
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԵՏ
- Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանում հայերի միությունը բացասական է վերաբերում այն բանին, որ Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ խնդրի կարգավորումը կապված լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու հայ-թուրքական սահմանի բացման հետ: Այսօր Երևանում կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց վերոնշյալ երկու կազմակերպությունների նախագահ Արա Աբրահամյանը: Հայոց Ցեղասպանությունը սուրբ հարց է, կապված ողջ հայության հետ: Դա մեր անվտանգության և հայապահպանության հարցն է: Այն չի կարող առևտրի կամ փոխզիջման առարկա լինել,-ընդգծեց նա: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի հայերի միությունը նախաձեռնել է Հայոց Ցեղասպանության հարցը միջազգային դատարան տեղափոխելու գործընթաց: Ա. Աբրահամյանը տեղեկացրեց, որ միությունը միջազգային իրավաբաներից արդեն 21 եզրակացություն է ստացել, որ հարկ է Հայաստանը դիմի միջազգային դատարան: Այդ մասին երկու անգամ միությունը նամակ է ուղարկել երկրի նախագահին, սակայն քննարկելով դրական ու բացասական կողմերը, իշխանությունները որոշել են, որ այդ քայլին գնալը վաղաժամ է: Պետք է զսպել էմոցիաները և հարցին մոտենալ գիտական տեսանկյունից,-ասաց նա, նշելով, որ պետք է հասկանալ ինչ է ուզում Հայաստանը և ինչ` Սփյուռքը: Ա. Աբրահամյանի խոսքով, նախ անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Սփյուռքը այս հարցի վերաբերյալ համաձայնության գան ու միայն դրանից հետո Թուրքիային պահանջ ներկայացնեն: Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանում հայերի միության նախագահը ողջունեց Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված երկխոսությունը, ասելով, որ դա չպետք ընթանա միայն նախագահների ու արտգործնախարարների մակարդակով, այլև բիզնեսի, մշակույթի, գիտության ներկայացուցիչների:

© Պանորամա
Վերջին լուրերը, Մայիս 25, 2009ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է H1N1-Ի ԵՐԿՐՈՐԴ ԴԵՊՔԸ
Ռուսաստանում հայտնաբերվել է Ա գրիպով ՝ H1N1-ով վարակված երկրորդ մարդը: Վարակը հայտնաբերվել է Կալուժսկի շրջանում ապրող բնակչի մոտ: Տղամարդը նոր է վերադարձել Դոմենիկյան հանրապետությունից: Ռուսական լրատվամիջոցների ...ԿՔՆՆԱՐԿԵՆ 2008-Ի ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Մայիսի 29-ից հունիսի 5-ը Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկման կդրվի Հայաստանի Հանրապետության 2008թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնեցին ...Ա. ՆՌԱՆՅԱՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՉԷ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՋԱԿՑՈՂ ՉԷ
Մեր կուսակցությունը դեմ է, որ կառավարությունը տարբեր ընկերությունների է ֆինանսական օժանդակություն ցույց տալիս` փորձելով նպաստել ճգնաժամի պայմաններում տվյալ ընկերության զարգացմանը: Աջակցությունը պետք է ...ՊԱՅԹՅՈՒՆ՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Կիրակի գիշերը պայթյուն է տեղի ունեցել Վրաստանի ընդդիմադիր Մաեստրո հեռուստաընկերությունում: Պայթյունը տեղի է ունեցել ուղիղ եթերով հեռարձակվող հասարակական-քաղաքական Կամերա-5 հեռուստահաղորդման ժամանակ: Ռուսական ...«ՀԱՅԱՍՏԱՆ. ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԵՏԻՆ» ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ
Հայաստանում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու դրա հետևանքները քննարկելու, ինչպես նաև ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված գործողություններ նախանշելու նպատակով ...ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Մայիսի 27-ին տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ: Ինչպես հայտնեցին հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում ընդգրկված է նաև Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն փակ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 9-ՐԴ ՏՈՒՐ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնություն 9-րդ տուրում հերթական հաղթանակը տոնեց Միկան` Գյումրիում չորս անպատասխան գնդակ ուղարկելով տեղի Շիրակի դարպասը: Երկու անգամ աչքի ընկավ Բոտի Դեմելը, ով ռմբարկուների ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, Հյուսիսային Կորեայի պետական տեղեկատվական գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է կիրակի լույս երկուշաբթի գիշեր միջուկային զենքի հաջող ...ԲԱՔՎՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՈՂԼՈՒԻՆ
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-երը, այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուին: Թուրք նախարարը Ադրբեջան է ժամանելու Սիրիայից, որտեղ իր մասնակցությունն էր ցուցաբերել ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ
Ադրբեջանի Շամքորի շրջանի Սեյֆալի զորավարժարանում կազմակերպված վարժանքների ժամանակ զինծառայողներից մեկը ծառայակից ընկերների վրա կրակ է բացել` սպանելով չորս անձի: Եվս մեկը ծանր վիրավորվել է և տեղափոխվել ...ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵՂՅԱՆ. ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ
45ՌԴ գիտություների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեղյանը լավատես է ու կարծում է, որ համաշախարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, թեև պարզ չէ, թե երբ կավարտվի, բայց շատերը հնարավարություն կունենա դուրս գալ ...ՄԵՐ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ 2-Ը ՀԱՂԹԵՑԻՆ, 1-Ը ՊԱՐՏՎԵՑ
Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում, որն այս օրերին ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի են ունեցել 1/16 եզրափակչի հանդիպումները մի քանի քաշային կարգերում: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2014-Ի ՀԱՄԱՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԿԱՌՈՒՑԻ ՍՈՉԻՈՒՄ
7Սոչիում անցկացվելիք ձմեռային Օլիմպիադա-2014-ի համար նախատեսվող հյուրանոցային շինարարությանը կմասնակցի նաև Հայաստանը: Տարբեր ինտերնետային կայքէջեր հաղորդում են, որ Սոչիում Հայաստանին դրա համար տարածք կհատկացվի, ...ՎՐԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԱՆԻՐԱԿԱՆԱՆԱԼԻ ԵՐԱԶԱՆՔ Է
Անիրականանալի երազանք: Այսպես է որակել Վրաստանի ընդդիմության` երկրի նախագահի հրաժարականի և խորհրդարանը ցրելու պահանջը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Շոթա Մալախշիան: Այս մասին հայտնում է Վզգլյադ-ը: Նախագահի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՊ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է, ԻՍԿ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄԻՊ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ՞Ր
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 5 տարեկան է ու այդ առիթով այսօր և վաղը Երևանում կայանալու է միջազգային գիտաժողով, որին մասնակցում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ...ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ. ՏՐԱԿՏՈՐԻ ՂԵԿԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ Է ԶՈՀՎԵԼ
Շաբաթ օրը Հանրապետությունում կայացած Վերջին զանգի միջոցառումները առանց դժբախտության չեն ավարտվել. շրջանավարտ մի պատանի է մահացել: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական կենտրոնից, մայիսի ...H1N1. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿՈՒ՞Մ Է ԱՊՐՈՒՄ
Հայաստանում H1N1 վիրուսի՝ խոզի գրիպի, ոչ մի դեպք չի գրանցվել, իրավիճակը վերահսկելի է: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարության պետական հիգենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ ...ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՕՁԵՐԸ ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում մայիսի 22-ին, Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Արենի գյուղի հիվանդանոց է տեղափոխվել Գետափ գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված ...ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՇՈՒՐՋ
Վերջին շրջանում թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվացրել է հակահայկական և, մասնավորապես, Հայաստանի դեմ ուղղված քարոզչությունը, որի շրջանակներում, որպես կանոն, իրականությունը ներկայացվում է աղճատված, ...ՀԱԿ-Ը ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ
ՀԱԿ-ի մասնագետներն ներկայում իրականացնում են ընտրացուցակների ուսումնասիրություն: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Այս պահի դրությամբ ...ՀԱԿ-Ը ԳՈՀ Է ԻՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՈՐԱԿԻՑ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ
Հայ ազգային կոնգրեսը գոհ է իր քարոզարշավի որակից ու արդյունքներից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ու ավելացրեց, որ ...Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՄԵԶ ՄՈՏ ԳԻՏԱԿՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՇԱՏ ՔԻՉ ԵՆ
Հայաստանի քաղաքագետների միությունն անցկացրել է երկու սոցհարցում` մայիսի 1-ին և երկու օր առաջ, որի արդյունքներն իրարից շատ են տարբեր: Այս մասին ասուլիսում հայտնեց միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը: ...Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԵՏ
Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանում հայերի միությունը բացասական է վերաբերում այն բանին, որ Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ խնդրի կարգավորումը կապված լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ...ՊԱՇՏՊԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԱՄԵՆԱԱՆՊԱՇՏՊԱՆ ԽԱՎՆ ԵՆ
1Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր գործունեության ընթացքում եկել է համոզման, որ Հայաստանում խոսքի ազատության ոլորտում չկա հանդուրժողականություն և հարգանքի դրսևորում մարդու արժանապատվության ...ԳՅՈՒՐԿՈՒՖԸ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Բորդոյի ֆուտբոլիստ Յոհան Գյուրկուֆը ճանաչվել է Ֆրանսիայի 2008-2009 թթ. մրցաշրջանի լավագույն խաղացող` ֆուտբոլիստների վարկածով: Այս մասին տեղեկացնում է uefa.com-ը: Միլանի 22-ամյա ֆուտբոլիստը, ով ֆրանսիական ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՔԱՂԱՔԱԳԵՏԻ «ՀՈՒՄՈՐԱՅԻՆ» ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
