
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 10.06.09
- Ազգ. Օբաման դարձյալ խախտում է խոստումը Մ. Նահանգների նախագահ Բարաք Օբաման շարունակում է հուսախաբ անել ամերիկահայերին, գրում է Կալիֆոռնիա կուրիեր թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը` անդրադառնալով Ֆիլիպ Գորդոնի նշանակմանը պետքարտուղարի օգնական եվրոպական եւ եվրասիական խնդիրների գծով: Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում նա հետաքրքրական մանրամասներ է ներկայացնում Գորդոնի մասին: Դոկտ. Գորդոնը թուրքամետ մի շարք գրքերի եւ հոդվածների հեղինակ է: Նախկինում եղել է մասամբ թուրքական միջոցներով ֆինանսավորված Բրուքինգզ ուղեղների կենտրոն հաստատության տնօրենը: Քանիցս ընդդիմացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը Կոնգրեսում եւ արդարացնելով Կիպրոսում թուրքական բանակի գործողությունները` խստորեն քննադատել է երկրի առաջնորդներին: Քլինթոնի վարչակազմում ծառայել է Ազգային անվտանգության խորհրդում որպես եվրոպական գործերի տնօրեն: Նախագահական վերջին ընտրապայքարի օրերին գլխավորել է Օբամայի արտաքին քաղաքականության խորհրդատուների խմբի եվրոպական բաժինը: Սենատոր Մենենդեսի հարցին, թե Առաջին աշխարհամարտի ժամանակ ո՞վ էր պատասխանատու 1,5 միլիոն հայերի կոտորածների համար, Ֆիլիպ Գորդոնը պատասխանել էր. Այս վարչակազմը, ինչպես իր նախորդը, չի ժխտում փաստերը: Մեկուկես միլիոն հայեր կոտորվեցին, սովամահ եղան կամ տեղահանվեցին Օսմանյան կայսրության զինվորների եւ քաղաքացիական պաշտոնյաների կողմից: Նրանցից ոմանք մահվան դատապարտվեցին այդ ոճրագործությունների համար: Միացյալ Նահանգները սգում է պատմության այդ սարսափելի էջերը եւ համոզված է, որ դրանք դեռեւս մնում են որպես ցավի ու կսկիծի ակունքներ Հայաստանի ժողովրդի, հայկական արմատներ ունեցողների եւ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են մարդկային արժեքներին եւ արժանապատվությանը: Գրելով, որ Օսմանյան կայսրության զինվորների եւ պաշտոնյաների կողմից էր իրականացված այդ բոլորը, նա փաստորեն ընդունում էր, որ կատարվածը պետության հովանավորությունն էր վայելում: Բացի դրանից, Գորդոնը նաեւ որոշ տվյալներ է բացահայտել նախկինում իր ղեկավարած Բրուքինգզ հաստատության վերաբերյալ: 2006-2008 թվերին այդ հաստատությունը ընդհանուր առմամբ 700 հազար ամերիկյան դոլար է ստացել հետեւյալ թուրքական աղբյուրներից: Արդյունաբերողների եւ գործարարների թուրքական ասոցիացիայից` 200 հազար դոլար: Սաբանջի համալսարանից` 190 հազար դոլար: Էքսիոգյուլլարի շինարարական գրուպից` 150 հազար դոլար: Դողան Յային հոլդինգից (ԶԼՄ-ների զվարճանքի ընկերություն)` 100 հազար դոլար: Նուրոլ շինարարական եւ առեւտրի ընկերությունից` 30 հազար դոլար: Հեդեֆ-Ալյանս հոլդինգից (դեղագործական ընկերություն)` 30 հազար դոլար: Ֆիլիպ Գորդոնի նման թուրքամետ պաշտոնյաները մեծ թիվ են կազմում ամերիկյան կառավարության անդամների շարքում: Նրանց մի մասը անցյալի սառը պատերազմի շրջանի մնացուկներ են: Մյուսները` անձնական շահերից դրդված, որոշ ժամանակ ծառայում են կառավարությունում, հետո կա՛մ տեղավորվում թուրքերի կողմից ֆինանսավորվող ուղեղների կենտրոններում, կա՛մ էլ դառնում հօգուտ Թուրքիայի քարոզիչներ: Ամերիկահայերը շարունակելու են մեծ դժվարություններ ունենալ իրենց քարոզչական աշխատանքներում անկախ այն բանից, թե ո՞ր կուսակցությունն է իշխանության գլխին, մինչեւ իրենք էլ իրենց հերթին քաղաքական դերակատարություն չունենան գործադիր մարմիններում, ուղեղների կենտրոններում եւ զանգվածային լրատվամիջոցներում: Ազգ. Թուրք Աթալայը ծաղկեպսակ է դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ըստ Հայերն այսօր էլեկտրոնային պարբերականի, Բիզ-Միասին (Մենք-Միասին) ֆրանսիական կազմակերպության համահիմնադիր, ազգությամբ թուրք Միշել Աթալայը եւ ֆրանսահայ հայտնի դերասան Դենիս Տոնիկյանը ծաղկեպսակ են դրել Փարիզի Կոմիտասի արձանի առջեւ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ֆրանս Արմենի ամսագրին տված հարցազրույցում Աթալայը նշել է, որ Հայկական հարցի նկատմամբ իր վերաբերմունքը փոխվել է Հրանտ Դինքի սպանությունից հետո: Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել նաեւ հայազգի հայտնի դերասան Դենիս Տոնիկյանը, որը վերափոխել է նրա ազգայնամոլական դաստիարակությունը եւ ստիպել իրականությանը նայել իբրեւ ողջամիտ մարդ: Ազգ. Դավութօղլուն արձագանքում է ՀՀ արտգործնախարարին Հունիսի 8-ին Անկարայում, նախքան Պակիստան ուղեւորվելը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մամուլի ասուլիս է հրավիրել: Իհլաս լրատվական գործակալության վկայությամբ, այցի նպատակներին անդրադառնալիս նա արձագանքել է նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գնդակն այլեւս Թուրքիայի դաշտում է հայտարարությանը: Դավութօղլուն մասնավորապես ասել է. Հայաստանի հարցում արտահայտվող կամքի իրականացման համար ուշի-ուշով հետեւում ենք տարածաշրջանի քաղաքական զարգացումներին: Այս զարգացումները միասնության դեպքում դրականորեն կանդրադառնան տարածաշրջանի վրա: Գնդակը մեր դաշտում գտնվելը գոհացուցիչ է: Ապագան համատեղ կկառուցենք այն դեպքում, եթե գնդակը, դաշտը եւ ջանքերն ընդհանուր լինեն տարածաշրջանի դերակատարների համար: Չնայած Դավութօղլուի պատասխանին, արտգործնախարար Նալբանդյանը երեկ Վրաստանում նորից կրկնել է գնդակը Թուրքիայի դաշտում գտնվելու հանգամանքը: Միաժամանակ նա, ինչպես թուրքական հանրային հեռուստատեսությունն է նշում, անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպմանը: Նալբանդյանն ասել է, որ հանդիպումը որեւէ առնչություն չունի ճանապարհային քարտեզի հետ: Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հաշտեցումը պայմանավորված չէ որեւէ նախապայմանով եւ հուսադրող է համարել առաջխաղացման հավանականությունը հայ-թուրքական հարաբերություններում: Ազգ. Հայերս` ներշնչանքի աղբյուր ադրբեջանական լրատվամիջոցների համար Ամեն անգամ, երբ ծանոթանում ես ադրբեջանական լրատվամիջոցների պարունակությանը, այն տպավորությունն ես ստանում, որ, ժողովրդական լեզվով ասած, առանց Հայաստանի դրանք կյանք չունեն: Մանրակրկիտ պեղվում են մեր երկրի կյանքի բոլոր կողմերը, տրվում են դրանց ազերածին մեկնաբանությունները, արվում են մեզ համար կործանիչ հետեւություններ եւ այլն: Եթե ուզում եք իմանալ, օրինակ, ովքե՞ր են մեզ այդ օրերին փնովել, մի չարչարվեք, ծանոթացեք նրանց հրատապ նյութերին: Պարտված պետության սինդրո՞մ: Երեւի: Ազգ. Ադրբեջանը 15 էշ է ներմուծել եղբայրական Թուրքիայից Յուրաքանչյուրի դիմաց պետբյուջեից վճարելով 18 հազար 200 ԱՄՆ դոլար Անցյալ տարի Ադրբեջանը 15 էշ է ներմուծել Թուրքիայից: Ինչպես հունիսի 9-ին տեղեկացնում է թուրքական haberler.com կայքէջը, էշերից յուրաքանչյուրը, բացառությամբ մեկի, որի համար վճարվել է 11 հազար 500 դոլար, ներմուծվել է 18 հազար 200 ԱՄՆ դոլարով: Վճարումները Թուրքիային Բաքուն կատարել է Ադրբեջանի պետբյուջեի հաշվին: Ադրբեջանական վիճակագրական ինստիտուտի տվյալներով, 2006-ից ի վեր Բաքվի վարչակազմը պետբյուջեից տարեկան 170 հազար դոլար է հատկացնում, որ տարբեր երկրներից, այդ թվում Թուրքիայից, էշեր ներմուծի: Ըստ թուրքական կայքէջի, Ենի Մուսաֆաթ թերթը Այս էշերը պետական ո՞ր կառույցն է պատվիրում եւ ինչո՞ւ վերնագրով հոդվածում հետեւյալ հարցադրումն է արել. Մի՞թե Ադրբեջանում էշ չկա: Ապա