
ԴԵ ՊՅՈՒՉ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԱՐԱԾԵԼ ԵՆ ԶՐՈՒՅՑԻ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ԴՈՒՐ ԵԿԱԾ ՄԱՍԸ»
ԱԺ քաղաքական ուժերի և ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամների հետ նախօրեին հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը: Այս մասին տեղեկացանք ԱԺ պաշտոնական կայքէջից: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հաստատելով ԵԽԽՎ երկու բանաձևերը կատարելու հայկական կողմի վճռականությունը, նշեց, որ Ազգային ժողովը այդ ուղղությամբ բոլոր աշխատանքները կատարում է: Այդ առումով նա կարևորեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը: Նշվեց, որ ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման ընթացքում առաջին անգամ Ազգային ժողովը որոշեց բոլոր խմբակցություններից երկու պատգամավոր ներգրավել աշխատանքներում` հաշվի չառնելով նրանց թվական համամասնությունները, բայց ԱԺ միակ ընդդիմադիր Ժառանգություն խմբակցությունը ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում: Պարոն Հարությունյանը հանձնաժողովի հավատարժանության առումով կարևորեց ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի առաջարկությունը, որով նախատեսվում է մարտյան իրադարձությունների վերաբերյալ փաստահավաք առաքելություն ստեղծել և այն առանձնացնել քաղաքական գնահատականներից, որով կարող է զբաղվել հանձնաժողովը: Հանձնակատարի առաջարկությունը լրջորեն ուսումնասիրվում է և լուծումներ կգտնվեն` խնդիրը վերաբերում է հանրային ընկալմանը, քանի որ հանձնաժողովը պատշաճ մակարդակով աշխատում է` վստահեցրեց պարոն Հարությունյանը: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարն անդրադարձավ կալանավորվածների խնդրին` կարևորելով, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի իրավասություններում նաև այս հարցն է ներառված և հանձնաժողովը ձեռնամուխ է եղել նրանց գործերի ուսումնասիրությանը: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը շեշտադրեց հանձնաժողովի աշխատանքը հետընտրական լարվածության թուլացման ու ճգնաժամի հաղթահարման առումով: Նրա գնահատականով` օրենսդրական դաշտում հնարավորն արված է, որ հանձնաժողովն աշխատի ամենաբարձր կարգավիճակով: Նա կարևորեց 10 զոհերի մահվան հանգամանքների ամբողջական պարզաբանումը և ոստիկանների գործունեության գնահատականը: Պատվիրակության մեկ այլ անդամ Ավետ Ադոնցն անդրադարձավ ԵԽԽՎ վերջին նստաշրջանում ընդունված մեկ այլ բանաձևի, որը, իր գնահատականով, ձևավորում է ռեզերվացիա` ժողովրդավարական գործընթացները այս կամ այն երկրում զարգացնելու համար (խոսքը վերաբերում է Ադրբեջանին, Մոլդովային, Վրաստանին), որտեղ նշված է, որ մինչև չլուծվեն տարածքային ամբողջականության հարցերը, դժվար է ակնկալել ժողովրդավարական զարգացումներ այդ երկրներում: Մինչդեռ 1991 թ. շրջափակման մեջ գտնվող Հայաստանը որևէ նախապայման չի առաջադրում իր ժողովրդավարական զարգացումներն իրականացնելու համար: Պարոն Ադոնցը գտնում է, որ սա երկակի ստանդարտների դրսևորում է ԵԽԽՎ-ի կողմից: Անդրադառնալով այս խնդրին` ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տարակուսանք հայտնեց, որ միայն տարածքային ամբողջականության հարցն է քննարկվում, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ նշել են, որ լուծումներ որոնում են երկու հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հարթության մեջ: Պարոն Հարությունյանը կոչ արեց սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին և զարմանք հայտնեց, որ պարոն Պյուչի Բաքու կատարած այցի մասին ԵԽ պաշտոնական կայքում տեղակայված մամլո հաղորդագրության մեջ կա մի ձևակերպում (անհրաժեշտ է շտապ գտնել ԼՂ հարցի լուծումը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա` օգտագործելով բացառապես խաղաղ միջոցներ), որը վտանգում է բանակցային գործընթացը: Ամփոփելով հնչած հարցադրումները` ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը վերահաստատեց, որ ԵԽ բանաձևերում բարձր գնահատական է տրվել կատարված աշխատանքներին և այդ գնահատականի արդյունք է հարցի քննարկումը հունվարյան