
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչիին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում ԵԽԽՎ 1609 բանաձևի և դրա կատարման մասին ԵԽԽՎ 1620 բանաձևի առաջարկությունների կատարման ընթացքին: ԵԽԽՎ նախագահը զրույցի սկզբում ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդում ոչ ոք չի ցանկանում Հայաստանը դժվարին վիճակում լինի, ուստի, ինչպես մինչ այս Հայաստան ժամանած ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը, այնպես էլ ինքը, եկել է խրախուսելու, քաջալերելու, որպեսզի երկիրն առաջ ընթանա և հաջողություններ արձանագրի վերոնշյալ բանաձևերի իրականացման գործում ու բնականոն հուն մտնի: ԵԽԽՎ նախագահը վարչապետի հետ խոսել է մասնավորապես մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ ճշմարտության վերհանման անհրաժեշտության, այդ համատեքստում` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության և վերջինիս հետ կապված, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացրած` անկախ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկության, ինչպես նաև` մարտյան դեպքերի կապակցությամբ կալանավորված անձանց, Ազգային հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ԶԼՄ-ների գործունեության համար լիակատար ազատության ապահովման հնարավորությունների, ընդդիմության լիազորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Վկայակոչելով Վեհաժողովի 1620 բանաձևը, պարոն Լուիս Մարի դե Պուիչը գոհունակություն է հայտնել Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումը ԵԽ չափանիշներին համապատասխանեցնելու կապակցությամբ: Անդրադառնալով կալանավորվածների խնդրին, ԵԽԽՎ նախագահը նշել է, թե Եվրախորհուրդը չի կարող հանդուրժել, որ անդամ երկրներից որևէ մեկում քաղբանտարկյալներ լինեն. Դա ընդունելի չէ ԵԽ-ի համար: Խոսքը, սակայն չի վերաբերվում հանցանք կատարած մարդկանց: Եթե բռնությամբ ուղեկցված հանցագործություններ են կատարվել, պետք է տարբերակել. դրանք քաղաքականության հետ կապ չունեն: Ինչ դուրս է քրեական ոլորտից` անհրաժ,- ասել է Լուիս Մարի դե Պուիչը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնելու` ԵԽԽՎ նախագահի անկեղծ ցանկության համար, համոզվածություն հայտնելով, որ Վեհաժողովի առաքելությունը կօգնի լուծելու առկա բազամթիվ խնդիրները: Նա նշել է, որ այդ խնդիրների լուծման գործում իշխանություններն ավելի մեծ պատասխանատվություն են կրում, և դա քաջ գիտակցում են` հանդես գալով առկա խնդիրների լուծմանը միտված շատ որոշակի նախաձեռնություններով: Վարչապետը, մասնավորապես, խոսել է հասարակական կազմակերպությունների, ընդդիմության ներկայացուցիչների հետ կառավարության լայն համագործակցության մասին, նշելով, որ տարբեր առիթներով հրապարակավ հրավիրել է ընդդիմությանը մասնակցելու հակակոռուպցիոն նոր ծրագրի մշակման աշխատանքին, այնուհետ նաև` ներգրավվելու ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքի մոնիտորինգի իրականացման գործում: Հասարակությանը մտահոգող տարբեր խնդիրների շուրջ կառավարությունում հրավիրվող քննարկումներին, խորհրդակցություններին, ըստ վարչապետի, հրավիրվում են ընդդիմության ներկայացուցիչներ, նրանք ներկա են լինում նաև կառավարության նիստերին և այլն. Մենք շարունակելու ենք ընդդիմության հետ կամուրջներ կառուցելու մեր նախաձեռնությունը, և եթե այդպիսի հնարավորությունից ընդդիմությունը օգտվի, իրավիճակը մեր երկրում կփոխվի, -ասել է վարչապետը: Ինչ վերաբերվում է այն անձանց, ում նկատմամբ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացնում, Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, իշխանությունները լիակատար հասկանում են խնդրի լրջությունը, և բոլորի համար ակնհայտ է, որ այդ դատավարությունների քաղաքականացումը խիստ վտանգավոր է երկրի համար: Ուստի ամեն ինչ արվում է, որպեսզի օրենքի որևէ նորմ Հայաստանում չխախտվի: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Օգտվելով ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման առիթից, վարչապետն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ հունիսյան նստաշրջանում ընդունված այն ձևակերպման հետ, ըստ որի` Ադրբեջանի ժողովրդավարության զարգացումը կապվում է տարածքային ամբողջականության վերականգնաման հետ: Վարչապետը նման ձևակերպումը համարել է խիստ վտանգավոր, ներկա բանակցային գործընթացը վտանգող ու եվրոպական արժեհամակարգին, հիմնարար դրույթներին ոչ հարիր մոտեցում: Տարածքային ամբողջականության սկզբունքը, ըստ վարչապետի, միջազգային իրավունքի համահավասար նորմ է, ինչպես ինքնորոշման իրավունքը, և պնդել, թե Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների զարգացումը դժվար է առանց տարածքային ամբողջականության վերականգնման, հետ քայլ է ԵԽԽՎ որդեգրած արժեքներից:
«ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ԱՎՏՈԲՈՒՍԸ ԲԱԽՎԵԼ Է ՀԵՆԱՍՅԱՆԸ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Նախօրեին` ժամը 08.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում` զինվորական ոստիկանությանը հարակից բենզալցակայանի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ ...ՍԵԼԱՎԸ ՓԱԿԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Հուլիսի 22-ին, ժամը 20.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի տարածքում տեղացող անձրևի հետևանքով առաջացած սելավը փակել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի հատվածը` մոտ 100 մետր լայնությամբ ...ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ «ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ՇԱՐԺՈՒՄ
ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը օրերս հանդիպումներ է ունեցել ՀՅԴ, Բարգավաճ Հայաստան, ՕԵԿ կուսակցությունների ղեկավար կազմի հետ: Եղել են լուրջ ու շահագրգիռ քննարկումներ, ...ԱՅՍ ՏԱՐԻ ՕՁԵՐԸ ԽԱՅԹԵԼ ԵՆ 43 ԱՆԳԱՄ. ԶՈՀԵՐ ՉԿԱՆ
Այս ամսվա 17-ի դրությամբ հանրապետությունում օձի խայթոցի 43 դեպք է արձանագրվել: Ըստ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների, այդ դեպքերից 4-ը գրանցվել է մայրաքաղաք Երևանում: Ամենաշատ դեպքերը ...ԱԿՑԻԱ. «ՊԱՀՊԱՆԵՔ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ»
Այսօր Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում Պատանի իրավապահների միջազգային ակումբը և Երևանի քաղաքապետարանը համատեղ կազմակերպել էին ճանապարհատրանսպորտային երթևեկության վիճակի բարելավմանն ուղղված ակցիա: ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԼՄԱՍՏԻ ՄՇԱԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վերադարձել է Երևան: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից: Հուլիսի 21-22-ին ...ՄՈՍԿՎԱՅԻՑ ՄԻՆՍԿ
2
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի երկօրյա այցը Ռուսաստան ավարտված է: Սա նրա վեցերորդ այցն էր Մոսկվա: Այսօր նա մեկօրյա աշխատանքային այցով կլինի Բելոռուսում, որի ընթացքում երկու երկների նախագահները ընդլանյված ...ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
Չնայած բազում իրավապաշտպան և միջազգային այլ կառույցների կոչերին ՀՀ իշխանությունները այս անգամ էլ ոտնահարեցին Ժամանակ Երևան և Ժամանակ Լոս Անջելոս թերթերի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատժի կրումից ...ԿՈՐԵԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը /նստավայրը` Մոսկվա/: Նախագահ Սարգսյանը շնորհավորել ...ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՄԵՆՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԷԻՆՔ, ԲԱ ԻՆՉ ԷԻՆՔ»
Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, քանի որ բոլորը մեղադրվում են քրեական հոդվածներով: Որքանո՞վ է այս հայտարարությունը ճիշտ համարում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ընդ որում, լրագրողները ...ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կառուցողական մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԳՅՈՒԼԻՆ ԿԴԻՄԱՎՈՐԻ «ԻՆՉՊԵՍ ՎԱՅԵԼ Է»
Համաժողովրդական շարժումը միշտ էլ կողմնակից է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն` առանց որևէ նախապայմանների: Մենք միշտ համարել ենք, որ Ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է խոչընդոտի հարաբերությունների ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԷՐ ՄԵՏՐՈԿԱՅԱՐԱՆՈՒՄ
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Սարգիս Թ.-ն` ոչ սթափ վիճակում վարելով Օպել-Վեկտրա մակնիշի ա/մ-ն, Զորավար Անդրանիկ կայարանի դիմաց բախվել է կայարանի բետոնե միջնապատին, ...ՀՅԴ-Ն ԳՅՈՒԼԻՆ ՖՈՒՏԲՈԼ ՉԻ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Մենք չենք կարող ընդունել, որ հայ-թուրքական հարաբերությունների մեջ Ցեղասպանության խնդիրը դառնա սակարկության առարկա, ինչը շատ վտանգավոր է ողջ հայության համար: Ցեղասպանությունը դա անցյալի ու պատմաբանների ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԳՐԱՆ-ՊՐԻԻ ԽԱՂԱՐԿՄԱՆԸ
Հայաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական չեմպիոն, գրոսսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի երկրորդ փուլին: Գրան-պրիի երկրորդ փուլը կայանալու է հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը` Սոչիում: Այստեղ ...ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՆՈՐ ԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԸ
Վաղը Լատվիայի ծովափնյա Յուրմալա քաղաքում կմեկնարկի երիտասարդ կատարողների միջազգային յոթերորդ Նոր Ալիք (New Wave, Новая Волна) փառատոնը: Ձինտարի (Дзинтари) համերգային դահլիճում տասնչորս երկրների տասնյոթ ...ԵՐԿՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ
Շիրակի մարզի Քարաբերդ և Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղերի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ այսօր Հայաստաին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
Օգոստոսի մեկին կկայանա Համաժողովրդական շարժման հանրահավաքը, որում քննարկվելիք հարցերի օրակարգը և հիմնական ասելիքը կախված է լինում նրանից, թե ինչպիսի արձագանք է լինում երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելու ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ՀՅԴ-Ն ԸՆՏՐՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴԸ
Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի երկխոսությունը իշխանական ու ընդդիմադիր ուժերի միջև տեղի ունենա, սակայն բոլոր նման առաջարկները ընդդիմության կողմից շարունակում են մերժվել,- այսօր լրագրողների ...ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱ՞Ծ Է ԲԱԶԵՆ ԹԵ՞`ՈՉ
Իմ խորին համոզմամբ, առնվազն անբարոյականություն է իմ և այստեղ հավաքվածների հարկերի հաշվին պետական բյուջեից 100 հազաավոր դրամներ փոխանցել կոնկրետ քաղաքական նպատակներ ունեցող երիտասարդական մի կառույցի՝ ...ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՐԱՎԱՍՈՒ
Այսօր շուրջ 794 դիմորդ ընդունելության կենտրոնացված քննություն են հանձնել Քիմիայից, Ֆիզիկայից, Կենսաբանությունից, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներից (բ), Հայ ժողովրդի պատմությունից: Բուհերի ընդունելության ...Ա. ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»
Դրանով ընդդիմությունը ջուր է լցնում Հայաստանի թշնամիների և հատկապես Ադրբեջանի ջրաղացին: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը իր վերաբերմունքը հայտնեց ընդդիմության կողմից ստորագրահավաք կազմակերպելուն: Ստորագրահավաքով ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵՑ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
1
Պաշտպանության նախարարի պաշտոնավարման 100 օրը լրացավ և այսօր այդ առիթով հանդիպում էր կազմակերպվել լրագրողների, լրատվամիջոցների ղեկավարների և մամուլի քարտուղարների հետ: Մի կողմից 100 օրը կարճ ժամանակահատված ...ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՓՆՏՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ
Քաղաքական դաշտում տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ ունենալը չի կարող խանգարող հանգամանք դառնալ երիտասարդների կամ կուսակցությունների երիտասարդական կառույցների համագործակցության հարցում, քանի որ կարելի ...ԶՈՒՐԱԲՅԱՆ. ՉԼԻՆԻ ԵՐԹ, ԿԼԻՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչը փորձել է առևտուր անել Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հետ, երբ վերջինս օգոստոսի 1-ին ընդդիմության հանրահավաքի մասին հայցը է ներկայացրել: ...ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԿՊԱՐԶՎԵՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր անդրադառնալով ժամկետային ծառայող Գ. Մանասարյանի Ադրբեջանում զոհվելու փաստին, տեղեկացրեց, որ ծառայողական քննություն է ընթանում, որից հետո կպարզվեն տեղի ունեցածի ...ՀԱԱԳԱՅԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ»
Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը աբսուրդ համարեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարանին հանձնելու փաստը համարեց հեռանկարային: Եթե երկրի ղեկավարները ...«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔ» ԴԱՇԻՆՔԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՈՒ ՍՊԱՌՆՈՒՄ
Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինքն այսօր տարածած իր հայտարարության մեջ խստագույնս դատապարտում է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հուլիսի 21-ին տեղի ունեցած Դաշինքի անդամներ Վահագն Չախալյանի և ...Ն. ԳԱԼՍՏՅԱՆ. «ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ 77-80%-Ը ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ»
