքրությունները: Հաֆեզ Ալ-Ասադը կառավարեց մինչև 2000 թվականը, իսկ նրա մահվանից հետո երկրի նախագահի պաշտոնում ընտրվեց որդին` Բաշա Ալ-Ասադը: Հասկանալի է, որ շուրջ երեսուն տարվա անընդմեջ կառավարումն ու իշխանությունը որդուն ժառանգելը (ի դեպ Ադրբեջանում կիրառվել է հենց սիրիական մոդելը) դասական ավտորիտարիզմի դրևորումներ են, և եթե հավելենք նաև, որ Սիրիան հակաարևմտյան դիրքորոշում է ունեցել սառը պատերազմի տարիներին, պարզ կլինի, թե ինչու է Սիրիան ժամանակ առ ժամանակ հիշատակվում առանցքի երկրների շարքում: Ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Յուրաքանչյուրը կարող է իր գնահատականը տալ: Սակայն իրականությունն այն է, որ Սիրիայում գործող ռեժիմը, անկախ սուբյեկտիվ գնահատականներից ու կարծիքներից, կարողացել է ապահովել ծայրահեղ բազմազան հասարակության ներդաշնակ, հանդուրժողական համակեցությունը և միևնույն ժամանակ` երկիրը դարձնել տարածաշրջանում հավասարակշռության ապահովման անփոխարինելի գործոն: Դամասկոսի դիրքը Մերձավոր Արևելքում Հասկանալու համար, թե որքան կարևոր դիրք ունի Սիրիան մերձավորարևելյան քաղաքական, աշխարհաքաղաքական քարտեզում, անհրաժեշտ է դիտարկել Դամասկոսի և նրա անմիջական հարևանների հարաբերությունները, ինչպես նաև նրա տեղն ու նշանակությունը արաբական ու իսլամական աշխարհում: Անկախության ձեռքբերումից հետո Սիրիան ամենաբարդ հարաբերություններն ունի Իսրայելի հետ: Սիրիան արաբական այն եզակի երկրներից է, որ Իսրայելի հետ շարունակում է մնալ պատերազմական դրության մեջ: Ինչպես նշվեց, Իսրայելի վերահսկողության տակ են գտնվում Գոլանի բարձունքները և այդ հանգամանքը, ինչպես և Պաղեստինի հարցը, ստիպում են Դամասկոսին դեմ հանդես գալ Իսրայելի մոտեցումներին, որոնք արտացոլվում են Սիրիայի տարածաշրջանային քաղաքականության ողջ սպեկտրում` սկսած Լիբանանից, վերջացրած իրանական խնդրով: Սիրիան բարդ հարաբերություններ ունի նաև հյուսիսային հարևանի` Թուրքիայի հետ: Թուրք-սիրիական հարաբերություններն, իհարկե, ինչ-որ իմաստով ածանցված են թուրք-իսրայելական դաշնակցային հարաբերություններից, սակայն Անկարայի հետ ուղղակի խնդիրներն էլ բավարար են հարաբերություններին նորմալ գնահատականը տալուց խուսափելու համար: Դամասկոսը Թուրքիայի հետ տարածքային չլուծված խնդիր ունի` Աղեքսանդրեկի կամ Իսքենդերունի սանջակի հարցը: Ալավիտներով բնակեցված այս տարածքը, որն այսօր վերահսկվում է Թուրքիայի կողմից, ժամանակին Սիրիայից անջատվել ու Թուրքիային է տրվել Ֆրանսիայի կողմից: Սակայն Սիրիան այն համարում է իրենը և չի դադարեցնել այդ առումով պահանջատիրությունից: Թուրք-սիրիական հարաբերություններում բարդություններ կան նաև տնտեսական (բնապահպանական) հարցերով: Խոսքը մասնավորապես վերաբերում է Եփրատի ջրերի օգտագործմանը: Եփրատ գետը, որը մեծապես անապատային կլիմա ունեցող Սիրիայի համար կենսական նշանակություն ունի, սկիզբ է առնում Թուրքիայի տարածքում (Հայկական լեռնաշխարհում), ինչի օգտվելով Թուրքիան ջրամբարների համակարգ է կառուցել (աշխարհում ամենախոշոր ջրամբարներից մեկը` Աթաթուրքի անվան ջրամբարն, արդեն իսկ գործարկվել է)` դրանով իսկ նվազեցնելով գետի հոսքի ծավալները ստորին հոսանքում: Սրանից զատ թուրք-սիրիական հարաբերություններում օրակարգային է նաև քրդական հարցը: Սիրիայի հյուսիսային շրջաններում քիչ չեն քրդերը, ովքեր իրենց թուրքաբնակն (ինչպես և իրանաբնակ ու իրաքաբնակ) ազգակիցների հետ զուգահեռ, փորձում են անկախ պետություն ձևավորել: Այս հարցում Թուրքիան ու Սիրիան, կարծես թե, բնականան դաշնակիցներ են, սակայն անգամ այստեղ նրանք շատ հաճախ հանդես են գալիս որպես հակառակորդներ` փորձելով յուրաքանչյուրն իր հերթին ճնշում գործադրել միմյանց վրա` շահարկելով քրդական խաղաքարտը: Վերջին շրջանում Լիբանանի հարցում ևս Սիրիան լուրջ խնդիրներ ունի: Թեև քաղաքացիական պատերազմի տարիներին ու դրան հաջորդած մեկուկես տասնամյակի ընթացքում Սիրիան լիբանանյան ներքաղաքական գործընթացների գլխավոր դերակատարն էր, սակայն Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից և այդ հարցում