նստաշրջան տեղափոխելը, որովհետև ակնհայտ է, որ աշխատանքներ կատարվում են և ժամանակ է պետք դրանք ավարտելու: Նա լիակատար համաձայնություն հայտնեց ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի առաջարկին: Թեպետ խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված է 6 պատգամավորով, բայց կա ուժեղ արտախորհրդարանական ընդդիմություն, որի ներկայացուցիչները ևս պիտի ընդգրկվեն ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներում: Կալանավորված անձանց առնչությամբ պարոն Պյուչը նշեց, որ ԵԽ չի կարող թույլ տալ, որ իր անդամ որևէ երկրում մարդիկ առանց դատապարտման երկար ժամանակ գտնվեն բանտերում: Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ` ԵԽԽՎ նախագահը, անդրադառնալով իր Ադրբեջան այցին, նշեց, որ պատասխանատու է իր, բայց ոչ լրատվամիջոցներում իրեն վերագրված ձևակերպումների համար, որոնք կարդալով տեսել է, որ չեն համապատասխանում իրականությանը: Պարոն Պյուչը ասել է այն, ինչ արձանագրված է ԵԽԽՎ բանաձևում` ԵԽԽՎ ընդունում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը և ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը: ԼՂ հարցի լուծումը ԵԽ-ն տեսնում է միջազգային իրավունքի շրջանակներում և բացառապես խաղաղ ճանապարհով` մերժելով ցանկացած ռազմական լուծում: Թեպետ ԵԽ-ն մինչև այսօր մեծ դեր չի կատարել հակամարտության լուծման գործում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է իր ներ?դրումն ունենալ` կազմակերպելով երկխոսություն խորհրդարանական շրջանակներում: Նա գտնում է, որ պետք է ամբողջովին սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը հսկայական ջանքեր է գործադրում: Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Պյուչի հետ հանդիպմանն ընդգծեց, որ Ժառանգությունը կողմ է առանց նախապայմանների երկխոսությանը և ԵԽԽՎ-ի 1609 բանաձևին համահունչ առաջարկություններով էր հանդես եկել դեռևս մինչ բանաձևի ընդունումը: Ժառանգության պատգամավորները դժգոհություն հայտնեցին ԵԽԽՎ 1620 բանաձևի ընդունման և իշխանություններին մինչև հունվար ժամանակ տրամադրելու կապակցությամբ: Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, այդ քայլով ԵԽԽՎ-ն պաշտպանեց իշխանությունների միակողմանի գործողությունները: Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, մարտի 1-ից հետո ժողովրդավարությունը Հայաստանում նահանջ է ապրել: Նա նշեց, որ մինչ այսօր 10 զոհերը և 220 վիրավորները չեն ճանաչվել որպես տուժողներ, մինչդեռ դա դատական գործընթացն սկսելու առաջին քայլը պետք է լիներ: Լարիսա Ալավերդյանը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին և անհամաձայնություն հայտնեց ԵԽԽՎ նախագահի` ադրբեջանական տարածքների օկուպացված լինելու մասին հայտարարության վերաբերյալ: Որպես ԼՂ հարցով զբաղված փորձագետ, նա նախ հիշեցրեց Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը դատապարտող ԵԽԽՎ-ի ընդունած մի շարք փաստաթղթերի մասին, ապա առաջարկեց` եթե Եվրախորհուրդը հայտ է ներկայացնում հակամարտության կարգավորման գործընթացին մասնակից դառնալու համար, պետք է ուսումնասիրի մի շարք կարևորագուն միջազգային փաստաթղթեր: ԵԽԽՎ նախագահը նկատեց, որ խնդրի կարգավորմամբ զբաղվում է մեկ այլ կառույց` ԵԱՀԿ Մինսկի խումբը, բայց եթե հայկական կողմը ցանկություն ունի, որ ԵԽ-ն նույնպես ներգրավվի գործընթացում, ապա իրենք պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել: Ընդդիմադիր պատգամավորներն անհամաձայնություն հայտնեցին նաև ԶԼՄ-ներով տարածված` Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ԵԽԽՎ նախագահի Բաքվում կատարած հայտարարության վերաբերյալ: Լյուիս Մարիա դե Պյուչը նշեց, որ պատասխանատու է ոչ թե լրատվամիջոցներով տարածվածի, այլ իրականում իր ասածների համար: Լյուիս Մարիա դե Պյուչը նշել է, որ ԵԽ-ն որպես ընդհանուր սկզբունք ընդունում է տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ընդունում է միջազգային նորմերին համապատասխանող` ազգերի ինքնորոշման իրավունքը: ԵԽԽՎ նախագահի բնորոշմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են միայն զրույցի իրենց դուր եկող մասը: ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը հանդիպել է նաև կոալիցիա կազմող խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
