
ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Մադրիդի Ռեալի նոր նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն հայտարարել է իր առաջին կադրային որոշումների մասին: Թիմի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը նշանակվել է ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնում, իսկ մեկ այլ նախկին ֆուտբոլիստ` Խորխե Վալդանոն, կկատարի ակումբի գլխավոր տնօրենի պարտականությունները: Այս մասին տեղեկացնում է Ռեալի պաշտոնական կայքը: Խորխե Վալդանոն վստահ է, որ մադրիդյան ակումբը զարգացման այլ ուղիներ պետք է փնտրի և ոչ մի դեպքում չպետք է կրկնի իր սկզբունքային մրցակցի` Բարսելոնի փորձը... Թուրքական Ֆեներբախչե ակումբի ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Իսպանացի մասնագետի հետ համագործակցության դադարեցման պատճառը Ֆեներբախչեի ոչ բավարար ելույթն է երկրի առաջնությունում: Այդ թիմը Թուրքիայի ուժեղագույնների մրցաշարում վերջնագիծը հատել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Անգլիական Չելսիի տիրակալ Ռոման Աբրամովիչն իր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին խոստացել է 1 մլն ֆունտ ստեռլինգ, եթե կապույտները հաջորդ մրցաշրջանում հաղթեն Չեմպիոնների լիգայում: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Հիշեցնենք, որ այն ամբողջ ժամանակահատվածում, ինչ ռուս միլիարդատերը Չելսիի սեփականատերն է, այդ թիմին ոչ մի անգամ չի հաջողվել հաղթել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսն այսօր Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում պաշտոնապես ներկայացրել է նոր գլխավոր մարզչին` Մանուել Պելլեգրինիին: Այս մասին հաղորդում է AP-ն: Նոր մարզիչը, ով վերջին 5 մրցաշրջանների ընթացքում մարզել է Վիլյառեալը, խոստովանել է, որ Ռեալ տեղափոխությունն իր կարիերայում շատ կարևոր քայլ է: Երկրորդ բունդեսլիգայում հանդես եկող Մյունխեն-1860 թիմի վրացի ֆուտբոլիստ, Վրաստանի ազգային հավաքականի անդամ Մաթե Գվինիանիձեն ոստիկանության կողմից ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է sportbox.ru-ն: Հերթական հանդիպումից հետո Գվինիանիձեն ընկերների հետ միասին հանգստացել է մյունխենյան P1 գիշերային ակումբում, որից հետո երկու աղջիկների ընկերակցությամբ հեռացել է` այլ վայրում երեկոն անցկացնելու համար: Աղջիկներից մեկն առավոտյան դիմել է իրավապահ մարմիններին` Գվինիանիձեին մեղադրելով մարմնական վնասվածքներ հասցնելու և բռնաբարության մեջ: Սակայն ոչ ֆուտբոլիստը և ոչ էլ ակումբի ղեկավարությունը չեն ընդունում մեղադրանքը... Եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունը չեզոք դիրքորոշում է որդեգրել թիմերի մեկնարկային կազմերում արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակման հարցում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ՖԻՖԱ-ն առաջարկում է օրենքի նախագիծ ընդունել, համաձայն որի խաղադաշտում միաժամանակ կարող են ասպարեզ մտնել ոչ ավելի, քան 5 արտասահմանցի խաղացողներ: Այդ նախագծի ընդունման դեպքում իրավիճակը համաշխարհային ֆուտբոլում կարող է կտրուկ փոփոխությունների ենթարկվել, հատկապես` առաջատար առաջնություններում: Սակայն ՈՒԵՖԱ-ն պնդում է, որ այդ որոշումը ազգային խտրականության տարր է պարունակում: Այսպիսի տարաձայնությունները կարող են ճեղքվածք առաջացնել ՖԻՖԱ-ի շարքերում, եթե հարցի վերաբերյալ քվեարկություն անցկացվի վաղը Բահամյան կղզիներում տեղի ունենալիք ՖԻՖԱ-ի տարեկան համաժողովում: Ներկա պահին այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում չունեմ: Ավելի ճիշտ` հարցի լուծման միջին դիրքերում եմ: Իզուր չէ, որ միշտ կենտրոնում եմ խաղացել,- հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: ՈՒԵՖԱ-ի անդամները պաշտպանում են 6+5 նախագիծը, սակայն եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունում կայացած խորհրդակցությունում, որը հրավիրվել է ՖԻՖԱ-ի համաժողովից առաջ, որոշել են չքվեարկել ՖԻՖԱ-ի նախագծի օգտին, քանի դեռ չեն ստացել բոլոր հարցերի պատասխանները... Կիրակի Ունիրեայից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո ռումինական Տիմիշոարա ակումբն աշխատանքից հեռացրել է գլխավոր մարզիչ Գաբրիել Բալինտային, չնայած այն հանգամանքին, որ թիմը նախկինի պես շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի առաջատարների խմբում և պատրաստվում է գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից: Բալինտայի փոխարեն Տիմիշոարայի մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վալենտին Վելչան: Հիշեցնենք, որ այդ թիմում են հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյանները: Անգլիական Մանչեսթեր Յունայթեդը 2008-2009 թթ. մրցաշրջանում վաստակել է 90 մլն ֆունտ ստեռլինգ: Այս մասին հաղորդում է sportbox.ru-ն` հենվելով Men-ի տարածած տեղեկատվության վրա: Մանչեսթերյան ակումբն Անգլիայի գավաթի խաղարկության հաղթող Չելսիին գերազանցել է մոտ 10 միլիոնով, իսկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասնակից Արսենալին` 17 միլիոնով: Նշված գումարները վկայում են, որ եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարից ստացվող եկամուտները 2006 թ. համեմատությամբ աճել են մոտ 2 անգամ... Այս լուրերն առավել մանրամասն www.aysor.am կայքում:
ԱՆՀԵՏԱՑԱԾ ՕԴԱՆԱՎԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՌ ՉԿԱՆ
Սենեգալի իշխանությունները Բրազիլիայի ռազմաօդային ուժերին տեղեկացրել են, որ Ատլանտյան օվկիանոսի` իրենց տարածքի ջրերում հայտնաբերել են որոշ բեկորներ, որոնք հնարավոր է պատկանել են Էյր Ֆրանս ավիաընկերության ...ԼՐԱԳՐՈՂՆ ԱՍԱՑ, ՈՐ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Հատուկ քննչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ՀՔԾ-ն որպես վկա Թրանսփարենսի Ինթերնեյշնլ կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանին և 168 ԺԱՄ թերթի լրագրող Արմինե Ավետյանին հրավիրել է հարցաքննության: ...ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԻՑ
1
Առավոտ օրաթերթում այսօր տպագրվել է Ռեգիոն հետազոտական կենտրոնի հարցազրույցը ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեի հետ: Հարցերից մեկը հետեւյալն է` ինչպե՞ս կարող է ազդել հայ- թուրքական հարաբերությունների ...ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հասարակությանն ուղղված իր ուղերձում, ըստ Հայքի, ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նաեւ Թուրքիայի հիմնախնդիրն է: Նա փաստել է, որ Թուրքիային եւ Ադրբեջանին ...ԱՄՆ-Ն ԷԼ ՄԻԱՑԱՎ ԵՄ-ԻՆ. ՆՐԱՆՔ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Հարավային Օսիայում այսպես կոչված ընտրություններ անցկացնելու մասին որոշումը և այդ քայլը գնահատում է կարգավիճակի որոշման համար տարվող խաղաղ բանակցություններից հետ կանգնելու ...ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր հանրապետության 14 քննական կենտրոններում մեկնարկեցին միասնական քննությունները` կենսաբանությունից, աշխարհագրություից, ընդհանուր պատմությունից: Աշխարհագրությունից քննության մասնակցելու համար նախապես ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, Կապիտալին տված հարցազրույցում խոսել է Ճանապարհային քարտեզի մասին: Ըստ Ռ. Սաֆրաստյանի, Թուրքիան ի սկզբանե ուներ ցանկություն հայ-թուրքական ...«ՄԵԿ ԱԶԳ, ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵԶ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՍԱԶՈՒՄ
Մեկ ազգ, երկու պետություն տերմինոլոգիայից մենք ընդհանրապես վախենալու բան չունենք,- Իրավունք de facto-ին ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը.- եթե թուրքերն ու ադրբեջանցիները ...ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Սիրիայի նախագահը մոտակա օրերին պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա Ս. Սարգսյանի հրավերը ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
Այսօր վաղ առավոտյան Վրաստանի Զուգդիդյան շրջանի երկաթուղային ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստի-ին, երկաթուղային ճանապարհները վնասվել են, իսկ տուժածների մասին տեղեկատվություն ...GENERAL MOTORS-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍԿՍԵՑ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Երեկ մեքենա արտադրող ամերիկյան ամենահսկա կորպորացիաներից մեկը` General Motors-ը, պաշտոնապես հայտարարեց սնանկացման մասին: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, ընկերության որոշմանը աջակցություն ...ՍԻՐԻԱՅԻ ԱԳՆ. ԱՅԼ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԲԱՐԴԱՑՆԻ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿՀԵՏԱՁԳԻ ՑԱՆԱԿԱԼԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Անմիջական երկխոսության միջոցով անհրաժեշտ է գտնել քաղաքական արդար լուծում: Այսօր Երևանում կայացած ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Սիրիան ինչ դիրքորոշում ունի ԼՂ խնդրի վերաբերյալ, պատասխանեց ...ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ Է ՍԿՍՎԵԼ