միջազգային հանրության կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներից հետո Դամասկոսը հայտնվել է պաշտպանվողի դերում: Ոչ վաղ անցյալի զարգացումների արդյունքում Սիրիան ստիպված եղեվ տեղի տալ միջազգային ճնշումներին ու դուրս բերել սեփական զորակազմը Լիբանանի տարածքից, ինչին երբեմնի ոչ ֆորմալ գաղութի կողմից հետևեց հակասիրիական քաղաքականությունը: Այս իրողության վերջին փաստագրումը Լիբանանում անցած ամիս կայացած խորհրդարանական ընտրություններն էին, որոնցում պրոսիրիական դաշինքը պարտություն կրեց: Ավանդաբար Սիրիայի հարաբերությունները բարդ են նաև արևելյան հարևանի` Իրաքի հետ: Այս հակադրությունը տասնամյակների պատմություն ունի և պայմանավորված է արաբական աշխարհում լիդերության մրցավազքի, տարածաշրջանում ունեցած հավակնությունների գործոնով: Այդ մրցակցությունը հատկապես թեժ էր այն ժամանակ, երբ երկու երկներում էլ իշխանության եկավ արաբական Բաաս (Վերածնունդ) ձախ ուղղվածության կուսակցությունը` Սիրիայում Հաֆեզ Ալ-Ասադի, իսկ Իրաքում Սադամ Հուսեյնի գլխավորությամբ: Արաբական երկու պետությունների միջև հակադրությունն այն աստիճան խորն էր, որ 1980-ական թվականներին` իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, ի տարբերություն մյուս արաբական երկրների Սիրիան որդեգրեց պրոիրանական մոտեցում: Իրանի հետ դաշնակցային հարաբերությունները նշված պատերազմով չսահմանափակվեցին: Այսօր էլ այս երկու երկրները, որոնք ամերիկյան վարչակազմի կողմից ստացել են առանցքի երկրներ որակումը, շարունակում են սերտ համագործակցել բազմաթիվ ոլորտներում: Տեղեկություն կա նաև, որ Սիրիան ու Իրանը բանավոր դաշնակցային համաձայնություն ունեն այն մասին, որ արտաքին ագրեսիայի ենթարկվելու դեպքում փոխօգնության են հասնելու միմյանց: Այս ամենով հանդերձ Սիրիան առավել ի տարբերություն Իրանի, շատ ավելի բաց է Արևմուտքի ու միջազգային հանրության հետ համագործակցության հարցում: Ավելին` Բաշար Ալ-Ասադի կառավարման տարիներին երկիրը Արևմուտքի հետ երկխոսություն ծավալելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, որի արդյունքներից մեկն էլ անշուշտ Լիբանանից սիրիական զորքերի դուրսբերման որոշումն է: Նմանօրինակ մեկ այլ դրևորում է Ռաֆիկ Հարիրիի սպանության քննության միջազգային տրիբունալի հետ համագործակցությունը: Մի խոսքով, Սիրիան դանդաղ քայլերով փորձում է կոտրել Արևմուտքի հետ տարանջատող պատը, որը ի թիվս օբյեկտիվ գործոնների, կանգուն է նաև հետսառըպատերազմյան կաղապարված մոտեցումների շնորհիվ: Տարածաշրջանում Սիրիայի նշանակությունն ամփոելու համար նշենք նաև, որ այն առանցքային դերակատարություն ունի Արաբական լիգայի և Իսլամական կոնֆերանսի նման կառույցներում: Այդ դերը Սիրիան ստացել է ինչպես Ալ-Ասադների իշխանության տարիներին գրանցած ձեռբերումների ու հմուտ արտաքին քաղաքականության շնորհիվ, այնպես էլ ավանդույթի ուժով: Ի վերջո Սիրիան հանդիսանում է արաբական ու իսլամական քաղաքակրթության ծաղկուն շրջաններից մեկի` Օմայան խալիֆայության սիրտը և կրում է Դամասկոս մայրաքաղաքն ունենալու պատմական պատասխանատվությունը: Այս բոլոր գործոնները հանգեցրել են նրան, որ պաշտոնական Դամասկոսը լսելի լինի ոչ միայն տարածաշրջանային կառույցներում: Չնայած իր նկատմամբ եղած հակասական տրամադրություններին, հարևանների հետ բարդ հարաբերություններին, տարածաշրջանի երկրները բազմաթիվ անգամ հենց Սիրիային են լիազորել ներկայացնելու իրենց ՄԱԿ Անվտանգության խորհրդում: Իսկ դա խոսուն փաստարկ է: Ի՞նչ օրակարգով է գալիս Բաշար Ալ-Ասադը Հայ-սիրիական կապերն ու առնչություններ, անշուշտ, հազարմայակների պատմություն ունեն: Դրանց անդրադառնալու համար լրագրային բնույթի հրապարակումը խիստ սահմանափակ հնարավորություններ է ընձեռում: Սակայն պատմական իրողություններից մի քանիսի մատնանշումն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ առանց դրանց անհնար է պատկերացնել Սիրիայի հետ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները: Վերը նշված իրադարձությունների թվում առաջին հերթին հիշատակման արժանի է այն