
«ՕՐԱՆԺ-ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործունեության լիցենզիա ստացած Օրանժ Հայաստան երրորդ օպերատորը պատրաստվում է այս տարեվերջ շուկա դուրս գալ: Շուկա դուրս գալուն պես, այստեղ հեռահաղորդակցության ոլորտում խոստանում են բաժանորդներին ծայրահեղ բարձր որակ ապահովել: Օրանժ Հայաստան ընկերության ծրագրերի և գործունեության մասին Panorama.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ: -Ֆրանս-տելեկոմ-ն իր Օրանժ ապրանքանիշով ի՞նչ նպատակներ և ծրագրեր ունի, որոնք պետք է իրականացնի Հայաստանում: -Ես փորձեմ մի քիչ ավելի ընդհանրական պատասխանել այդ հարցին, որովհետև մեզ մոտ այդ հարցի որոշ կողմերը կոնֆիդենցիալ են: Մենք այս տարվա ավարտին պետք է մտնենք շուկա և չենք կարող ամբողջությամբ բացահայտել, թե ինչ է լինելու մեր առաջարկությունը: Մենք ընդհանրական օպերատոր ենք լինելու, որի թիրախը լինելու է ինչպես կորպորատիվ, այնպես էլ հասարակության բոլոր շերտերը: Մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք ոչ միայն քաղաքների բնակչությանը, այլ նաև Հայաստանով մեկ բոլոր շրջանների բնակչությանը: Մեր ծրագրերի փիլիսոփայությունից է ելնում, որ մենք ուզում ենք վերցնել հասարակության բոլոր շերտերը: Մենք ուզում ենք Հայաստան բերել ընդհանուր իմաստով շատ բարձր որակ և մեր սպառողները պետք է վստահ լինեն, որ Հայաստանը մաս է կազմում մեծ համաշխարհային ընկերության: -Ինչպես հասկացա, դուք ձեր ծառայությունների մասին մանրամասն չեք ուզում խոսել, սակայն ձեր ընկերության կողմից բազմիցս նշվել է Հայաստանում համարների տեղափոխելիության և ազգային ռոումինգ ծառայությունների ներդրման մասին: -Դուք գիտե՞ք ինչ է նշանակում ազգային ռոումինգ. օրինակ Օրանժ-ի բաժանորդը եթե գտնվեր այնպիսի մի գյուղում կամ տարածքում, որտեղ Օրանժը չի սփռվում, ազգային ռոումինգի առկայության պարագայում մեր բաժանորդը կկարողանար օգտվել մյուս բաժանորդի ծառայություններից: Նման նախագիծ մեզ մոտ առհասարակ գոյություն չունի: Այդ հարցի շուրջ մենք մեր մրցակիցների հետ որևէ բանակցություն չենք վարում: Մեր կարծիքով, մեր բաժանորդի համար դա այնքան էլ մեծ կարևորություն ունեցող երևույթ չէ: Եվրոպական որոշ երկրներում նման ծառայություն եղել է, որովհետև նոր օպերատորը ի վիճակի չի եղել երկրի ողջ տարածքում կապ սփռել: Բայց Օրանժ Հայաստան-ը փորձելու է և պետք է Հայաստանի տարածքով կապ սփռի: Համարների տեղափոխելիությունը միանգամայն այլ երևույթ է. սկզբունքն այն է, որ մի բաժանորդը կարող է անցում կատարել մյուս օպերատորին` պահպանելով իր հեռախոսահամարը: Ցանկացած երկրում, ցանկացած բաժանորդի համար դա մեծ առավելություն է տալիս, եթե իհարկե, այդ անցման համար նա մեծ գումարներ չի ծախսում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), եթե չեմ սխալվում հունվարին ասուլիսում հայտարարեց, որ նրանք նման ցանկություն ունեն այդ ուղղությամբ շարժվելու համար: Հանձնաժողովը հայտարարեց, որ իրենք աշխատում են այդ հարցի շուրջ և որոշ ժամանակ հետո պետք է լինի նման երևույթ: Պետք է ազնիվ լինենք. Օրանժ Հայաստան-ը կողջունի նման քայլերը, որոնք նախևառաջ բաժանորդների շահին են ուղղված: Նման քայլերը նաև բիզնես հնարավորություններ են ստեղծում: Համարների տեղափոխելիություն ծառայությունը գոյություն ունի Եվրամիության շատ երկրներում և ԱՊՀ տարածքում առաջին նման քայլերն են այդ ուղղությամբ արվում: -Նշված ծառայությունների ներդրումը ՀԾԿՀ-ի՞ նախաձեռնությունն է: -Այո, քանի որ երևույթը կապվում է նաև մյուս օպերատորների հետ: Շատ դժվար կլիներ այդ քայլին միայնակ գնալ: Այդտեղ հանրային շահի խնդիր կա ու, սովորաբար, դա բոլոր երկրներում արվում է ոլորտը կարգավորող հանձնաժողովի կողմից: -Որքա՞ն գումար է մինչ այժմ ընկերությունը ներդրել Հայաստանում գործունեություն իրականացնելու համար, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, դուք վստահեցրել եք, թե շուկայում ներդնելու եք ևս 70 մլն դոլար: -Մեր խոսքը վարչապետին եղել է հստակ. ասել ենք, որ այս տարվա ընթացքում կներդնենք 75 մլն դոլար` գումարած այն վճարին` 51,5 մլն եվրոյին, որով մենք գնել ենք լիցենզիան: Հաստատում ենք ևս մեկ անգամ, որ 75 մլն դոլար ներդրումը կլինի այս տարի: Այդ գումարից առաջին եռամսյակում գումարներ ներդրվել են, սակայն երկրորդ եռամսյակում է սկսվելու ներդրումային մեծ փուլը: Նախորդ տարվա նոյեմբերին լիցենզիա ստանալուց հետո աշխատանքները շատ ակտիվ էին և հիմնականում ուղղված էին ռադիոցանցերի նախագծմանը, ինժեներական աշխատանքների ընդլայնմանը: 75 մլն-ի առյուծի բաժինը ծախսվելու է մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: -Դուք ծառայությունների բարձր որակի մասին խոսեցիք, կարելի՞ է իմանալ, թե մոտավորապես ինչ ծառայություններ եք մատուցելու, որոնք չեն մատուցում Հայաստանում գոյություն ունեցող երկու օպերատորները: -Շատ դժվար է նախապես ասել, որովհետև իսկապես, կոնֆիդենցիալ է: Բայց մեր խնդիրն է բոլոր հարցերում լինել ծայրահեղ բարձրորակ: Տեխնիկական իմաստով պայմանագիր ենք ստորագրել ՆՈԿԻԱ-Սիմենս ընկերության հետ, որն առաջարկում է աշխարհի ամենաբարձրորակ տեխնիկական միջոցները: Մենք վստահ ենք, որ տեխնոլոգիայի տեսանկյունից մերը Հայաստանում լավագույնն է լինելու: Բաժանորդների հետ շփումներում, սպասարկման կետերում մենք նույնպես պետք է փորձենք լինել նորարար, դինամիկ և որակի տեսանկյունից էականորեն տարբերվենք մեր մրցակիցներից: Կարծում եմ, որ գին-ծառայություն հարաբերակցության մեջ Հայաստանում դեռևս տարածք կա աշխատելու և ավելի ընդարձակ ծառայություններ առաջարկելու հասարակությանը: -Իսկ հասարակությանն այդքան պահանջվա՞ծ էր երրորդ օպերատորի գոյությունը, այսինքն, ինչո՞վ էր գրավիչ շուկան, որ Օրանժ-Հայաստանը որոշեց հաստատվել մեր երկրում: -Եթե իմ ընկերությունը որոշել է 51, 5 մլն եվրո վճարել լիցենզիայի համար, ուրեմն նրանք հավատում են զարգացման հնարավորություններին: Ես կարծում եմ, որ ամենակարևոր պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունը զարգացում է ապրելու և մենք հավատում ենք, որ 10, 15 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կաճի: Բացի այդ, մի կողմ թողնելով բջջային կապը, պարզ է, որ Հայաստանում դեռևս հսկայական տարածք կա ինտերնետի, բջջային ինտերնետի գործարկման առումով, այդ դաշտն ի դեպ, շատ ցածր մակարդակի վրա է: -Հայաստանյան մյուս օպերատորների հետ համագործակցությունն ինչպե՞ս է լինելու: -Ցանկացած երկրում բոլոր բջջային օպերատորները պարտավոր են համագործակցել: Այսօրվա դրությամբ մեր երկու մրցակիցների հետ մենք շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք: -Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը որոշակի ազդեցություն ունեցե՞լ է Ֆրանս-Տելեկոմ ընկերության վրա: -Ֆրանս-Տելեկոմ խումբը վերջերս հայտարարեց առաջին եռամսյակի իր ցուցանիշների մասին և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՖՏ եկամուտները ընդամենը 0, 4 տոկոսով են նվազել: Սակայն, ՖՏ ֆինանսական վիճակը մենք համարում ենք, որ շատ առողջ վիճակում է, ինչը չի ազդի Հայաստանում գործունեություն իրականացնելու վրա: -Հնարավո՞ր է նախապես հայտարարվածից շուտ Օրանժ-Հայաստանը սկսի գործարկվել: -Վաղվանից մինչև տարեվերջ ցանկացած պահի մենք կարող ենք շուկա մտնել: Մեզ համար հիմնականում ամենադժվարը ցանցի կառուցումն է: Մենք չենք ցանկանա սկսել ծառայություն մատուցել, եթե դույզն-ինչ կասկածենք դրա որակի վրա: Գիտենք, որ շուկայում մեծ ակնկալիքներ կան, բայց մենք կցանկանայինք, որ ավելի լավ է շուկան սպասի ու մենք մատուցենք ծառայություն լավագույն որակով:
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻ ԿԻՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԲԱԺԱՆՎԵԼ ԱՄՈՒՍՆՈՒՑ
Բեռլուսկոնիի և նրա կնոջ հարաբերությունները վերջին ժամանակներում ճգնաժամ են ապրում: Դա մասնավորապես վառ է արտահայատվել այն ժամանակ, երբ ապրիլի վերջին Բեռլուսկոնիի կինը` Լարիոն, ամուսնուն քննադատության ...ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ
Բրազիլիայի խոշորագույն քաղաքներում բողոքի ակցիաներ են կազմակերպվել, որոնք ուղղված են եղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Բրազիլիա կատարելիք այցի դեմ: Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով Բրազիլիա ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 6-ՐԴ ՏՈՒՐ
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի հանդիպումներում առաջատարները` Փյունիկն ու Բանանցը, հերթական հաղթանակները տոնեցին և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Փյունիկը սեփական հարկի ...ԳԱԴԻՐՈՎԱ ՖԱՐԴԻ ՕՂԼՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ՎՐԱՍՏԱՆ Է ԳՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ց
113Բաքվի նավթային պետական ակադեմիայում տեղի ունեցած կրակոցների կազմակերպման համար մեղադրվող Վրաստանի քաղաքացի Գադիրովա Ֆարդի Օղլիի որպես հանցակից ձերբակալվել է Նադիր Ալիևը: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Բաքվի ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ` ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ
Կրասնոդար քաղաքի մշակույթի պալատի մեծ դահլիճում մայիսի 5-ին կնշվի Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձին նվիրված ժողովրդական երգերի կատարող Սամվել Գալստյանի համերգը: Ռուսաստանի հայերի միության Երկրամաս թերթի ...ԱՐՇԱԿՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ. ԻՀԱՐԿԵ, ՎԱԽԵՆԱԼՈՒ ԷՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՄԱՆ ԲԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ
Բեմը շատ մեծ է: Մենք այնպես վախեցանք, երբ որ դուրս եկանք բեմ: Բացի այդ, մեր կատարման համար նախագծված անհատական բեմը նույնպես առաջին անգամ տեսանք: Այսինքն, մեր համար ամեն ինչ մի քիչ անսովոր էր: Այնպես ...ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊՆ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ
Խոզի գրիպն առաջացման օջախում՝ Մեքսիկայում, անցել է վարակի բռնկման գագաթնակետը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին նշել է երկրի առողջապահության նախարար Խոսե Անխել Կորդովան: Նրա խոսքով, վարակը ...ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՇՈՈՒՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Հանրապետության հրապարակի վերանորոգված շատրվանները սկսել են գործել: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը, Հանրապետության ...ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Ապրիլի 16-ին ջավախահայ ազգային գործիչ Միասնական Ջավախք - ժողովրդավարական դաշինք Հ/Կ-ի նախագահ Վահագն Չախալյանին Թբիլիսիի թիվ 8 կալանատանը դաժան ծեծի են ենթարկել: Բռնությունն իրականացրել են կալանավայրի ...ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը. N Թիմեր Խ Հ Ո Պ Գնդ. Մ 1 Փյունիկ 6 6 0 0 15-0 18 2 Բանանց 6 5 0 1 8-4 15 3 Միկա 6 4 1 1 11-6 13 4 Ուլիս 6 3 1 2 6-5 10 5 Կիլիկիա 6 2 0 4 6-8 6 6 ...ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է երիտասարդ քաղաքական գործիչների հավաքի մասնակիցներին, ովքեր ժամանել էին Եվրոպայի 19 երկրներից: Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ...ԱԱԽ ԽՈՍՆԱԿ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՕՄԱԲԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՑ Է»
ԱՄՆ Ազգային Անվտանգության Խորհրդի խոսնակ Մայք Համմերը Բարաք Օբամայի կառավարման առաջին 100 օրերին արտաքին քաղաքականության լուսաբանմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանական պատասխանել է թուրք լրագրողի հարցին, ...ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 16-Ը ԱԶԱՏԻ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՊՈՂՈՏԱՆ
