
Ռ. ԱՎԱԳՅԱՆ. «ԵԹԵ ՓԱՍՏԱՀԱՎՔ ԽՈՒՄԲԸ ԴԱԴԱՐԻ ԳՈՐԾԵԼ, ԴՐԱ ՄԵՂԱՎՈՐԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է»
Panorama.am-ի հարցազրույցը Փաստահավաք խմբի անդամ, կոալիացիայի ներակայցուցիչ Ռոբերտ Ավագյանի հետ -Պարոն Ավագյան, վերջին շրջանում Փաստահավաք խումբն ինտենսիվ տեղեկատվական հոսքերի առանցքում է: Տարբեր մեկնաբանություններ են հնչում: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: -Մեծ սիրով: Իհարկե, արտաքնապես ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայկական ժամանակ թերթում արտահոսք եղավ: Սակայն ուզում եմ հայտնել, որ նախ` ես այդ փաստաթղթի տակ չեմ ստորագրել, և երկրորդ` հարցը հանրայնացնելը, դրան քաղաքական աստառ տալը, դեռ չի նշանակում իրավաբանական գնահատական տալ: Որովհետև այնտեղ, եթե դուք ուշադիր կարդաք, կտեսնեք, որ այնտեղից չի բխում, որ նռնակը Համլետ Թադևոսյանի ձեռքում է եղել, և մահվան պատճառը դա է եղել: Հետո` անկախ այն բանից, թե Վահե Ստեփանյանը դուրս կգար, թե դուրս չէր գա, ես, բոլոր դեպքերում, արդեն որոշել էի այդտեղից դուրս գալ, որովհետև Անդրանիկ Քոչարյանն արդեն անձնական դաշտ էր մտել: Եվ ոչ թե այսօր, ոչ թե այն ժամանակ, երբ մենք որոշեցինք արձակուրդ գնալ: Այլ այն ժամանակվանից, երբ ես կարծիք եմ հայտնել, և այդ կարծիքը չի համընկել պարոն Անդրանիկ Քոչարյանի կարծիքի հետ: Այսինքն` այն փողոցային կարգախոսը, որ ով մեզ հետ չէ, մեր թշնամին է, պարոն Անդրանիկ Քոչարյանը ցանկացել է կիրառել Փաստահավաք խմբում: Երբ որ պետք էր գնալ, օրինակ, զինվորական մաս, կամ տարբեր գործողություններ կատարել, ես երբեք չեմ ասել` ոչ, բայց երբ որ մենք հրավիրում էինք վկային և ես էի հարց տալիս, անպայման նրանք քիթը խոթում էին և ասում` ինչու՞ ես այդ հարցը տվել, այսպես պետք է ձևակերպվի և այլն: Ես, իհարկե, միշտ էլ պատասխան տվել եմ: Բայց այն, որ Արմեն Հարությունյանն ասում է, թե ես գլադիատոր պետք է ուղարկեմ Փաստահավաք խումբ, ուզում եմ ասել` մենք էն գլխից գլադիատոր ենք եղել, բայց դիմացել ենք: Ինչպես մեր հարգելի Վարդան Պետրոսյանն է ասում (իսկ ես իրեն որպես դերսաան հարգում եմ ամենավերջում, որովհետև ես նրան համարում եմ և քաղաքական, և հասարակական գործիչ, և շատ նրբանկատ անձնավորություն), իր ներկայացումներից` ասեցինք քո ծառան ենք, չասեցինք, քո նեգրն եք: Երբ ես տեսա, որ անհնար է այլևս Անդրանիկ Քոչարյանի հետ աշխատելը, ես որոշեցի չը-գը-նալ: Ընդ որում, ես իրեն միշտ էլ ասել եմ` Անդրանիկ, մենք այստեղ շատ կարևոր միսիա ենք կատարում, խնդրեմ, ես բերել եմ քեզ իմ գրքերը, նվիրում եմ, եկեք` մարդկային համընդհանուր արժեքներ գոյություն ունեն, դրանցից այն կողմ դուրս չգանք` անկախ նրանից, թե ով ինչ կարծիքի է: Բայց ես տեսա, որ չի ստացվում: -Դուք ասացիք, որ չեք ստորագրել Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներին վերաբերող զեկույցի տակ: -Ես և իմ կոլեգա Գևորգ Թովմասյանը չենք ստորագրել: -Իսկ ինչպե՞ս է այն ուղարկվել հանձնաժողովին: -Ես Վահե Ստեփանյանին բացատրում էի, որ դա այն փաստաթուղթը չէ, որից հանգամանքներն են բխում և որը պետք է ստորագրել, որովհետև այնտեղ նաև գնահատականներ են տրվել: Մի բան, որի իրավունքը մենք չունեինք: Մենք պետք է փաստերը հավաքեինք, այլ ոչ թե գանահատականներ տայինք: Եվ այս օր, երբ ասում են, իբրև թե այդ փաստաթուղթը մահվան հանգամանքներ է բացահայտել, այդպես չէ: Իմ գլխին այդքան էլ շատ մազ չկա, և եթե ես ասեմ, որ գնացի շատ մազ ունեցողների մրցույթին հաղթեցի, ու Հայկական ժամանակը տպի, մյուս թերթերն էլ շեփորահարեն, դա դեռ չի նշանակում, որ դա այդպես է: Ես զարմանում եմ, այն անձանց վրա, ովքեր ստորագրել են` նույն պարոն Ստեփանյանի, նույն Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի վրա: Նրանք պետք է արիություն