
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՀԱԶԱՆԳԵՐԸ
Հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից. ՀԱԿ-ի հայտարարությունները չեն հաստատում ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Ընտրական հանձնաժողովների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց աշխատանքներին խոչընդոտելը, ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելը, քվեարկության արդյունքները կեղծելը քրեորեն հետապնդելի արարքներ են և դատախազությունը հետամուտ է լինելու, որպեսզի այդօրինակ արարքների վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգ գրանցվի և ստուգվի: Օրենքով սահմանված կարգով ընթացք են տրվում ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին՝ ինչպես բանավոր ստացված, այնպես էլ ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանը, կուսակցությունների, դաշինքների նախընտրական շտաբերի հայտարարություններին: Հանձնարարություն է տրվել կառուցվածքային ստորաբաժանումներին՝ հսկողություն իրականացնել, որպեսզի ընտրախախտման վերաբերյալ ԶԼՄ-ներով տարածվող յուրաքանչյուր տեղեկատվություն օրենքով սահմանված կարգով ստուգվի: Ստուգման արդյունքներով չեն հիմնավորվել ընտրակաշառքներ բաժանելու, մահացած անձանց քվեարկելու վերաբերյալ տվյալները: Մասնավորապես՝ ՀԱԿ-ը տարածել էր, թե թիվ 11/21 ընտրական տեղամասում քվեարկել է մահացած Գևորգ Թովմասյանը: Կատարված ստուգմամբ պարզվել է, որ ընտրացուցակներում Գևորգ Թովմասյան անուն-ազգանունով անձնավորություն ներառված չէ, հետեւապես քվեարկությանը չի մասնակցել: Հայ Ազգային Կոնգրեսի կողմից տարածվել էր, թե 2009թ. մայիսի 31-ին Ավանի շախմատի դպրոցի մոտ՝ ժամը 8:00-ի սահմաններում, բաժանվել է ընտրակաշառք: Ահազանգը ստուգելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն այցելել են Ավան համայնքի Շախմատի դպրոց, որտեղ տեղակայված է թիվ 1/11 ընտրական տեղամասը: Դեպքի կապակցությամբ բացատրություններ են վերցվել ընտրատեղամասի հարակից շենքերի բնակիչներից եւ թիվ 1/11 ընտրատեղամասի նախագահ Դավիթ Հունանյանից: Բնակիչները հայտնել են, որ 2009թ. մայիսի 31-ին, ժամը 7:30-ից գտնվել են շախմատի դպրոցի դիմացի տաղավարում եւ չեն տեսել, որ որեւէ մեկը քաղաքացիներին ընտրակաշառք բաժանի կամ նման առաջարկ արվի: Թիվ 1/11 ընտրատեղամասի նախագահը նույնպես հերքել է բնակիչներին ընտրակաշառք բաժանելու հանգամանքը: Կատարվում է հետաքննություն: Հայ Ազգային Կոնգրեսի կողմից տարածվել էր, թե 2009թ. մայիսի 31-ին Նոր Նորքի թիվ 2 /4 ընտրատեղամասի մոտ՝ ժամը 9:00-ի սահմաններում, կայանված Գազել մակնիշի միկրոավտոբուսից ընտրակաշառք է բաժանվում: Տեղեկությունը պարզելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները այցելել են թիվ 2/4 ընտրատեղամաս: Բացատրություն է վերցվել նշված ընտրատեղամասի դիմաց մանրածախ առեւտրով զբաղվող Մ. Սարուխանյանից: Վերջինս հայտնել է, որ 2009թ. մայիսի 31-ին ՝ ժամը 08-ից սկսած թիվ 2/4 ընտրատեղամասի մոտ սուրճ է վաճառել եւ այդ ընթացքում որեւէ Գազել մակնիշի միկրոավտոբուսից ընտրակաշառք բաժանելու դեպքեր չեն եղել: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Մարգարիտա Հարությունյանը հրաժարվել է գրավոր բացատրություն տալուց, սակայն բանավոր հայտարարել է, որ ինքն ամբողջ օրվա ընթացքում գտնվել է թիվ 2/4 ընտրատեղամասում ու դրա հարակից տարածքում եւ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի, դրա վերաբերյալ որեւէ բողոք չի ստացել: Բանավոր հայտարարության վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ինչը ստորագրվել է հետաքննիչի եւ Մ.Հարությունյանի կողմից:
«ԲՈԼՈՐԴ ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Այսօր երևանաբնակները քաղաքի ավագանի են ընտրելու, ինչի արդյունքում էլ կընտրվի Երևանի քաղաքապետը: Պայքարի մեջ է մտել 6 կուսակցություն և մեկ դաշինք: Նկատենք, որ Երևանում կա 13 ընտրատարածք և 439 ընտրատեղամաս։ ...ՏԵՂԱՄԱՍ ԵՆ ԳՆԱՑԵԼ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ. ԴԵՌԵՎՍ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Վաղ առավոտից արագ արձագանքման խմբի հետ աշխատող Panorama.am-ի լրագրողներն արդեն հասցրել են լինել և տեղեկություններ հաղորդել տարբեր ընտրատեղամասերից: 9/21 ընտրատեղամասում, որը տեղակայված է Գրողների միության ...ԿԸՀ-Ն ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼ Է ԺԱՄԸ 7-ԻՑ