4Վրաստանի իշխանությունները բողոքի ակցիաների կազմակերպիչներին մինչև մայիսի 16-ը ժամանակ են տվել, որպեսզի վրանները հեռացնեն Ռուսթավելի պողոտայից: Այս մասին հաղորդում է Грузия-Онлайн-ը: Իշխանությունների փաստարկն ...ՏԵՏՐԵՐԻ ԿԱԶՄԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՊԱՏԿԵՐՆԵՐ
ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները հայտարարում են աշակերտական տետրերի կազմերի ձևավորման մրցույթ: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության ...«ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ս. Հարության տոնի առիթով Թեմերի և ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ մի շարք քաղաքներում (Էջմիածին, ...500 ԾԱՌ` ՍԻՍԻԱՆՈՒՄ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը վաղը Սիսիանում ծառատունկ է կազմակերպելու: Այս մասին Panorama.am-ին ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի մամուլի ...ԳԵՐԳԻԵՎԸ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅՈՒՄ ԲԱՑ ՓՈՐՁ ԿԱՆՑԿԱՑՆԻ
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում այսօր աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի հետ (դիրիժոր`Սերգեյ Սմբատյան) բաց փորձ կանցկացնի: Ինչպես տեղեկացրեց ...ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայասատանի Եվրոպական Շարժումը մայիսի սկզբին կազմակերպում է Եվրոպայի Օրվա տոնակատարությունը: Մայիսի 9-ը նշվում է իբրև Եվրոպայում խաղաղության հաստատման, համերաշխության և միասնականության տոն: Հայաստանում ...ԹՈՒՐՔԱԳԵՏԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԴԱՎԻԴՕՂԼՈՒՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը դրական է գնահատում է Թուրքիայի կառավարությունում կատարված փոփոխությունները` մասնավորապես Ահմեդ Դավիդօղլուն արտգործնախարարի պաշտոնում նշանակելը: ...ԲԱՐԵՐԱՐԸ «Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Է ՍՏԱՑԵԼ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նախօրեին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ս. Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձր շքանշան է հանձնել Կարինե Սարգսյանին` բարձր գնահատելով ազգային կյանքում նրա աստվածահաճո ընթացքը և ...ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՏԱՐԵՆ ՍՏՎԱՐԱԹՂԹԵ ՔՎԵԱԽՑԻԿՈՒՄ
Մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում նորամուծություն է լինելու: Ինչպես այսօրվա ասուլիսում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, քվեախցիկը, որտեղ ընտրողները ...ԵԹԵ ԱԶԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԻՆԵՐ…
Եթե ես թեկնածու լինեի, ես էլ ցուցակներ կկազմեի, որ կարողանայի աշխատել այն ընտրազանգվածի հետ, որը միանշանակ Գարեգին Ազարյանի ընտրազանգվածն է լինելու, - այսօրվա ասուլիսում մեկնաբանելով որոշ կուսակցությունների ...ՎԱԼԵՐԻ ԳԵՐԳԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ Է. «ՇԱՏ ԷԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ»
Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր հանդես է գալու Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Նշենք, որ այսօրվա ...ԱՆԳԼԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 35-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Անգլիայի պրեմիեր լիգայի հերթական` 35-րդ տուրում լավագույն քառյակի թիմերը հաղթանակներ տոնեցին: Մանչեսթեր Յունայթեդը 2:0 հաշվով պարտության մատնեց Միդլսբրոյին, Լիվերպուլը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Նյուքասլի ...ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՑԱՏՐԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ «ԿԱՐՈՒՍԵԼԻՑ» ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՁԵՎԸ
Այսօրվա ասուլիսում ԿԸՀ նախագահն իրեն դրեց, իր խոսքով, ոչ օրինապահ քաղաքացու տեղը և ներկայացրեց ընտրությունների ընթացքում այդքան հայտնի ընտրական կարուսելի օրինակը և դրանից խուսափելու հնարավոր միջոցները: ...ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ ԵՆ. ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՈՉ ՄԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Վերջին 3 օրվա ընթացքում հանրապետության Զվարթնոց օդանավակայանում խոզի գրիպի՝ H1N1 վիրուսի հայտնաբերման նպատակով շուրջ 3 000 ուղևոր է ստուգման ենթարկվել: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարության ...ՀՅԴ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր Մոսկվա կինոթատրոնում ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագիրը: Ներկաների ուշադրությունը, նախ հրավիրվեց Երևանի բազմաբնույթ խնդիրներին նվիրված ֆիլմին: Իր տունը ...ԵԽԽՎ ԱՄԲԻՈՆԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵԽԽՎ-ում հակահայկական քարոզչությունն ադրբեջանցիների կողմից շատ լավ է իրականացվում: Նման եզրահանգման է եկել ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով ապրիլի 27-30-ը առաջին անգամ հայաստանյան ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 30-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մյունխենի Բավարիան Յուրգեն Կլինսմանի հրաժարականից հետո առաջին իսկ խաղում կարողացավ երեք միավոր վաստակել և այժմ 57 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում` Վոլֆսբուրգին զիջելով 3 միավորով: Առաջնության ...Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՄՏԱԴՐՎԵԼ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ես ասացի, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ, օրենսդրությունը բարելավվել է, Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածները նախկին խմբագրությամբ չեն գործում, բայց դա հարցի լուծում չէ, և այն բոլոր խոսակցությունները, ...ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 34-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ողջ ֆուտբոլային Եվրոպայի ուշադրությունը բևեռված էր Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի Ռեալ-Բարսելոն հանդիպման վրա, որը պետք է պատասխաներ այն հարցին, թե արդյոք Ռեալը հնարավորություն կունենա՞ շարունակել ...Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԵԽԽՎ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻ ՎՐԱ
Հարավային Կովկասն այսօր պայթունավտանգ իրավիճակում է, այստեղ սահմանները ձևավորվել են բոլշևիկ կառավարիչների ձեռքով` կամայականորեն: Այս ահազանգը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հնչեցրել է հայաստանյան պատվիրակության ...ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՆՈՐ ՏՈՆԻ ՍԿԻԶԲ ԴՐԵՑ ` ԱՅՍՈՒՀԵՏ ՄԱՅԻՍԻ 3-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՏՈՆ
Երևանում առաջին անգամ նախօրեին մեկնարկեց Ընկերների տոնը: Տոնի առիթով կազմակերպվել էր վազք-մարաթոն, որի մասնակիցներն էին www.hayland.am հայկական առաջին սոցիալական ցանցի օգտվողները: Միջոցառմանը ներկա էր ...ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ` «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009»-Ի ԺՅՈՒՐԻԻ ՆԱԽԱԳԱ՞Հ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրատեսիլ մրցույթում հաղթողն ընտրվելու է ոչ միայն հեռուստադիտողների sms-քվեների միջոցով, այլ նաև ժյուրիի գնահատականների` 50-50 հարաբերակցությամբ: Իսկ հնարավոր է, որ ժյուրին ...ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
Ուժեղ կարկուտ ու սելավ Նախօրեին Սյունիքի մարզի Խնածախ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.40-ից մինչև 17.30-ը տեղացած ուժեղ կարկտի հետևանքով վնասվել է մոտ 600 հա տարածք, այդ թվում` պտղատու այգիներ` ...ՈՒՂԵՎՈՐՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է PANORAMA.AM-Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
