
ԲԱՆԱԿՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ԻՆՔՆԱԽԵՂՈՒՄՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԱՀԿ փորձագետները նկատել ու արձանագրել են, որ բավականին շատ են իրավիճակները, երբ բանակ են զորակոչվում առողջական խնդիրներ ունեցող անձինք, որոնք հաճախ թույլ են տալիս ծանր իրավախախտումներ, իսկ որոշ դեպքերում էլ վնասում են հենց իրենց անձը: Այսօր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակում ներկայացվեց Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ զինված ուժերում կարգապահական քաղաքականություն իրականացնելիս արտահերթ զեկույցը: Դրա համաձայն, 2008 թ. ինքնախեղում կատարած 115 զինծառայողներից 21-ը բանակ են զորակոչվել տարբեր տեսակի նյարդային և հոգեկան սահմանփակումներով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զինված ուժերում ինքնախեղումների 3 տոկոսը իրականցրել են բարձրագույն կրթությամբ զինծառայողներ, 77 տոկոսը` միջնակարգ կրթությամբ, 20 տոկոսը` 8-ամյա կրթություն ունեցող զինծառայողներ: Զեկույցի համաձայն, պատկերը գրեթե նույնն է իրավախախտումների մնացած տեսակներով, այդ թվում և կարգապահական իրավախախտումների մասով: Նշենք, որ ուսումնասիրությունը կատարվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՄԻՊ գրասենյակի համագործակցության շրջանակում: Այն կատարվել է 2008-ի հոկտեմբերին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