Մայրաքաղաքի բնակիչներն այսօր առաջին անգամ ընտրում են այն կուսակցություններին, որոնց միջև կբաժանվեն Երևանի ավագանու խորհրդի 65 մանդատները: Ինչպես հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար ...ԹԵԺ ԳԻԾ. 080–080–804
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությունը իրականացնում է Իրավական նախաձեռնություն 2009 Երևանի ավագանու ընտրություններ նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ 7000 ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ, 6000 ՏԵՂԱԿԱՆ ՈՒ 15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ
Երևանի ավագանու ընտրությունների վստահված անձանց թիվը 7000 է, որոնք ներկայացված են մասնակցող 6 կուսակցությունների և մեկ դաշինքի կողմից: Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ...ՀԱԿ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԻՆՉԵՎ ՕՐՎԱ ՎԵՐՋ ԱՅՍ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՊԱՀՊԱՆՎԻ
Panorama.am-ի թղթակիցը եղել է Նուբարաշեն համայնքի 4 ընտրատեղամասում` 13/36, 13/37, 13/38, 13/39: Առաջին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արայիկ Մադաթյանն ասել է, որ 9:15-ի դրությամբ քվեարկողների թիվը ...ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱԼ Է. ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔԵՐ ՉԵՆ ՆԿԱՏՎԵԼ
Այս պահի դրությամբ Ավան համայնքի 1/6 ընտրատեղամասում արդեն իրենց ընտրությունն են կատարել 123 քաղաքացի: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց տեղամասի ընտրական հանձնաժողովի նահագահ Վարդան Մնացականյանը: ...ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Քիչ առաջ 9/10 ընտրատեղամասում քվեարկեցին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և նրանց աղջիկը: Ս. Սարգսյանն այդ ընտրատարածքում 189-րդ քվեարկողն էր: Լրագրողների ոչ մի հարցի նա չպատասխանեց, ...ԲՈՂՈՔ, ՔԱՇՔՇՈՑ. ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ
Էրեբունի համայնքի 13/10 ընտրատեղամասում Panorama.am-ի թղթակիցն ականատես է եղել քաշքշոցների. քաղաքացին բողոքել է, որ իր անունը չկա, իսկ տեղամասի հանձնաժողովի նախագահ Սարգիս Տարթաշյանն էլ ասել է, որ ոստիկանությունն ...Հ. ՔՈՒՇԿՅԱՆ. «ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
Կենտրոն համայնքի թիվ 10/29 ընտրատեղամասում այսօր ավագանու ընտրությանը մասնակցեց ԲՀԿ-ի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանը: Ընտրություն կատարելուց հետո նա լրագրողների հետ զրույցում ...ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ «ԳՈՐԾԻ»
Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպք է տեղի ունեցել 9/01,02,03 Նալբանդյան դպրոց, Կենտրոն. ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահները քաշքշել են լրագրողների, վստահված անձանց: Ըստ ՀԱԿ-ի հաղորդագրություն, ...ՏԱՏԻԿԸ 5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԷՐ ՈՒԶՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1
Արագ արձագանքման խմբի հետ Էրեբունի համայնքի տեղամասերում աշխատող Panorama.am-ի լրագրողը հայտնեց, որ 13/03 ընտրատեղամասում ժամը 11:10-ի դրությամբ 1789-ից քվեարկել է 200 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ ...ՔՎԵԱՐԿԵԼ Է ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ 11.72 ՏՈԿՈՍԸ
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Հարություն Շահբազյանը հանդես եկավ ասուլիսով, որտեղ հրապարկեց մասնակցության վերաբերյալ թվեր: Այսպես. ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին ...ԿԸՀ. ՈՐԵՎԷ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ
Ընտրություններն ընթանում են բնականոն հունով: Այս պահին որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել: Այս մասին Հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթև Օհանյանը: Նա հիշեցրեց, որ ընտրատեղամասերից ...Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. ՑԱՆԿԱՑԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՕԵԿ-Ը ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
3
Կնոջ հետ 10/28 ընտրատեղամաս քվեարկելու եկած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ այս պահին իրենք որևէ բողոք դեռ չեն ստացել, ընտրություններն էլ որակեց խաղաղ: Հանձնաժողովները պետք է պատասխանատվությամբ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի ավագանու ընտրությունների բնականոն գործընթացը շարունակվում է: Ընտրությունների ընթացքում արձանագրված օրինախախտումների վերաբերյալ ահազանգերը գտնվում են ոստիկանության վերահսկողության տակ, հանգամանքները ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ 9/2 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ
Կենտրոն համայնքի Մետաքս թաղամասում տեղակայված 9/2 ընտրատեղամաս է քիչ առաջ եկել թիվ ինը ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Սոնա Արսենյանը: Պատճառը տեղամասում ստեղծված աժիոտաժն էր ու ...Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆ. « ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Թիվ 10/31 ընտրատեղամասում քիչ առաջ ընտրելու էր եկել ՀԱԿ ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս Panorama.am-ին ասաց, որ դեռ շուտ է խոսել ընտրությունների ընթացքի մասին արդար կանցկացվեն թե ոչ, բայց հույս ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ՀԵՐՔՈՒՄ Է
Հայռուսգազարդ ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հերքել է ընկերության Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցների իբր Երևան ժամանելու և ընտրությանը մասնակցելու մասին ասեկոսեները: ՀայՌուսգազարդ ՓԲԸ ...ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ
Երևանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մայրաքաղաքի ավագանու խորհրդի ընտրություններից մեծ ակնկալիքներ ունի: Ես մեծ ակնկալիքներ ունեմ այս ընտրություններից, դրանք կարևոր են յուրաքանչյուր երևանցու համար,-լրագրողների ...ԼՐԱԳՐՈՂԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒՑ
1Ոստիկանություն հայտարարություն տալու համար կանչված Չորրորդ իշխանություն թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հրաժարվել է պատասխանել ոստիկանների հարցերին: Ես խորհրդակցեցի իմ փաստաբան Հովիկ Արսենյանի հետ, նա ասաց, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՏՎՅԱԼՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ
Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե առավոտյան ժամը 8:15-ի սահմաններում թիվ 7/08 ընտրատեղամասում` Դատական դեպարտամենտի կողմից նշանակված ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՎԱՂԸ
1Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը Կենտրոն համայնքի 9/10 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո չի պատասխանել լրագրողների հարցերին: Նա ուղղակի ...ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՄԻ ԼԱՎ ԱՊՏԱԿ Է ՀԱՍՑՐԵԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի վրա այսօր 11/04 ընտրատեղամասում հարձակվել է հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղազարյանը: Պատգամավորն էլ ապտակով կանխել է հարձակումը: Այս մասին Panorama.am-ի լրագրողին ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՃՇՏՎՈՒՄ ԵՆ
Մայիսի 31-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայք թերթի խմբագիր Գեղամ Նազարյանը և հայտնել, ...«ՆԿԱՏԵԼԻ Է ՈՐՈՇԱԿԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ՍԱԿԱՅՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՉԵՆՔ ՏՐՎՈՒՄ»