Երկրում առկա երիտասարդական խնդիրները կարելի բաժանել երեք հիմնական խմբերի՝ ուսանողների սոցիալական անապահովություն, կրթական համակարգի կորումպացվածություն ու երիտասարդ ընտանիքների ապագայի ապահովումը: Այսօրվա ...ԱԲԴՈՒԼԼԱ ԳՅՈՒԼԸ ԿԳԱ ԿԱՐՍ, ԱՊԱ` ԱՆԻ
Վաղը` հուլիսի 24-ին, Կարս քաղաքում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարության աշխատանքների մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու են Թուրքիայի, Վրաստանի ու ...BEELINE-Ը ՄԱՏՈՒՑԵԼՈՒ Է «ԳԼՈԲԱԼ ՌՈՈՒՄԻՆԳ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Beeline-ը (ԱրմենՏել ՓԲԸ) շարունակում է ընդլայլնել ծառայությունների մատուցման շրջանակները` ս.թ. հունիսի 18-ից սկսելով մատուցել Գլոբալ ռոումինգ ծառայություն: Ինչպես տեղեկացանք ԱրմենՏել ընկերության հասարակայնության ...ՀԱՅ ԲԵՄԱԴՐԻՉՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԻՏԱԼԱՑԻ ՈՒ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Նոր ձևով, նոր ոճով ու բովանդակությամբ մատուցվող բեմադրություններն այնքան էլ ջերմ չեն ընդունվում հայ հանդիսատեսի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը: ...ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ` ԱԳՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը այսօր մասնակցեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Անդրադառնալով ...ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՐԿ Է ՀԱՄԱՐԵԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՏԱԼ ԴԱՏԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր տարածել է հաղորդագրություն, որով տալիս է դատարանի կողմից կիրառվող դատական սանկցիաների վերաբերյալ մի շարք պարզաբանումներ` ելնելով հանրային հետաքրքրությունից: Դատական նիստի կարգը ...ԳՅՈՒԼԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐ ԵՐԵՎԱՆ ԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԴԵՌ ՉԻ ԿԱՅԱՑՎԵԼ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այսօր Կարսում հայտարարել է, որ Անկարայում դեռ որոշում չի կայացվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով իր Երևան այցելության վերաբերյալ: Այս մասին նա ասել է պատասխանելով ...ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼ Է 184 ԴԻՄՈՐԴ
Բուհերի ընդունելության կենտրոնացված քննությունների առաջին երեք օրվա ընթացքում 13 առարկաներից անցկացված քննություններից բացակայել է 184 դիմորդ, ներկայացել է 2501-ը: Դիմորդներից 5-ը ընդհատել է քննությունը, ...ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԹԱՎՈՏՆ ԲՎԻԿ», «ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ» ԵՎ «ԿՇԵՌՔ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ
ՀՀ կենտրոնական բանկը 2008թ. հուլիսին շրջանառության մեջ է մտցնում կովկասյան թավոտն բվիկ պատկերող արծաթե հուշադրամ, որը թողարկվել է Կովկասի կենդանական աշխարհ միջազգային ծրագրի շրջանակներում: Ինպես տեղեկացանք ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչիին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՈՌՈԳՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՆԹԱԾՐԱԳՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացանք կառավարության ...Ա. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՈՒՏ` ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ
Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շ.Տիգրանյանի թույլտվությամբ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԻՐԱՎԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ
ՍՈՉԻՈՒՄ ԿԳՈՒՄԱՐՎԻ ՌԴ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ԱԺԿ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՉՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ

ԿԱՐԱՋԻՉԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎ ԿՀԱՆՁՆՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՐՏՈՆԵԼ ՕԳՈՍՏՈՍԻՆ ՄԵԿԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Ռ. ԲԱԼԱՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՀԱՅԵՐԻ ԾԻԾԱՂԸ, ՈՉ ԹԵ ԼԱՑԸ»

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԲՈՒՇԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԸ
ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ԱԲԽԱԶՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ

ՕՁԸ ԽԱՅԹԵԼ ԷՐ ԲՈՒԹ ՄԱՏԸ
ՀՅԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ

ՊԱՇՏՊԱՆԻ ՆԱՄԱԿԸ Ս. ՆԻԿՈՅԱՆԻՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