ունենային և հանդես գային հայտարարությամբ` ասելով` հարգելի տիկնայք և պարոնայք, դուք այդ փաստաթղթին ավելի մեծ նշանակություն եք տալիս, ուռճացնում եք այն: Որովհետև այն առարկությունները, որոնք որ եղան Հատուկ քննչական ծառայության կողմից և տպագրվեցին Առավոտ թերթում, դրանք միայն չնչին մասն էր այն պատճառների, որը հաշվի առնելով, մենք չենք ստորագրել այդ փաստաթղթի տակ: - Իսկ ձեր արձակուրդի մեկնելն ինչո՞վ էր պայմանավորված: -Այդ արձակուրդը պայմանավորված էր նրանով, որ Համելտ Թադևոսյանի մահվան հանգամաների վերաբերյալ այդ տեքստը անընդհատ քննարկվում էր: Այդ տեքստի հետ կապված` պարոն Ստեփանյանը կոնսուլտացիաներ էր անում և նրանց հետ, և մեզ հետ: Դա բնական է: Ընդ որում, պարոն Ստեփանյանը ոչ թե կատարում էր Լեոպոլդ կատվի դերը` давайте жить дружно, ինչպես գրել էր թերթերից մեկն ու ասել, թե նա պետք է հավասարակշռեր փաստերը և այլն: Նա ցանկացել է, որպեսզի կոնֆլիկտներ չլիներն, բայց միշտ էլ իր կարծիքն ունեցել է: Չլինելով Վահե Ստեփանյանի փաստաբանը, որովհետև նա դրա կարիքը չունի, ասեմ, որ նա նաև մեր կարծիքն էր հաշվի առնում: Եվ երբ որ որոշվեց, որ այնուամենայնիվ այդ տեքստը պետք է ուղարկվի, ես դեմ եղա դրան: Ահա այստեղ ինձ անընդհատ համոզում էին, որ ես ստորագրեմ: Բայց ես չէի ստորագրում: Այդ ժամանակ արդեն իսկ կոնֆլիկտ կար իմ կոլեգա Գևորգ Թովմասյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև: Հետո նա հարձակվեց ինձ վրա: Անձնական վիրավորանքներ և այլն, և այլն` հաշվի չառնելով, որ ինքը նոր է ավարտել իրավաբանական ֆակուլտետը, իսկ այն հարցերը, որոնք կապված են դիակի զննության, տեղազննության, փորձաքննությունների հետ, վաղուց եմ ուսումանսիրում: Ես դեռ 1972 թվականին Մոսկվայում` Սովետական Միության մեջ առաջին անգամ, պաշտպանել եմ Ինքնասպանության հասցնելը որպես քրեորեն պատժելի արարք թեմայով, որտեղ առանձին գլուխ եմ հատկացրել ինքնասպանության հասցնելու նախաքննության հետ կապված հարցերին: Նա բոլորովին հաշվի չէր առնում սա, և անընդհատ անձնական վիարվորանքներ էր տեղում: Ես էլ, իհարկե, ոչ թե չէի կարող նրան պատասխանել, այլ գիտակցելով, որ այստեղ միսսիա եմ կատարում, անընդհատ բացատրում էի` կան համամարդկային արժեքներ, մենք կարող ենք տարբեր կարծիքների լինել, բայց եկեք չիջնենք ցածր մակարդակի: Բայց մարդը չհասկացավ: Քանի՞ ամիս կարելի էր այդպես դիմանալ: Իսկ այն, որ ասում են, թե այդ ինչպե՞ս եղավ` հենց բացահայտեցին Համլետ Թադևոսյանի մահվան հնագամանքները, իշխանությունները միանգամից որոշեցին, փակել փաստահավաք խումբը, ապա այստեղ միայն արտաքնապես կարելի է պատճառական կապ տեսնել: Դա նույնն է, երբ մեկի զենքից մեկ ուրիշը մարդ սպանի, բայց մեղադրեն զենքի տիրոջը: Իրականում դա բացարձակապես այդպես չէ: Սա` մեկ: Եվ երկրորդը` ես իրենց բացատրել եմ, նույն Անդրանիկ Քոչարյանին, Ստեփանյանին և Սեդա Սաֆարյանին, որ հարգելիներս, նախագահի կարգադրության մեջ գրված չի, որ դուք պետք է միջանկյալ զեկույց ուղարկեք: Այնտեղ գրված է, որ փաստահավաք խումբը վերջում է զեկույց տալիս: Դուք ինչու՞ եք հիմա ուղարկում: Եվ եթե իրենք ինձ լսեին, ես այնտեղ կլինեի: Եվ եթե ես այնտեղ լինեի, նրանց, համենայնդեպս` Անդրանիկ Քոչարյանին հնարավորւթյուն կտայի բացահայտեր մնացած ինը զոհվածների մահվան հանգամանքները: Եվ քանի որ ինքը շատ խելոք է, կգնար առաջ, նաև կբացահայտեր, թե Բեն Լադենը որտեղ է, ու 50 մլն դոլար կշահեր: Բայց այսօր երբ մենք այդպիսի կրախի առաջ ենք կանգնել, և դա իշխանությունները չեն արել: Իշխանությունները չգիտեն էլ, որ ես դուրս գալու որոշում եմ ընդունել: Ինձ համար նշանակություն չունի, թե իշխանություններն ինչ կարծիքի են: Ես անկախ փորձագետի կարգավիճակով եմ և որոշել եմ դուրս գալ, ու ոչ ոք չի կարող ինձ ասել, մնա, դուրս