փաստը, որ ժամանակակից Սիրիայի տարածքում է գտնվում է Դեյր Էլ Զոր բնակավայրը: Այն բնակավայրը, որը ողջ աշխարհի հայության մոտ ասոցացվում է Հայոց ցեղասպանության հետ: Բայց միաժամանակ ասոցացվում է նաև այդ անապատային տարածքներում բնակվող այն արաբների հետ, ովքեր օսմանյան զինուժից ու կառավարիչներից գաղտնի օթևանեցին ու հաց տվեցին ենիչերիների սրից հրաշքով ազատված հայ կանանց, երեխաներին ու տարեցներին: Այստեղ չենք ցանկանում անդրադառնալ մոտ մեկ դարյա վաղեմության ողբերգական իրադարձություններին, սակայն չենք կարող առիթը չօգտագրոծել և շնորհակալություն չհայտնել սիրիաբնակ արաբների մեծահոգության ու բարեգթության համար: Տողերիս հեղինակը ծանոթ է մի հայրնեդարձ հայի, ով Հայաստան է ներգաղթել 1940-ական թվականներին` Սիրիայից: Իսկ նրա հայրը` մանկահասակ տարիքում, Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ընտանիքի անդամներին և որբացած վիճակում հայտնվել արաբական ընտանիքի խնամակալության տակ: Գուցե զարմանալ կարելի է, բայց իրականությունն այն է, որ արաբները հոգում են, որ այս մանուկը հայեցի կրթություն ստանա և, ի հեճուկս թուրք եղեռնագործների նպատակադրումների, շարունակի իր տոհմի պատմությունը: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են ու տարբեր, սակայն այս մեկն էլ բավական է սիրիացի ժողովրդին մեր երախտագիտությունը հայտնելու համար: Մի խոսքով, Երևանի ու Դամասկոսի այսօրվա հարաբերությունների ջերմությունը մեծմասմաբ պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական սերտ հարաբերություններով, որոնք սկիզբ են առել անտիկ շրջանից, ենթարկվել են միջնադրայան կրոնական դիմակայությունների դաժան փորձությանն ու 20-րդ դարում` ամենաողբերգական շրջանում, ապացուցել են իրենց ամրությունն ու փոխադարձ օգտակարությունը: Դրա ապացույցը նաև Սիրիայում հայ համայնքի գոյությունն է, երկրի զարգացման ու բարգավաճման գործում այդ համայնքի ունեցած ներդրումն ու այդ ամենի ընդունումն ու գանահատանքը Սիրիայի ղեկավարության կողմից: Թերևս հենց այս պատմական իրողություններն են պատճառը, որ Հայաստանի անկախացումից ի վեր ջերմ հարաբերություններ հաստատվեցին Սիրիայի ու Հայաստանի միջև: Մատնանշելու համար, թե ինչ աստիճանի են այդ հարաբերությունները, ցանկանում ենք երկու չոր փաստ ներկայացնել: Նախ` նախկին ԽՍՀՄ երկրներից Սիրիան, բացի Ռուսաստանից ու Ուրկաինայից, դեսպանատուն ունի միայն Հայաստանում: Ուշադրություն դարձրեք, արաբական ու իսլամական աշխարհի առաջատար երկրներից մեկը դիվանագիտական ներկայացուցչություններ մինչ օրս չի բացել հետխորհրդային անգամ մահմեդական երկրներում, բայց Հայաստանում ունի: Գրեթե նույնը կարելի է ասել հակառակի մասին: Մայրաքաղաք Դամասկոսում դեսպանատան մակարդակով դիվանագիտական ներկայացուցչությունից բացի Հայաստանը գլխավոր հյուպատոսություն ունի նաև Սիրիայի խոշորագույն քաղաքում` Հալեպում: Նման կարգի ներկայություն Սիրիայում բացի Հայաստանից, ունեն միայն Ֆրանսիան ու Ռուսաստանը: Այսինքն` դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից երկու երկրները արել են առավելագույնը միմյանց մերձենալու և համագործակցություն ծավալելու համար: Բնականաբար, համագործակցության խորացման ու կապերի հետագա զարգացման համար հիմք կարող է հանդիսանալ երկու երկրների փոխադարձ այցելությունը, ինչի մեկնարկն էլ տրվելու է Բաշար Ալ-Ասադի վաղը կայանալիք այցելությամբ: Հասկանալի է, որ այդ այցելությունը հիմնականում երկկողմ համագործակցությունը խորացնելու նպատակ է հետապնդելու: Սակայն մեզ առավելապես հուզում է հայ-սիրիական մերօրյա կապերի տարածաշրջանային բաղադրիչը: Իսկ այն, անշուշտ, շատ հագեցած է: Սիրիայի հետ պաշտոնական Երևանը կարող է խորհրդակցություններ անցկացնել թե Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ և թե Ղարաղյան հակամարտության առանձին նրբերանգների առումով: Որոնք են դրանք: Թուրք-սիրիական հարաբերությունների մասին արդեն ներկայացրեցինք մեր դիտարկումները: Սակայն այսօրվա իրականության մեջ որոշակի շտկումներ ներկայացնելու անհրաժեշտություն կա: Բանն այն է, որ տևական հակադրությունից հետո Անկարան` իր բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հայեցակարգի շրջանակներում, փորձում է Սիրիային սիրաշահելու քաղաքականություն վարել: Այս տարի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը այցելեց Դամասկոս, իսկ մինչ այդ էլ վարչապետ Էրդողանն իրեն հակաիսրայելական պոռթկումներ թույլ տվեց (մասնավորապես` Դավոսում), որոնք փորձագետները որակեցին որպես Սիրիայի հետ մերձենալու նպատակով արված ազդակներ: Ինչ որ է: Փաստն այն է, որ Թուրքիան ձգտում է, Հաայստանի օրինակով, հարաբերությունները բարելավել նաև Սիրիայի հետ: Եվ թեև թուրք-սիրիական հարաբերություններում չկա ցեղասպանության նման լուրջ խոչընդոտ, բայց այդ կարգավորման ճանարապարհն էլ պակաս փշոտ չէ: Եվ ահա, կարծում ենք, Սիրիայի ու Հայաստանի նախագահները կունենան փոխադարձ ասելիք և խորհուրդներ` կապված Թուրքիայի հերթական դիվանագիտական խաղերին դիմակայելու հետ: Իսկ թե հատկապես ի՞նչ, կանդրադառնանք նախագահների հանդիպումից հետո: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, ապա Սիրիայի դերակատարությունն այստեղ առավել քան հստակ է: Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը խաղարկելով իսլամի գործոնը փորձում է ղարբաղյան հակամարտությանը կրոնական երանգ տալ և այդ համատեքստում ստանալ իսլամական աշխարհի քաղաքական, տնտեսական ու քարոզչական ազդեցությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումներն իր օգտին շրջելու նպատակով: Մասնավորապես, այդ ուղղությամբ ակտիվ ջանքեր են գործադրվում Իսլամական կոնֆերանսի շրջանակներում, և որպես կանոն, նման կարգի շահարկումներով իսլամական երկրների աջակացությունն է ակնկալվում նաև ՄԱԿ Գլխավոր ասամբելայի քվեարկությունների ժամանակ: Ահա Սիրիան այն երկիրն է, որը կարող է իր հեղինակավոր կարծիքով խոչընդոտել ադրբեջանական ապատեղեկատվության շրջանառմանը ներիսլամական քննարկումներում և կարող է կանխել Ադրբեջանի անհույս փորձերը` հայերի և իսլամական ժողովուրդների, առաջին հերթին արաբների միջև անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու Ադրբեջանի փորձերին: Առավել քան վստահ ենք, որ այս թեմայով ևս քննարկումներ կլինեն հայ-սիրիական բարձր կարգի հանդիպման ընթացքում, որոնց արդեն կանդրադառնանք հաջորդիվ` որպես կայացած փաստի:

© Պանորամա
Վերջին լուրերը, Հունիս 16, 2009«ԲԱԶԵՆ»… ԹՌԱ՞Վ
Բազե համահայկական երիտասարդական հավաքն այս տարի չի լինելու: Այս մասին Panorama.am-ին ասաց երիտասարդական հավաքի տնօրեն Արթուր Սողոմոնյանը: Նրա հավաստմամբ, հավաքը չի կայանալու ծրագրի ֆինանսավորման բացակայության ...ՄՈԼԴՈՎԱՆ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ Է ԿԱՆԳՆԱԾ
Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը երկուշաբթի խորհրդարանը լուծարելու մասին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրաման է ստորագրել: Ըստ այդմ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ նախօրեին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում զբոսաշրջության զարգացման խնդիրներին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ...ՎԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադը և տիկին Ասմա Ալ-Ասադը: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, ...ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳՈՒՄ Է. ՆԱ ԿՐՃԱՏԵԼ Է ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏԸ
Իրանի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր առավոտյան ժամանել է Եկատերինբուրգ` մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: ...ՄԱՐԴԸ ԿԱՐԵԼ Է ԻՐ ԲԵՐԱՆԸ, ԱՉՔԵՐԸ: ՍՊԱՌՆՈՒՄ Է ԿԱՐԵԼ ՆԱԵՎ ԱԿԱՆՋՆԵՐԸ
Վրաստանում ապրող աբխազ փախստականներից մեկը Թբիլիսիում ՄԱԿ-ի գրսանեյակի դիմաց կարել է իր բերանը, աչքերը և անժամկետ հացադուլ հայտարարել: Ավելին, նա սպառոնւմ է ի նշան բողոքի կարել նաև ականջները: Ինչպես տեղեկացնում ...ՏԱՍԸ ՐՈՊԵ ՏԵՎԱԾ ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ
Արագածոտնի մարզում երեկ ժամը 16.50-ից մինչև ժամը 17.00-ը տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Արտենի, Արագած և Շղարշիկ գյուղերի բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները և պտղատու այգիները: Այդ մասին ...ԿՄՇԱԿՎԻ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի տարածաշրջանային համակարգող Գրեգորի Կոննորի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՂԲՈՏ ՓՈՂՈՑ. ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Երեկ. Աշխատանքային օրվա ավարտից հետո. Երևան. Ագաթանգեղոսի փողոց... Առանց մեկնաբանության ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ. ՄԱՄՈՒԼԻ «ՑԻՏԱՏ». «168 ԺԱՄ». «ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿՐԿԻՆ ՏԵՍՆԵԼ ԳԱՌՆԻՆ»
Իրավունք. Լեւոնականների ինտերնետ-գրոհը տապալվեց Մարտ ամսից Օդնոկլասնիկի հայտնի կայքում գործում է Հայոց ազգային իրավունքներ խումբը, ուր նժդեհյան գաղափարախոսության հիմքով քննարկվում են հայության ազգային ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՖԻԶԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր հանրապետությունում մեկնարկեց Ֆիզիկա առարկայի միասնական քննությունը: Հանրապետության ողջ տարածքում միասնական քննությունը անցկացնելու համար ձևավորվել է 22 քննական կենտրոն, որոնցից 5-ը` Երևանում: Քննությանը ...ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿԳՈՒՄԱՐԻ` ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2009թ. հունիսի 19-ին, ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: ...ՏՆՏԵՍԱԳԵՏ. ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔՆ ԱՆՑԵԼ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԸ
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տնտեսական ճգնաժամային իրավիճակը ներկայացրեց բժշկական տերմիններով: Ըստ նրա, ճգնաժամը ֆինանսական գրիպ է, որը տարբեր իմունային համակարգ ունեցող ...ՄԱԹԵՄԱՏԻԿԱ. ՍԽԱԼ ԼՈՒԾԱԾԸ` ՀԱՄԱՐԵԼ ԴՐԱԿԱՆ
Մաթեմատիկա առարկայի միասնական քննությունից 20 միավոր է ստացել ընդամենը երկու դիմորդ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը: Նա նշեց, ...Թ. ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ
Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված հարկային փաթեթն աննախադեպ ակտիվություն էր և օրենսդիր, և գործադիր թևերի կողմից, իսկ նպատակը մեկն է` հարկային դաշտը դարձնել ավելի պարզ և նպաստավոր ձեռներեցության ...ՊԱՇՏԱՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ժորժ Կոլոմբիեին: Հանդիպման ընթացքում համազեկուցողների հարցերը վերաբերել ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ». ԱՅԴ 12 ԿԵՏԵՐԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԵՆ ՍՏԵՂԾԻ
Ժառանգություն կուսակցությունն այս շաբաթվա ընթացքում կքննարկի Հայ Ազգային կոնգրեսի կողմից 12 կետից կազմված քաղաքական պլատֆորմ ստեղծելու մասին առաջարկը և վերջնական դիրքորոշում կհայտնի: Բայց մինչ այդ, այսօրվա ...ԱՆԳԼՈ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԼՈԲԲԻՆԳ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ ունեցող հինգ ամերիկյան և մեկ բրիտանական ընկերություններ ԱՄՆ Կոնգրեսում լոբբիստական գործունեություն են ծավալել` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Այս մասին ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԶԵՅԹՈՒՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանի` Զեյթուն ուսանողական ավանի վեցերորդ մասնաշենքի բացմանը: Այս մասին հայտնեցին կառավարության ...ԿԱՄԲՈՂՋԱՆԱ՞ ՀԱԿ-ՀՅԴ-«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգություն կուսակցությունների և Հայ ազգային կոնգրեսի հետագա միավորումը կստացվի՞: Ի՞նչ կանխատեսումներ կանի Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Այսօրվա ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԶՐԿՎԵ՞Ն ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ. Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ
Համաներում հայտարարելու շուրջ վերջին շրջանում ծավալված քննարկումներից ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եզրակացրել է, որ առաջիկայում հայտարարվելիք համաներումը չի լինի այնպիսի ընդգրկմամբ, ...ՆԱԻՐԻՏՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
Նաիրիտ Գործարան ՓԲԸ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ընկերության քլորոպրենի արտադրության 1-12բ արտադրամասում ավարտվել է մայիսի 14-ի վթարի հետևանքով վնասված տեղամասի ապամոնտաժումը և սկսվել են վերականգնողական ...ԴԱՏԱԽԱԶԸ ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ ԱՍԵԼ Է, ՈՐ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԿՏԱՐԱԾՎԻ ՆԱԵՎ ՄԱՐՏՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրհրդարանական Վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ժորժ Կոլումբիեին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2009 թվականի մայիսի 31-ին ...ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
Գնահատման և թեստավորման կենտրոնում` (ԳԹԿ), բողոքարկման հանձնաժողովը կազմակերպել էր մասնագիտական քննարկում` Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննության թեստի վերաբերյալ: ԳԹԿ մամուլի քարտուղար ...«ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ ՀՕԳՈՒՏ ԴԻՄՈՐԴԻ»
Ֆիզիկայի միասնական քննության ընթացակարգին ծանոթանալու համար Արմավիրի մարզ մեկնած թիվ 1 և թիվ 6 դպրոցներում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն քննական կենտրոններում շրջելուց հետո զրուցեց բակում հավաքված ծնողների ...ԱՐԵՎԵԼԱԳԵՏ. ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ
Առաջին հայացքից թվում է, որ հայ-սիրիական հարաբերություններն այնքան հասկանալի ու պարզ են, որ թվում է Սիրիայի նախագահի այցը զուտ արարողակարգային է և ոչ մի լուրջ խնդիր չի լուծում: Այսօր խոսելով հայ-սիրական ...ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ 3 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, կայացրել է ...ԱՆՉԵԼՈՏՏԻՆ ՏևԵՍԻՆ Է ՈՒԶՈՒՄ
Արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսն ուժեղ ազդեցություն է թողել Չելսիի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի վրա: Բրիտանական մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվել, որ լոնդոնյան ակումբի նորանշանակ գլխավոր ...ՍՆԵՅԴԵՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀԵՌԱՆԱԼ «ՌԵԱԼԻՑ»
Մադրիդյան Ռեալի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի գործակալը հաղորդել է, որ իր սանը մտադիր է շարունակել ելույթները հենց Արքայական ակումբում: Այս մասին տեղեկացնում է Eurosport.ru-ն: Ուեսլին Ռեալի հետ ...«ԵՐԿՈՒ ԺԱՄՈՎ ԵՐԿԱՐԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ»
Զբոսաշրջության զարգացման, հասարակության կողմից ազգային արժեքներին հաղորդակցվելու, ցուցադրությունների մատչելիությունն ապահովելու նպատակով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը թանգարանների ցուցադրության ...«ՆԵՐԿԱՅԻՍ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՄԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾԱՂՐԱՆԿԱՐ Է»
Ներկայիս Ադրբեջանն մի ամբողջական ծաղրանկար է,- այս բառերով է բնորոշել Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակը Ադրբեջանի ազատական կուսակցության առաջնորդ Լալա Շովքեթ Գաջիևան տեղի Ազատություն ռադիոկայանի ...«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԻՆ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ »
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2009-ը թվականը Միջազգային Աստղագիտական Տարի (ՄԱՏ-2009)հայտարարելու կապակցությամբ դպրոցական ծրագրի շրջանակներում Հայաստանում ևս կիրականացվեն մի շարք միջոցառումներ, -այս մասին Panorama.am-ին ...ՐԻՆԱ ՊԱՆԴԵՅՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Րինա Պանդեյին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ ԵՎ ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիմային: Այս մասին ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՋԵՐՄ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐՈՎ Է ՀԵՌԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորինին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին ...ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ, ՈՐ «ՌԵԱԼՆ» ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՇԱՀԻ»