ՕԲԱՄԱՆ 6 ՏՈԿՈՍՈՎ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԻՐ ՄՐՑԱԿԻՑ ՄԱԿՔԵՅՆԻՆ
ԱՄՆ-ում բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքում, որն իրականացրել է NBC News կազմակերպության կողմից, Wall Street Journal-ի հետ համատեղ, ցույց է տվել, որ ԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է C-300 ՀՐԹԻՌՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԻ ԻՐԱՆԻՆ
Ռուսաստանը ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներ կտրամադրի Իրանին 2008 թվականի վերջից մինչև 2009 թվականի սկիզբ: Այս մասին, ըստ ՌԲԿ գործակալության, հաղորդել են Իսրայելի պաշտպանության նախարարության ...ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ԽՈՒՃԱՊԻ ՄԻ ՄԱՏՆՎԵՔ, ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ»
1ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը կասկած է հայտնել թե Ռուսաստանի ու Վրաստանի միջև կարող է պատերազմ սկսվել: Ռուսթավի-2 հեռուստաընկերությանը նված հարցազրույցում նա ընդգծել է, որ Վրաստանը չպետք է անհանգստանա ...ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՂՐԻՄ
Ղրիմի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու 650-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր են ստացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Այս մասին տեղեկացնում է Ղրիմի ...ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ
Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտակայքում` պահեստների տարածքում գտնվող ջրավազանում երեկ հուլիսի 23-ին ջրահեղձվել է երեխա, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների ...ՀՐԴԵՀ ՎԱՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղում երեկ տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկտի հետեւանքով վնասվել են ցանքատարածքներ, իսկ առաջացած հեղեղաջրերը լցվել են մի շարք սեփական տներ: Նույն ժամանակահատվածում ՀՀ արտակարգ ...ԴԵ ՊՅՈՒՉ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԱՐԱԾԵԼ ԵՆ ԶՐՈՒՅՑԻ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ԴՈՒՐ ԵԿԱԾ ՄԱՍԸ»
ԱԺ քաղաքական ուժերի և ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամների հետ նախօրեին հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը: Այս մասին տեղեկացանք ԱԺ պաշտոնական կայքէջից: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ...ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՈՒՆԻ ԼԱՄԲԵԹԻ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ
Հուլիսի 19-ից օգոստոսի 3-ը Քենթրբերիի Արքեպիսկոպոսության Քենթի համալսարանում ընթանալու է Լամբեթի 14-րդ կոնֆերանսը: Ինչպես հայտնեցին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ժողովին իր ուղերձն ...ՄՈՍԿՎԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔՆ Է
Մոսկվան արդեն երրոդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի` այցելուների համար ամենաթանկ քաղաքաների ցուցակը, որը կազմվում է Mercer Human Resource Consulting-ի կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ցուցակի ...ՊՅՈՒՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը այցի շրջանակում հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպմանը մասնակցել են Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արման Գրիգորյանը ...ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հայտնում են, որ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արշակ Բանուչյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը Բանուչյանի նկատմամբ ...ՆԺԿ-Ն ՋԱՎԱԽՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ. ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԵՎ ՌԱՅՍԻՆ
