
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 27.05.09
- Առավոտ. Պատմությունը չես կարող սրբագրել Ես չեմ ուզում մեղավոր զգալ, երբ գալիս եմ Հայաստան: Ես ի՞նչ կապ ունեմ՝ պապս ինչ է արել, գուցե նա սրիկա Էր, ե՛ս ինչ կապ ունեմ: Բոլորն ինձ այնպես են նայում, կարծես՝ ահա սա այն թուրքի թոռն է, որ... Ես չեմ ուզում ինձ այդպես նայեն,- այսպես սկսեց մեր զրույցը Աքշամ թերթի թղթակից Նագեհան Ալջըն: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ իրեն նման բան չեն ասել, շատ բարի Էին իր հանդեպ, այլ այդպես նայել են: Սահմանի երկու կողմում չգիտեն, որ թուրքերը մարդակեր չեն, հայերն էլ դավաճան չեն, ասում էր Նագեհանը: Հուրիեթի թղթակից Վերջիհան Զիլֆիօղլուի համոզմամբ, թշնամանքի հիմնական պատճառը իրար չճանաչելն է. Մարդիկ չգիտեն` անցյալում ինչ է եղել: Պետք չէ նրանց քննադատել, որովհետեւ իրենց ոչ մի բան չեն պատմել: Եվ Վերջիհան Զիլֆիօղլուն պատմում է: Վերջերս նա շահեց Թուրքիայի լրագրողների ասոցիացիայի մրցանակը՝ Փարաջանովի մասին իր հրապարակումների համար: Նույն կազմակերպության մյուս գլխավոր մրցանակը տրվեց նույնպես հայկական թեմայի՝ համշենցի մի լրագրողի՝ համշենահայերի մասին նյութի հրապարակմանը: Մինչդեռ նախկինում, ասում էր Վերջիհանը, Հայաստանի եւ հայերի մասին լավ նյութեր դժվար էր գտնել թուրքական մամուլում. Հայերը հեռու կղզու նման էին թուրք լրագրողների համար, եւ նյութերը երբեմն նույնիսկ վիրավորական կարող էին դաոնալ: Օրինակ՝ մեկը մյուսին սպանում է, նշում են, որ սպանողը հայկական ծագումով էր: Այսինքն, հայ, հրեա կամ հույն ինքնությունն ավելի էր կարեւորվում, քան ինքը՝ դեպքը, որ ամեն երկրում պատահում է: Խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի մասին է, այլ ընդհանրապես հայերի, ովքեր Թուրքիային միշտ հիշեցնում են պատմական անցյալը: Սակայն վերջին տարում թուրքական մամուլում դրական միտումներ են նկատվում: Մանավանդ Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրքական թերթերն ավելի շատ են անդրադառնում հայկական թեմաների՝ դեպի ապագա ուղղված հայացքով: Վերջիհանն ազգությամբ հայ է, եւ լեզվի իմացությունը նրան շատ է օգնում: Աոաջին անգամ Հայաստան է եկել հենց Հուրիեթի հանձնարարությամբ: Վերջին 2,5 տարում հիմնականում գրում է հայերի, հատկապես՝ Թուրքիայի հայերի մասին: Մարդիկ զարմանում էին եւ անընդհատ ինձ հարցնում՝ իսկապե՞ս Թուրքիայում նման բաներ եղել են, իսկապե՞ս թուրքական թատրոնը հայերն են հիմնել,- Վերջիհանն ասում էր, որ դա գրեթե նորություն էր թուրքական մամուլի համար: Յուրօրինակ էր Թավշանօղլուի պատասխանը հարցիս՝ ո՛րն է այն ուղերձը, որ ընթերցողներն ուզում են լսել ձեզնից, կամ գուցե այն ցավոտ հարցերը, որոնց մասին չեն ուզում լսել: Բայց ստիպված են,- ասաց նա,- այո, ստիպված են: Փաստեր կան, ես չեմ կարող դրանք սրբել պատմությունից, էնպես որ՝ պետք է գրեմ այդ մասին: Առավոտ. Փաստեր` ստի դեմ Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության, Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա Էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաեւ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի, ԱՊՀ երկրների ինստիտուտի, Մոսկվայում միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտի, այլ գիտական հաստատությունների եւ հիմնադրամների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին նաեւ ռուսական մտավորականության` Ղարաբաղ կոմիտեի ներկայացուցիչներ Ինեսա Բուրկովան, Անդրեյ եւ Գալինա Նույկինները: Գրքի տպաքանակը երեք հազար օրինակ է: Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը շարունակում է աշխատանքներ տանել գրքի տարածման ուղղությամբ, որը ռուսներին կհասցնի Արցախի եւ իր հողում ազատ ապրելու իրավունքի համար Արցախի ժողովրդի արդար պայքարի մասին ճշմարտությունը: Հայոց աշխարհ. Ոչ ոք չի կարող բավարարված լինել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող նախագծի ընդունումն անհրաժեշտ եմ համարում, քանի որ այն պահից, երբ ցեղասպանությունը ճանաչված է, ոչ ոք չի կարող բավարարված լինել մի իրավիճակով, երբ թույլ է տրվում կատարյալ անպատիժ կերպով ժխտել այդ ցեղասպանությունը,- հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ֆինանսների հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովում 2006թ. աշնանն ընդունված Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող օրինագծի հեղինակ, սոցիալիստ պատգամավոր Դիդյե Միգոն: Ինչ վերաբերում է Սենատի կողմից նախագծի քննարկման ուշացմանը, Դ. Միգոն նշել է, որ նախագծի քննարկմանը դեմ է արտահայտվել կառավարությունը: Հարցն օրակարգում ներառելու միակ եղանակն այն է, որ Սենատը նախաձեռնի այն օրակարգում ընդգրկելը, բայց արդյոք Սենատը կցանկանա՞ նման բան նախաձեռնել,- կասկած է հայտնել սոցիալիստ պատգամավորը: Հայոց աշխարհ. Յոլդաշները Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, որ ուժեղ Ադրբեջան՝ նշանակում Է ուժեղ Թուրքիա: Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին, ինչպես որ եղել է ողջ պատմության ընթացքում: Թուրքիան Ադրբեջանի ապագային նայում է որպես իր ապագայի: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի են, եւ մենք ոչ միայն եղբայր ու բարեկամ երկրներ ենք, այլեւ ռազմավարական դաշնակիցներ,- ասել է Դավուդօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը հավելել Է, թե անկախ այն բանից՝ Թուրքիայում ով կլինի իշխանության գլուխ, երկրի արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը կմնա որպես ռազմավարական գերակայություն: Իրավունք. Ցեղասպանությունը կամ Ղարաբաղի հարցը չի կարող լինել առեւտրի առարկա Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում հանդիպել է Մորգենթաուի /Թուրքիայում ԱՄՆ դեսպան` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ/ թոռան հետ, որը փոխանցել է մեզ 1700 արխիվային փաստաթուղթ, որոնք վերաբերում են 1915-1923 թթ. Թուրքիայում հայերի ցեղասպանությանը: Մենք ունենք միջազգային իրավունքների ինստիտուտ, որը ղեկավարում էր Յուրի Բարսեղովը: Եվ երբ մենք սկսեցինք գիրք կազմել Ցեղասպանության մասին, մոտավորապես 40 երկրների արխիվներում հետաքրքրվեցինք, թե ով, ինչ հարցով կարող է օգնել, ինչ փաստաթղթեր կարող է ներկայացնել, ու դրա արդյունքում ստեղծվեցին երեք հատորներ: Մենք շատ փաստաթղթեր ենք հավաքել եւ մեր գրած գիրքը տարբերվում է ցեղասպանության վերաբերյալ գրված բոլոր գրքերից: Տարբեր երկրների արխիվներից վերցրած փաստաթղթեր են: Ես փաստաթղթերի մասին չեմ ուզում հիմա շատ բան ասել, քանի որ մենք տպագրելու ենք դրանց մասին եւ ուզում ենք գրել արդեն 4-րդ հատորը: Դրանք բավականին մեծածավալ նյութեր են: Դրա մասին պետք է խոսեն մասնագետները /իրավաբանները/: Մեր ինստիտուտը մոտ 24 երկրներում է աշխատել, բայց կարող էինք աշխատել 50 երկրում, քանի որ մենք չգիտենք, թե արդյունքում մեզ ինչ է սպասվում, միգուցե` միջազգային դատ, դրա համար մենք ինչքան փաստաթուղթ ունենանք, ինչքան լավ պատրաստված լինենք, այնքան մեր գործերը հաջող կընթանան: Ազգ. Մորգենթաուի պատմությունը ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում հունիսի 8-ին Ափո Թորոսյանի Մորգենթաուի պատմությունը փաստագրական ֆիլմը ներկայացվելու է Արլինգթոնում Ցեղասպանության միջազգային ասոցիացիայի կրթաթոշակառուների համագումարի ժամանակ, հաղորդում է Panarmenian.net-ը: Ֆիլմը նվիրված է Հենրի Մորգենթաուի գործունեությանը, որը 1913-1916-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Օսմանյան կայսրությունում: Նա հատուկ ուշադրություն է դարձրել քրիստոնեական ավանդույթների եւ հայերի պաշտպանությանը, ինչպես նաեւ բանակցություններ է վարել թուրքական կառավարության հետ` կոչ անելով դադարեցնել երկրի խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունները: 1923-ին նրա ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել հազարավոր հայերի, հույների, ասորիների կյանքեր: Ափո Թորոսյանի ֆիլմը հիմնված է դիվանագետի հետնորդների հիշողությունների վրա: Համագումարի շրջանակներում տեղի կունենա ռեժիսորի մեկ այլ ֆիլմի` Ձայնի ցուցադրությունը, որը հիմնված է Իզմիրի նախկին բնակիչների հիշողությունների վրա, ովքեր փրկվել են Հայոց ցեղասպանությունից հետո: Ազգ. Թուրքիան հրաժարվում է կրտսեր եղբորից Ինչպես հիշում ենք, Ադրբեջանը ակնարկում էր, որ եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում անտեսի Ադրբեջանի շահերը, ապա Ադրբեջանը կթանկացնի Թուրքիա մատակարարվող գազի գինը: Բաքու կատարած այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետը կարողացավ չեզոքացնել այս սպառնալիքը, Ադրբեջանի հետ կնքվեց գազի մատակարարման նոր պայմանագիր ավելի արդար սակագնով: Ադրբեջանը, հասկանալով, որ կորցնում է Թուրքիայի նկատմամբ ազդեցության տնտեսական լծակը, որը թերեւս ամենագլխավորն է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, դիմեց գաղափարական եւ տեղեկատվական ճնշման: Էրդողանի Բաքու կատարած այցի շրջանակներում ամբողջ Ադրբեջանը եւ ադրբեջանական ԶԼՄ-ները ողողված էին Մեկ ազգ, երկու պետություն կարգախոսով: Էրդողանին այլ բան չէր մնում, քան հանգստացնել ադրբեջանական հիստերիան: Թուրքիայի վարչապետը, լինելով բավականին հասուն դիվանագետ, լավ հասկանում է քաղաքական հայտարարությունների եւ իրական քաղաքական գործընթացների տարբերությունը: Դրանով են բացատրվում վերջին շրջանում Էրդողանի կոշտ հայտարարությունները` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմամբ պայմանավորելու առումով: Սա Էրդողանի վերջին նվերը կարող էր լինել Ադրբեջանին մինչեւ պետերբուրգյան հանդիպում: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, ադրբեջանական ջանքերն ապարդյուն անցան, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, տարբեր մակարդակներով, զգուշացրին Էրդողանին` զերծ մնալ նմանատիպ հայտարարություններից եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում դերակատարում ստանձնելու ավելորդ ջանասիրությունից: Նախ ՌԴ վարչապետ Վ. Պուտինը հայտարարեց, որ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են համաձայնության գալ, իսկ միջնորդ երկրները պետք է միայն օժանդակեն այդ համաձայնության ձեռքբերմանը: Այնուհետեւ ԵԱՀԿ Մինսկի ԱՄՆ համանախագահ Մ. Բրայզան ակնարկեց, թե Թուրքիան արդեն իսկ կնքել է Հայաստանի հետ հաշտեցման համաձայնագիր (առանց նախապայմանների), որով սահմանների բացումը նախատեսված է հաջորդ փուլում: Իսկ վերջերս էլ ֆրանսիացի համանախագահ Բ. Ֆասիեն հայտարարեց, որ եթե Թուրքիայի վարչապետը