
ԼՐԱՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ. 25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որևէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի հավատի ու լավատեսության կարիք ունեն: 09.04.2008 Հատված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ ելույթից Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջև չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում, եկեք քանդենք այդ պատը: 09.04.2008 Հատված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ ելույթից Մեր տնտեսության համար 2007 թվականը հաջողված տարիներից մեկն էր: Մենք ձեզ հետ միասին կարողացանք ավելացնել նաև պետական բյուջեի մուտքերը, ինչը հնարավորություն տվեց լուծելու որոշակի սոցիալական խնդիրներ: Բայց, կարծում եմ, որ և 2007-ը, և դրան նախորդող տարիները որոշակիորեն նախապատրաստող ժամանակաշրջան էին, և մենք հիմա պետք է ավելի հավակնոտ ծրագրեր ունենանք, պիտի համարենք, որ մեր բարեփոխումների առաջին փուլը ավարտել ենք և անցնում ենք երկրորդ փուլին: 10.04.2008 Հատված Կառավարության նիստում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Ես համարում եմ, որ յուրաքանչյուր երկրի դիվանագետ, իսկ Հայաստանի պարագայում նամանավանդ, իր երկրի առաջամարտիկն է, իր երկրի զինվորը, սպան, գեներալը և ոչ պակաս պատասխանատվություն է կրում Հայաստանի սահմանների անառիկության, անվտանգության համար: Ես հորդորում եմ մեր դիվանագետներին` մշտապես հիշել և ղեկավարվել այս սկզբունքով... Առաջիկա տարիներին ՀՀ արտաքին քաղաքականությունը, պահպանելով իր փոխլրացման բովանդակությունը, պետք է դառնա ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող, և մենք պետք է կարողանանք ավելի շատ ներգրավվել միջազգային կյանքում, շարունակել խորացնել մեր հարաբերություններն ինչպես բարեկամ երկրների, այնպես էլ` միջազգային կազմակերպությունների հետ: 16.04.2008 Հատված ԱԳՆ-ն ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Բաքվում որոշակի թյուրիմացություն կա կապված Ադրբեջանի նավթադոլարների, հումքային ռեսուրսների հետ: Մենք պետք է ինքներս մեզ հաշվետու լինենք, նաև ուրիշներին բացատրենք, որ փողի ուժով չէ, որ կարելի է պետություն կառուցել, փողի ուժով չէ, որ կարելի է զինված ուժեր ստեղծել: Հայտնի է բոլորիդ, որ տնտեսական ազատությունների վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ, իսկ Ադրբեջանը` 107-րդ տեղը: Սա արդեն իսկ ինչ-որ բանի մասին խոսում է: Մասնագետների գնահատականով, Ադրբեջանում կան զինված ստորաբաժանումներ, իսկ Հայաստանում` զինված ուժեր: Եվ եթե ադրբեջանցիներին թվում է, թե զուտ դոլարով կարելի է կարճ ժամանակում բանակը դարձնել մարտունակ և այդ բանակի օգնությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրն, ապա նրանք չարաչար սխալվում են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստն այլևս անդառնալի է, անշրջելի: 16.04.2008 Հատված ԱԳՆ-ն ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Մեր երկրում չեն կարող լինել անհատներ, կառույցներ, որոնք հնարավորություն կունենան ճնշում գործադրել մաքսային մարմինների վրա կամ, որոնք կարող են մաքսանենգությամբ զբաղվել Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվարությունների առաջին հերթին հանդիպում է փոքր և միջին բիզնեսը, որևէ խոշոր գործարար Հայաստանում խնդիրներ չունի, հատկապես մաքսային համակարգի հետ: Սա ինչ-որ բան պետք է հուշի: Կրկնում եմ, արտոնյալներ չպետք է լինեն, բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, սա է ձեր առաջնահերթ խնդիրը: 16.04.2008 Հատված ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից 21-րդ դարում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի և գիտելիքների վրա հիմնված հասարակության ձևավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարներն ու հայտնագործություններն են, և դրանք մյուսներից առաջ առօրյա կյանքում ներդնելու ունակությունը: Մենք ցանկանում ենք տեսնել երիտասարդ գիտնականների խրախուսման հստակ օրինակներ, ուզում ենք, որպեսզի առարկայական դառնա գիտության և կրթության ինտեգրումը: Դրա համար անհրաժեշտ է սկսել ավելի ակտիվ աշխատել բուհերի հետ բուհական գիտությանը նոր թափ հաղորդելու նպատակով: 16.04.2008 Հատված ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Մենք իրավունք չունենք ասել, սիրելի ժողովուրդ, ձգեք ձեր գոտիները, սպասեք մի երեք, չորս, հինգ տարի, մինչև մենք իրականացնենք երկրորդ սերնդի բարեփոխումները, հետո դուք լավ կապրեք Խնդիրը, որը պետք է լուծենք, այն է, որ հարկային պետական ծառայությունը պետք է համապատասխանի իր անվանն ու էությանը, բոլորս պետք է գիտակցենք, որ հարկային պետական ծառայությունը կոչված է ծառայություն մատուցել մեր հասարակությանը, ծառայություն մատուցել պետական մարմիններին և բիզնեսին: Եթե մենք կարողանանք սա կատարել, կարծում եմ, մեր հիմնական խնդիրները լուծած կլինենք: Պետք է գիտակցենք, որ հարկահավաքությունն արդեն միգուցե ոչ թե նույնիսկ 20-րդ, այլ` 19-րդ դարի երևույթ է: Չպետք է առաջնորդվենք այն գիտակցությամբ, թե բոլորն ուզում են հարկերը թաքցնել, իսկ մենք` իշխանության ներկայացուցիչներս, եկել ու ասում ենք, թե ինչու հարկերը չեք վճարում: Մենք պետք է հասկանանք, որ բիզնեսի համար գործընկեր ենք, եթե կոպիտ ասելու լինենք, փայատեր ենք և մեր բաժինը հարկերն են: 23.04.2008 Հատված ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի օրինաչափ և անխուսափելի մասն է: Համայն հայության հայրենիք Հայաստանն իր ջանքերը պատմական արդարության վերականգնման ուղղությամբ պետք է շարունակի բազմապատկված փութաջանությամբ: Ցեղասպանության դատապարտման հարցում մերժողականությունն ապագա չունի. հատկապես այսօր, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց ձայնն են միացրել ճշմարտության ձայնին: 24.04.2008 Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Նոր աչքերով պետք է կարողանալ նայել Հայաստանի տնտեսական իրականությանը: Մեր խնդիրները փոխվել են. մեր տնտեսության հանդեպ ներկայացվող պահանջները ևս: Այսուհետ ֆինանսական կայուն համակարգի տեմպերը գնահատելու համար պատասխանատուներից պահանջվելու է ոչ թե ցուցանիշների համեմատություններ տարածաշրջանի երկրների հետ, այլ` փաստեր, թե որքանով է երկրի համակարգը տվյալ ժամանակահատվածում մոտեցել աշխարհի առաջատարների չափանիշներին Մենք չենք կարողանա լուրջ արդյունքների հասնել, եթե տնտեսական աճը իրենց վրա չզգան մեր բոլոր քաղաքացիները, եթե երկրում ցանկացած ակտիվության կիզակետում լինի միայն Երևանը: Մենք բոլորս էլ սիրում ենք Երևանը, բայց Հայաստանը միայն Երևանը չէ: Հնարավոր չէ գործուն կերպով նպաստել երկրի համաչափ զարգացմանը, եթե մայրաքաղաքից դուրս չլինեն գործարար ակտիվության բևեռներ: 24.05.2008 Հատված ֆինանսաբանկային առաջին կոնֆերանսին Նախագահ Սերժ Սարգսյան ելույթից Հայաստանի տնտեսական զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը զուգընթաց մեզ անհրաժեշտ է գիտական և հոգևոր-մշակութային զարթոնք: Մշակութային կյանքում անհրաժեշտ են խորքային և որակական փոփոխություններ: Մեր երկրում բարոյական մթնոլորտի և հասարակական իդեալների ձևավորման մեջ դուք մեծ դեր ունեք: Մտավորականի դերի և կերպարի արժևորումը, վստահ եմ, հրատապ է մեզանում: Եթե մի երկրում դպրոցականները երազում են ոչ միայն իրավաբան ու բիզնեսմեն դառնալու մասին, այլև` գիտնական ու երաժիշտ, համոզված եմ, որ նման երկրի գործերը բնականոն ընթացք կունենան: Դրա համար նոր սերնդին պետք են օրինակելի գործեր և մարդիկ: Այսօր այդ օրինակը դուք եք: 26.05.2008 Հատված ՀՀ Նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից Այսօր մուտք ենք գործում նոր փոփոխությունների