1
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը բավականին երկար խոսելով նախընտրական քարոզարշավի ու ընդհանրապես` տարաբնույթ երևույթների մասին, ներկա լրագրողներին մի փոքր ուրախացնելու համար սկսեց, գրեթե ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՉ ՄԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԳՐԱՆՑԵԼ
Խաղաղ գործընթացում մենք Հայաստանի նախորդ վարչակազմի հետ (Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ) հասել ենք ամեն ինչի, բայց Հայաստանի այսօրվա վարչակազմի հետ ոչնչի չենք հասել: Ես որպես բանակցություններ վարող ...ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է 2010 ԹՎԱԿԱՆԻՑ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակի կայունացում Հայաստանում լավագույն դեպքում կարող է սկսվել 2009 թվականի վերջից, 2010 թվականի սկզբից, իսկ տնտեսության վերականգնում` այսինքն ...Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՄ «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» ԲԱՌԸ»
ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղում (1992 թ. ապրիլից 1996թ սեպտեմբերից), ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը պարզաբանել է իրավիճակը, որն առաջացել ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Կառավարությունում նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԱՄՀ) հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս մասին հայտնեցին ...«ՄԻՏՔ»-Ը ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է ԵՎ ԸՆՏՐԵԼՈՒ Է ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ
Երևանի ավագանու ընտրություններում Միտք վերլուծական կենտրոնը իր ձայնը տալու է Հ. Յ. Դաշնակցության թեկնածու Արծվիկ Մինասյանին և երևանցիներին նույնն անելու կոչով է դիմում: Մենք վստահ ենք, որ միայն ազգային ...ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ 5 ԽԱՂՈՎ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Արարատ-Շիրակ խաղի ժամանակ Արարատ թիմի մարզիչ-խորհրդատու ...Հ. ՉԵՔԻՋՅԱՆՆ ՈՒ Ջ. ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԿՍՏԱՆԱՆ ԱԴԱՄԱՆԴԱԿՈՒՌ «ՈՍԿԵ ԽԱՉ» ՇՔԱՆՇԱՆՆԵՐ
Ռուսաստանի հայերի միության ադամանդակուռ Ոսկե խաչ շքանշաններն այսօր երեկոյան Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք հանձնման արարողության ժամանակ կստանան իրենց 80-ամյա հոբելյանները տոնած Հովհաննես ...Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. ԿԲ-Ն 1 ՏՈԿՈՍՈՎ ԻՋԵՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
Տոկոսադրույքի իջեցումն արդեն էմիսիա է: Պարտադիր չէ, որ կանխիկ փող լինի, դա նաև էլեկտրոնային փողերի ավելացում է։ Փող տպելը, որպես այդպիսին, վատ բան չէ, եթե արվում է չափի մեջ,- լրագրողներին ասաց Հայաստանի ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻՑ
6
ԱՄՆ-ի հայերը չեն մասնակցում Հայաստանում տեղի ունեցող կամ էլ Հայաստանի հետ կապված միջոցառումներին: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա ...ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԱՏԻ ՏԱԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ
Վրաստանի ընդդիմադիր Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն դատական հայց է ներկայացնելու իր երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ: Դրա պատճառը նախագահ Սահակաշվիլիի ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Այսօր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիայի հետ, որը գլխավորում է հայ-վրացական սահմանի սահմանազատման բանակցությունները վարելու նպատակով ...ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԲԵՐՏԼԵՈՒՈՎԻՆ
Քիչ առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց խաղային երրորդ օրվա առաջին (ընդհանուր հաշվարկով` 5-րդ) շրջանը: Այս փուլում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները հանդես չեկան, ...Ժ. ՍԵՖԻԼՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ` ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Այսօր Հայ կամավորականների համախմբում ազգային քաղաքական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ...ԱԼԵՔՍ ՖԵՐԳՅՈՒՍՈՆ. «ՖԵՐԴԻՆԱՆԴԸ ԿԽԱՂԱ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ»
Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վստահեցրել է լրագրողներին, որ կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը ապաքինվել է վնասվածքից և կմասնակցի մայիսի 27-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԱՐՑԱԽ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած մի խումբ հայ անվանի գիտնականների հետ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնեցին, ...ՊՆ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