մի արի: Պարզապես, ես կարծում եմ, իրենք սխալ հաշվարկներ արեցին, և ստացվեց այն, ինչ ստացվեց: - Սխալ հաշվարկ ասելով` ի՞նչ նկատի ունեք: - Սխալ հաշվարկ ասելով նկատի ունեմ այն, որ մինչ այդ էլ նրանք արտահոսք են տվել: Համմարբերգի, Պրեսկոտի, Կոլոմբիեյի հետ հանդիպումների ժամանակ և Սեդա Սաֆարյանը և Անդրանիկ Քոչարյանն ասում էին այնպիսի բաներ, որոնք հրապարակման ենթակա չեն: Կարգադրության մեջ գրված է, որ մենք աշխատում ենք փակ ռեժիմով: Եվ ես նույնիսկ այն ժամանակ` իրենց ներկայությամբ, ասել եմ` հարգելի պարոն Քոչարյան, նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրության մեջ գրված չէ, որ փակ ռեժիմը չի տարածվում Պրեսկոտի և Կոլոմբիեյի վրա: Այսինքն` այդ գործելակերպը նրանց մոտ եղել է: Երբ այդ արտահոսքը եղավ, և երբ այդ հարցը բարձրացվեց, ես ասացի` տեսեք, թե ինչ եք արել: Սեդա Սաֆարյանն ասում է` իսկ ի՞նչ կա դրա մեջ, հիմա եղածը եղած ա, ի՞նչ կա որ: Այսինքն` դրա մեջ ոչ մի արտառոց բան չեն տեսնում: Ավելին` այն լրատվամիջոցները, որոնք շեփորահարում են, թե խախտվել է նախագահի կարգադրությունը, նրանք չպետք է գնային արձակուրդ և այլն, նրանցից ոչ մեկը չի ասում` հարգելի տիկնայք և պարոնայք, այդ խախտումները սկսվեցին այն ժամանակ, երբ արտահոսք եղավ: Չեն դատապարտում դա, չեն ասում, որ` այո, Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները մեր շերլոկհոլմսերը բացահայտել են, բայց եկեք դատապարտենք, որ այդ արտահոսքը եղել է: Այսինքն միակողմանի են հարցին մոտենում: - Եթե ամփոփելու լինենք, կարո՞ղ ենք ասել, որ Փաստահավաք խմբի գործունեությունը դադարում է և դադարում է Անդրանիկ Քոչարյանի պատճառով: -Միանշանակ: Եթե դադարի Փաստահավաք խմբի գործունեությունը, որովհետև ես չգիտեմ մյուսներն ինչպիսի որոշում կընդունեն, ապա դրա հիմնական մեղավորը Անդրանիկ Քոչարյանն է, որը իր կանոնագրքով ցանկացավ մտնել ուրիշի եկեղեցի և ցանկացավ, որ մենք բոլորս իր կանոններով շարժվենք: -Դուք նշեցինք, որ ցանկություն ունեք դուրս գալ -Ցանկություն չունեմ: Ես արդեն դուրս եմ եկել` անկախ նրանից` կոալիցիան իմ գլուխը կշոյի, թե՞ ոչ: Որովհետև անկախ փորձագետ եմ և այդ որոշումն արդեն ընդունել եմ: -Իսկ մյուս երեք անդամները շարունակու՞մ են պաշտոնավարել: -Դա իրենց գործն է: Մենք ապրում ենք ազատ երկրում, և յուրաքանչյուր ոք իր համար ազատ որոշումներ է կայացնում: -Պարոն Ավագյան, ի՞նչ եք կարծում, հնարավոր է Փաստահավաք խումբը կարողանա վերադառնալ բնականոն աշխատանքին: -Ես չեմ կարծում: Չեմ կարծում, որ հնարավոր լինի: Գիտե՞ք, ինձ նաև զարմացնում են մեր լրատվամիջոցները, որոնք կարող էին դրական դեր խաղալ և ոչ թե ուռճացնել փաստերը, հարձակվել կոնկրետ անձանց վրա: Օրինակ, թերթերից մեկը գրել է, թե քանի որ Ավագյանն իր տեսակետն է հայտնել, դա նշանակում է, որ դրանով իսկ Ավագյանը բացահայտել է իշախնություննների պլանը` տապալելու փաստահավաք խմբի աշխատանքները: -Այսինքն, ստացվում է, որ Դուք կարծիք արտահայտելու իրավունք չունե՞ք: -Այո
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՑԵԼ ԵՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԵԾԵԼ ԵՆ ԻՐԱՐ
Վրաստանի ներքին գործերի նախարարության երեք աշխատակից դանակից վնասվածքներ են ստացել ընդդիմության հանրահավաքի մասնակիցների հետ ընդհարման արդյունքում: Պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան խորհրդարանի շենքի ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Հայաստանում բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում այսօր կմեկնարկի մշակութային նախագիծը` Բուլղարիայի ազգագրական և դասական արվեստի հանրահայտ կոլեկտիվների մասնակցությամբ, որը տևելու է մինչև հունիսի 4-ը: ...«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԱԾ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ Է»