եւ ավելացրել է, որ անցյալ տարի պետականորեն Ադրբեջան էշ ներմուծելու նպատակով պետությունը մի ամբողջ հարստություն է վատնել: Էշերի առաջին գլխաքանակը, ըստ ադրբեջանական թերթի, 160 հազար դոլարով 2006-ին Ադրբեջան է ներմուծվել Գերմանիայից, իսկ անցյալ տարի ադրբեջանական պետությունը Թուրքիայից պետական կարիքների համար 15 էշ է գնել եւ էշերի ներմուծման դիմաց Ադրբեջանի պետբյուջեից վճարել է 170 հազար 700 դոլար: Haberler.com կայքէջը պետբյուջեի հաշվին էշերի ներմուծումը համարում է առեղծվածային եւ նշում, որ ներմուծման բացահայտումն իրարանցում է առաջացրել Ադրբեջանում: Պետք է հակազդել հակահայկական քարոզչությանը Հայքը, անդրադարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության այցին` ԼՂՀ: Հյուրերի խնդրանքով արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ստեղծման պատմությունը եւ գործունեության ուղղությունները` կանգ առնելով նաեւ արտերկրում հանրապետության մշտական ներկայացուցչությունների աշխատանքին: Հանդիպման մասնակիցները շոշափել են նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Մասնավորապես նշվել է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր ռեսուրսները հակահայկական քարոզչություն իրականացնելու եւ ղարաբաղյան հիմնախնդրի էությունը խեղաթյուրելու համար, եւ անհրաժեշտ է ակտիվորեն հակազդել դրան: Ադրբեջանցիները պարտվում են տեղեկատվական պատերազմում Լոկ այն պատճառով, որ չեն կարողանում հիմնավորել իրենց հորինած ստերը Առավոտն անդրադարձել է ադրբեջանցիների հերթական դժգոհությանը. այս անգամ նրանք բողոքում են, որ Wikipedia-ում ԼՂ-ն ներկայացված է Արցախ անունով: Այս ամենը շատ է հիասթափեցնում ազերիներին, որոնց փորձերը` կեղծել պատմական փաստերը, օր-օրի ձախողվում են: Հերթական հիասթափության դեպքը նրանք գրանցեցին օրերս` ադրբեջանական հայտնի կայքերից մեկում` այս անգամ բողոքելով Wikipedia-ի դեմ: Ազերիներին, օրինակ զարմացնում է, որ այս կայքում ԼՂ-ն ներկայացված է Արցախ անունով: Նրանք խառնվել են իրար` ադրբեջանական իշխանությունները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն միջոցները տարբեր կարող են լինել` կախված իրավիճակից. երբեմն անհրաժեշտ կլինի դիվանագիտական միջամտություն, երբեմն` հասարակության, իսկ երբեմն էլ` գիտնականների ու մասնագետների միջամտությունը: Իսկ որ համապատասխան մասնագետների պակաս ադրբեջանցիներն ունեն, խոստովանում են հենց իրենք: ԱՄՆ համալսարաններից մեկի Միջազգային հարաբերությունների գծով մասնագետ Էլհան Ագամիրզաեւի կարծիքով, անօգուտ կլինի նամակ գրել Wikipedia-ի ղեկավարությանը, քանի որ այդ օնլայն հանրագիտարանի հոդվածները գրվում եւ տեղադրվում են ամբողջ աշխարհից հավաքված փաստերի հիման վրա, եւ սովորաբար այդ մեթոդը թույլ է տալիս տարբեր կարծիքների, քննարկումների արդյունքում առավել օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, իսկ ադրբեջանական կողմը Wikipedia-ի հետ աշխատելու մեխանիզմին չի տիրապետում: Նշենք, որ այդ մեխանիզմի էությունն այն է, որ կարողանաս ապացուցել քո ներկայացրած փաստերի իսկությունը: Լավ կլիներ, որ պետական մարմիններն իրենց ջանքերը ներդնեին այս ուղղությամբ, եւ ոչ` թե ինչպես ուղղորդեն օնլայն հրատարակություններին: Այս պարագայում հաստատ ադրբեջանական կողմը տեղեկատվական պատերազմում կպարտվի,- ասում է ադրբեջանցի մասնագետը: Թերթը հիշեցնում է, որ Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ, վերջերս Ուկրաինայում վերահրատարակվեց Հակամարտություններն ու պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո գիրքը. նոր տարբերակում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին պատմական փաստերի կեղծումներ այլեւս չկան: Իսկ կեղծած փաստերով հոդվածները տեղ էին գտել ուկրաինացի գրականագետ-պատմաբաններ Վ. Յու. Բոգդանովիչի եւ Ա. Յա. Մանաչինսկու հեղինակած գրքում: Նույն հեղինակները խմբագրել ու վերահրատարակել են գիրքը: ANALITIKA.at.ua կայքից տեղեկանում ենք, որ այս օրերին Օդեսայի քաղաքային գրադարան է բերվել գրքի վերահրատարակված տարբերակը: Առաջիկա ամսվա ընթացքում երկրի գրախանութները մեծ թափով կսկսեն ներմուծել գրքի նոր տարբերակը: Այդ գործում ANALITIKA.