
«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 10 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ
Եվրատեսիլ-2009-ում Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը` քվեարկության արդյունքում հավաքելով ընդամենը 92 միավոր: Հիշեցնենք, որ նրանք կատարում էին են Ջան-Ջան երգը, որի երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը (տեքստի հայերեն մասի) և Վարդան Զադոյանը (տեքստի անգլերեն մասի), գործիքավորումը՝ Արա Թորոսյանի: Քույրերի բեմականացմամբ, պարով, հագուստներով, դիմահարդարմամբ և սանրվածքով զբաղցվում էր ռուսական FRESH ART հայտնի ընկերությունը: Մրցույթի հաղթող է ճանաչվել Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը` հավաքելով 387 միավոր: Առաջին հնգյակում են հայտնվել` համապատասխանաբար` Իսլանդիան (218), Ադրբեջանը (207), Թուրքիան (177), Մեծ Բրիտանիան (129): Ռուսաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը` հավաքելով 91 միավոր: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Հայաստանին քիչ էին տալիս առավելագույն` 12 միավոր: Հայաստանը 12 միավոր տվել է Ռուսաստանին: Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 42 երկիր: Եզրափակիչ անցել էին միայն 25-ը: Ի դեպ, արդեն հայտնի է նաև Եվրատեսիլ-2010-ի անցկացման ժամկետները` մայիսի 18-22, պարզ է` Նորվեգիա: Հիշեցնենք, որ Հայաստանը երաժշտական այդ մրցույթին արդեն մասնակցել է երեք անգամ` սկսած 2006-ից` Անդրե, Հայկո, Սիրուշո` զբաղեցնելով համապատասխանաբար 8-րդ, 8-րդ և 4-րդ հորիզոնականները:
«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 10 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ
137Եվրատեսիլ-2009-ում Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը` քվեարկության արդյունքում հավաքելով ընդամենը 92 միավոր: Հիշեցնենք, որ նրանք կատարում էին են Ջան-Ջան ...
«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 10 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-Ը» ՄԵԿՆԱՐԿԵԼ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ

ԲՐԱՅԶԱՆ ՀԵՐՔԵԼ Է. «ԷԽՈ ՄՈՍԿՎԻ»-Ն ՆՐԱՆ ՍԽԱԼ Է ՀԱՍԿԱՑԵԼ

ԻՆԳԱ ԵՎ ԱՆՈՒՇ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐՆ ԱՆՑԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «SUKHOI SUPERJET 100» ԻՆՔՆԱԹԻՌ Է ՎԱՃԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԳՏՆՎԵԼ Է ԵՐԵԽԱՅԻ ԴԻՆ

ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009»-Ի ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ` ԱՅՍՕՐ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ` ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ, ԳԵՐԱՍԻՄ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ»
- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