Դատախազությունը մայիսի 27-ին քրեական գործ է հարուցել Կարեն Հեքիմյանի նկատմամբ, 344 հոդվածի առաջին մասով՝ ...ԴԱՀԿ աշխատակցին զրպարտելու... մեղադրանքով։ Այս մասին հայտնեցին Պահպանողական կուսակցության մամուլի ...ՀՈՒՆԻՍԻ 1-Ը` ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՅԳՈՒՄ
Շարունակելով ձևավորված նոր ավանդույթը` հունիսի 1-ին Ազգային ժողովի այգում կրկին կբացվեն դռները: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանի տարածքում կկազմակերպվի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ
Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի Կարմիր դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի Շլոս Արենբերգ Զալցբուրգի սեմինարների կենտրոնի ...ԱՅՍՕՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է. ՈՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՄՓՈՓԵԼՈՒ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ
Այսօր` մայիսի 29-ին, Երևանի ավագանու խորհրդի անդամների ընտրության քարոզարշավի վերջին օրն է: Ըստ օրենքի, քվեարկության նախորդ օրը արգելվում է քարոզարշավ իրականացնել: Այսօր ընտրություններին մասնակից քաղաքական ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 29.05.09
Առավոտ. Ազերիները հիասթափված են. պատմական փաստերի հերթական կեղծումը ձախողվել է Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ Հակամարտություններն ...ԱՎԵՏԻՍ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
2009-2010 թվականների ընթացքում փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններում արգելվելու է տեսչական բոլոր տեսակի ստուգումներ անցկացնել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2008-ի պետական բյուջեի կատարման մասին ...ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ, ԹԵ ԻՆՉ ԿԱՆԻ ՀԱՊԿ-Ը, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԺԱՆԱ
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Коммерсант թերթի հետ զրույցում խոսել է ՀԱՊԿ Արագ Արձագանքման ուժերի կազմավորման գործընթացից ու կազմակերպության ընթացիկ ծրագրերից: Նշվում է, որ Հավաքական Անվտանգության ...«ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ» ՎԵՐԱԽՄԲԱԳՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ազգային ժողովում բուռն քննարկումների պատճառ դարձած Հարկային փաթեթ-ն այժմ վերախմբագրման է ենթարկվում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը և հավելեց. Մեր թիմում միանշանակ ...Տ. ԿԱՐԱՊԵՏԻՉԸ «ՇԱՏ ԴԺԳՈՀ Է» ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՑ, ԳՈՀ Է ԺԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Երևանի ավագանու ընտրություններում Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Տիգրան Կարապետյանն այսօր ամփոփելով նախընտրական քարոզարշավը, նշեց, որ ընդհանուր քարոզարշավից շատ դժգոհ ...Ս. ՍԱՖԱՐՅԱՆ. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԿԼԻՆԻ ՀՀԿ-Ի, ԲՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ՄԻՋԵՎ
Ցավոք սրտի, չունեցանք ավելի լավ քարոզարշավ, քան կարող էինք ունենալ, այս քարոզարշավն էլ շատ բաներով չտարբերվեց նախորդ ընտրությունների քարոզարշավից, քաղաքական մրցակցություն ասվածը միայն պայմանականորեն կարելի ...ԿՄՇԱԿՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբը մայիսի 29-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՆՍ-ՅՈԱԽԻՄ ՅԵՆՉԻՆ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 29-ին ընդունել է պրոֆեսոր, պատվավոր դատավոր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր Հանս-Յոախիմ ...ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՀՈՒՅՍԸ ՉԻ ԿՏՐՈՒՄ
