
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 29.05.09
Առավոտ. Ազերիները հիասթափված են. պատմական փաստերի հերթական կեղծումը ձախողվել է Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ Հակամարտություններն ու պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո գիրքը վերահրատարակվել է. գրքի նոր տարբերակում Հայաստանի պատմական փաստերի կեղծումներ այլեւս չկան: Գիրքը, որի հեղինակները ուկրաինացի գրականագետներ եւ պատմաբաններ են, նախնական տարբերակում զետեղել էր մի հոդված, որտեղ Հայաստանի պատմության մասին կեղծ տեղեկություններ կային: Նույն հեղինակները` Վ. Յու. Բոգդանովիչ, Ա. Յա. Մանաչինսկի, խմբագրել են հոդվածը եւ վերահրատարակել գիրքը, սակայն այդ հանգամանքը չի արդարացնում նման անհեթեթություն թույլ տված գրականագետներին ,- ասում է ANALITIKA.at.ua տեղեկատվա-վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Դավթյանը: Բնականաբար, այս երեւույթը սարսափելի ցավով ընդունեցին մեր հարեւանները, եւ անմիջապես սկսեցին համացանցում աղաղակ բարձրացնել կատարվածի մասին: Մասնավորապես 1նյուզ.ազ-ի թղթակիցը շտապեց գրել, որ գիրքը ներկայացնում էր տեղեկություններ ադրբեջանցիների նկատմամբ հայկական ագրեսիայի մասին եւ ներկայացնում իբր պատմական փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ԼՂ-ն պատկանել է թուրք-ազերիներին, որ ադրբեջանցիները իբր եղել են Ղարաբաղի եւ նրա լեռնային շրջանների տերն ու տիրականը: Չէ՞ որ հերյուրանքին ու կեղծիքին, երազանքին ու երեւակայությանն էլ չափ կա, չէ՞ որ կան ճշմարտություններ, իրողություններ, փաստեր, որոնք չես կարող ջնջել, վերացնել: Եթե ժամանակին ադրբեջանցիներով բնակեցված հայկական պատմական հողերից դուք փորձում էիք վերացնել հայկական խաչքարերը` դրանցով ձեր գոմերի պատերը կառուցելով (հենց նույն ԼՂՀ ազատագրված մեր տարածքներում այսօր այդ փաստերը կան), այդպիսով պատմությունը չի ջնջվում: Դա, թեկուզ ուշացումով, բայց գոնե հասկացել են նշյալ գրքի հեղինակները: Առավոտ. Սերժ Սարգսյանը պատրաստ է կիրառել համաներում Վերջին անգամ մեր հանրապետությունում համաներում կիրառվել է 2006 թվականին: Եթե այս 3 տարիների ընթացքում հասարակության մեջ հասունացել է նոր համաներում հայտարարելու եւ կիրառելու գաղափար, անհրաժեշտություն, ապա ես իրոք պատրաստ եմ օգտվելու իմ սահմանադրական իրավունքից: Ուստի կոչ եմ անում քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, Հանրային խորհրդին, որպեսզի իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության ու պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր, եւ եթե արդյունքում պարզվի, որ իրոք կա այդպիսի ցանկություն հասարակության մեջ, ապա ես անմիջապես կօգտվեմ իմ սահմանադրական իրավունքից եւ կդիմեմ Ազգային ժողով: Իրավունք. Ղարաբաղը չի կարող զիջել ոչ մի տարածք` ի վնաս իր անվտանգության Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամլո ծառայության ղեկավար Դավիթ Բաբայանը չի կարծում, որ հանրապետությունը կզոհաբերվի թուրք-հայկական հաշտեցման զոհասեղանին: Ընդհակառակը. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ձնհալը բացառում է միակողմանի զիջումներն Ադրբեջանին,- ասաց նա: Թուրքիայի շահերից է բխում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կարեւոր ուժ դառնալը, բայց նա պետք է անի դա առանց նախապայմաններ առաջ քաշելու, քանի որ դա խափանում է ողջ գործընթացը,- շարունակում է նա: Սոցիալական արդարություն կուսակցության առաջնորդ Կարեն Օհանջանյանն ասում է. Հուսով եմ, որ մեր առջեւ չի դրվի ոչ մի նախապայման, այլապես, հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի ամենահզոր կուսակցությունների առաջնորդներից մեկը, ես քայլեր կձեռնարկեմ՝ մեծ թվով մարդկանց դուրս բերելու Ղարաբաղի անվտանգության համակարգում փոփոխությունները կանխելու նպատակով,- ասաց Օհանջանյանը: Ղարաբաղը չի կարող զիջել ոչ մի տարածք՝ ի վնաս իր բնակչության ազգային եւ ֆիզիկական անվտանգության: Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքական կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ են անում միջազգային հանրությանը ճանաչել 1915թ.