Այսօր առավոտյան ժամը 9-ից Երևանի մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթև Օհանյանը, Ժառանգություն ...ԱԴԻԲԵԿՅԱՆ. ՀԱԿ-Ը ՊԱՐՏՎՈՂԻ ՎԻՃԱԿԱԽԱՂ ԷՐ ԽԱՂՈՒՄ
ՀԱԿ-ը փորձեց քաղաքականացնել ընտրությունները և դժգոհության ալիք բարձրացնել: Բայց դա նրան չհաջողվեց: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց Սոցիոմետր անկախ սոցոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: ...ԲՈՒՐԱՍՏԱՆՈՒՄ ՋՐԱԾԱԾԿՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ
Նախօրեին` ժամը 12.00-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղից տեղեկություն է ստացվել, որ Ազատ գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հարակից հողամասերին վտանգ է սպառնում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ...ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ ԱՅԼԵՎՍ ՉԻ՞ ԵՐԵՎՈՒՄ
Նովոյե վրեմյան գրում է, որ եթե երեք շաբաթ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կանխատեսում էր, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ տեղի կունենա ...ՍԻՐԻԱՅԻ ԱԳՆ. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՎԵԼ ՋԵՐՄԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլիմն առաջին անգամ է Երևանում, այստեղ է պատասխան այցելությամբ: Մի քանի ամիս առաջ Դամասկոսում էր Հայաստանի արտգործնախարարը: Առավոտյան նա հանդիպել է արտգործնախարար Էդվարդ ...ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Օննո Էլդերենբոշին մեր երկրում իր առաքելությունն ավարտելու ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ
Մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 1-ին ձերբակալվել ...ԲՐԻՏԱՆՈՒՀՈՒ ԿԱՐԾԻՔՈՎ, ՕԴԱՆԱՎԸ ՉԻ ԽՈՐՏԱԿՎԵԼ, ԻՐ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԵՌԱԽՈՍԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է
Բրիտանացի Պատրիցիա Կոակլին, ում ամուսինը գտնվել է A330-200 անհետացած օդանավում, կարծում է, որ ինքնաթիռը չի խորտակվել: Իր տեսակետը նա հիմնավորում է, թե իր ամուսնու բջջային հեռախոսին զանգելիս զանգը գնում ...«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ». ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին հետևող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօրվա ասուլիսում իր մտահոգությունն ու վրդովմունքն արտահայտեց լրագրողների և լրատվամիջոցների գործունեությունը ...ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒԻՆ
Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում երկու պաշտոնական հանդիպում պետք է անցկացնի Եվրոպայի 2011 թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Այս շրջափուլում դրանք ...ԲՀԿ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԽՈՐՀՐԴՈՒՄ. ԻՐԱՎԱԳԵՏ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի մշակման աշխատանքային խմբի անդամ, իրավագետ Հրայր Թովմասյանը օրինագծի ներկայացման ժամանակ կարծիք էր հայտնել, որ ավագանու ընտրություններում կարևոր է ոչ թե քաղաքապետ ...ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՁԱՅՆԵՐԸ ՄԱՔՈՒՐ ԵՆ ՍՐԲԻ ԱՐՑՈՒՆՔԻ ՊԵՍ
Ես ուզում եմ պաշտոնական ասել, որ ես դատապարտում եմ այսպիսի ընտրությունները, դժգոհ եմ գործընթացից: Իմ քվեների մասին ես չեմ խոսում, որովհետև ինչպես սրբի արցունք, սրբի, իմ ձայները մաքուր են, ինչքան էլ լինեն ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԷՌՆԵԿՅԱՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար, American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից: Նախագահ Սարգսյանն ...«ԵԹԵ ՉԼՈՒԾՎԻ ՋԱՎԱԽՔԻ ԻՆՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԱՊԱ ՋԱՎԱԽՔԻ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՀԱՐՑԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԼՈՒԾՎԵԼՈՒ»