պնդում է, թե հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը զուգահեռ գործընթացներ են, ապա էվկլիդեսյան երկրաչափության համաձայն, զուգահեռները երբեք չեն հատվում: Այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցույց տվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ընդհանրապես կապ չունի ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նմանատիպ վերաբերմունքը օգտակար է նաեւ Թուրքիայի եւ մասնավորապես Էրդողանի համար: Քանի որ արդեն իսկ չեզոքացված է տնտեսական ազդեցության լծակը, Թուրքիան հանգիստ խղճով կարող է շարունակել հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ եւ Ադրբեջանի վայնասունին ի պատասխան` մատնացույց անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Թուրքիայի ջանքերին ուղղված կոշտ դիրքորոշումը, նշելով, որ նմանատիպ հետագա նախաձեռնողականությունը կարող է էլ ավելի բարդացնել հենց Ադրբեջանի վիճակը: Ազատամտություն. Թուրքիայի եւ Ադրբեջանի գաղտնի ծառայությունները բողոքի ակցիաներ են պատրաստում Ինչու Թուրքիան 70 տարի անց որոշեց բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, այս հարցին երեկ փորձեց պատասխանել Հայաստանի դեմոկրատական կուսակության առաջնորդ Արամ Սարգսյանը: Ըստ նրա, խնդիրն այն է, որ մենք չենք էլ փորձում նույնիսկ հասկանալ այդ ինչուն, մինչդեռ Թուրքիան բանակցային գործընթացում կրկին կտրուկ փոխեց մարտավարությունը: Դա հետեւանք էր երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարության, թե Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չունի, ինչը դարձավ Թուրքիայի եւ Ադրբեջանի առավել մերձեցման առիթ: Նա նշեց, որ բանակցային գործընթացում սպասվում են հետաքրքիր զարգացումներ, քանի որ որոշ տեղեկություններով, Թուրքիայի եւ Ադրբեջանի գաղտնի ծառայություններն արհեստական ապակայունացման ծրագիր են մշակել եւ շուտով Թուրքիայի տարբեր քաղաքաներում սպասվում են բողոքի տարատեսակ ակցիաներ: Նախատեսվում է բնակչության դեմարշը ապերախտ հայերի դեմ, ինչի ֆոնին էլ կսառեցվեն բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ: Այսինքն, բանախոսի գնահատմամբ, Թուրքիան գործում է իրավիճակային, մինչդեռ Հայաստանի նախագահը, գործելով ազգային անվտանգության շահերից, ավելի ճկուն քաղաքականություն է վարում եւ արդյունքում, տեսնելով Թուրքիայի քայլերը, գնալով կոշտացնում է դիրքորոշումը: Արամ Սարգսյանը երեկ մամուլի ասուլիսում նորից շեշտեց, որ բանակցային գործընթացը դեռ շատ երկար է տեւելու եւ որ դրան նպաստում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Վերջում էլ հույս հայտնեց, որ մեզ, այնուամենայնիվ, կհաջողվի խուսափել պատերազմական գործողություններից: Հայք. Լավատեսությունը հեռացավ անաղմուկ Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրայզերը Greek news-ում հրապարակած իր հոդվածում ընդգծել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ լավատեսությունը, որն առաջացավ ապրիլի 22-ին, երբ կողմերը հայտարարեցին ճանապարհային քարտեզի ստորագրման մասին, անսպասելիորեն անհետացավ: Ֆրայզերն ընդգծել է, որ եթե Թուրքիան հրաժարվի իր չհաջողված քաղաքականությունից եւ կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, ապա նրա առաջ Հարավային Կովկասում ռազմավարական գլխավոր դերակատար դառնալու հնարավորություն կբացվի: Թուրքիան չպետք է թույլ տա, որ Հայաստանի հետ իր քաղաքականությունն ադրբեջանական շանտաժի կամ Լեռնային Ղարաբաղի անելանելի իրավիճակի գերին դառնա: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` ապա ըստ Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան ծրագրերի տնօրենի, առավելագույնը, որ այս տարի կարելի է սպասել այդ գործընթացից` հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումն է: Սակայն անելանելի խնդիրներ կան մի շարք կետերի շուրջ` այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը վճռող հանրաքվեի անցկացման մոդելի եւ ԼՂ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի կարգավիճակի ու չափսերի հարցերի շուրջ: Հայոց աշխարհ. Ո՞վ է առեւանգել վկային եւ ի՞նչ նպատակով Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Այդ ի՞նչ սենսացիոն տեղեկություններ էր հայտնելու դատարանին վկա Անտոնյանը, որ դատախազությունը, դատավորը ոստիկանությունը, իրար խառնված, որոշել էին ընդհուպ վկային առեւանգելու գնով կոծկել ճշմարտությունը: Նախ, ասենք, որ դատարանը Անտոնյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որոշումը կատարելու պարտականությունն էլ հանձնարարվել էր ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին: Այսինքն` ոստիկանները պարտավոր էին բերման ենթարկել վկային, անկախ նրա գտնվելու վայրից: Բայց մայիսի 25-ին Անտոնյանը, որ մինչեւ այս դետեկտիվ պատմության սկսվելը դիմում էր գրել` ասելով, որ պնդում է նախաքննական ցուցմունքը, քանի որ Վրաստան մեկնելու կապակցությամբ չի կարող ներկայանալ դատարան, անսպասելիորեն հայտնվել էր` կամավոր ներկայացել էր բերման ենթարկելու որոշումը վերացնելու դիմումով: Իր իրավունքն է, ինչպես ասում են: Բայց այս պարագայում հարց է առաջանում` ինչո՞ւ արմատական մի ամբողջ շքախմբի ուղեկցությամբ էր ժամանել Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան. հայհոյախոս, լաչառ կնանիք ու լրագրողներ, պատգամավորներ եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ` ի դեմս Ժառանգություն խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ Նոր ժամանակների առաջնորդ Արամ Կարապետյանի, ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամների եւ այլն: Որոնք էլ կազմ ու պատրաստ ներկայացել էին` պաշտպանելու վկային իրավապահների ոտնձգություններից: Այլ կերպ ասած` փոքր բանից մեծ շոու սարքելու, ինչն էլ արվել է: Եւ ինչ եք կարծում` ինչի՞ համար էր այդ ամբողջ աղմուկ-աղաղակը: Պարզվում է, ոչնչից մեծ աղմուկն իրականում ոչ մի բանի համար էր: Վկա Անտոնյանը երեկ հարցաքննվել է, ի դեպ, մեղադրողի միջնորդությամբ, եւ գրեթե նույնությամբ կրկնել է նախաքննական ցուցմունքը: Այն է` որ Հակոբ Հակոբյանի դրկից-հարեւանն է, եղբոր հետ աշխատում էր Ռաֆայել-Տաթեւ տոնավաճառում, մետաղաձողերով հեղաշրջման հիշարժան օրերին` 2008-ի փետրվարի 24-ին կամ 25-ին, Հ. Հակոբյանը հեգնանքով դիմել է իրեն` հանդիմանելով սերժական լինելու մեջ: Ինչո՞ւ. որովհետեւ չի մասնակցում լեւոնական հանրահավաքներին: Ինքն էլ դրանից անհրաժեշտ հետեւություն է արել, որ պետք է իր մասնակցությունը բերի հետընտրական ակցիաներին, հակառակ դեպքում կզրկվի աշխատանքից: Միակ էական տարբերությունը նախաքննական ցուցմունքից այն է եղել, որ դատարանում, դրկից-հարեւանի ներկայությամբ պրիզնատ չի եկել, որ վերջինս իրեն սերժական է անվանել: Այդքա՞ն բան:

© Պանորամա
Վերջին լուրերը, Մայիս 27, 2009ԹԲԻԼԻՍՅԱՆ BENETTON-Ը ԲՈՅԿՈՏ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՎ ՓԱԿԵԼ ՎԱՃԱՌԱՍՐԱՀՆԵՐԸ
Իտալական հայտնի Benetton ֆիրմայի վաճառասրահների ցանցի չորս խանութ դադարեցրել են իրենց աշխատանքը Թբիլիսիում` ի նշան բողոքի, որ թուրքական գործընկերը որոշել է նույն ապրանքանիշի խանութ բացել նաև Սուխումիում: ...ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է, ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆ ԷԼ ՓԱԿ Է
Ուզբեկստանի հարավում գտնվող Անդիջան քաղաքում անհայտ անձը պայթեցրել է ինքն իրեն, ինչի արդյունքում մահացել է մի ոստիկան, մի քանի մարդ էլ ստացել են վնասվածքներ: Այդ մասին տեղեկացրել է Ուզբեկստանի գլխավոր ...ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ
16Այսօր ժամը 19:00-ին մեկնարկեցին բռնցքամարտի աշխարհի առաջնության 8-րդ շրջանի հանդիպումները: Ռինգ մտած հայ 6 մասնակիցներից 5-ը հաղթանակներ տոնեցին և մտան քառորդ եզրափակիչ: Aysor-ի թղթակիցը Երևանի Կարեն ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Մադրիդի Ռեալի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոուդ վան Նիստելռոյն առաջիկա ամռանը կարող է տեղափոխվել Ստամբուլի Գալաթասարայ: Թուրքական Միլլիեթ թերթի հաղորդման համաձայն` Գալաթասարայի տնօրեն Խալդուն ...ՄԱՅՔ ԹԱՅՍՈՆԻ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Ամերիկացի հայտնի ծանրքաշային բռնցքամարտիկ Մայք Թայսոնի 4-ամյա դուստրը երեկ մահացել է հիվանդանոցում: Պատճառը, ինչպես այսօր տեղեկացնում է Ասոշիէյթիդ Փրեսը, երեկ տեղի ունեցած դժբախտ պատահարն է եղել: Վկայակոչելով ...ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ
Ինչպես հայտնում են ադրբեջանական զանգվածային լրատվական միջոցները այդ երկրի զինվորական զորամասերից մեկում արձանագրվել է զինծառայողների զանգվածային թունավորում: Երեկոյան ընթրիքից հետո մոտ 200 զինծառայողների ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԻՐԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ
Այսօր առավոտյան Իրանի հյուսիսային հատվածում 4, 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից: Ըստ ծառայության աշխատակցի, ...Յ. ԲԱՇՄԵՏԻ ԵՎ «ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հունիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում 21-ի հեռանկարներ 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա աշխարհահռչակ ալտահար ու դիրիժոր, Գրեմմի մրցանակակիր Յուրի Բաշմետի և Մոսկվայի ...320 ՀԶ ԵՎՐՈ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ԻՏԱԼԻԱՅԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին իր բարեգործական համերգի շնորհիվ հավաքել է 320 հազար եվրո: Այդ մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները: Տենորը գումարը նվիրաբերել է Իտալիայում երկրաշարժի ...ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ
Եղանակը հանրապետության տարածքում այսօր պայմանավորված կլինի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով: Այսօր և վաղը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացանք Հայպետհիդրոմետից: ...ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՔԻ Է ԿԱՆԳՆԵԼ ՆՈՐ ԹԱՓՈՎ
Այսօր հնարավոր է վրացական ընդդիմությունը արգելափակի թբիլիսյան օդանավակայանը: Այդ մասին վկայակոչելով վրացական ընդդիմության առաջնորդներին, տեղեկացնում է Վեստի.ռու-ն: Ընդդիմադիրների խոսքերով, բողոքի ակցիաները ...ԱՎԵՏ ԱԴՈՆՑԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Վիգեն ՉԻՏԵՉՅԱՆԻՆ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և, համատեղության կարգով, Եվրոպական միությունում ...ՉՄՈՌԱՆԱՆՔ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օր. պարզ է, որ երեխաներն այնքան էլ ուշադրություն կենտրոնում չեն լինի, քանի որ Երևանի ավագանու ընտրությունների հաջորդող օրն է, բայց և այնպես՝ երեխաներին զվարճացնելու, ...ՊԱՇՏՊԱՆԸ ԿՍՊԱՍԻ ՊՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԻՆ
Մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում ԶՈւ ներկայացուցիչների հնարավոր մասնակցության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս գնահատական չի տալիս: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ զինված ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
Հյուսիսային Կորեան շարունակում է ապշեցնել միջազգային հանրությանը: Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, հղում անելով Ասոշիեյթիդ Փրեսին, այսօր առավոտյան պաշտոնական տեղեկատվություն է հրապարակվել, ...«ՀԱՅԵՐԻ ԱՇԽԱՐՀՆ» ԱՅԼԵՎՍ ՉԻ ԳՈՐԾԻ
Մայիսի 31-ին ավարտվում է ԱրմենՏել-ի Հայերի աշխարհ ծառայության ակցիան` նախատեսված Beeline բջջային (ներառյալ` կորպորատիվ փաթեթները) և ֆիքսված հեռախոսակապի իրավաբանական անձ - բաժանորդների համար: Հիշեցնենք, ...ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 27.05.09
Առավոտ. Պատմությունը չես կարող սրբագրել Ես չեմ ուզում մեղավոր զգալ, երբ գալիս եմ Հայաստան: Ես ի՞նչ կապ ունեմ՝ պապս ինչ է արել, գուցե նա սրիկա Էր, ե՛ս ինչ կապ ունեմ: Բոլորն ինձ այնպես են նայում, կարծես՝ ...ԲԱՆԱԿՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ԻՆՔՆԱԽԵՂՈՒՄՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԱՀԿ փորձագետները նկատել ու արձանագրել են, որ բավականին շատ են իրավիճակները, երբ բանակ են զորակոչվում առողջական խնդիրներ ունեցող անձինք, որոնք հաճախ թույլ են տալիս ծանր ...ԲԵՆԻՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դԱլմեիդան (նստավայրը` Մոսկվա): Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից: Շնորհավորելով ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ
Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մեծ հույսեր ունի ու կարծում է, որ այս քանի օրը Հանրապետության նախագահը համաներում կհայտարարի: Այսօրվա ասուլիսում պատասխանելով հարցին, ...ՆԱՀԱՆԳԱՊԵՏ. ՅԱՐՈՍԼԱՎԼԸ ԵՎ ԱՐՄԱՎԻՐՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Յարոսլավլի մարզի նահանգապետ Սերգեյ Վախրուկովին: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից: ՌուսաստանիԴաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի` 2008թ. հոկտեմբերին ...ԹԵԺ ԳԻԾ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և թափանցիկությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմում հունիսի 1-ից գործելու է Թեժ գիծ, որի հեռախոսահամարն ...ՄԻՊ. ԽՆԴԻՐԸ ԱԿՏՈՒԱԼ Է, ԵՎ ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
Զինված ուժերում զինծառայողը պաշտպանված չէ այնքանով, որքանով մենք ցանկանում ենք: Դրա համար է արտահերթ զեկույցը, խնդիրը ակտուալ է, և պետք է շտապ արձագանքել: Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակում ներկայացնելով ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ` ՀԱ՞Կ-Ն Է, ԹԵ՞ ՀՅԴ-Ն
Մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ներքաղաքական կյանքի վրա մեծ ազդեցություն կունենան: Այսօրվա ասուլիսում այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԵՄԱՐՇԸ ՕՍԼՈՅՈՒՄ. ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ
Ժառանգություն խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով վերջերս ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության կազմում փոխարինել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ԱԺ աշխատակազմի ...Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԳԼԱԴԻԱՏՈՐ Է ՓՆՏՐՈՒՄ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ես Վահե Ստեփանյանին խնդրել եմ, որպեսզի նա մնալու-չմնալու իր այդ կարգավիճակը պաշտոնականացնի, որպեսզի ես էլ կարողանամ պաշտոնական արձագանքով հանդես գալ: Եթե այսօր խնդիրն այն է, որ ես նոր մարդ ներկայացնեմ, ...8 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության նախնական փուլը մայիսի 26-ին ավարտվեց: 4 օր տևած մարտերի արդյունքում Հայաստանի պատանեկան հավաքականն իր հաղթանակների և միավորների ընդհանուր թվով 42 երկրների ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ՎԻԺԵՑՆԵԼ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը պարզել է, թե ինչու են իշխանությունները փորձում վիժեցնել Փաստահավաք խմբի գործունեությունը: Այսօրվա ասուլիսում անդրադառնալով ՓԽ ղեկավար ...... ԺԿ-Ն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
Ժողովրդական կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ԺԿ թեկնածուների ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը գոհ է քարոզարշավի շրջանակներում կուսակցության կատարած աշխատանքից: Ասուլիսում նա ...ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՆ ՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԵԼ 337 ԾԱՌ
Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է Հայանտառ ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի անտառտնտեսություն մասնաճյուղի անտառպետության տարածքում 337 տարբեր տեսակի ծառերի ...ՋՐԱԼՑՎԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԸ, 27 ՏԱՆ ՆԿՈՒՂՆԵՐՆ ՈՒ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԻ նախարարության փրկարար ծառայության տեղեկատվության համաձայն այսօր` մայիսի 27-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ գյուղի թիվ 72 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ՝ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԻՑ
Մայիսի 26-ին, ժամը 20.00-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ քիմիական նյութից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մեքենաշինարարների փողոցի թիվ 39/1 տան բնակչուհի, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. ՈՎՔԵՐ ԿԱՄՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՆԱՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏ, ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԴԱԴԱՐԵՑՎԵՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահը 2009 թվականի ապրիլի 16-ին հրամանագիր է ստորագրել 2009թ. ապրիլ-հունիս ամիսներին 2009 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու ...Տ. ԿԱՐԱՊԵՏԻՉ. «…ՈՎՔԵՐ ՁԱՅՆԵՐ ԵՆ ԲԵՐՈՒՄ, ԲԱՅՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է` ԱՔՍՈՐՈՒՄ ԵՆ ԿԱԴԱՍՏՐ»
Երևանի ավագանու ընտրություններում ձայները պահելու համար Ժողովրդական կուսակցությունը պատրաստ է համագործակցել Հայ ազգային կոնգրեսի ու այն ուժերի հետ, որոնք այդ խնդրի առաջ կկանգնեն: Այս մասին ասուլիսում ...ԹՈՒՐՔԻԱՆ ՁԱՅՆԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Այն, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը անընդհատ իր դժգոհությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից, այլևս նորություն չէ: Բարձր մակարդակներով ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՑ
Այս տարի միասնական քննությունները սկսվելու են հունիսի 2-ին և ավարտվելու են հունիսի 23-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Հունիսի 2-ին միասնական ...ՄԱՅԻՍԻ 29-ԻՑ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը` «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ»
Մայիսի 29-ից հունիսի 1-ը Մոսկվայի տուն մշակութագործարարական կենտրոնում կանցկացվի 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես` Մանկության աշխարհ EXPO 2009 խորագրով: Ցուցահանդեսն համարվում է պրոֆեսիոնալ ցուցահանդես ...ՊԱՏՄԱԲԱՆ. ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ
Սփյուռքում պետք է ստեղծվեն լիազոր մարմիններ, որոնք ներկայացնեն արևմտահայության շահերը, որոնց հիմնական նպատակը պետք է լինի միջազգային ասպարեզում ձեռք բերել լեգիտիմություն և Հայաստանի անունից խոսել, ինչու ...ՎԼԱԴԻՄԻՐ ԶԱԽԱՐՈՎ. ԲԱՔՈՒՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ
Լեռնային Ղարաբաղն անմիջականորեն պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Պանարմենիան.նեթ գործակալությանը նման տեսակետ է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Կովկասյան ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԵՂԵԼ
Այսօր տեղական ժամանակով ժամը 14:50-ին Թուրքիայի տարածքում Կարս քաղաքից 45 կմ դեպի հարավ տեղի է ունեցել 3, 8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Այդ մասին Panorama.am-ին ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԿԵ-ԻՆ` ՍԽԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կողմից ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար նախազգուշացում հայտարարելու, ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ» ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԻ ՍԱՏԱՐԵԼՈՒ
Հայաստանի ընտրություն պայմանական անունը կրող կուսակցություն նախաձեռնությունը մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի կուսակցության չի սատարելու: Այս մասին ասուլիսում հայտնեց կուսակցության ...ՏՄՊՊՀ. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՉԷ
Արմենիան Դեյթաքոմ Քամփնի ՓԲԸ-ն (ADC) դիմել էր ՏՄՊՊ Հանձնաժողով, հայտնելով, որ համակարգչային գլոբալ ցանցի .am տիրույթում ցանկություն ունի իրականացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց հանգուցային անվանումների ...ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ
ՏՄՊՊ Հանձնաժողովը կենցաղային տեխնիկայի շուկայում վարույթ է հարուցել 2009 թ. մարտի 3-5-ը դրամի փոխարժեքի տատանման պատճառաբանությամբ մի շարք տնտեսվարողների կողմից ապրանքների իրացման գների բարձրացումների ...ՍԹԱՐ. ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը կազմակերպել է Միասին օգնենք երեխաներին բարեգործական ակցիան: Միջոցառումը կազմակերպված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Միջոցառման նպատակն է դրամական ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամին հակազդելու ՄԱԿ գագաթաժողովի անցկացման ժամկետները հետաձգվել են: Հունիսի 1-3-ը նախատեսված միջոցառումը որոշվել է անցկացնել հունիսի 24-26-ը: Այս մասին օտարերկրյա ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ԽՈՍՔ՝ ԿՈՒՍԱԿՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հայաստանի ընտրություն պայմանական անունը կրող կուսակցության նախաձեռնողներից Արմեն Աղայանն ասուլիսում հայտարարեց, թե ներկայիս ոճի ընդդիմադիր գործունեության վերջին դրսևորումն է այն, ինչ այժմ առկա է քաղաքական ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ 19164 ԴԻՄՈՐԴ
