
ԻՐԱՆՑԻ ԴԵՍՊԱՆ «ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԼՈՒԾԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆԸ ԽՆԴԻՐԸ»
Թեհրանն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև` օգնելու լուծել ղարաբաղյան խնդիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Թեհրան Թայմսը, շաբաթ օրը հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Նազեր Համիդի-Զարեն: Թեհրանը հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կարտահայտեն իրենց կարծիքը Իրանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որպես միջնորդ հանդես գալու առաջարկի մասին,- ասել է Համիդի Զարեն: Նրա խոսքով, Իրանը շատ է հետաքրքրված հակամարտության լուծման հարցում: Նա նաև տեղեկացրել է, որ այդ մասին քննարկումներ են ծավալվել և հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Համիդի Զարեն նաև ասել է, որ Իրանն ամեն ջանք կօգտագործի, որպեսզի մեր տարածաշրջանում երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատվեն:
Քննարկում
ABG գրել է:- Հայոց Թագավորությունը Մեծ Հայք
Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր). Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Մայրաքաղաքն էր իշխանանիստ Սոդքը կամ Ծավդեքը, իսկ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը։ Այլ կարևոր բերդավաններ էին. Ծարը, Փառիսոսը, Տիգրանակերտը։ Տարածությունն էր 11.528 կմ²։ Նահագն ուներ 12 գավառ.Վայկունիք,
Մյուս Հաբանդ,
Բերդաձոր,
Մեծ Կվենք,
Մեծ Առանք,
Հարճլանք,
Մուխանք
Պիանք,
Պարզկանք,
Սիսական Ոստան
Քուստի Փառնես
Կողթ։
Պատմական տեղեկանք
- Հայոց Թագավորությունը Մեծ Հայք
ՎԱՀԱՆ NY գրել է:
Այ անգրագետներ Իրանի դեսպանը ոչ թե իրանցի, իրանցի կարո- է լինել վաճառո-ը ստրիպտիզ կլաբի հաճախորդը,բայց ոչ դեսպանը
Հայոց Թագավորությունը Մեծ Հայք գրել է:
Մեզանում վաղ միջնադարից մինչեւ մեր օրերը այս կարեւոր գործառույթը փորձել են իրականացնել միայն առանձին մեծ անհատները: Հայոց պետականության կործանման նշված դարաշրջաններից յուրաքանչյուրում մենք հանդիպում ենք պետության կառավարման հոգեմտավոր ֆունկցիայի իրականացման միայն ու միայն անհատական փորձերի, այսինքն՝ պետականությունը վարչակարգից տարբերակող անհատների: Երբ 428 թվականին՝ Հայաստանի արեւելյան մասում, վերացվում էր Արշակունիների թագավորությունը՝ արքայից-արքա Վռամի մոտ Արտաշես 3-րդ թագավորի դեմ բողոքող հայ նախարարների միջոցով, մեծն Սահակ Պարթեւն էր միակը, որն ընդդիմացավ եւ դրա համար զրկվեց կաթողիկոսությունից: Պատմահայր Մովսես Խորենացին վկայում է, որ Սահակ Պարթեւը հոգեւոր հովիվ լինելով հանդերձ, դեմ էր անբարոյական կյանքով ապրող հայոց Արտաշես 3-րդ (Խորենացու մոտ՝ Արտաշիր) թագավորի դեմ օտարին բողոքելու ձեռնարկին, որովհետեւ «Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1981, էջ 306):
Նրան Տիզբոն կանչեցին, բայց այստեղ էլ Հայոց մեծ հովվապետը հայտարարեց. «Ինձանից համենայն դեպս դուք ոչինչ չեք լսի» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1981, էջ 307) ու մնաց հավատարիմ՝ թեկուզ թույլ ու անբարոյական, բայց այնուամենայնիվ՝ Հայոց թագավորին:
Անիի Բագրատունիների թագավորության կործանման շրջանում էլ մենք հանդիպում ենք Վահրամ Պահլավունի սպարապետի նման պետական մտածողության տեր անհատի, որը ծառս եղավ Գագիկ Երկրորդին խաբեությամբ Կոստանդնուպոլիս ուղարկելու միջոցով Բյուզանդական կայսրին ծառայություններ մատուցող՝ Պետրոս Գետադարձի եւ Վեստ Սարգսի նման գործիչների դեմ, փորձեց կանխել նախապատրաստվող դավադրությունը:
Այս դերակատարության բարձրությանը 1918-ին լիարժեքորեն համապատասխանում էր ՀՅԴ-ի գործիչներից թերեւս միայն մեկը՝ Ռոստոմը (Ստեփան Զորյան), ինչը նա ապացուցեց Պետերբուրգում՝ Վ. Լենինի, Բաքվում՝ Ստ. Շահումյանի, իսկ քիչ անց նաեւ անգլիացիների հետ համագործակցության փաստով՝ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանումը եւ Հայաստանի Հանրապետությանը օգնության հասնելու խնդիրը գերադասելով բոլոր անցողիկ «իզմ»-երից:
Հայոց Թագավորությունը Մեծ Հայք գրել է:- Հայոց Թագավորությունը Մեծ Հայք
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. Մեզանում վաղ միջնադարից մինչեւ մեր օրերը այս կարեւոր գործառույթը փորձել են իրականացնել միայն առանձին մեծ անհատները: Հայոց պետականության կործանման նշված դարաշրջաններից յուրաքանչյուրում մենք հանդիպում ենք պետության կառավարման հոգեմտավոր ֆունկցիայի իրականացման միայն ու միայն անհատական փորձերի, այսինքն՝ պետականությունը վարչակարգից տարբերակող անհատների: Երբ 428 թվականին՝ Հայաստանի արեւելյան մասում, վերացվում էր Արշակունիների թագավորությունը՝ արքայից-արքա Վռամի մոտ Արտաշես 3-րդ թագավորի դեմ բողոքող հայ նախարարների միջոցով, մեծն Սահակ Պարթեւն էր միակը, որն ընդդիմացավ եւ դրա համար զրկվեց կաթողիկոսությունից: Պատմահայր Մովսես Խորենացին վկայում է, որ Սահակ Պարթեւը հոգեւոր հովիվ լինելով հանդերձ, դեմ էր անբարոյական կյանքով ապրող հայոց Արտաշես 3-րդ (Խորենացու մոտ՝ Արտաշիր) թագավորի դեմ օտարին բողոքելու ձեռնարկին, որովհետեւ «Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1981, էջ 306): Նրան Տիզբոն կանչեցին, բայց այստեղ էլ Հայոց մեծ հովվապետը հայտարարեց. «Ինձանից համենայն դեպս դուք ոչինչ չեք լսի» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1981, էջ 307) ու մնաց հավատարիմ՝ թեկուզ թույլ ու անբարոյական, բայց այնուամենայնիվ՝ Հայոց թագավորին:
Անիի Բագրատունիների թագավորության կործանման շրջանում էլ մենք հանդիպում ենք Վահրամ Պահլավունի սպարապետի նման պետական մտածողության տեր անհատի, որը ծառս եղավ Գագիկ Երկրորդին խաբեությամբ Կոստանդնուպոլիս ուղարկելու միջոցով Բյուզանդական կայսրին ծառայություններ մատուցող՝ Պետրոս Գետադարձի եւ Վեստ Սարգսի նման գործիչների դեմ, փորձեց կանխել նախապատրաստվող դավադրությունը:
Այս դերակատարության բարձրությանը 1918-ին լիարժեքորեն համապատասխանում էր ՀՅԴ-ի գործիչներից թերեւս միայն մեկը՝ Ռոստոմը (Ստեփան Զորյան), ինչը նա ապացուցեց Պետերբուրգում՝ Վ. Լենինի, Բաքվում՝ Ստ. Շահումյանի, իսկ քիչ անց նաեւ անգլիացիների հետ համագործակցության փաստով՝ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանումը եւ Հայաստանի Հանրապետությանը օգնության հասնելու խնդիրը գերադասելով բոլոր անցողիկ «իզմ»-երից:
- Հայոց Թագավորությունը Մեծ Հայք
Հայոց Թագավորությունը Մեծ Հայք գրել է:
[quote=ABG][/quote]
Մինչդեռ օձը դարաններ էր լարում Գագիկ թագավորի ու Անիի դեմ, անեցիք միամիտ նստած հրճվում էին իրենց պատանի թագավորի վրա և նրա անունով երդվում: Նրանք տեսնում էին, որ իրենց թագավորը, թեև պատանի, բայց քաջ է, խելոք և համարձակ: Նրանք զգում էին, որ այդ պատանի թագավորի ձեռքի տակ կարողանում են ազատ շունչ քաշել, որովհետև Գագիկ Բ-ի երակներում հոսում էր յուր քաջ նախահայրերի արյունը և նա չէր թույլ տալիս ո՜չ հույներին և ո՜չ ուրիշ թշնամիների հարձակվելու Հայաստանի վրա ու ավերելու այն: Բայց ժողովուրդը շատ միամիտ էր դատում: Նա առժամանակ մոռացել էր Վեստ Սարգսին, նրա երկաթյա ճիրանները, մոռացել էր, թե հույնի հարձակմունքը և թե Վեստ Սարգսից կրած նեղությունները: Այդպես է ժողովուրդը, վտանգն անցնելուն պես անձնատուր է լինում անհոգության և զբաղվում յուր առօրյա հոգսերով, առանց ապագայի մասին մտածելու, առանց յուր գլխին գալիք չարիքի մասին հոգալու: Սակայն այդպես չէին մտածում ծերունի Վահրամը և յուր միաբան իշխանները: Նրանք տեսնում էին Վեստ Սարգսի չարանենգ դիտավորությունները և գուշակում ազգին հասանելիք վտանգը, սակայն նրանց լսող չկար: Պատանի Գագիկը որքան քաջ, համարձակ և խելոք էր, այնքան էլ անփորձ, իսկ այդ անփորձության հետ ինքնավստահ: Ամեն անգամ, երբ ծերունի Վահրամը զգուշացնում էր Վեստ Սարգսից, պատանի Գագիկը ուսերն էր թոթափում և ինքնավստահությամբ ասում. «Ո՜չ, Վեստ Սարգսից ես չեմ վախենում»:
Հայոց Թագավորությունը Մեծ Հայք գրել է:- Հայոց Թագավորությունը Մեծ Հայք
[quote=ABG]
- Հայոց Թագավորությունը Մեծ Հայք
© Պանորամա
Վերջին լուրերը, Հոկտեմբեր 05, 2008ԻՐԱՆՑԻ ԴԵՍՊԱՆ «ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԼՈՒԾԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆԸ ԽՆԴԻՐԸ»
6Թեհրանն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև` օգնելու լուծել ղարաբաղյան խնդիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Թեհրան Թայմսը, շաբաթ օրը հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Նազեր ...«ՉԵԼՈՎԵԿ» ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԲԱՑԵՑ «ՀԱՅ ՖԵՍՏԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Հայ Ֆեստ, Հայ Ֆեստ, Հայ Ֆեստ, Հայ Ֆեստ: Միաժամանակ հարյուրի հասնող բացականչություններ, երաժշտության ներքո գրաֆիկական աշխատանք ու հիացած մարդիկ, որ հոկտեմբերի 4-ին, երեկոյան 19.00-ին հավաքվել էին Շառլ ...«ՀԱՅ ՖԵՍՏ». ԶԱՐՄԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԴԵՌ ՇԱՏ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
6-րդ տարին անընդմեջ, բայց այս անգամ վերափոխել քաղաքը (remaking the city) կարգախոսով երեկ երեկոյան թատերական շքերթով իր մեկնարկն ազդարարեց Հայ Ֆեստ միջազգային թատերական փառատոնը: Ամեն տարի իր աշխարահագրությունը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՎԱՀՐԱՄ ԿԱԺՈՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԱԹԵՆՔԻ ԻՆԴԻԱՆԱՊՈԼԻՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ, ԲԱՅՑ ՈՉ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՌԵԺԻՄԻ ՀԵՏ
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ
ԴԱՍԱԿԱՆ ԵՎ ՆՈՐ ՋԱԶԻ ՄԻԱԽԱՌՆՈՒՄԻՑ ԾՆՎԱԾ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՄԻՆՈԼՈՋԻ ՋԱԶ ԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. ԻՄ ԱՆՈՒՆԸ ՉԿԱՊԵԼ ԱՅԴ ԴԵՊՔԻ ՀԵՏ

ԻՐԱՆՑԻ ԴԵՍՊԱՆ «ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԼՈՒԾԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆԸ ԽՆԴԻՐԸ»

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է 5 ԱՆՁ

ԱՐԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՎԱԽԵՆԱԼՈՎ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ` ՉԵՆ ԸՆՏՐԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՀԵԼ Է ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՅՈԹ ԽԱՂԱՂԱՊԱՀ Է ԶՈՀՎԵԼ
ԹԵՆԻՍԻՍՏ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀՀ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՆՁՆԱԳԻՐ Է ՇՆՈՐՀՎԵԼ
ԿԵՆՏՐՈՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԸ, ԻՍԿ ՆՈՐ ՆՈՐՔԸ` ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ԱՅՍ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԽԺՌԵԼՈՒ Է ԲՈԼՈՐԻՆ»

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Սևաստոպոլի 10 ամսվա հերոսական պաշտպանությունը:
- 1895 Հայերի զանգվածային ջարդեր Բաբերդում, Տրապիզոնում, Դերջանում, Երզնկայում, Չարսանջակում, Կամախում, Քղում, ՈՒրֆայում (Եդեսիա), Շապին-Գարահիսարում, Կարինում, Խարբերդում, Մալաթիայում, Մարզվանում, Դիարբեքիրում (մինչև նոյեմբերի 1-ը):
- 1946 Հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանի հանդիսավոր բացումը Քանաքեռում:
- 1952 Բացվում է ԽՄԿԿ XIX համագումարը, որն ընդունում է ԽՍՀՄ զարգացման 1951-1955 թվականների հինգերորդ հնգամյա պլանի դիրեկտիվները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