Միլանյան Ինտերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ չի կարելի քննադատել մադրիդյան Ռեալին թանկարժեք ֆուտբոլիստների` Կակայի ու Ռոնալդուի տրանսֆերների ձեռքբերման համար: Չեմ մտածում, որ իրավունք ...ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒ
Ֆուտզալի Հայաստանի առաջնության 2008-2009 թվականների մրցաշրջանի եզրափակիչ փուլը հատեց վերջնագիծը: Վերջին տուրում Էրեբունին պարտվեց Եվրոպային 3:5 հաշվով, Թալ Գրիգն առավելության հասավ Արսենալ Նոր Նորքի նկատմամբ ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԻՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2009 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրավիրած այսօրվա կոլեգիայի ընդլայնված նիստը, որը նախագահում էր ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանը, մասնակցում էին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր ...ԱԲՈՐՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԾՆՈՒՆԴՆԵՐԸ` ԱՎԵԼԱՑԵԼ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հղիությունների 50 տոկոսից ավելին ընդհատվում են աբորտների և վիժումների ձևով և միայն 48 տոկոսն է ավարտվում կենդանածին ծննդաբերություններով,- ԱԺ առողջապահության, մայրության ...«ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Է, ՄԻ ԿԱՍԿԱԾԵՔ... 100 ՏՈԿՈՍ ԵՄ ԱՍՈՒՄ»
Գլխավորն այն է, որ մենք եղել ենք ղարաբաղցի, կանք ու լինելու ենք, ինչ ուզում են անել... Եվրոպա է, Ամերիկա է ընդհանրապես չեմ մտածում: Ղարաբաղը մերն է: Վսյո,- նկարիչների միությունում բացված Արցախի նկարիչների ...ԱՐՑԱԽՑԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Հայաստանի նկարիչների միությունում բացվեց արցախցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, որին մասնակցեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ ...ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿ. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԴՈՒ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆ Է
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է Հայաստանում դեռահասների վերարտադրողական առողջության հիմնախնդիրեը թեմայով քննարկում: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը ...ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՏՐԱՍԵԿԱ ՄՈՒԼՏԻՄՈԴԱԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` ՀՀ կառավարության անունից, Իսիկ-Կուլում (Ղրղզստան) հունիսի 15-16-ը կայացած ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի տարեկան նիստում ստորագրել է ՏՐԱՍԵԿԱ Մուլտիմոդալ ...ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ժորժ Կոլոմբիեին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, համազեկուցողների ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՋՈՆ ՊՐԵՍԿՈՏԻՆ, ԺՈՐԺ ԿՈԼՈՄԲԻԵԻՆ, ԲԱՍ ՔԼԱՅՆԻՆ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին, Ժորժ Կոլոմբիեին և ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համաքարտուղար Բաս Քլայնին: Ըստ ՀԱԿ-ի տարածած մամլո հաղորդագրություն, ...ՄԱՅՐԸ ԵՐԵԽԱՅԻՆ ՎԱՃԱՌԵԼ Է 1000 ԴՈԼԱՐՈՎ
Հունիսի 15-ին, ժամը 17.30-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, երեխա վաճառելու կասկածանքով ոստիկանության Գուգարքի բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Նարինե Ջ.-ն: Պարզվել է, որ Նարինե Ջ.-ն դեռևս ...ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ 22 ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ 11 ԱՆՀԱՏ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Այս տարի մայիս ամսին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման թվով մեկ լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Հունիսի 16-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2615C096 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության ...56 ՀԱՅ ՍՏԱՑԵԼ Է ԿՐԹԱԹՈՇԱԿ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