-ի ցեղասպանությունը եւ հանրապետության անկախությունը: Իրավունք. ԱԳ նախարարը պետք է հրաժարական տար դեռ անցյալ տարի մարտի 14-ին Ես չգիտեմ, թե ում տրամադրությունը կբարձրանա կամ ումը կընկնի, բայց ես որեւէ լուրջ սպասելիք սանկտպետերբուրգյան հանդիպումից չունեմ: Որովհետեւ քանի դեռ բանակցությունները ընթանում են Մինսկի խմբի եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա, լավ բան սպասել չի կարելի: Ասելիքս այն է, որ այնտեղ կան իրարամերժ պահանջներ, այսինքն՝ ե ւ Հայաստանի, ե ւ Ադրբեջանի մոտեցումները գլխավոր հարցի՝ ԼՂՀ-ի շուրջ իրարամերժ են: Ադրբեջանը փորձում է ելք գտնել Սովետական Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու մասով, իսկ Հայաստանն ու Արցախը, բնականաբար, պնդում են, որ Արցախի ձեռք բերած անկախությունը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Հիշենք նաեւ այն, որ Մինսկի խումբը շարժվում է մի սկզբունքով՝ եթե ոչինչ համաձայնեցված չէ, ուրեմն՝ ամեն ինչ չէ համաձայնեցված, ուստի այս դեպքում եւս ակնկալիքներ չենք կարող ունենալ,- ասում է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: բայց պետք է ասեմ նաեւ հետեւյալը. եթե Թուրքիան արդեն խախտել է իր պայմանավորվածությունները, ՀՀ-ն լրիվ ազատ է հրապարակելու կամ չհրապարակելու այդ փաստաթուղթը /ճանապարհային քարտեզը-խմբ./: Եվ այստեղ մենք ոչ ոքի առջեւ ոչ մի պատասխանատվություն չունենք: Հապա մի նայեք՝ ինչ եղավ. այդ դեպքերից հետո Թուրքիան փոխեց իր ԱԳ նախարարին, նա իր առաջին իսկ հրապարակային ելույթում Արցախի մասին խոսելիս ասաց. մինչեւ որ Հայաստանը իր օկուպացված ձեռքը չհանի, սահմանը չի բացվի՝ միեւնույն ժամանակ ասելով, որ հերիք է Հայաստանի տարածաշրջանը դերասանություն անի, ինչը, ըստ իս, լուրջ վիրավորանք էր Հայաստանի համար: Եվ այս ամենից հետո խոսել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ ավելորդ եմ համարում: Ազգ. Անկախության տոնին Իլհամ Ալիեւը մոլորեցնում է սեփական ժողովրդին Պետերբուրգյան հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւը հարմար է գտել բարձրաձայնելու, թե ղարաբաղյան հարցի կարգավորման գործում ադրբեջանական դիրքորոշումը չի փոխվել, ու իբր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձեւ է ընդունել հայկական ուժերի` օկուպացված տարածքներից անվերապահ դուրսբերման մասին, սրանով սեփական հասարակությանը մոլորեցնելով թեկուզ նրանով, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը անվերապահ կատարման չեն ու չեն կարող լինել, քանի որ կրում են միայն խորհրդատվական բնույթ: Հին երգն այն մասին, թե հայերն արդեն մեկ անգամ ինքնորոշվել են, ծիծաղելի վիճակի մեջ է դնում Ադրբեջանի նախագահին, քանի որ, օրինակ, ալբանացիներն արդեն իսկ ունեն երկու ինքնորոշված պետություն, չնայած մեկը` դեռ մասամբ ճանաչված: Մոռանալով, որ ալիեւյան տրամաբանությամբ ադրբեջանական տարածքում արդեն գործում է Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը, Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանական պետությունն ու ադրբեջանցի ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որ ադրբեջանական հողում ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Թերեւս դրա համար էլ Ալիեւը հիշատակում է, թե մեծացվում է ադրբեջանական բանակի հզորությունը, որն, ի դեպ, անկախ փորձագետների գնահատմամբ, կոռումպացված ու անառողջ լինելու, նաեւ ցածր մարտունակության պատճառով զիջում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին: Ալիեւյան ելույթի մյուս մանրամասներում էլ այնպիսի կարճատես ձեւակերպումներ կան, որ ակնհայտ է դառնում դրանց ներքին սպառման համար լինելը: Պարզապես վայել չէ այդ աստիճան մոլորեցնել սեփական ժողովրդին, այն էլ անկախության