Նոր ժամանակներ կուսակցությունն այսօր հանդես է եկել Ջավախքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ: Նոր ժամանակներ կուսակցությունը դեռևս 2006թ. մայիսի 30-ին կազմակերպած և ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ. ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձեռնտու չեն միայն Ռոբերտ Քոչարյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա հավաստմամբ, ...ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՄԱՐԴ Է ՏՈՒԺԵԼ
Նախօրեին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, տարբեր աղբյուրների հաղորդմամբ, տուժածների թիվը տատանվում է 107-130-ի սահմաններում: Զոհերի մասին տվյալներ առայժմ չեն հրապարակվում: Տուժածների մեծ ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱՐՏԻ 1- ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼ
ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի Հայաստան կատարած այցելությունը տարբերվում էր մինչ այդ եղած բոլոր եվրոպացի պաշտոնյաների այցելություններից, քանի որ նա եկել էր ոչ այնքան լսելու, որքան խոսելու և ասելու,-այսօր ...ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՐՑՈՒՆԱԿ ԴԱՐՁՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հուլիսի 26-ին Ծաղկաձորի Կենտրոնական բանկի նստավայրում կմեկանարկի գործարար համաժողով` Հայաստանի գլոբալ մրցունակության համազգային ներդրումային ծրագրեր խորագրով: Այս մասին տեղեկացանք էկոնոմիկայի նախարարությունից: ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «BEELINE» ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ
ԱրմենՏել հեռահաղորդակցական ընկերության անձնակազմի ուսուցման բաժնին Beeline համալսարանի կարգավիճակ է տրվել: Այս մասին այօսր Երևանում կայացած ասուլիսում հայտնեց Վիմպելկոմ ընկերության անձնակազմի հետ աշխատանքի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. «ԵՐԿՐԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԻՐԱՆՈՒՇ ՏԱՏԻԿԸ ՉԷ»
Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչների երկխոսության հետաձգումը կամ դրա չկայացման փաստը երկրի համար շատ ավելի վատ ազդեցություն կարող է ունենալ: Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետների միության ...ՈՐՈՇՈՒՄ` «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԲԸ-Ն ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Կառավարության հերթական նիսում հավանության արժանացավ Հայկական ատոմային էլեկտրակայան փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման մասին նախագիծը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար ...ՄԵՂԱԴՐԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. «ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԳԵՐԻ»
Շանթ Հարությունյանը հանրահավաքներին չի մասնակցել, քաղաքականությամբ չի զբաղվել և միայն մարտի 1-ի երեկոյան բարձրացել է հարթակ ու ելույթ ունեցել, որի հիմնական նպատակը եղել է այն, որ կրակոցների արդյունքում ...ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՌԱՔԻՆԻ ԿՀԱՄԱՐԻ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Եթե Ռոբերտ Քոչարյանը ժամանակին իրեն պարզապես մրցավարի դերում տեսներ ու չմիջամտեր երկրում զարգացող իրադարձություններին ու Լևոն Տեր-Պետրոսյանին անհասկանալի պատճառներով պատերազմ չհայտարարեր` դրանով ցույց ...ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ` ՄԻԱՆՄԱՆ
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի ներկայացրած Հայաստանի պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների բնակարանային ...ԳՅՈՒԼ. «ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ՆԱԽԱԳԻԾԸ ԲԱՑ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋ»
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ է արել ներգրավվել Բաքու-Թբիլիսի-Կարս տարածաշրջանային երկաթիծ կառուցելու նախագծի իրականցման աշխատանքներին: Բաքու-Թբիլիսի-Կարս ...ՈՐՈՇՈՒՄ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Կառավարությունը որոշմամբ 2005թ. հուլիսի 14-ի ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու մասին N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեց: Կրթության ...ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԾՐԱԳԻՐ` «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ»