ժամանակաշրջան և գալիք տարիները մեր պետության պատմության մեջ դառնալու են իրապես լուրջ կարևորություն ունեցող փուլ: Մեզ վիճակված է ամրապնդել մեր երկիրն ու բարենորոգել մեր կյանքը, ունենալ շարունակական զարգացում, որը կանդրադառնա հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտներին` քաղաքականության, տնտեսության, մշակույթի ու գիտության բնագավառներին: Համոզված եմ, որ արդյունքները երկար սպասել չեն տալու, դրանք բոլորի համար շոշափելի են լինելու տեսանելի հեռանկարում: Մեր երկիրն ունենալու է փայլուն ապագա, սակայն միայն իշխանությունը չի կարող լինել վաղվա օրվա կերտման միակ պատասխանատուն: Այդ գործում մեր ժողովրդի ամեն մի զավակ անելիք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է, մեր ժողովրդին ծառայելը` վեհ առաքելություն: 28.05.2008 Հատված Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձից Ես բազմիցս ասել եմ, և հիմա էլ այն համոզմունքին եմ, որ մենք պարտավոր ենք համախմբել մեր հասարակության բոլոր ուժերին, որպեսզի կարողանանք նրանց ջանքերն ուղղել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը, իսկ որ այդպիսի խնդիրները բազմաթիվ են, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կարող ենք համախմբվել, անկեղծորեն հավատում եմ, որ բոլոր երկրներում էլ այս խնդիրը կա, գոյություն ունի, որովհետև որևէ մի ընտրության ժամանակ հարյուր տոկոս քվե որևէ կուսակցություն, կամ որևէ անհատ չի ստանում, և բնականաբար, հասարակության մեջ մնում են ուժեր, մնում են անհատներ, ովքեր նախ դժգոհ են լինում, և երկրորդ` չեն կարևորում ուրիշների հետ միասին լծվել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործին: Այս առումով կարծում եմ, ճիշտ չէ այն պնդումը, թե մենք խորհրդարան ունենք, ինչի համար է անհրաժեշտ Հանրային խորհուրդը: Ես կարծում եմ, մենք պիտք է կարողանանք հասնել նրան, որ հանրությունը, մարդիկ, անհատները ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերով կարողանան մասնակցել իրենց հուզող հարցերի քննարկմանը, մասնակցել այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են երկիրն առաջ մղելու համար: 09.06.2008 Հատված Հանրային խորհրդի ձևավորման գործընթացի շուրջ խորհրդակցության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Հասարակական կարգի ցանկացած խախտում պետք է խիստ ու միանշանակ արձագանք ստանա: Սակայն, խիստ բառը կոպիտ բառի հոմանիշը չէ: Ձեր գործողությունները պետք է լինեն արհեստավարժ, համարժեք, իրավական առումով անխոցելի: Դուք պաշտպանում եք օրենքը: Ձեր բոլոր գործողությունները պետք է լինեն օրենքով: Օրենքին պետք է տիրապետեք կատարյալ: Անհնար է անօրինական գործողություններով օրինականություն սահմանել: Սա բոլորիս համար շատ հստակ պետք է լինի: Ես համոզված եմ, որ դուք դա կարող եք և անելու եք: Վստահ եմ, որ ոստիկանությունը դրա համար ունի բավարար ներուժ Հավատացեք, ձեզ կհարգեն այն ժամանակ, եթե տեսնեն, որ ոստիկանն ինքն է հարգում իր համազգեստի պատիվը, կհարգեն ու կվստահեն, երբ համոզվեն, որ ոստիկանն անկաշառ է ու ազնիվ, որ նրա հետ հնարավոր չէ անօրինական գործարքի գնալ: Միայն այդ միջոցով է հնարավոր ամրապնդել վստահությունն ու հավատը ոստիկանի նկատմամբ: Իսկական ոստիկանը նա է, ով իր պատիվը շատ ավելի բարձր է դասում, քանի ուրիշի հետ գործարքի գնալը: 13.06.2008 Հատված ՀՀ ոստիկանությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Իմ մոտեցումը եղել և հիմա էլ մնում է նույնը. Հայաստանում տեղի ունեցած հետընտրական զարգացումներից անկախ, մենք պարտավոր էինք և հիմա էլ պարտավոր ենք իրականացնել մեր նախընտրական ծրագրերը: Դրանք մեր համոզմունքն են, և մենք լիարժեքորեն կատարելու ենք: Մեզ պետք չեն կարճաժամկետ լուծումներ, մեզ պետք չեն ձևական մոտեցումներ: Կարևոր է, թե այսօր ինչպիսի հիմքեր են դրվում, և կարևոր է, որ ընդունված