
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Եվրամիության հարևանության համար Հայաստանը կարևոր պետություն է: Մեզ հետաքրքրում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արտաքին դիվանագիտությունը: Ինձ հետաքրքիր էր իմանալ իշխող կուսակցությունների դիրքորոշումն արտաքին քաղաքականության հարցերում` ինչպես են պատկերացնում հարաբերությունները Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Եվրամիության հետ,- Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական լիբերալ դեմոկրատների կազմակերպության նախագահ Ալլոիզ Ռիգոն: Նա նշեց, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում և Կովկասում, բայց, որպես քաղաքական կազմակերպություն, Հայաստանում աշխատում են ընդդիմադիր ՀՀՇ-ի հետ.: Երիտասարդ քաղաքական գործիչը տեղեկացրեց, որ հանդիպել են վարչապետին, նրա հետ քննարկել են Հայաստանում տեղի ունեցող տնտեսական բարեփոխումները: Ըստ նրա, իրենց համար տնտեսականի հետ միաժամանակ շատ կարևոր են տեղի ունեցող քաղաքական բարեփոխումները: Եվրամիություն-Հայաստան համագործակցության գործողությունների ծրագրում նախատեսված են նաև բարեփոխումները, որոնց նպատակն է` Հայաստանն էլ ավելի մերձեցնել Եվրոպական Միությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր փոխանցել այս ուղերձը. անհրաժեշտ են լրացուցիչ բարեփոխումներ, և` տեղեկանալ Հայաստանում ընթացող իրադարձությունների և զարգացումների հետ,- ասաց Ա. Ռիգոն: Գերմանիայի դաշնային կանցլերի օգնական դոկտոր Քրիստով Ինսրանգն էլ նշեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ շատ կարևոր կարծիքներ են փոխանակել ամբողջ աշխարհի առջև ծառացած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով առաջացած խնդիրները լուծելու հետ կապված: Նա անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասաց. Հանդիպման բոլոր մասնակիցներս լիահույս ենք, որ առաջիկա ամիսներին կլինի առաջընթաց: Կովկասը կարևոր տարածաշրջան է ոչ միայն Եվրոպայի, ողջ աշխարհի համար: Դրա համար տարածաշրջանում հարկավոր է համագործակցություն: Եվորապան ուշի-ուշով հետևում է այստեղ տեղի ունեցող իրադարաձություններին: Ինչպես նշեց հանդիպման կազմակերպիչ Միակի նախագահ Լևոն Մարտիրոսյանը, հանդիպման հիմնական նպատակն էր Հայաստան հրավիրել կարող երիտասարդ ուժերի, որոնք ապագայում որոշիչ դեր են ունենալու քաղաքականության մեջ ու բարեկամանալ նրանց հետ: Հանգել ենք այն եզրակացության, որ պետք է այս տարիքից համագործակցենք, ընկերանանք: Այժմ հստակորեն կարող ենք ասել, որ Հայաստանն ունի 30 երիտասարդ եվրոպացի քաղաքական գործընկեր,- ասաց նա: Ըստ նրա, այս երկու օրերի ընթացքում քննարկումներ են կազմակերպել տարաբնույթ հարցերի շուրջ` տնտեսություն, քաղաքականություն, ֆինանսատնտեսական ճգնաժամ, իսկ կոնկրետ Հայաստանի մասով` հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներ (նրանք կարծում էին, որ եվրոպական երկու պետություններ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների), եվրաինտեգրում և այլն: Այսօր քաղաքական գործիչները հանդիպելու են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
ՆԱԽԱԳԱՀ. ՄԵԾ ՋԱՆՔԵՐ ԵՆՔ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԱԶԱՆՔՆ ԷԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ
18Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետագա լուծումը մենք տեսնում ենք փոխզիջումների հիման վրա, միայն ու միայն խաղաղ ճանապարհով, տեսնում ենք խնդրի հետագա լուծումը միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների համատեքստում: ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՑԻ
Յուրաքանչյուր հայ իրեն համարում է եվրոպացի, անկախ նրանից, թե եվրոպացիներն այդպես են համարում, թե ոչ: Մտել ենք Եվրոպայի Խորհուրդ, գործում ենք եվրոպական կառույցներում, մենք վերցրել ենք պարտավորություններ, ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Եվրամիության հարևանության համար Հայաստանը կարևոր պետություն է: Մեզ հետաքրքրում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արտաքին դիվանագիտությունը: ...
ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼԻՑ 2.05.09

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԻՇԽՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ

«ԿԴՆԵՄ ԻՄ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՎ ԿՊԱՀՊԱՆԵՄ ԶԻՆՎՈՐԻ ՆՄԱՆ»

ԱՇՈՏՅԱՆ. ՀՅԴ-Ն ԴՈՒՐՍ ԿԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ. ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱԿ-Ը ԿԶՐԿՎԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ, ԻՍԿ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»` ՈՒՆԻԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ

ՆԱԽԱԳԱՀ. ՄԵԾ ՋԱՆՔԵՐ ԵՆՔ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԱԶԱՆՔՆ ԷԼ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ

ՄԱՀԱՑԵԼ Է ՕԲԱՄԱՅԻՆ ՁԵՌՔՈՎ ԲԱՐԵՎԱԾ ՄԱՐԴԸ

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ, ՓԱՍՏՈՐԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԻՐ ՈՒՂԵՐՁՈՒՄ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՆՇԵԼ Է «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ

«ՍՊԱՐՏԱԿ» ԲԱԼԵՏԻ ՊՐԵՄԻԵՐՆԱ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ ԵՎ 6-ԻՆ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՑԻ
- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