Կառավարության նիստում հավանության է արժանացել բարեգործական որակել Հայաստանի կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2008թ. հունվարի 16-ին փոխանակված Հայտագրի հիման վրա Ճապոնիայի կառավարության զարգացմանն ...ԱՐՄԵՆՏԵԼԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ` «ՈՒՂԻՂ ԳԾԻ» ՊԱՀԱՆՋԸ
ԱրմենՏել հեռահաղորդակցական ընկերությունը բավարարել է տեղական պրովայդերների` ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցելու կապուղիներ տրամադրելու պահանջը: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԱրմենՏելի ...ԱՐՄԵՆՏԵԼԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԱրմենՏել ընկերությունն այս տարվա սեպտեմբերին մտադիր է իր սեփական էլեկտրոնային հասցեների տարածությունը հիմնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը: ...ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Դալմայի այգիների հողօգտագործողներս ցանկանում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան,- այս մասին հերթական ցույցի ժամանակ հայտարարեց Դալմայի այգիների հողօգտագործողների կողմից լիազորված անձը` Ընծա ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Հայտարարվում է երիտասարդ դասախոսների վերապատրաստման (Junior Faculty Development Program/JFDP) մրցույթ: Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի նպատակն է ...Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ
Ավարտվել է ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայցի Հրանտ Բագրատյանի նկատմամբ հարուցած դատական գործի լսումը: Երևանի քաղաքացիական դատարանը հուլիսի 10ին վճիռ է կայացրել. Պատվի, արժանապատվության և գործարար համբավի ...ՇՈՇԱՓԵԼԻ. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ
2009 թվականի հունվար ամսի փոխարեն, հղիության նախածննդյան հսկողությունն ապահովող բուժանձնակազմի աշխատավարձերը կբարձրանան այս տարվա հոկտեմբերի 1-ից: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Հարություն ...«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄՈՒՅԹԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
Հուլիսի 25-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատորնում տեղի է ունենալու Հայաստանի պարարվեստի Բարեկամություն պետական անսամբլի ստեղծման 20-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգը: Այս մասին տեղեկացանք ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի (Lluվs Maria de Puig) հետ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՅՈԹ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ` ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆԻ ՄԵՋ
Կառավարության հերթական նիստում հավանության արժանացավ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայացրած Հուշարձանների վերականգնման յոթ ընկերության միաձուլման նախագիծը` Հուշարձանների վերականգնման կենտրոն փակ ...Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶՐՈՒՑԵԼ Է Ս. ՍՈՒԲԱՐԻԻ ՀԵՏ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Ժողովրդական Պաշտպան Սոզար Սուբարիի հետ: Զրույցի ընթացքում Արմեն Հարությունյանը իր մտահոգությունն է հայտնել Ջավախքում ...ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 20 ՄԻԱՎՈՐ Է ՍՏԱՑԵԼ ԴԵՌԵՎՍ 3 ԴԻՄՈՐԴ
Բուհերի ընդունելության կենտրոնացված քննությունները, որոնք անցկացվել են հուլիսի 20-23-ը, 13 առարկաներից 20 միավոր է ստացել 3 դիմորդ, այն էլ անգլերեն լեզվից: Մնացած առարկաներից դեռևս 20 միավոր ստացող չի ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՅԴ ՔԱՅԼԵՐԸ ՄԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ՆԵՐՔԻՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՈՎ»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարի դե Պուիչին: Զրուցակիցները քննարկել են ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքը: Նախագահի մամուլի գրասենյակի ...ԴԵ ՊՈՒԻՉԻ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՉԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ ՊԱՀԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ»