DAAD-ի 56 հայ կրթաթոշակակիրների շնորհել է իրենց վկայականները, իսկ 25 հայ ուսանողների շնորհվել է Գերմանական բուհերում ամառային լեզվական դասընթացների մասնակցելու կրթաթոշակներ: DAAD կրթաթոշակները հնարավորություն ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀՈՍՔԸ ԵՎ ՎԵՐԻՆՏԵԳՐԵԼ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ
Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում նախագծի շրջանակներում այսօր People in Need ընկերության հայաստանյան մասնաճյուղը և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա ՀԿ-ն լրագրողների համար կազմակերպել էին սեմինար-դասընթաց: ...ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՐՈՂ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Միջազգային Աստղագիտական Տարվա (ՄԱՏ) շրջանակներում նախատեսվում է հիմնադրել Հայաստանի սիրող աստղագետների ընկերություն։ Նշենք, որ 2009 թվականը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից հայտարարվել է Միջազգային աստղագիտական տարի ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմը պատմել է հայ բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Խորեն Գևորի հետ մենամարտին նախապատրաստության մասին: Այդ մարտը կկայանա ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ: Ըստ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության, ողջունելով հյուրերին` ...ՄԵԿ ԱՆԳԱՄ ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը պատասխանել է Արմենպրեսս լրատվական գործակալության հարցին ՀԱՐՑ: Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին հայտարարել էր, որ պատրաստ է օգտվել համաներում ...ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Այսօր Մինսկում տեղի է ունցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Հայաստանի գործարարների հետ, որի ժամանակ նախագահը խոսք է տվել Բելառուսում հայ գործարարների համար ստեղծել ամենաբարենպաստ ...ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԵՄԱՆԵՐԸ ՇՐՋԱՆՑՎԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ
Վաղը` հունիսի 17-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը: Այցելության շրջանակներում Սիրիայի առաջնորդը հանդիպումներ է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ ...
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ
ԿՐԿԻՆ ԱԷՐՈԲՈՒՍ. ՎԹԱՐԱՅԻՆ ՎԱՅՐԷՋՔ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԵՐԿՈՒ ԻՆՔՆԱԹԻՌ

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ
ԹՈՒՐՔԻԱ. ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ. ՄԱՄՈՒԼԻ «ՑԻՏԱՏ». «168 ԺԱՄ». «ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿՐԿԻՆ ՏԵՍՆԵԼ ԳԱՌՆԻՆ»
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԿԱՐՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՀՈՒՆԻՍԻ 20-Ն Է
ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻՆ ԴՈՒՐՍ ՉԵՆ ՀԱՆԻ. «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԾԵԾՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ»

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 10.06.09
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ 24 ՈՒՂԵՎՈՐԻ ԴԻ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1795 Ծնվեց ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովը: Նա ջանքեր էր գործադրում հայերին Պարսկաստանից վերադարձնել Հայաստան: (Վախճ. 1829թ.-ին):
- 1870 Ցարական կառավարությունը հրատարակեց քաղաքային կանոնադրություն:
- 1895 Սկսվեցին Վանի առաջին դեպքերը -ինքնապաշտպանությունը, որը տևեց մինչև հունիսի 20-ը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