Այսօր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այցելեց պաշտպանության նախարարության Կենտրոնական հավաքակայան: Յ. Խաչատուրովը նախապես ծանոթացավ զորակոչի ընթացքին ու հանդիպեց զորակոչիկների ...ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՕՐԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 96 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Հանրապետության դպրոցներում ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ անցկացված ուժեղացված ծառայության ընթացքում մայիսի 23-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության ...ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ «ԿԻԼԻԿԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ 7-ԱՄՅԱԿԻՆ
Կիլիկիա առագաստանավի թողարկման 7-ամյակի և, ընդհանրապես, նավի շինարարության 18-ամյակի կապակցությամբ` այսօր ժամը 20:00-ին Մատենադարանի հարևանությամբ տեղի կունենա համերգ: Մեր բոլոր երաժիշտները պատաստակամություն ...ՎԱՅՐԻ ԸՆՁԱՌՅՈՒԾԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ
1
Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանի անվտանգության աշխատակիցները մի քանի օր է` փորձում են բռնել վայրի ընձառյուծին, որը կառավարության շենքի տարածքում ման է գալիս: Այդ մասին տեղեկացնում է Ռոյթերզ-ը` վկայակոչելով ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՃԳՆԱԺԱՄ
Հայաստանն երկու ճգնաժամ է ապրում. մեկը թելադրված է դրսից` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, մյուսը վաղուց է` մոտ 15-20 տարի, որը պայմանավորված է մեր ներքին խնդիրներով, անցումնային երկիր լինելու ...ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏԵԼ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպան Կնուտ Հոուգին (Mr. Knut Houg ) (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ ՆԱԵՎ ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»
Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրները հաղթահարելու համար կառավարությունը պետք է երեք խորհրդանշական քայլ իրականացնի` կառավարություն-հասարակություն թափանցիկ ...ԱՄԵՆԱՄՅԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ
Մայիսի 26-ին` Վրաստանի Անկախության տոնի առիթով, ամեն տարի Թբիլիսիում կազմակերպվող ռազմական շքերթն այս տարի չի կայանա: Այդ մասին` Ինտերֆաքս-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար ...Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1
Ոչ մի ճգնաժամ հաղթահարելի չի լինի, եթե բոլոր համակարգերը` օրենսդիր, գործադիր, դատական, հավասարակշռված ձևով առկա մարտահրավերներին չդիմակայեն: Այսինքն` այսօր` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ...ՊՆ-Ն «ԲԱՑԱՌՈՒՄ Է» ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՆԸ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այսօր պաշտպանության նախարարության Կենտրոնական հավաքակայանում նորակոչիկների հետ հանդիպման ժամանակ զորակոչի ընթացքն ու զինկոմիսարիատների ...ԵՎՍ ԵՐԵՔ ՀԱՂԹԱՆԱԿ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱԿՏԻՎՈՒՄ
Ժամը 19:00-ին մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնության 6-րդ շրջանը: Ստորև ներկայացնում ենք բոլոր մենամարտերի արդյունքները: 6-րդ շրջան. Ա ռինգ 46 կգ- Վանյա Բաչիչ (Սերբիա)-Մագոմեդ Ջաբրաիլով (Ռուսաստան) ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Թաիլանդը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնում է ընդամենը մեկ մարզիկ` 54 կգ քաշային Տանավաթ Պինկաևը: Նա պետք է Երևան ժամաներ իր մարզչի հետ միասին, սակայն վերջինս անձնագրի հետ կապված խնդիրների ...
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՀԱՂԹԱԾ ՌԻԲԱԿԸ ԶԱՐՄԱՑԵԼ Է, ՈՐ ԱՌԱՋԻՆՆ Է

ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵՂՅԱՆ. ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԱՅՍՕՐ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 85-ԱՄՅԱԿԸ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2014-Ի ՀԱՄԱՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԿԱՌՈՒՑԻ ՍՈՉԻՈՒՄ

ԸՍՏ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՑ

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԴԻԱԿԸ` ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

«ՀԱՅԱՍՏԱՆ. ԴԻՄԱԿԱՅԵԼՈՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԵՏԻՆ» ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ
ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 23.05.09

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՂԱՑԱԾ Է ԵՄ-ԻՑ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1441 Էջմիածնում տեղի ունեցավ պատմական ժողով, որին մասնակցեց հայ եպիսկոպոսների և վարդապետների մեծ մասը: Ժողովը կաթողիկոսությունը Վաղարշապատում վերականգնելու որոշում ընդունեց: Այդ ժամանակից Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրն անփոփոխ գտնվում է Էջմիածնում:
- 1918 Ղարաքիլիսայի հերոսամարտը: (Տևեց մինչև մայիսի 28-ը):
- 1941 Տեղի է ունենում Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի հայկական տաղավարի հանդիսավոր բացումը:
- 1968 Տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