օրվա ուղերձում: Ազգ. Թուրք մշակութային գործիչը չի տարբերվում փողոցային ստահակից, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի հայերին եւ հրեաներին Էսքիշեհրի Օսմանգազի մշակութային միությունների ֆեդերացիայի գլխավոր նախագահ Նիյազի Չափանը հունվարի 7-ին իր սեփական արհեստանոցների կենտրոնում կազմակերպած մամուլի ասուլիսով Գազայում իրականացված ռազմական գործողությունների համար նախ դատապարտել էր Իսրայելին, ապա կարգադրել կենտրոնի մուտքին եւ ցուցափեղկերին կպցնել. Արգելվում է մուտքը հայերի եւ հրեաների համար, իսկ շների` ազատ է մակագրությամբ ցուցապաստառներ: Մամուլում խնդրո առարկա ասուլիսի հրապարակումից եւ ցուցապաստառների լուսանկարների տպագրումից հետո փաստաբան Էրեն Քեսքինի անձնական նախաձառնությամբ դատական հայց էր ներկայացվել Չափանի դեմ, որի տակ ստորագրել էին եւս հարյուր մտավորականներ: Էսքիշեհրի դատարանը մեղավոր էր ճանաչել Չափանին եւ թուրքական քր. օր.-ի 216-րդ հոդվածովՙ բնակչության որոշ հատվածին ազգային պատկանելության, կրոնի եւ դավանանքի համար հրապարակավ նսեմացնելու մեղադրանքով դատապարտել էր 5 ամսվա ազատազրկման: Ազատազրկման այս վճիռը, սակայն, ինչպես մայիսի 27-ին գրել է Ռադիկալը, այնուհետեւ վերանայվել է դատարանում, դրա փոխարեն սահմանվել է 3 հազար լիրա տուգանք եւ Չափանն ազատ է արձակվել: Տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան դատարանի արարքն է, որքան Չափանի զբաղեցրած պաշտոնը, դրան անհարիր` լկտիությունը: Եթե մի երկրում Մուտքը հայերի եւ հրեաների համար արգելված է, իսկ շների` ազատ մակագրությամբ պաստառները փակցնում են ոչ թե փողոցային խուլիգանները, այլ մշակութային ֆեդերացիաների նախագահները, ապա այդ երկրի մշակութային գործիչն իջնում է փողոցային խուլիգանի մակարդակի եւ խուլիգանությունը դառնում է նրա մշակութային գործունեության առանձնահատկությունը: Տարեգիր. Եկել է նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, անշուշտ, շատ կարեւոր քայլ է դարաբաղյան կարգավորման ճանապարհին, եւ մենք տարածաշրջանում ենք, որպեսզի առաջ մղենք հարցի լուծումը,- երեկ Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Առավոտ. Տավուշի հուշարձաններն ավելանում են Կոթի գյուղում հնագույն հոգեւոր արժեքներ են հայտնաբերվել: Հնագետ, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Քալանթարյանը, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը անցյալ տարի այստեղ պեղումներ սկսեցին: Գյուղի Չալի խեչ բլրին հայտնաբերվեց վաղ միջնադարյան [ենթադրաբար՝ 6-րդ դարի] մատուռ՝ կառուցված սպիտակ սրբատաշ քարից: Պահպանվել է հոգետր այս կառույցի պատի մի քանի շար: Առավոտ. Քոչարյանը գործ է գտել Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հղում կատարելով Սիստեմա Ֆինանսական-բաժնետիրական միավորման պաշտոնական կայքէջին, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սիստեմա ՖԲՄ-ի տնօրենների խորհրդում անկախ տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն է: Սիստեմայի տնօրենների խորհրդի ընդամենը 13 տեղի համար առաջ է քաշվել 13 թեկնածություն: Եթե 11-ը ներկայումս գործող տնօրեններ են, ապա երկու թեկնածուները նոր են` Ռոբերտ Քոչարյանը եւ Ռաջիվ Մեխրոտրան` Հնդկաստանի հեռահաղորդակցության բնագավառի հիմնադիրներից մեկը, Shyam Group of India ընկերության հիմնադիրն ու ղեկավարը: Հունիսի 27-ին նախատեսված է Սիստեմայի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ժամանակ, հավանաբար, կհաստատվեն առաջ քաշված թեկնածությունները: Սիստեմա ՖԲՄ-ն ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում խոշորագույն հանրային դիվերսիֆիկացված կորպորացիան է, որը սպասարկում է ավելի քան 100 մլն սպառողի եւ ծառայություններ է մատուցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, բարձր տեխնոլոգիաները, բանկային բիզնեսը, ռադիո եւ տիեզերական բիզնեսը, անշարժ գույքը, տուրիզմը եւ շատ այլ բնագավառներ:
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՑԵԼ ԵՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԵԾԵԼ ԵՆ ԻՐԱՐ
Վրաստանի ներքին գործերի նախարարության երեք աշխատակից դանակից վնասվածքներ են ստացել ընդդիմության հանրահավաքի մասնակիցների հետ ընդհարման արդյունքում: Պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան խորհրդարանի շենքի ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Հայաստանում բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում այսօր կմեկնարկի մշակութային նախագիծը` Բուլղարիայի ազգագրական և դասական արվեստի հանրահայտ կոլեկտիվների մասնակցությամբ, որը տևելու է մինչև հունիսի 4-ը: ...«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԵՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԱԾ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ Է»
Դատախազությունը մայիսի 27-ին քրեական գործ է հարուցել Կարեն Հեքիմյանի նկատմամբ, 344 հոդվածի առաջին մասով՝ ...ԴԱՀԿ աշխատակցին զրպարտելու... մեղադրանքով։ Այս մասին հայտնեցին Պահպանողական կուսակցության մամուլի ...ՀՈՒՆԻՍԻ 1-Ը` ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՅԳՈՒՄ
Շարունակելով ձևավորված նոր ավանդույթը` հունիսի 1-ին Ազգային ժողովի այգում կրկին կբացվեն դռները: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանի տարածքում կկազմակերպվի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ
Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի Կարմիր դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի Շլոս Արենբերգ Զալցբուրգի սեմինարների կենտրոնի ...ԱՅՍՕՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է. ՈՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՄՓՈՓԵԼՈՒ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ
Այսօր` մայիսի 29-ին, Երևանի ավագանու խորհրդի անդամների ընտրության քարոզարշավի վերջին օրն է: Ըստ օրենքի, քվեարկության նախորդ օրը արգելվում է քարոզարշավ իրականացնել: Այսօր ընտրություններին մասնակից քաղաքական ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 29.05.09
Առավոտ. Ազերիները հիասթափված են. պատմական փաստերի հերթական կեղծումը ձախողվել է Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ Հակամարտություններն ...ԱՎԵՏԻՍ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
2009-2010 թվականների ընթացքում փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններում արգելվելու է տեսչական բոլոր տեսակի ստուգումներ անցկացնել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2008-ի պետական բյուջեի կատարման մասին ...ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ, ԹԵ ԻՆՉ ԿԱՆԻ ՀԱՊԿ-Ը, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԺԱՆԱ
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Коммерсант թերթի հետ զրույցում խոսել է ՀԱՊԿ Արագ Արձագանքման ուժերի կազմավորման գործընթացից ու կազմակերպության ընթացիկ ծրագրերից: Նշվում է, որ Հավաքական Անվտանգության ...«ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ» ՎԵՐԱԽՄԲԱԳՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ազգային ժողովում բուռն քննարկումների պատճառ դարձած Հարկային փաթեթ-ն այժմ վերախմբագրման է ենթարկվում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը և հավելեց. Մեր թիմում միանշանակ ...Տ. ԿԱՐԱՊԵՏԻՉԸ «ՇԱՏ ԴԺԳՈՀ Է» ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՑ, ԳՈՀ Է ԺԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Երևանի ավագանու ընտրություններում Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Տիգրան Կարապետյանն այսօր ամփոփելով նախընտրական քարոզարշավը, նշեց, որ ընդհանուր քարոզարշավից շատ դժգոհ ...Ս. ՍԱՖԱՐՅԱՆ. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԿԼԻՆԻ ՀՀԿ-Ի, ԲՀԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ՄԻՋԵՎ