Օդանավակայանում ոչ մի ուղևոր A գրիպի (խոզի գրիպ) վիրուսի հայտնաբերման համար հետազոտության չի ենթարկվում,-Panorama.am-ի` ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ ԵՆ. ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՈՉ ՄԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱԽՏԱՆԻՇ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ...ԻՏԱԼԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 34-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Միլանի Ինտերը 34-րդ տուրում սեփական հարկի տակ խաղում պարտության մատնեց Հռոմի Լացիոյին և շարունակում է վստահորեն ընթանալ դեպի չեմպիոնական բարձունքը: Երկրորդ հորիզոնականում հաստատված Միլանը նույնպես հաղթանակ ...ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՅՆ ՏՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ԵՐԵՎԱՆՑԻՆ ԿԱՐՈՂ Է ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ»
Այսօր Մոսկվա կինոթատրոնում Հայ հեղափոխական դաշնակցության ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը ներկայացնելուց հետո ելույթ ունեցավ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ՀԱՆՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ» ՀԿ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
Ինչպես հայտնում է Նովոստի Ադրբեջան գործակալությունը, Ադրբեջանական Հանուն Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը այսօր հրապարակված մամլո հաղորդագրությունում կասկած է հայտնում, թե Լեռնային Ղարաբաղի բանակցային ...ՀՅԴ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է 15 ԲԱԺՆԻՑ
Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանն այսօր իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելուց նշեց, որ այն բաղկացած է 15 բաժիններից: Նրա խոսքով, նախընտրական ծրագիրն անդրադառնում ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵԱՀԿ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն մայիսի 6-8-ը առաջին անգամ կայցելի Հայաստան: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղորդմամբ, այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի Արտաքին ...ՆԱԽԱԳԱՀԸ ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 30-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ...ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԻՇԱՏԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ…ՎԱՏ ԿՈՂՄԵՐՈՎ
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված իր ամենամյա հայտարարության մեջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխարհում կարևորել է ազատ մամուլի դերը և նկատել, որ աճում է սպանության միջոցով լռեցված ու ազատազրկված ...ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐՆ ԱԶԱՏՎԵՑԻՆ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Բագրատ Եսայանն ազատվել է կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակվել Մանուկ Մկրտչյանը: Կառավարության ...ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԸ
Այսօր հայ երաժշտասեր հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա ունկնդրելու աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որն անցկացվում ...ՍԱՄՎԵԼ ԱԴԱՄՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի կանանց ազգային ընտրանու մարզչական շտաբը` Սամվել Ադամյանի գլխավորությամբ հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը, ովքեր կնախապատրաստվեն մայիսի 12-ից 16-ը Աբովյանում կայանալիք ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ
Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից, մայիսի 10-ին նախատեսված բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի Միկա-Փյունիկ և Բանանց-Կիլիկիա հանդիպումները, Փյունիկ և Բանանց ակումբների` ...ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԳԵՂԱԴԻՐ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հատկացված 17 միլիոն դրամի նվիրատվության շնորհիվ համալիր վերանորոգում է իրականացվել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի միջնակարգ դպրոցում, ինչպես նաև ամբողջովին փոխվել է շենքի տանիքը: ...ՎԱՂԸ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ
Հայաստանի Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդևայի բարձր հովանու ներքո մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ...ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ` ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ` սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 34-ՐԴ ՏՈՒՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
33-րդ տուրի արդյունքներով Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակն անսովոր տեսք ուներ: Եթե նախկինում կարելի էր հայացքը չգամել առաջին հորիզոնականին, քանի որ այնտեղ հաստատված Լիոնն անհասանելի էր մնացած ...ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԶԲՈՍԱՆԱՎԸ
Ռուս հայտնի գործարար Ռոման Աբրամովիչը Բարսելոնայում պոկեր խաղալիս տանուլ է տվել, ինչի արդյունքում կորցրել է 500 հազար դոլար արժեցող զբոսանավը: Այդ պատճառով էլ մեծ վեճ է առաջացել Աբրամովիչի և նրա ընկերուհու` ...ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂ
Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթավերջին այցելելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրվան և Շուշիի ազատագրման տարեդարձին ...ՕՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱԿԻՐՃ
Մի՞թե կարելի է մտածել, որ Ռեալ-Բարսելոնը հանդիպումը կարևոր էր սոսկ իր մրցաշարային նշանակությամբ: Իհարկե, ոչ: Եթե նույնիսկ այս թիմերն առաջատար չլինեին, միևնույն է, նրանց միջև խաղը չէր կորցնի Էլ Կլասիկո ...ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է զանգվածային անկարգությունները կազմակերպելու մեջ մեղադրվող Գրիգոր Ոսկերչյանի գործով դատավարությունը: Պաշտպանական ...«ՕՐԱՆԺ-ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործունեության լիցենզիա ստացած Օրանժ Հայաստան երրորդ օպերատորը պատրաստվում է այս տարեվերջ շուկա դուրս գալ: Շուկա դուրս գալուն պես, այստեղ հեռահաղորդակցության ոլորտում ...
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 2.05.09

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԻՇԽՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

«ԿԴՆԵՄ ԻՄ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՎ ԿՊԱՀՊԱՆԵՄ ԶԻՆՎՈՐԻ ՆՄԱՆ»

ԳԱԴԻՐՈՎԱ ՖԱՐԴԻ ՕՂԼՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ՎՐԱՍՏԱՆ Է ԳՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ց

ԱՇՈՏՅԱՆ. ՀՅԴ-Ն ԴՈՒՐՍ ԿԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ. ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱԿ-Ը ԿԶՐԿՎԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ, ԻՍԿ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»` ՈՒՆԻԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ

ՆԱԽԱԳԱՀ. ՄԵԾ ՋԱՆՔԵՐ ԵՆՔ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԱԶԱՆՔՆ ԷԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ

ՄԱՀԱՑԵԼ Է ՕԲԱՄԱՅԻՆ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԱԾ ՄԱՐԴԸ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԻՐ ՈՒՂԵՐՁՈՒՄ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՆՇԵԼ Է «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ

ՎՐԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 16-Ը ԱԶԱՏԻ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՊՈՂՈՏԱՆ

- 1807 Կնքվում է Ֆինկենշտեյնի պայմանագիրը Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև, որն ուղղված էր Ռուսաստանի և Անգլիայի դեմ:
- 1833 Նոր Նախիջևանում ծնվեց նշանավոր հայագետ, արևելագետ Քերովբե Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1913 Երևանում բացվեց հեռախոսային ցանցը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