որոշումները միտված լինեն ապագային: 17.06.2008 Հատված Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ՙՀայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ՚ 1609 բանաձևում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Մեր երկրի պաշտպանվածության, զինված ուժերի հետագա ամրապնդման, և ընդհանարապես, անվտանգության խնդիրներն ինձ համար մշտապես եղել են ամենակարևորը: Համոզված եղեք, որ իմ եռանդը չի պակասել, ընդհակառակը, ջանքերս կրկնապատկվելու են և, ուզում եմ վստահ լինեք, որ թեև մենք ունենք բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն զինված ուժերը երկիրը պաշտպանելու համար միջոցների կարիք չեն ունենալու: Սա, ամենևին, չի նշանակում, ճոխություն կամ ավելորդություն: Մենք միջոցները արդյունավետ ծախսելու և լավագույն արդյունքների հասնելու խնդիր ունենք: 19.06.2008 Հատված Պաշտպանական գերատեսչության բարձրագույն հրամանատարական կազմի հետ կայացած հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Քաղաքական ուժերի շրջանում հետընտրական տարաձայնությունները ինձ հնարավորություն են ընձեռել ընդարձակ քաղաքական կոալիցիա ձևավորել` միավորելով խորհրդարանում ներկայացված հինգ խմբակցություններից չորսը: Այդ կոալիցիայի առաքելության կարևոր մասը լայնածավալ, ժողովրդավարական ուղղվածություն ունեցող սոցիալական և տնտեսական բարեփոխումներն են, որոնք այս պահին իրագործվում ենՊատմությունը դաժան է եղել Հայաստանի նկատմամբ: Մեր ժողովուրդը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ` թե հեռու, թե մոտ անցյալում: Բայց մենք հաստատակամ ենք, որ մեր երկիրը չպետք է մշտապես խրված մնա անցումային փուլում Որպես Եվրոպական հարևանության խանդավառ անդամներից մեկը` Հայաստանն ի վերջո կապացուցի, որ իր ժողովրդավարական կառավարումը անշրջելի է: 26.06.2008 Հատված Նախագահ Սերժ Սարգսյանի ՙԱզատ Եվրոպա/Ազատություն՚ ռադիոկայանին տված բացառիկ մեկնաբանությունից Վստահ եմ, որ այսուհետ հայկական Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախ իր մեջքին պետության էական հոգածությունն է զգալու, և Հայաստանը շատ ավելի գործուն է լինելու հայկական մեծ ու փոքր համայնքներում հայապահպանության, մշակութային ու կրթական նախաձեռնություններին աջակցելու հարցում: Մինչ օրս մեծ է եղել Սփյուռքի դերը մեր պետության, մեր տնտեսության կայացման հարցում. եկել է ժամանակը, երբ Հայաստանի ավելացող հնարավորությունները թույլ են տալիս վստահաբար ասել. ոչ միայն Սփյուռքը դեր ունի Հայաստանի զարգացման հարցում, այլև Հայաստանը մեծ դեր ունի Սփյուռքի խնդիրների լուծման հարցում: և ես ձեզ հավաստիացնում եմ, որ այսուհետ սա է լինելու Հայաստան- Սփյուռք գործակցության սկզբունքը: 23.06.2008 Հատված պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթից Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակցական մարմնի ապօրինի որոշմամբ: Որոշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել համայնավարության և Հոկտեմբերյան հեղափոխության գաղափարները դեպի մահմեդական Արևելք: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օրենքի շրջանակներում, իսկ հետո և` պարտադրված գոյամարտում վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, և խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որևէ լուծում: 23.06.2008 Հատված պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթից Ես առաջարկում եմ մեր երկրների միջև ձևավորել բնականոն քաղաքական ու տնտեսական հարաբերություններ. Հուսով եմ, այդպիսի հարաբերություններ ստեղծելու համար մեր կառավարությունները կարող են անցնել նոր բաց դռան այս շեմը Հայաստանն ու Թուրքիան չպետք է լինեն և չեն կարող լինել մշտական հակառակորդներ: Ավելի բարգավաճ, փոխշահավետ ապագան Հայաստանի և Թուրքիայի, Եվրոպայի, Կասպյան տարածաշրջանի ու ողջ աշխարհի համար