Վրաստանի կողմից այսօր կոպտորեն խախտվում է ազգային փոքրամասնությունների մասին եվրոպական կոնվեցիան, նաև հուշարձանների պահպանման եվրոպական կոնվեցիան,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն ...ԱՆՉԵԼՈՏՏԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ Է ՇԵՎՉԵՆԿՈՅԻ ՀԵՏ
Չելսիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաղորդել է, որ Մառախլապատ Ալբիոն տեղափոխվելուց առաջ խորհրդակցել է Միլանի հարձակվող Անդրեյ Շևչենկոյի հետ, որի տրանսֆերը, ի դեպ, պատկանում է հենց Չելսիին: Իտալական ...ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԸ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Փաստահավաք խումբ ես կվերադառնամ միայն այն դեպքում, եթե դուք՝ լրագրողներդ, 24 ժամ կարողանաք յոլա գնալ Անդրանիկ Քոչարյանի կամ 168 ժամ Սեդա Սաֆարյանի հետ: Միայն այդ դեպքում,- ասուլիսում ասաց Փաստահավաք խմբի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԼԱՎ» ԵՎ «ԱՌԱՆՁՆԱՑԱԾ» ԿՈՂՄԵՐՆ, ԸՍՏ ՓՈՐՁԱԳԵՏԻ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի այս տարվա Հայաստանում խոսքի, մամուլի ու լրատվամիջոցների վիճակի մասին տարեկան հաշվետվության մեջ, գրանցվելու են նաև մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում ...ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄԵԾ ՉԵՆ
Սանկտ Պետերբուրգում չի սպասվում որևէ համաձայնագրի ստորագրում` ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Եվրոպական ինտեգրացիա կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: Նրա ...ԼԵՈՆԱՐԴՈ. «ՄԻԼԱՆԸ» ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ ԿՑՈՒՑԱԴՐԻ»
Իտալական Միլանի նոր գլխավոր մարզիչ Լեոնարդոն խոստովանել է, որ առայժմ չի կողմնորոշվել, թե հաջորդ մրցաշրջանում մարտավարական ինչպիսի սխեմայով է գործելու թիմը: Սակայն նա վստահեցրել է նաև, որ միլանյան թիմը ...Ռ. ԱՎԱԳՅԱՆ. ՄԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏՎԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԼԻԻՐԱՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՄԻՍԻԱՆ
Փաստահավաք խմբի անդամ, կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը, ով հրաժարվում է մասնակցել խմբի աշխատանքին, ասուլիսում մեկնաբանեց նախօրեին ՄԻՊ Արմեն Հարությունյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը ...ԱՌԱՋԱՐԿ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ` ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱՆՔ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրականացրած դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ իր նախնական հայտարարությունն այսօր ասուլիսում լրագրողներին ներկայացրեց Ընտրությունը քոնն է հասարակական ...Կ. ԲԵՔԱՐՅԱՆ. ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ԼԻՆԵԼ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է տեղավորվի ժամանակային որոշակի շրջանակների մեջ, որոնք արդեն ուրվագծվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական ինտեգրացիա կազմակերպության ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳԻՏԵԼԻՔԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿԱԴՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ»
Հանրապետությունում այժմ միասնական քննություններից բացի անցկացվում են նաև բուհերի ավարտական քննությունները, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունները: Այս մասին այսօր լրագրողների ...2009-2010 ԹԹ. ՍՈՉԻՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՉԻ ՍՏԱՆԱ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը Սոչի-2014 կազմկոմիտեի դիտորդական խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ 2009-2010 թթ. Սոչիում 2014 թ. կայանալիք Օլիմպիադային նախապատրաստության նպատակով պետբյուջեից գումարներ ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ԶԳԱՑՎԵԼ Է ՆԱԵՎ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ
Այսօր ժամը 14:00-ին Վրաստանում` Տմանիսի քաղաքից 18 կմ դեպի արևելք տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրին Սեյսմիկ ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմին: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից: ...ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԻՆ
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է իրանահայ բարերար, Իրան-Հայաստան բարեկամության միության և Հայ դպրոց հիմնադրամի նախագահ, Լևոն Ահարոնյանին: Ինչպես տեղեկացրին սփյուռքի նախարարության հասարակայնության և ...Ա. ԱԴԻԲԵԿՅԱՆ. ԵՂԱՎ ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԱՎ
Չէր կարող պատահել, որ ՀԱԿ-ը ստանար 65 կամ 85 տոկոս ձայն, ինչպես ասում էր Դավիթ Շահնազարյանը, Լևոն Զուրաբյանը: Անհնար կլիներ այդքան ձայնը թաքցնել՝ վերագրելով միայն 18 տոկոս,- ասուլիսում նման կարծիք հայտնեց ...ԳՐՈՂ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի` վերջերս լույս տեսած Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ...«ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ընտրությունը քոնն է հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանն այսօր խոսելով Երևանի ավագանու ընտրություններում տեղ գտած խախտումներից, մասնավորապես նշեց, որ կազմակերպության դիտարկման ...«ՎՐԱՑԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ»
Այսօր վրացահայությունը ընդհանրապես դուրս է մնացած Վրաստանի ներքին քաղաքական գործընթացներից,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միտք վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Աբրահամյանը: Նա նշեց, որ դրա ...ԱԺ-Ն ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Հայաստանի ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում վավերացրել է ռուսական կողմից 500 մլն դոլարի վարկ ստանալու վերաբերյալ համաձայնագիրը: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, վարկը տրամադրվել է 15 տարի ժամկետով, ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՕԴԱՆԱՎԻ ԲԵԿՈՐՆԵՐ ԵՆ ԳՏԵԼ ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ
Բրազիալական Ռազմաօդային ուժերի մասնագետները արդեն գտել են Ատլանտյան օվկիանոսում երեկ անհետացած օդանավի բեկորները: Ինչպես տեղեկացնում է Ֆրանս Պրես գործակալությունը, Էյր ֆրանս ավիաընկերության օդանավի բեկորները ...«ԱՐՄԵՆՏԵԼ». ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ
Օրերս Panorama.am-ի թղթակիցը փորձել էր այցելել ԱրմենՏել-ի սպասարկման կետ: Իր սովորության համաձայն նա ուղևորվեց Վազգեն Սարգսյանի անվան փողոց, սակայն հայտնաբերեց, որ այդտեղ նախկինում գործող սպասարկման կետը ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՇՈՒՐՋ. ՆԱԽԱԳԱՀՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել մեր երկրում համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ: ...ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՄԻՋԵՎ
ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, կարևորելով Հայաստան-Սփյուռք գործարար կապերի բարելավման անհրաժեշտությունը և Հայաստանի արտադրողների գործունեության խթանումը, ելնելով հայաստանցի ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՍԻՐԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանում աշխատանքային այցով գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալլիմին: Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԼԻՑՔ ՀԱՂՈՐԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել էՀայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Քյու-Հենին (նստավայրը` Մոսկվա): Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության, ողջունելով ...ԹԻՎ 8/05 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԿՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԵՆ ԵՎ ԿԶՆՆՎԵՆ
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ մասնավորապես թիվ 8/05 ընտրատեղամասում ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Թուրքիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Համի Մանդիլարին հրապարակել է այն ֆուտբոլիստների կազմը, ովքեր կնախապատրաստվեն հունիսի 9-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալլիմին: Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ...«ՎՐԱՑԻՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈԹՈՂՆԵՐԸ»
Վրաց եկեղեցին իր առջև հստակ խնդիր է դրել` նախ և առաջ վերականգնել և վրացականացնել Ջավախքի հին հայկական եկեղեցիները, որոնք կառուցված են մինչև 1820-1830-ական թվականները,- այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ...«ՏԱՆԳՈՅԻ ԱՄԻՍ»`ՀՈՒՆԻՍԻ 5-28-Ը
Հայաստանում hունիսի 5-ից կմեկնարկի տանգոյի ամիս, որի շրջանակներում մինչև հունիսի 28-ը Հայաստանի Ազգային պատկերասրահի կինոդահլիճում կներկայացվի արգենտինյան տանգոյի վերաբերյալ ֆիլմաշար: Այս մասին տեղեկացանք ...ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է Ա ԳՐԻՊԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ
Ուկրաինայում պաշտոնապես հաստատվել է Ա գրիպով՝ H1N1-ով վարակի առաջին դեպքը: Այս մասին հաղորդել է երկրի առողջապահության առաջին փոխնախարար Ալեքսանդր Բիլովոլը: Ռուսական լրատվամիջոցների հաստատմամբ` Ա. Բիլովոլը ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՅՑ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿՈՐՑՆԵԼ ԱԴՐԲԵՋ
ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Ռուսաստանը որոշակի չափով հետաքրքրված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Այս մասին այսօր ասուլիսում ասաց Եվրոպական ինտեգրացիա կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր դասախոսություն է կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում` ՎիվաՍել-ՄՏՍ. բիզնես, որն ունի իր առաքելությունը թեմայով: Հրավիրված լինելով Արդյունաբերական ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ. ՀԱՐՑ՝ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հանրային խորհուրդը` Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ, անցկացրեց իր առաջին լիագումար նիստը։ Նիստի ընթացքում խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խոսեց Հանրային խորհրդի ձևավորման ու առաջիկա խնդիրների մասին: ...«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ» ԳՐԵԹԵ ՊԱՏՐԱՍՏ Է
Հայտնի կինոռեժիսոր Արման Մանարյանի Սասունցի Դավիթ մուլտֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են: Այն այժմ գտնվում է ամփոփման փուլում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ազգային կինոկենտրոնից: Ըստ նրանց, ...ԳԵՆԵՐԱԼ. ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՀԱՐԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՔԱՅԼ
Քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ Հայկ Քոթանջյանը դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ մարտի 1-ի դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնվածների նկատմամբ համաներում իրականացնելու վերաբերյալ: ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Մադրիդի Ռեալի նոր նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն հայտարարել է իր առաջին կադրային որոշումների մասին: Թիմի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը նշանակվել է ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնում, իսկ մեկ ...
ՀԱԿ-Ը ՉԻ ԽՈՍՈՒՄ

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

«ЕВРОСЕТЬ»-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԻ՞ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻՑ: ՆԱ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՎԵՏԻՍ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ԿՆՇՎԻ «ԲԻԳ ԲԵՆ»-Ի 150-ԱՄՅԱԿԸ
ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ «ԳՈՐԾԻ»
ՏԱՏԻԿԸ 5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԷՐ ՈՒԶՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«ԲԻԹԼԶ» ԽՄԲԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է 19 ՏԱՐՈՎ
- 1831 Ցարական հրամանագրով վերացվում են տարանցիկ առևտրականների արտոնություններն Անդրկովկասում:
- 1891 Վախճանվեց դերասան Պետրոս Ադամյանը: (Ծնվ. 1849թ.-ին):
- 1897 Ցարական Պետական խորհրդի որոշումը հայկական եկեղեցական-ծխական բոլոր դպրոցները լուսավորության նախարարությունը ենթարկելու մասին: Որոշմանը չենթարկվելու պատճառով այդ դպրոցները փակվեցին:
- 1904 Մահացավ հեղափոխական մարտիկ Աշոտ Երկաթը (Արմենակ Լևոնյան):
- 1922 Երևանում լույս է տեսնում «Մաճկալ» գյուղացիական օրաթերթի առաջին համարը:
- 1941 Մահացավ բանասեր Վազգեն Շուշանյանը: (Ծնվ. 1902 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