Ցավոք սրտի, չունեցանք ավելի լավ քարոզարշավ, քան կարող էինք ունենալ, այս քարոզարշավն էլ շատ բաներով չտարբերվեց նախորդ ընտրությունների քարոզարշավից, քաղաքական մրցակցություն ասվածը միայն պայմանականորեն կարելի ...ԿՄՇԱԿՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբը մայիսի 29-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՆՍ-ՅՈԱԽԻՄ ՅԵՆՉԻՆ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 29-ին ընդունել է պրոֆեսոր, պատվավոր դատավոր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր Հանս-Յոախիմ ...ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՀՈՒՅՍԸ ՉԻ ԿՏՐՈՒՄ
Նախագահի կողմից հնչեցված համաներման պատրաստակամության մասին լսելուց հետո Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հիասթափվել է: Ես չէի սպասում համաներման պատրաստակամության մասին, այլ կարծում ...ՋՐԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ
Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ի առավոտյան վերսկսվել են մարզի Շատին գյուղում իրականացվող ջրահեռացման աշխատանքները: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Շատինի գյուղապետարանին հարակից թաղամասում ...ՕՁԻ ԽԱՅԹՈՑ
Մայիսի 27-ին` ժամը 19.45-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկի բնակչուհի, 1936 թ. ծնված Ա. Թադևոսյանը: Այս մասին հայտնեցին ԱԻՆ փրկարար ...ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԵԼ Է ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ
Մայիսի 27-ին, ժամը 00.23-ին Կապան քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 339-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հանրապետության տոնի առիթով Երևանում տեղի է ունենալու ֆուտբոլային ընկերական հանդիպում` ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ՎԱՏՆՈՒՄՆԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է 2008-ի բյուջեի կատարողականը և հայտնաբերել, որ պետական բյուջեի բավականին մեծ միջոցներ վատնվում են, ընդ որում վատնվում են գնումների կազմակերպման գործընթացում: Այդ մասին ...771 ՀԱԶԱՐ 477 ԵՐԵՎԱՆՑԻ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Մայիսի 31-ին Երևանում կայանալիք ավագանու ընտրություններին իրավունք ունի մասնակցել 771 հազար 477 քաղաքացի: Ասուլիսում այս մասին ասաց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ ...ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՍՊԻՏԱԿՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, Սպիտակում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որին մասնակցելու են Հայաստանի փոքրիկ երգիչները` Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ, ինչպես ...ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍ
Դասական համերգները պետք է լինեն ոչ թե ինչ-ինչ առիթներով, այլ պետք է հայ մարդու առօրյայի մաս կազմեն: Ես նկատում են, որ ընդհանուր ջանքեր են գործածվում իրավիճակը փոխելու, դասական երաժշտությանը լուրջ տեղ ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 27-ի հրամանագրով Կարեն Ավետիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այսօր Արդարադատության ...«ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՂԵԼ Է ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մովսես Շահվերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօր քաղաքական դաշտի որակը ...ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ
Մայիսի 28-ին Երևանի Շախմատիստի տանը մեկնարկած միջբանկային շախմատային 6-րդ մրցաշարը նվիրված էր Հանրապետության տոնին և երեխաների պաշտպանության օրվան: Մասնակիցների թվում էին Կենտրոնական բանկի, Արարատբանկի, ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՆ
Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն օրերս ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Նախարարը կարևորելով բանկի կողմից իրականացվող ծրագրերը նշել է, որ ներկայումս ՏԿ նախարարությունը ՀԲ-ի ծրագրերի ...ՀԱՀ. «ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՉԴԱՌՆԱՔ ԳՈՐԾԻՔ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ»
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը (ՀԱՀ) ներկայացնող ազգայնական կազմակերպություններն ու անհատները հայտարարում են, որ չնայած նախնական նախապատրաստական գործունեությանը, չեն մասնակցում Երևանի ավագանու ...ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ՝ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴՊՈՐՑՈՒՄ
Մայիսի 31-ին Զվինիգորոդում բացվելու է 3-րդ միջազգային ամառային թատերական դպրոցը, որի աշխատանքներին մասնակցելու են դերասաններ աշխարհի 28 երկրներից՝ այդ թվում նաև Հայաստանից: Այս տարի թատերական դպրոցը ղեկավարելու ...ՄԻՊ. ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԱՆՀՆԱՐԻՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ՀԵՏԱԳԱ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հանդես է եկել փաստահավաք խմբի մասին հայտարարությամբ: Այս մասին հայտնեցին ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից: Փորձագետների փաստահավաք խմբում ՀՀ ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. « ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ»
Սույն թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության 91-ամյակի կապակցությամբ Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր այցելության ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ...ՏԱՂՏՈ՞ՒԿ, ԿՈՌԵ՞ԿՏ, ՇՈՈ՞Ւ, ԹԵ՞ ԱՅԼ ԲԱՆ. Ի ՎԵՐՋՈ Ո՞Վ Է ՖԱՎՈՐԻՏԸ. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների 28 օր տևած քարոզարշավն այսօր իր վերջնակետին է հասնելու: Ընտրություններին մասնակից 6 կուսակցությունն ու մեկ դաշինքն իրենց քարոզարշավը հիմնականում անցկացրեցին ընտրողների ...ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Մայիսի 29-ից հունիսի 2-ը Մեծ Բրիտանիայի բանակի քրիստոնեական կազմակերպությունների նախաձեռնությամբ և Զինված ուժերի քահանաների առաջնորդի աջակցությամբ Լոնդոնում սկսվել է Քրիստոնյա Զինվորական Եղբայրությունների ...ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ. 2 ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ 2 ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ փուլի առաջին շրջանն արդեն անցյալում է: Ոմանք լքեցին ասպարեզը` բավարարվելով բրոնզե մեդալներով, իսկ ոմանք կնախապատրաստվեն վաղը տեղի ունենալիք ...ՀԻՆԳ ՕՐՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ԳՆԵԼ ԵՆ 52.6 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
Մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52.615.253 ԱՄՆ դոլար` 370.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 49.730.834 ԱՄՆ դոլար` ...ՍԵՐԻՑԼԵՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, հրապարակեց մինչև 21 տարեկանների ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն հունիսի ...FREEDOM HOUSE-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Freedom House կազմակերպությունը մայիսի 28-ին մամլո հաղորդագրություն է տարածել Հայաստանում Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ, որտեղ մասնավորապես կոչ է արվում Հայաստանի իշխանություններին ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄԸ
Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Պիեռ Անդրե Շուրմանը հրապարակել է այն ֆուտբոլիստների կազմը, ովքեր կնախապատրաստվեն 2011 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 5-ին ...ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԸ
Մայիսի 29-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության Փյունիկ, Գանձասար, Բանանց, Միկա ակումբներին շնորհվեցին եվրագավաթների մասնակցության արտոնագրերը: Դրանք վերը նշված ակումբների առաջին ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԱՆԿԱԽ ՏՆՕՐԵՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացված է հեռահաղորդակցության ոլորտում գործող Սիստեմա ընկերության տնօրենի խորհրդի անկախ տնօրենի պաշտոնի համար: Այս մասին ասվում է հոլդինգի մամլո հաղորդագրության ...Տ. ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՔՈՒՅՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է. 8 ԱՄԻՍ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
1
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Տիգրան Նաղդալյանի քույրը` Կարինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր բողոքները: Հիշեցնենք, որ Տիգրան Նաղդալյանը սպանվեց ...ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻՑ
Փաստահավաք խմբում կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը ևս դուրս է եկել խմբի կազմից: Այս մասին նա քիչ առաջ հայտնեց Panorama.am-ին: Նրա խոսքով, իր քայլը համաձայնեցված չէ իշխանությունների հետ, իր անձնական ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՏՈՄՍԵՐՆ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ ԵՆ
Հունիսի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա 2011 թ. ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Ստյոպա Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը Արմենիա Մարիոթ հյուրանոցում հանդիպում են ունեցել Եվրախորհրդի՝ ...ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի երաժշտական ներկայացումը նվիրված էր Շառլ Ազնավուրի հոբելյանին: Միջոցառումն անցկացվել է սփյուռքի նախարարության նախաձեռնած Մեր մեծերը խորագրով ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ՝ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Բելառուսի Բարեկամության տանը նախօրեին Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված Երգեր Հայաստանի մասին խորագրով գրական-երաժշտական երեկո է կայացել: Ինչպես տեղեկացրին արտաքին գործերի նախարարության մամուլի և ...ՅԻՐԻԿՅԱՆԸ «ՎԻՎԱՍԵԼ»-Ի ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն շարունակում է իրականացնել հայաստանյան բուհերի ուսանողների համար նախատեսված ՎիվաՍել-ՄՏՍ. բիզնես, որն ունի իր առաքելությունը թեմայով դասախոսությունների շարքը: Այդ ծրագրի շրջանակներում այսօր ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է «ԲԵՐԴ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻՆ՝ 45-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բերդ պարային անսամբլին՝ անսամբլի հիմնադրման 45-ամյակի առթիվ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ...AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ՝ 500.000.000-Ի ԾԱՎԱԼՈՎ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2009 թ. հունիսի 09-ին տեղի կունենա Հանրապետության AMGN36052110 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ՝ 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) դրամ ...«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009» ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎԵԼ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻ ՉԱՓ
Եվրատեսիլ-2009 մրցույթի կազմակերպման համար ծախսվել է այնքան գումար, որքան նախապես ծրագրված է եղել: Այս մասին հայտնել է մրցույթի գործադիր տնօրեն, համերգի պրոդյուսեր Յուրի Ակսյուտան՝ Ռուսաստանի առաջին ալիքով ...Ռ. ԱՎԱԳՅԱՆ. «ԵԹԵ ՓԱՍՏԱՀԱՎՔ ԽՈՒՄԲԸ ԴԱԴԱՐԻ ԳՈՐԾԵԼ, ԴՐԱ ՄԵՂԱՎՈՐԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է»