Ոչ մի ծեծ, ընտրական գործընթացի ոչ մի խոչընդոտում մեր տեղամասում չի եղել,- հայտարարել է թիվ 7/08 տեղամասային հանձնաժողովի անդամ Գոռ Միսակյանն ու հավելել. Չնայած կրքերը բորբոքված են, նկատելի է որոշակի լարվածություն, ...ՎԱՐՉԱՊԵՏ. ԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ
Ես ընտրում եմ հանուն կայունության, շարունակականություն, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, բարդությունները: Մեզ այսօր կայունություն է պետք,- մայրաքաղաքի Կենտրոն համայնքի ...ՕԵԿ-ԱԿԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԳՆԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աջափնյակ համայնքի թիվ 9/28 ընտրատեղամասում այսօր քվեարկել է այլ համայնքի բնակիչ: Հանձնաժողովում Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանը դա բացահայտել է այն ժամանակ, երբ քվեաթերթիկն ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՀԱԶԱՆԳԸ ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ
ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը լիրաժեք չէ,-այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից: Նշենք, որ Հայ Ազգային կոնգրեսը մայիսի 31-ին հաղորդագրություն է տարածել, թե ՀԱԿ-ի Նոր Նորքի նախընտրական ...ԿԸՀ. ՔՎԵԱՐԿԵԼ Է 226 487 ՄԱՐԴ
Ժամը 14-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքը կատարել են ընտրելու իրավունք ունեցողների 29.36 տոկոսը: Քիչ առաջ մասնակցության թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: ...«ՀԱԿ-Ն ՈՒՆԻ ԻՐ ԹՎԱՐԿԱԾ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ»
ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ընտրությունների մեկնարկից մինչև ժամը 12-ը իրենց կողմից արձանագրված խախտումները: Նրա ներկայացմամբ, ...Ս. ՍԱՖԱՐՅԱՆ. «ՈՐՈՇ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔՎԵԱԽՑԻԿՆԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՂԵԼ»
ժառանգություն խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը վստահեցնում է. իրենց կուսակցության ներկայացուցիչն ականատես է եղել, թե ինչպես են թիվ 4/02 ընտրատեղամաս խմբերով քվեարկության բերում Կորեայի Ձոր և հարակից ...ՀԱՍՏԱԲԱԶՈՒԿՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՑՐԵԼ Ե՞Ն. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐՔԵԼ Է
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/05 տեղամասում Հելսինկայն կոմիտեի դիտորդ Պարգև Բալաջյանը մեր թղթակցին ասել է, թե հաստաբազուկ ու սափրագլուխ մի քանի մարդիկ իրեն կանչել են մի անկյուն, մեկուսացրել, շրջափակել են ...ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՉԵՆ ԿՐԱԿԵԼ
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքել է, որ Նոր Նորքի տեղամասերից մեկում իբր կրակել են Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցչի վրա: Նման տեղեկատվության մենք չենք տիրապետում, իսկ եթե նման միջադեպ ...ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ. ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՆՏԵՂԻ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից որևէ ժամկետային զինծառայող զորամասից չի հանվել և զինծառայողների ցուցակներ չեն կազմվել: Պարոն ...ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՊԵՏՔ ՉԷ ՇԻԿԱՑՆԵԼ ՄԹՆՈԼՈՐՏԸ
Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը խախտումների հետ կապված լուրջ ահազանգեր չի ստացել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: ...ՄԻՋԱԴԵՊ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ
Մայիսի 31-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի անձնական թիկնապահ Հ. Գալոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 10.30-ի սահմաններում թիվ 9/1 ընտրատեղամասում ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ
Մայիսի 31-ին, ժամը 10.00-ին, Երևանի ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ 7/18 ընտրատարածքում հանձնաժողովի անդամները ծեծի են ենթարկել հանձնաժողովի ...ՉԵՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ
Արագ արձագանքման խմբից հայտնում են, որ ահազանգ է եկել, թե 7/18 տեղամասում ՀԱԿ-ի վստահված անձին ծեծել են ու առևանգել: 7/17-ի ՀԱԿ-ի և 7/18-ի Ժառանգության ներկայացուցիչները չեն հաստատել այդ տեղեկատվությունը: ...ՕԵԿ-Ն ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐԵՎԷ ԲՈՂՈՔ ՉԻ ՍՏԱՑԵԼ, ԻՍԿ ԲՀԿ-Ն ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔՈՒՄ
Օրինաց երկիր կուսակցության նախընտրական շտաբը խախտումների հետ կապված որևէ ահազանգ չի ստացել: Խախտումների հետ կապված որևէ բողոք չենք ստացել: Ամեն ինչ նորմալ է: Մեր ներկայացուցիչներից ստացած տեղեկությունների ...ԽԱԽՏՈՒՄ, ՈՐԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Այսօր միջադեպ է տեղի ունեցել Կենտրոն համայնքի 10/20 ընտրատեղամասում, որտեղ քվեարկության է մասնակցել մարտի 1-ի քրեական գործով մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանը: Նա խախտելով ընտրական օրենսգիրքը հենց ընտրատեղամասում ...ՀՅԴ-Ն ՏԵՂՅԱԿ Է ՓՈՔՐ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընտրախախտումների վերաբերյալ պաշոնական հայտարարելու բան չկա: Մենք տեղյակ ենք փոքր վիճաբանությունների մասին,- Panorama.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի պաշտոնաթերթի խմբագիր Ռուբեն Մարգարյանը: Ըստ ...ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ
Panorama.am-ի թղթակիցները շարունակում են շրջել մայրաքաղաքի ընտրատեղամասերում: Ժամը 17-ի դրությամբ Շենգավիթի 12/02 ընտրատեղամասում ցուցակում ընդգրկված 1805 քաղաքացիներից ընտրություն է կատարել 940-ը: Հանձնաժողովի ...ԸՍՏ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ», «ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՆՈՐ-ՆՈՐՔ»
Ժառանգություն խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ խոսեց իրենց կողմից ստեղծված ընտրական մոնիտորինգի և տեղեկատվական կենտրոնի` ժամը 12-ի մինչև ժամը 16:00-ն ընկած ...Ո՞Վ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆԻ 53-ՐԴ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՎ ՈՎՔԵՐ ԷԻՆ ՆԱԽՈՐԴՆԵՐԸ
Մի քանի ժամ անց կհրապարակվեն ընտրությունների նախնական արդյունքները, ու ըստ այդմ էլ պարզ կլինի, թե ով կդառնա Երևանի հաջորդ քաղաքապետը: Մինչ այս պահը մայրաքաղաքը` գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներառյալ, ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ
Ընտրատեղամասերից մեկում բռնության են ենթարկվել 168 Ժամ թերթի լրագրող Արմինե Ավետյանը, Թրանսփերանսի Ինթերնեշնլ ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը, tert.am կայքի լրագրող Լիլիթ Թադևոսյանը: Վերջինս մեզ պատմեց, որ ...ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` 41.66 ՏՈԿՈՍ
ԿԸՀ-ն քիչ առաջ ներկայացրեց մասնակցության վերաբերյալ ցուցանիշները` ժամը 17-ի դրությամբ: Այդ պահի դրությամբ Երևան քաղաքում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 41.66 տոկոսը: ԿԸՀ ...Ս. ՍԱՖԱՐՅԱՆ. «ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐՍՏԻՆ ՄԹԱԳՆԱԾ Է»
Ժառանգություն խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 10-15 րոպեն մեկ ստացած ահազանգերը վկայում են, որ ընտրական գործընթացը վերստին մթագնած է և լարվածության թուլացման ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. «ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ ՀՈՐԻՆՎԱԾ ԼՈՒՐԵՐԸ»
Ընտրախախտումների վերաբերյալ գրավոր հաղորդում գլխավոր դատախազությունում ժամը 18-ի դրությամբ չեն ստացվել: Սակայն ընթացք են տրվում բոլոր ահազանգերին՝ ինչպես բանավոր ստացված, այնպես էլ ընտրախախտումների վերաբերյալ ...«ԲԼԴԻՆ» ՉԻ ԽԱՆԳԱՐԵԼ
Մայիսի 31-ին ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ համայնքի թիվ 12/15, 12/16 և 12/17 ընտրատարածքներում Բլդի մականունով ոմն քաղաքացի խանգարում է վերը նշված տեղամասերում ընտրությունների բնականոն ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ժառանգություն խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե կլինի որևէ քաղաքական ուժ, ով կցանկանա ՍԴ-ում բողոքարկել ընտրությունների արդյունքները, Ժառանգությունը ...ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ
Քվեարկության ավարտին հաշված րոպեներ են մնացել: Առավոտյան ժամը 8-ին ընտրատեղամասերի բացված դռները ժամը 20-ին պետք է փակվեն ընտրողների առջև: Ներսում կմնան հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, դիտորդներ, ...ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվեց: Մասնակցության վերաբերյալ արդյունքները ԿԸՀ-ն կամփոփի ժամը 21-ին: Նախնական տվյալները կամփոփվեն 24 ժամվա ընթացքում:ՆԱ ԴԵՌ ՄԵՆԱԿ ԷՐ… ՍՊԱՍՈՒՄ ԷՐ
Կենտրոն համայնքի 9/12 ընտրատեղամասում 1694 ընտրողից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել ընդամենը 710-ը: Ինչպես ասաց հանձնաժողովի նախագահ Աստղիկ Գիգոյան, նախագահական ընտրությունների համամետ մասնակցությունն ...ՀԱԿ ԴԻՏՈՐԴ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ՀԱՋՈՂ
Կենտրոն համայնքի 9/13 և 9/14 ընտրատեղամասերում ընտրություններն անցել են նորմալ, առանց որևէ միջադեպերի ու խառնաշփոթների: Այս մասին վստահեցրեցին ընտրատեղամասերի հանձնաժողովի նախագահները: 9/13 ընտրատեղամասում ...«ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 50%-Ը ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ»
Էրեբունի համայնքի թիվ 13/19 ընտրատեղամասում տեղամասի հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Սահակյանը Panorama.am-ի թղթակցին ասաց, որ 19:30-ի դրությամբ շուրջ 800 ընտրող է մասնակցել ընտրություններին: Այս ընտրատղամասում ...ԸՍՏ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԼՑՈՆԵԼ ԵՆ ՔՎԵԱՏՈՒՓԵՐԸ
Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպամանը ներկայացրեց Ժառանգության կողմից արձանագրած վեջին տվյալները: Նրա խոսքերով, ընտրողներից մեկը թիվ 8/19 ընտրատեղամասում ...ԿԸՀ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` 52.85 ՏՈԿՈՍ
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հրապարակեց ընտրություններին մասնակցության վերաբերյալ նախնական արդյունքները: Ըստ նրա, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 52.85 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել ...ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՀԱԶԱՆԳԵՐԸ
Հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից. ՀԱԿ-ի հայտարարությունները չեն հաստատում ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Ընտրական հանձնաժողովների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց ...
ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵՂՅԱՆ. ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2014-Ի ՀԱՄԱՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԿԱՌՈՒՑԻ ՍՈՉԻՈՒՄ

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

«ЕВРОСЕТЬ»-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԵՏԻՆ» ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԻ՞ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻՑ: ՆԱ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՎԵՏԻՍ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ԿՆՇՎԻ «ԲԻԳ ԲԵՆ»-Ի 150-ԱՄՅԱԿԸ
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ. ՏՐԱԿՏՈՐԻ ՂԵԿԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ Է ԶՈՀՎԵԼ
- 1834 Կ. Պոլսում հիմնվում է ս. Փրկչյան Ազգային հիվանդանոցը, որը գործում է առ այսօր:
- 1855 Ռուսական բանակը գրավում է Արդահանը:
- 1869 Ծնվեց ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Վախճ. 1937 թ.):
- 1884 Ծնվեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Վախճ. 1956թ.):
- 1890 Մահացավ Կարնոյ Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը:
- 1915 Սուլթան Մեհմեդ Ռեշադի հրամանագրով Զեյթունը վերանվանվեց Սուլեյմանիե:
- 1918 Մահացավ հեղափոխական և հասարակական գործիչ Մարզպետը:
- 1920 Մոսկվայում սկսվում են դաշնակցության պատվիրակության բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի հետ:
- 1978 Գործարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