Նախագահի կողմից հնչեցված համաներման պատրաստակամության մասին լսելուց հետո Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հիասթափվել է: Ես չէի սպասում համաներման պատրաստակամության մասին, այլ կարծում ...ՋՐԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ
Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ի առավոտյան վերսկսվել են մարզի Շատին գյուղում իրականացվող ջրահեռացման աշխատանքները: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Շատինի գյուղապետարանին հարակից թաղամասում ...ՕՁԻ ԽԱՅԹՈՑ
Մայիսի 27-ին` ժամը 19.45-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկի բնակչուհի, 1936 թ. ծնված Ա. Թադևոսյանը: Այս մասին հայտնեցին ԱԻՆ փրկարար ...ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԵԼ Է ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ
Մայիսի 27-ին, ժամը 00.23-ին Կապան քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 339-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հանրապետության տոնի առիթով Երևանում տեղի է ունենալու ֆուտբոլային ընկերական հանդիպում` ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ՎԱՏՆՈՒՄՆԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է 2008-ի բյուջեի կատարողականը և հայտնաբերել, որ պետական բյուջեի բավականին մեծ միջոցներ վատնվում են, ընդ որում վատնվում են գնումների կազմակերպման գործընթացում: Այդ մասին ...771 ՀԱԶԱՐ 477 ԵՐԵՎԱՆՑԻ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Մայիսի 31-ին Երևանում կայանալիք ավագանու ընտրություններին իրավունք ունի մասնակցել 771 հազար 477 քաղաքացի: Ասուլիսում այս մասին ասաց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ ...ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՍՊԻՏԱԿՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, Սպիտակում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որին մասնակցելու են Հայաստանի փոքրիկ երգիչները` Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ, ինչպես ...ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍ
Դասական համերգները պետք է լինեն ոչ թե ինչ-ինչ առիթներով, այլ պետք է հայ մարդու առօրյայի մաս կազմեն: Ես նկատում են, որ ընդհանուր ջանքեր են գործածվում իրավիճակը փոխելու, դասական երաժշտությանը լուրջ տեղ ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 27-ի հրամանագրով Կարեն Ավետիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այսօր Արդարադատության ...«ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՂԵԼ Է ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մովսես Շահվերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօր քաղաքական դաշտի որակը ...ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ
Մայիսի 28-ին Երևանի Շախմատիստի տանը մեկնարկած միջբանկային շախմատային 6-րդ մրցաշարը նվիրված էր Հանրապետության տոնին և երեխաների պաշտպանության օրվան: Մասնակիցների թվում էին Կենտրոնական բանկի, Արարատբանկի, ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՆ
Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն օրերս ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Նախարարը կարևորելով բանկի կողմից իրականացվող ծրագրերը նշել է, որ ներկայումս ՏԿ նախարարությունը ՀԲ-ի ծրագրերի ...ՀԱՀ. «ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՉԴԱՌՆԱՔ ԳՈՐԾԻՔ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ»
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը (ՀԱՀ) ներկայացնող ազգայնական կազմակերպություններն ու անհատները հայտարարում են, որ չնայած նախնական նախապատրաստական գործունեությանը, չեն մասնակցում Երևանի ավագանու ...ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴՊՈՐՑՈՒՄ
Մայիսի 31-ին Զվինիգորոդում բացվելու է 3-րդ միջազգային ամառային թատերական դպրոցը, որի աշխատանքներին մասնակցելու են դերասաններ աշխարհի 28 երկրներից՝ այդ թվում նաև Հայաստանից: Այս տարի թատերական դպրոցը ղեկավարելու ...ՄԻՊ. ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԱՆՀՆԱՐԻՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ՀԵՏԱԳԱ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հանդես է եկել փաստահավաք խմբի մասին հայտարարությամբ: Այս մասին հայտնեցին ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից: Փորձագետների փաստահավաք խմբում ՀՀ ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. « ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ»
Սույն թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության 91-ամյակի կապակցությամբ Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր այցելության ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ...ՏԱՂՏՈ՞ՒԿ, ԿՈՌԵ՞ԿՏ, ՇՈՈ՞Ւ, ԹԵ՞ ԱՅԼ ԲԱՆ. Ի ՎԵՐՋՈ Ո՞Վ Է ՖԱՎՈՐԻՏԸ. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների 28 օր տևած քարոզարշավն այսօր իր վերջնակետին է հասնելու: Ընտրություններին մասնակից 6 կուսակցությունն ու մեկ դաշինքն իրենց քարոզարշավը հիմնականում անցկացրեցին ընտրողների ...ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Մայիսի 29-ից հունիսի 2-ը Մեծ Բրիտանիայի բանակի քրիստոնեական կազմակերպությունների նախաձեռնությամբ և Զինված ուժերի քահանաների առաջնորդի աջակցությամբ Լոնդոնում սկսվել է Քրիստոնյա Զինվորական Եղբայրությունների ...ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ. 2 ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ 2 ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ փուլի առաջին շրջանն արդեն անցյալում է: Ոմանք լքեցին ասպարեզը` բավարարվելով բրոնզե մեդալներով, իսկ ոմանք կնախապատրաստվեն վաղը տեղի ունենալիք ...ՀԻՆԳ ՕՐՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ԳՆԵԼ ԵՆ 52.6 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
Մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52.615.253 ԱՄՆ դոլար` 370.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 49.730.834 ԱՄՆ դոլար` ...ՍԵՐԻՑԼԵՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, հրապարակեց մինչև 21 տարեկանների ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն հունիսի ...FREEDOM HOUSE-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Freedom House կազմակերպությունը մայիսի 28-ին մամլո հաղորդագրություն է տարածել Հայաստանում Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ, որտեղ մասնավորապես կոչ է արվում Հայաստանի իշխանություններին ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄԸ
Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Պիեռ Անդրե Շուրմանը հրապարակել է այն ֆուտբոլիստների կազմը, ովքեր կնախապատրաստվեն 2011 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 5-ին ...ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ
Մայիսի 29-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության Փյունիկ, Գանձասար, Բանանց, Միկա ակումբներին շնորհվեցին եվրագավաթների մասնակցության արտոնագրերը: Դրանք վերը նշված ակումբների առաջին ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԱՆԿԱԽ ՏՆՕՐԵՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացված է հեռահաղորդակցության ոլորտում գործող Սիստեմա ընկերության տնօրենի խորհրդի անկախ տնօրենի պաշտոնի համար: Այս մասին ասվում է հոլդինգի մամլո հաղորդագրության ...Տ. ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՔՈՒՅՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է. 8 ԱՄԻՍ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