Այս տարի միասնական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 19164 դիմորդ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Այս տարի աշխարհագրությունից միասնական քննություն ...ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ
Գերմանիայում գործի է դրվել Եվրոպայում ամենահզոր համակարգիչը: GZT-ի հաղորդմամբ, Jugene անունը ստացած համակարգիչը կարող է վայրկյանում մեկ քվադրիլիոն (միլիոն միլիարդ) գործողություն կատարել: Չնայած այս ցուցանիշին, ...Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ. ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՄՈՏ Ի ՍՊԱՌ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը սխալ է համարում դասագրքային ճշմարտություն դարձրած այն տողերը, թե իբր 1045թ-ից մայր հայրենիքում, այնուհետև 1375թ-ից Կիլիկիայում, Հայաստանը պետականությունը ...ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ԱՍՏԱՆԱ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 28-31-ը Աստանայում մասնակցելու է Միջին Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 21-րդ նիստին: ԿԲ հասարակայնության ...ԱՐՄԵՆՏԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՍԽԱԼՄԱՄԲ» ԱՎԵԼ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՑ
Բիլինգային համակարգը այն բառակապակցություններից է, որը կամաց-կամաց սովորական է դառնում Հայաստանի ազգաբնակչության համար: Սկսած այն ժամանակներից, երբ ԱրմենՏելը պատկանում էր հունական OTE ընկերությանը, և ...ՏՐԱՄԱԴՐՎԵՑ «ԼԱՎԱԳՈՒՆ ՈՒՍԱՆՈՂ» ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
Հայ օգնության միությունը (ՀՕՄ) այսօր պետական բուհերի 107 ուսանողի տրամադրեց Լավագուն ուսանող կրթաթոշակ: ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը նշեց, որ 100 ԱՄՆ դոլար կրթաթոշակը ...ՌՈՈՒՄԻՆԳՆԵՐ ՆՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ԱրմենՏել ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է միջազգային ռոումինգի աշխարհագրության ընդլայնման մասին: Այժմ Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն են ստացել օգտվելու միջազգային GPRS ռոումինգից ...ՃԱՊՈՆԻԱՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՏԻԺՆԵՐ Է ԿԻՐԱՌՈՒՄ ՓՀԵՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ի պատասխան Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում իրականացվող միջուկային փորձարկումների, Ճապոնիան որոշում է կայացրել ամբողջությամբ արգելել այդ երկիր իրականացվող արտահանումները: Այս մասին հայտնում ...ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նախօրեին ստորագրած Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին հրամանագրի համաձայն, Հանրապետության տոնի կապակցությամբ պարգևատրեց մի շարք հասարակական ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՄԱՐԵԼ Է ԱՆԲԱՎԱՐԱՐ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում վնասակար միջատների և կրծողների դեմ պայքարին: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության ...ԻՍԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ՂՐՂԶԵՐԵՆ ԻՄԱՆԱ
Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը երկրի պետական լեզվի` ղրղզերենի քննությունը փայլուն է հանձնել: Սա երկրի գալիք նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ պահանջներից մեկն ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության քառորդ եզրափակչում հայ մարզիկներն առայժմ բավական հաջող ելույթներ են ունենում: Նրանցից երկուսը կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճել և դուրս են եկել կիսաեզրափակիչ, ինչը ...ՀԱՐՑԵՐ` ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ. ԴՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 28-Ը
Մինչև մայիսի 28-ը յուրաքանչյուր ոք կարող է հղել իրեն հուզող հարցը www kap@hhk.am հասցեին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ թեկնածուներին` Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ: Փորձ է իրականացվելու ...ԱՎԱՐԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ
Այս տարի 11-րդ դասարանի ավարատական քննությունները մեկնարկելու են հունիսի 3-ին և ավարտվելու են հունիսի 17-ին: Իսկ 9-րդ դասարանի ավարտական քննությունները մեկնարկելու են հունիսի 4-ին և ավարտվելու են հունիսի ...ՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՒՆԴ ԱՌԱՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆԿՈՏՐՈՒՄ ԿԱՄՔԻ, ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում ...ԿՈՒՐՈՍԱՎԱՅԻ ԱՐԽԻՎԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
Ճապոնացի հայտնի կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավայի երկրպագուներն այսուհետև հնարավորություն կունենան ծանոթանալ իրենց սիրելի ռեժիսորի էլեկտրոնային արխիվին: Արխիվում ընդգրկված են բազմաթիվ ձեռագրեր, վարպետի գրառումները, ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. «ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅՈՑ ՎԵՐԱԾՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐԵՐԻՆ»