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնին կօգնեն ուկրաինայի տարբեր քաղաքների հայկական երիտասարդական կազմակերպությունները: Իրավունք Հանրությունը այժմ բողոքում է մեկ այլ փորձանքից՝ հայոց լեզվի քննության համար սահմանված ԹԵՍՏԵՐԻՑ: Դրանից բողոքում են եւ շրջանավարտների ծնողները, եւ լեզվի մասնագետները՝ մատնանշելով, որ դա ոչ այնքան գիտելիք ստուգելու միջոց է, որքան պատանիների նյարդերը փորձելու տարբերակ: Դե ինչ, ժամանակին մոգոնվել էր՝ իբր որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց, սակայն զարմանալիորեն դա դաոնում է նոր կոռուպցիոն գայթակղություն, քանզի ճիշտ պատասխաններ տալու առավելագույն հնարավորություն ունենում է ոչ թե նա, ով գիտելիքներ ունի, այլ նա, ով հոր գնով գնել է թեստերի ճիշտ պատասխանները: Ինչեւէ, զարմանալով հանդերձ՝ մնում է գալ եզրակացության, որ նորմալ դասախոսով անցկացված նորմալ սովորական քննությունից արդյունավետ ու ճիշտ բան չկա: Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի վերացմանը՝ միայն թե ցանկություն լինի, որի իրական լինելը առայժմ չի երեւում: Հայոց աշխարհ. Ադրբեջանը նորից դժգոհ է Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվեն նույն ձեւով, եւ որեւէ առաջխաղացում չլինի, Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը: Չնայած նրան, որ սանկտպետերբուրգյան հանդիպման տանտերն ու միջնորդը Ռուսաստանի նախագահն էր, եւ այդ հանդիպումը որոշակի իմաստով պիտի տարբերվեր Պրահայի հանդիպումից, էական տարբերություններ /այդ երկու հանդիպումների միջեւ/ չեղան,- ասել է Մամեդովը: Հիշեցնելով, որ ավելի քան երկու տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները պատրաստ են, եւ մոտ ապագայում փաստաթուղթ կստորագրվի` Մամեդովը հավելել է. Ցայսօր, սակայն, տեղից չենք շարժվել, որեւէ առաջընթաց չկա: Եթե բանակցությունները շարունակվեն նույն ձեւով, եթե որեւէ առաջխաղացում չլինի, Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը:

© Պանորամա
Վերջին լուրերը, Հունիս 10, 2009ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնեցին ԼՂՀ ...ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի և նրան ուղեկցող ...ՄԱՅԻՍԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԸ ՍՏԱՑԵԼ Է 29 ԲՈՂՈՔ
Ֆինանսական հաշտարարի գրասենյակը մայիս ամսին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ քսանինը բողոք: Ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող Գրասենյակի ստացած քաղաքացիների ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 10.06.09
Ազգ. Օբաման դարձյալ խախտում է խոստումը Մ. Նահանգների նախագահ Բարաք Օբաման շարունակում է հուսախաբ անել ամերիկահայերին, գրում է Կալիֆոռնիա կուրիեր թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը` անդրադառնալով ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր, ...ԿՄՇԱԿՎԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության մշակման աշխատանքային խումբն այօսր գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ՎԵՐՑՐԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ
Այսօր Ազգային ժողովի նիստում երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում Հարկային փաթեթը, ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամների շրջանում բողոքի ալիք բարձրացավ: Էս գործը հանգիստ ...«ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՇԱԲԱԹՆԵՐԻ 2009». ՏՈՆՈՐ ՔՐԻՍՏՈՖ ՇԵԲԵՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՍՏՅՈՒԱՐՏ ԷՄԵՐՍՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Գերմանիայի շաբաթների 2009 ծրագրի շրջանակում տենոր Քրիստոֆ Շեբենը և դաշնակահար Ստյուարտ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
Այսօր մեկնարկեց Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի /ՄԿՈՒԶԱԽ/ խորհրդաժողովը: Այն անցկացվում է Աջակցություն Եվրոպական Հարևանության Ծրագրի երկրներում մարդկային ռեսուրսների զարգացման ...ՎՆԱՍՎԵԼ Է ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ. ՀՐԴԵՀ «ՀԱՅՊԵՏՋՈՒՐՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇԵՆՔՈՒՄ
Նախօերին, Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.50-ի սահմաններում Դիլիջանում տեղացած հորդառատ անձրևի և կարկտի հետևանքով հեղեղվել են Կալինինի և Գետափնյա փողոցների բնակելի տների մի մասի նկուղային ...Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՈՉ ԲՈԼՈՐԻ ՎՐԱ ԿՏԱՐԱԾՎԻ
Հանրային խորհուրդը նախօրեի լիագումար նիստում որոշում է ընդունել համաներում հայտարարելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել հանրապետության նախագահին` այդ հարցով դիմելու ԱԺ-ին: Որոշումը որոշակի խմբագրումների ...ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԻՑ. ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
ԱԻ նախարարության փրկարար ծառայության հաղորդմամբ, նախօրեին, ժամը 11.19-ին Երևանի 1-03 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջին հարակից տարածքում, կա տուժած, և վերջինիս դուրս ...ՇԻՐԱԶ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ` ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին հրամանագիր է ստորագրել Շիրազ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ նշանակելու մասին` հինգ տարի պաշտոնավարման ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ` 2:5
Հունիսի 9-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում անցկացրեց իր երկրորդ հանդիպումը 2011 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում: ...ՀԱՄԻ ՄԱՆԴԻՐԱԼԻ. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՏԱՆԸ ԽԱՆԳԱՐԵՑ ՀԱՅԵՐԻՆ»
Թուրքիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Համի Մանդիրալին Հայաստան-Թուրքիա հանդիպումից հետո, բնականաբար, ուրախ էր և լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ բարձր տրամադրությամբ: Նա նախ շնորհակալություն ...ԻՏԱԼԱՑԻ ԴԵՍՊԱՆԸ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՍԵԼ Է, ՈՐ ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ Է ԶԳՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ...ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանյան Դաշնության ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանություն: Ինչպես տեղեկացնում եմ նախագահի մամլո ...ՇՈՒՐՋ 30 ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ` ԿԻՆՈՇՈՒԿԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվիրակությունը վերադարձել է Կաննի կինոփառատոնի շրջանակներում կայացած կինոշուկայից, որն անցկացվել էր մայիսի 12-22-ը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՄ-ԻՑ` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Առաջիկայում բոլոր պետական և մասնագիտական քոլեջները կարդիականացվեն և կունենան իրենց սեփական եռակողմ կառավարման խորհուրդները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարարության ...ՆԻԿՈՅԱՆԸ ԿՍՊԱՍԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը, ՈՐԻՑ ՀԵՏՈ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԻ ԶԵԿՈՒՅՑԻ