1
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Տիգրան Նաղդալյանի քույրը` Կարինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր բողոքները: Հիշեցնենք, որ Տիգրան Նաղդալյանը սպանվեց ...ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻՑ
Փաստահավաք խմբում կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը ևս դուրս է եկել խմբի կազմից: Այս մասին նա քիչ առաջ հայտնեց Panorama.am-ին: Նրա խոսքով, իր քայլը համաձայնեցված չէ իշխանությունների հետ, իր անձնական ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐՆ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ ԵՆ
Հունիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա 2011 թ. ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Ստյոպա Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը Արմենիա Մարիոթ հյուրանոցում հանդիպում են ունեցել Եվրախորհրդի՝ ...ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի երաժշտական ներկայացումը նվիրված էր Շառլ Ազնավուրի հոբելյանին: Միջոցառումն անցկացվել է սփյուռքի նախարարության նախաձեռնած Մեր մեծերը խորագրով ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ՝ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Բելառուսի Բարեկամության տանը նախօրեին Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված Երգեր Հայաստանի մասին խորագրով գրական-երաժշտական երեկո է կայացել: Ինչպես տեղեկացրին արտաքին գործերի նախարարության մամուլի և ...ՅԻՐԻԿՅԱՆԸ «ՎԻՎԱՍԵԼ»-Ի ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն շարունակում է իրականացնել հայաստանյան բուհերի ուսանողների համար նախատեսված ՎիվաՍել-ՄՏՍ. բիզնես, որն ունի իր առաքելությունը թեմայով դասախոսությունների շարքը: Այդ ծրագրի շրջանակներում այսօր ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է «ԲԵՐԴ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻՆ՝ 45-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բերդ պարային անսամբլին՝ անսամբլի հիմնադրման 45-ամյակի առթիվ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ...AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ՝ 500.000.000-Ի ԾԱՎԱԼՈՎ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2009 թ. հունիսի 09-ին տեղի կունենա Հանրապետության AMGN36052110 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ՝ 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) դրամ ...«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009» ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎԵԼ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻ ՉԱՓ
Եվրատեսիլ-2009 մրցույթի կազմակերպման համար ծախսվել է այնքան գումար, որքան նախապես ծրագրված է եղել: Այս մասին հայտնել է մրցույթի գործադիր տնօրեն, համերգի պրոդյուսեր Յուրի Ակսյուտան՝ Ռուսաստանի առաջին ալիքով ...Ռ. ԱՎԱԳՅԱՆ. «ԵԹԵ ՓԱՍՏԱՀԱՎՔ ԽՈՒՄԲԸ ԴԱԴԱՐԻ ԳՈՐԾԵԼ, ԴՐԱ ՄԵՂԱՎՈՐԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է»