Panorama.am-ի հարցազրույցը Փաստահավաք խմբի անդամ, կոալիացիայի ներակայցուցիչ Ռոբերտ Ավագյանի հետ -Պարոն Ավագյան, վերջին շրջանում Փաստահավաք խումբն ինտենսիվ տեղեկատվական հոսքերի առանցքում է: Տարբեր մեկնաբանություններ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ՓՄՁ-ՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգին անցնելը վարչապետը, ...3 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի 7 բռնցքամարտիկներից 4-ն ավարտեցին ելույթները և ստիպված են բավարարվել բրոնզե մեդալներով: Վաղը պայքարը եզրափակչում կշարունակեն 46 կգ ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱՑԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քիչ առաջ գլխավոր դատախազության կայքում զետեղվել է հաղորդագրություն, որով տեղեկացվում է, որ Պահպանողական կուսակցության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Պահպանողական կուսակցության հայտարարությայն ...ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Կառավարությունն այսօրվա նիստում իր արձանագրային որոշումով հավանություն է տվել ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական ...ՆՎԵՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան կառավարությունն այսօրվա նիստում որոշել է սահմանել, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության ...Շ. ՔՈՉԱՐՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՀՆՉՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ»
Հանրապետության ԱԳ նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է Panarmenian.net լրատվական գործակալության հարցին: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, մասնավորապես, Շ. Քոչարյանը ...«ԱՐՄԵՆԻԱ» ԶԲՈՍԱՆԱՎԸ ՇՈՒՐՋԵՐԿՐՅԱ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՎԱԼԵՆՍԻԱ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՑ
4Արմենիա առագաստանավը նախօրեին Վալենսիայի նավահանգստից իր շուրջերկրյա ուղևորությունն է սկսել: Քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը: Սփյուռքի նախարարության ...«ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակի առաջին հնգյակը` Մովսես Շահվերդյանը, Աշոտ Մուղնեցյանը, Յուրա Մատինյանը, Սամվել Սրապյանը, Էմին Ամյանը այսօր եկել էին հանդիպման լրագրողների հետ: ...ԲԱՑՎԵՑ «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Այսօր Մոսկվայի տուն մշակութագործարարական կենտրոնում բացվեց 3-րդ միջազգային մասնագիտացված` Մանկության աշխարհ EXPO 2009 խորագրով ցուցահանդեսը, որը շարունակվելու է մինչև հունիսի 1-ը: LOGOS EXPO Center ընկերության ...«ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԱԿՑԻԱՅԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Հունիսի 2-ին Հաղթանակի զբոսայգում արվեստագետները, հայրենական արտադրողները, հասարակական կազմակերպությունները Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի հետ համատեղ իրականացնելու են Լավագույնը երեխաներին ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերային համալիրում հայ բռնցքամարտիկներից այսօր առաջինը ռինգ դուրս եկավ 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, ով մասնագետների շրջանում նշված քաշային կարգում հաղթողի գլխավոր ...
ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵՂՅԱՆ. ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԱՅՍՕՐ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 85-ԱՄՅԱԿԸ

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2014-Ի ՀԱՄԱՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԿԱՌՈՒՑԻ ՍՈՉԻՈՒՄ

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

«ЕВРОСЕТЬ»-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԻ՞ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻՑ: ՆԱ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԵՏԻՆ» ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 23.05.09

ԱՎԵՏԻՍ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
- 1453 Թուրքերը գրավում են Կ. Պոլիսը:
- 1866 Ելիզավետպոլում (Գանձակ) ծնվեց պրոլետարական հայ պոեզիայի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: (Վախճ. 1937թ.-ին, Թիֆլիսում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