Հայ ազգային կոնգրեսը Ազգային ժողովի Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովին մարտյան իրադարձությունների վերաբերյալ իր ձեռքի տակ եղած փաստեր կամ նյութեր չի տրամադրել: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ...ՍԵՐԻՑԼԵՎ. «ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՆԱև ԼԱՎ ԽՈՍՔԵՐ ԱՍԵԼ»
Կարծում եմ` բոլորդ էլ հասկանում եք, որ սա աղետ էր մեզ համար: Արդյունքից շատ հիասթափված եմ: Կասկած չկար, որ Թուրքիայի հավաքականն արժանի է հաղթանակի: Բոլորդ էլ տեսաք, թե որտեղ են մեր խնդիրները: Այսօր մեր ...110 ՖԻԼՄ՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ». ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԵՄՔԵՐ
Ոսկե Ծիրան 6-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 12-19-ը: Փառատոնը ստացել էր մոտ 430 հայտ 65 երկրներից, որոնցից ընտրվել 110 ֆիլմ 40 երկրներից: Այս մասին ասուլիսում հայտնեց փառատոնի ...ԿՍՏԵՂԾՎԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այժմ աշխատում են վերապատրաստման հիմնադրամի մոդել ստեղծելու ...Լ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ «ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՇԱՆՍԻ» ԲԱՑԹՈՂՈՒՄ ԷՐ
Փաստահավաք խմբի լուծարումը հասարակությանը կվերադարձնի անվստահության մակարդակի: Խմբի լուծարումը խոշորագույն շանսի բացթողում էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ժառանգության խմբակցության ...ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ ԱՆՑԵԼ Է ԸՍՏ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՐԱՖԻԿԻ
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի`Ֆիզուլիի ...ՄՈԼԴՈՎԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մոլդովայի ժամանակավոր կառավարության կազմ է մտել երկու նոր նախարար: Թուրքիայում Մոլդովայի նախկին դեսպան Միխայիլ Բարբուլատը, որն անցյալ տարվանից, զբաղեցնում էր ...ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՈՒՄ ՀԱՍՏԻՔՈՎ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ՉԵՆ ՄՆԱՑԵԼ. ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի արդեն նախկին ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը դեկտեմբեր ամսից ութ բեմադրությունների նախագծեր է ներկայացրել մշակույթի նախարարությանը, վեցը` հենց ...ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ԼԻԱՐԺԵՔ ԿԼԻՆԻ
Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը չի կարող արդարացված կամ չարդարացված համարել Հանրապետության նախագահի հրամանագիրը Փաստահավաք խումբը լուծարելու մասին, բայց նա ճիշտ էր համարում ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Հայ-թուրքական հարաբերություններն այսօր կարիք ունեն խելոք, այլ ոչ թե ջախջախիչ ընդդիմության: Մենք, իրոք, ինչպես ներքաղաքակական, այնպես էլ՝ առավելապես, արտաքին քաղաքական հարցերում լուրջ, խելոք ընդդիմության ...«ԳՈՀԱՐ» ԵՐԱԺՇՏԱԽՈՒՄԲԸ՝ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԵՎ ՀԱԼԵՊՈՒՄ
Գոհար երաժշտախումբը հուլիսի 16-17-ին ելույթ է ունենալու Հալեպի պատմական բերդի ամֆիթատրոնում, իսկ հուլիսի 9-ին` Դամասկոսի օպերայի թատրոնում: Գոհարը Հայաստանի միակ կոլեկտիվն է, որ վերջին տարիներին` չնայած ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ-Ի ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ
Այսօր պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներից կազմված միջազգային ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԽԱՂ
Քաղաքական հետազոտությունների ակադեմիա հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Մանասյանը հայ-թուրքական հարաբերությունները նույնացնում է շախմատային խաղի հետ, որտեղ կարելի է արդեն կատարած քայլը հետ ...ԻՐԵՆՔ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ, ԻՐԵՆՔ ԱՊԱՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ, ԻՐԵՆՔ ԷԼ ՀԵՐՔՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափի փոփոխություն օրակարգում չկա,- ըստ Դեյ.ազ-ի այսօր նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը: Նրա խոսքով, Ադրբեջանը պատրաստ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՈՍԿՎԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ
Հայաստանի ազգային կինոկենտրոնը կմասնակցի Մոսկվայում հունիսի 19-ին մեկնարկող ամենամյա մոսկովյան միջազգային կինոփառատոնին: Այս մասին այսօր ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նրա ...ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎ-ՕԲԱՄԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը հնարավոր է կայանա Ռուսաստանում, բայց ոչ` Օբամայի այցելության ընթացքում: Այս մասին ադրբեջանական Թրենդ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ...ԱՀԿ-Ն ՄՏԱԴԻՐ Է Ա ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում Ավստրալիայում Ա գրիպով հիվանդների քանակը քառակի ավելացել է: Վերջին տվյալներով, հիվանդների թիվն արդեն 1200-ի է ...ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2009-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ
Մանկական Եվրատեսիլ 2009-ին մասնակցելու համար Հայաստանում երեխաների ընտրության առաջին փուլը կկայանա հուլիսի 1-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ...ՄՈՐԵԽՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ
Կովկասյան և Կենտրոնական Ասիայի երկրներում չվող և այլ մորեխների վերահսկողության բարելավում տեխնիկական համագործակցության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Հայաստանը կստանա տեխնիկական աջակցություն և ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՍԻՄՈ ԼԱՎԵՑՈ ԿԱՍԻՆԵԼԻԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Կառավարության ...ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄՖԿ-Ի ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն տիկին Սնեժանա Ստոյլջկովիչին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄՖԿ-ի ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԾԵԾԻ ԵՐԿՆԻՇ ԱՃ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԺՎԵԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը գործադիրի անդամներին հարց ուղղեց. 2008-2009-ին Հայաստանում արձանագրվել է լրագրողների ...«ԲԱՔՈՒՆ ՊԱՀԱՆՋԵՑ՝ ՓԱՐԻԶՆ ԷԼ ՀԵՏ ԿԱՆՉԵ՞Ց»
Իմ իմանալով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Բաքվում համոզել է իշխանություններին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մի հարց է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ ...Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՍԱՑ, ՈՐ ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՋԱՎԱԽԱՀԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կառավարության հետ Ազգային ժողովի այսօրվա հարց ու պատասխանը չի անցել առանց ջավախահայության մասին հիշատակման: Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ա. Աշոտյանը ...ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, ՀՀ սփյուռքի նախարարություն է այցելել ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Րինա Պանդեյը: Այս մասին տեղեկացնում ...А330. ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ
Կործանված ինքնաթիռի երկու ուղևերների կասկածում են ահաբեկիչների հետ կապի մեջ: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, А330 աէրոբուսի ուղևորների ցուցակում հայտնաբերել են երկու մարդու անուն, որոնք, ամենայն ...«ՀՂԻ ՏՂԱՄԱՐԴԸ» ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ Է ՈՒՆԵՑԵԼ
Ամերիկացի Թոմաս Բիթին, ով վիրահատությունից հետո տղամարդ է դարձել, երկրորդ երեխան է ունեցել: Այժմ, բացի աղջկանից, ով անցած տարվա հունիսին է ծնվել, 35-ամյա Բիթին որդի ունի: Այս մասին հայտնում է ABC News-ը: ...ԲՈՍՆԻԱՅԻ և ԲԵԼԳԻԱՅԻ ԹԻՄԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԵՐԸ` «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ»
2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2009 թ. սեպտեմբերի 5-ին և 9-ին կայանալիք Հայաստան-Բոսնիա և Հայաստան-Բելգիա ազգային հավաքականների հանդիպումները տեղի կունենան Երևանի Վազգեն Սարգսյանի ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ԻՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՊԱՏԺԻ ԵՆԹԱՐԿԵԼ
Իրանում նախագահական ընտրությունների գրեթե նախօրյակին նախագահի թեկնածու Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր մրցակիցները արդար պայքար չեն տանում և մեղադրել է նրանց կեղտոտ հիտլերական խաղերի մեջ: Ըստ ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Թուրքիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Համի Մանդիրալին Հայաստան-Թուրքիա հանդիպումից հետո, բնականաբար, ուրախ էր և լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ բարձր տրամադրությամբ: Նա նախ շնորհակալություն ...
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐ-ԼՈՒԺԿՈՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀԱԿ-ՈՒՄ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԵՐԸ ՉԿԱՅԻՆ. ՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻ` ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԸ
ԼԱՎ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ ԵՐԱՆԻ ԵՆ ՏԱԼԻՍ

ԱՄՆ-ՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՆՏԱՌՆ ԱՅՐՈՂԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՎԱՆԱԿԻՆ ԶԵՆՔԻՑ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՈՒՄ. ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-2

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է А-330-Ի ԻՆՔՆԱԹԻՌԻ 17 ՈՒՂԵՎՈՐԻ ՄԱՐՄԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1804 Ռուսական զորքերը Գյումրու մերձակայքում պարտության են մատնում Աբաս Միրզայի զորքերին և ազատելով Ղարս քշվող հայերի` բնակեցնում են Փամբակում ու Թիֆլիսում:
- 1858 Պարսկաստանի Շիրազ քաղաքում վախճանվեց գրող Մեսրոպ Թաղիադյանը: (Ծնվ. 1803թ.-ին, Ձորագյուղում, Երևանի գավառ):
- 1903 Կախաղան բարձրացվեց Հայ դաշնակցական հեղափոխության ամենահին գործիչներից մեկը՝ Քեմախեցի Քեռին (Ռուբեն Շիշմանյան):
- 1906 Թիֆլիսում ստեղծվեց «Կովկասի հայոց դպրոցների ուսուցիչների և վարժուհիների միությունը»: Պաշտոնական ճանաչում ստացավ 1907 թ. հուլիսին:
- 1909 Կ. Պոլսում հիմնվեց Հայ դաշնակցական հեղափոխության «Ազատամարտ» օրաթերթը Ռուբեն Զարդարյանի խմբագրողթյամբ:
- 1932 Կահիրեում վախճանվեց տաղանդավոր դերասանուհի Սիրանույշը (Մերովբե Քանթարջյանի): (Ծնվ. 1857թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