Panorama.am-ի հարցազրույցը Փաստահավաք խմբի անդամ, կոալիացիայի ներակայցուցիչ Ռոբերտ Ավագյանի հետ -Պարոն Ավագյան, վերջին շրջանում Փաստահավաք խումբն ինտենսիվ տեղեկատվական հոսքերի առանցքում է: Տարբեր մեկնաբանություններ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ՓՄՁ-ՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգին անցնելը վարչապետը, ...3 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի 7 բռնցքամարտիկներից 4-ն ավարտեցին ելույթները և ստիպված են բավարարվել բրոնզե մեդալներով: Վաղը պայքարը եզրափակչում կշարունակեն 46 կգ ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱՑԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քիչ առաջ գլխավոր դատախազության կայքում զետեղվել է հաղորդագրություն, որով տեղեկացվում է, որ Պահպանողական կուսակցության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Պահպանողական կուսակցության հայտարարությայն ...ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Կառավարությունն այսօրվա նիստում իր արձանագրային որոշումով հավանություն է տվել ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական ...ՆՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան կառավարությունն այսօրվա նիստում որոշել է սահմանել, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության ...Շ. ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՀՆՉՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ»
Հանրապետության ԱԳ նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է Panarmenian.net լրատվական գործակալության հարցին: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, մասնավորապես, Շ. Քոչարյանը ...«ԱՐՄԵՆԻԱ» ԶԲՈՍԱՆԱՎԸ ՇՈՒՐՋԵՐԿՐՅԱ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՎԱԼԵՆՍԻԱ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՑ
4Արմենիա առագաստանավը նախօրեին Վալենսիայի նավահանգստից իր շուրջերկրյա ուղևորությունն է սկսել: Քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը: Սփյուռքի նախարարության ...«ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը` Մովսես Շահվերդյանը, Աշոտ Մուղնեցյանը, Յուրա Մատինյանը, Սամվել Սրապյանը, Էմին Ամյանը այսօր եկել էին հանդիպման լրագրողների հետ: ...ԲԱՑՎԵՑ «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Այսօր Մոսկվայի տուն մշակութագործարարական կենտրոնում բացվեց 3-րդ միջազգային մասնագիտացված` Մանկության աշխարհ EXPO 2009 խորագրով ցուցահանդեսը, որը շարունակվելու է մինչև հունիսի 1-ը: LOGOS EXPO Center ընկերության ...«ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԱԿՑԻԱՅԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Հունիսի 2-ին Հաղթանակի զբոսայգում արվեստագետները, հայրենական արտադրողները, հասարակական կազմակերպությունները Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի հետ համատեղ իրականացնելու են Լավագույնը երեխաներին ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերային համալիրում հայ բռնցքամարտիկներից այսօր առաջինը ռինգ դուրս եկավ 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, ով մասնագետների շրջանում նշված քաշային կարգում հաղթողի գլխավոր ...
ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵՂՅԱՆ. ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԱՅՍՕՐ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 85-ԱՄՅԱԿԸ

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2014-Ի ՀԱՄԱՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԿԱՌՈՒՑԻ ՍՈՉԻՈՒՄ

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

«ЕВРОСЕТЬ»-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԻ՞ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻՑ: ՆԱ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԵՏԻՆ» ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 23.05.09

ԱՎԵՏԻՍ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
- 1453 Թուրքերը գրավում են Կ. Պոլիսը:
- 1866 Ելիզավետպոլում (Գանձակ) ծնվեց պրոլետարական հայ պոեզիայի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: (Վախճ. 1937թ.-ին, Թիֆլիսում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