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ մայիսի ...Մ. ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ. ՄԵՆՔ ԼԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Ճակատագիր կա. ինչպես որ օրն ունի ճակատագիր, այնպես էլ տարին, ամիսը: Մեզ համար ճակատագրական է մայիսը, որը մեր ժողովրդի համար մեծ խորհուրդ ունի. հաղթանակների ամիս՝ սկսած 5-րդ դարից,- ասուլիսում ասաց գրող, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Վաղը` մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը, Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը: Այս կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության Նախագահ Սերժ Սրագսյանը: Նախագահի ...ԱՌԱՅԺՄ՝ 10 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀՈՒԼԻՍԻ 15-26-Ը
Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, նախարարությունում գումարեց իր առաջին նիստը։ ԿԳ նախարարը կարևորեց առաջիկա աշխատանքների հստակ կանոնակարգված և հրապարակային ...ԼԻՊԵՑԿԻՑ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԵՐՏԵԼ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Լիպեցկից քանդակագործ Նիկոլայ Ռոգատնևն առաջարկում է Երևանում տեղադրել քանդակ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյակին: Ըստ Կուլտուրա հեռուստաալիքի, իրեն քանդակ պատվիրելու առաջարկով նկարիչը դիմել է մեծանուն ...50 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԴԻՏԱՐԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երիտասարդական ակումբների դաշնությունը/ԵԱԴ/ հերթական անգամ կազմակերպել է երիտասարդական դիտորդական առաքելություն` դրանում ներգրավելով ավելի քան հիսուն երիտասարդ Հայաստանից և Եվրախորհրդի այլ անդամ-երկրներից: ...ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՕԲԱՄԱՅԻՆ ԲԱՆՎԵՃԻ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրել է բանավեճի ՄԱԿ-ում: Այս մասին հաղորդում է IRNA իրանական գործակալությունը: Մենք առաջարկում ենք Բարաք Օբամային հանդիպել ՄԱԿ-ում և քննարկել ...ԿՈՄԻՏԱՍ 140. ՀԱՄԵՐԳԱՇԱՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Հունիսի 13-ին Կամերային երաժշտության տանը մեկնարկելու է Կոմիտասի 140- ամյակին նվիրված համերգաշարը: Համերգաշարը բաղկացած է լիենելու 2 մասից՝ Կոմիտաս-արևմտաեվրոպական և ռուս դասականներ, Կոմիտաս-ժամանակակից ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության ...««ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»-Ը ՀԱՐՈՒՍՏ ԷՐ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՈՎ»
Ազգային պատկերասրահ միջազգային երաժշտական փառատոնի՝ մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչ համերգում ներկայացվելու է ամերիկյան և հայկական երաժշտություն։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց փառատոնի հիմնադիր Մարիամ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՎԱՂՆ ԻՆՉ ԱՐԺԱՆԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԴԱՏԻՆ»
Մենք չենք սերտել պատմության դասերը: Հանրապետության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից այսպիսի եզրակացության կարելի է հանգել, որի հետ դժվար է չհամաձայնելը: Ընդհանուր առմամբ, տոները որոշակի իմաստ ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒ՞Մ ԷԼ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Չնայած մարտ ամսին` խորհրդային ժամականերին խիստ համահունչ, Ադրբեջանի բնակչության ավելի քան 90 տոկոսի աջակցությամբ ընդունված սահմանադրական փոփոխություններով նախագահին ընձեռնված բազմիցս վերընտրվելու և հավերժ ...
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵՂՅԱՆ. ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԱՅՍՕՐ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 85-ԱՄՅԱԿԸ

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ

ԸՍՏ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2014-Ի ՀԱՄԱՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԿԱՌՈՒՑԻ ՍՈՉԻՈՒՄ

«ЕВРОСЕТЬ»-Ը ՀԵՌԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԻ՞ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻՑ: ՆԱ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 23.05.09

ԱՅՍՕՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳՆ Է. «ՈՒՐԱԽ ԵՄ, ՀՈՒԶՎԱԾ, ՄՏԱՎԱԽ, ՎԱԽՎՈՐԱԾ»
«ՀԱՅԱՍՏԱՆ. ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԵՏԻՆ» ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1661 Ծնվեց միջնադարյան հայ բանաստեղծ, աշուղ Նաղաշ Հովնաթանը: (Վախճ. 1722թ.-ին):
- 1832 Եգիպտական բանակը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ ջարդեց թուրքական զորքերին, գրավեց Հայկական Կիլիկիայի դաշտային մասը:
- 1891 Կ. Պոլսում մահացավ հայ ականավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: (Ծնվ. 1843թ.-ին, Ադրիանապոլսում):
- 1950 Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ Նշան Փալանջյանի ճեմարանի նոր շենքի բացումը:
- 1962 Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը:
- 1990 Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