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարի դե Պուիչիին: Այս մասին հայտնեցին պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ...ՆՈՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԲԱՑՎԵՑ. ՎԵՐՋ ԿԵՂԾ ԿՈՆՅԱԿՆԵՐԻՆ
Ամռանը ևս կոնյակ կարելի է խմել, բայց ավելի թարմ` կոկտելների մեջ գործածության տեսքով, ես անձամբ կոնյակ խմում եմ ձմռանը,-Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սեդրիկ Ռետայոյի նախասիրության մասին: Նրա ...ԽԱՐԲԵՐԴ. ՀԵՏՆԵՐԴ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ ԲԵՐԵԻՔ
Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 2-րդ և հարակից փողոցի բնակիչների համար խմելու ջուր ունենալը նման է հեքիաթի երկնքից ընկնող երեք խնձորներին: Երբ կընկնի և ում կընկնի` գյուղացիները այդպես էլ չեն կարողանում ...ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԷՐ
Հուլիսի 21-23-ը ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանն իր առաջին աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ՌԴ մայրաքաղաքում ...ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՏԱՐԻՆ ՀԱՋՈՂ Է ԱՄՓՈՓԵԼ
2007-2008 ֆինանսական տարում Երևանի Կոնյակի Գործարանի արտադրանքը գրանցել է վաճառքի 24 % աճ, այդ ցուցանիշը հասցնելով 4.2 մլն լիտրի` ավանդական շուկաներում վաճառքի ծավալների ընդլայնման և նոր շուկաներ մուտք ...ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ` ՎԱՂԸ
Այս տարվա մարտի 5-ին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանցագործության մասին հաղորդագրություն են ներկայացրել հանրապետության գլխավոր դատախազին` ...ԿՐԵՄԼՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՓՈԽԻ 16, ԻՍԿ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ` 10 ՆԱՀԱՆԳԱՊԵՏ
Ռուսաստանում արդեն մշակված են Մեդվեդևի ճաշակին համապատասխան այն չափանիշները, որոնք անհրաժեշտ են նահանգապետ ընտրվելու համար: Ռուսական Վեդոմստին, վկայակոչելով նախագահի աշխատակազմի իր աղբյուրին, հայտնում ...ԱՂԱԽԻՆԸ ՏՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ Է 14.7 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Հուլիսի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից իրացված օպերատիվ տվյալների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, Ջուղայի փողոցի 24 շենքի բնակարաններից ...ԱՎԱՐՏՎԵՑ «ՌՈՒԲԵԺ 2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԸ
Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Երևանում մեկնարկած Ռուբեժ 2008 հրամանատարա-շտաբային համատեղ զորավարժության 1-ին փուլի եզրափակիչ նիստը, որին մասնակցում էին Նախագահին առընթեր ազգային ...
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ` ԵՊՀ-ՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ
ՀԵԿ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԺՈՒԿ-Ի ՀՐԴԵՀՎԱԾ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԱՅԺՄ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
ՊԱՏՐՈՒՇԵՎԸ ԱՄՆ-Ի ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱԺԿ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՉՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ԿԱՐԱՋԻՉԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎ ԿՀԱՆՁՆՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՐՏՈՆԵԼ ՕԳՈՍՏՈՍԻՆ ՄԵԿԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Ռ. ԲԱԼԱՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՀԱՅԵՐԻ ԾԻԾԱՂԸ, ՈՉ ԹԵ ԼԱՑԸ»

ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. «ԽՈՒՃԱՊԻ ՄԻ ՄԱՏՆՎԵՔ, ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԸ
ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ԱԲԽԱԶՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ

ՀՅԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ

ՕՁԸ ԽԱՅԹԵԼ ԷՐ ԲՈՒԹ ՄԱՏԸ
ՊԱՇՏՊԱՆԻ ՆԱՄԱԿԸ Ս. ՆԻԿՈՅԱՆԻՆ
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