պատմական Արևելք-Արևմուտք միջանցքի բացումը նպատակ է, որին կարող ենք և պետք է հասնենք: Ժամանակն է հաղթահարելու մեզ բաժանող արհեստական պատնեշները և աշխատելու ավելի լավ ապագայի համար 09.07.2008 Հատված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Wall Street Journal- ում տպագրած հոդվածից Այսօր հատկապես կարևոր եմ համարում տեղեկատվական անվտանգության խնդիրները: Մեր հարևանները հսկայական ծավալներով և անընդհատ ապատեղեկատվություն են տարածում ողջ աշխարհով մեկ: Խոսքս ոչ միայն միջազգային մամուլին է վերաբերում, տարբեր հրատարակություններին, այլև` ինտերնետին, որտեղ Հայոց ցեղասպանությունը մերժող կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը դրվել է պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Ես գիտեմ նաև, որ մենք ունենք բազմաթիվ զարգացած երիտասարդներ, գիտնականներ, կազմակերպություններ, ուղղակի սրտացավ քաղաքացիներ, ովքեր հնարավորության սահմաններում արժանի հակահարված են տալիս այս դրսևորումներին: Այստեղ մեծ է նաև սփյուռքի մեր հայրենակիցների դերը: Բայց, այնուամենայնիվ, այս գործընթացը համակարգման և ամենօրյա ղեկավարման կարիք ունի: Եվ ես խորապես համոզված եմ, որ հենց Ազգային անվտանգության ծառայությունը կարող է և պարտավոր է այս խնդիրներով զբաղվել: 03.07.2008 Հատված ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Այսօր մեր երկիրն ու մենք բոլորս նոր մարտահրավերներ ունենք դիմագրավելու, ինչը հնարավոր է միայն Սահմանադրության և օրենքի նկատմամբ հարգանքի պայմաններում: Մենք մուտք ենք գործել վճռորոշ մի ժամանակահատված, որից պետք է դուրս գանք ավելի օրինապաշտ, ավելի ժողովրդավար ու կազմակերպված: 05.07.2008 թ Հատված Սահմանադրության օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ սարգսյանի ելույթից Ես առաջարկում եմ, որ մենք մեր աշխատանքներում ղեկավարվենք երկու կարգախոսով` առաջինը` ես մի քանի անգամ նշել եմ` Երևանը պետք է հարմար լինի ապրելու համար: Եվ երկրորդը` Երևանի խնդիրները պետք է լուծվեն ոչ թե երևանցիների հաշվին, այլ` երևանցիների համար: Երբ խոսում ենք Երևանի հարմարավետության մասին, անշուշտ, մենք նկատի ունենք նաև քաղաքի ճարտարապետական տեսքը, արտաքին տեսքը և այս առումով անելիքները չափազանց շատ են: Պետք է շատ խիստ պայքար տանենք քաղաքի ճարտարապետական տեսքի աղճատումների դեմ: Առաջին հերթին պետք է սկսենք նրանից, որ եթե հնարավոր է, վերացնենք անցյալում թույլ տրված սխալները: Այսօր մենք պետք է իսպառ դադարեցնենք կանաչ տարածքներում, մայթերում սնկի պես աճող, այսպես կոչված, ՙօբյեկտների՚ կառուցումը: Ինձ համար անընդունելի է, երբ իմ հարցադրմանը, թե ինչու է այստեղ այս բանը կառուցվում, պատասխանում են, որ այդ թույլատվությունը տրվել է երկու, երեք կամ հինգ տարի առաջ: Կատեգորիկ արգելում եմ այսպիսի մոտեցումը: 09.07.2008 թ. Հատված Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից Այսօր Հայաստանի հասարակության ամենամեծ դժգոհությունը դժգոհությունն է անարդարությունից, իսկ ամենամեծ պահանջը արդարությունն է: Այդ պահանջն առաջին հերթին պետք է բավարարվի դատարաններում: Մեր երկրում վստահության մթնոլորտի ձևավորման գործում վճռորոշ դեր ունեն դատարաններն ընդհանրապես և Վճռաբեկ դատարանը` մասնավորապես: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր դատարաններն ու դատավորները ձեռք բերեն իրական անկախություն: Անկախություն` ֆինանսապես, անկախություն` ազդեցիկ մարդկանցից, անկախություն` պաշտոնյաներից, բայց, միևնույն ժամանակ, խստիվ հետևելու եմ, որպեսզի այդ անկախությունն ի չարս չգործադրվի, որ դատավորներին ու դատարաններին չթվա, թե նրանք ընդհանրապես անկախ են, այդ թվում` նաև օրենքից: 10.07.2008 թ. Հատված Վճռաբեկ դատարանի 10-ամյակի առիթով Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ելույթից Այսօր մենք իրականում մեկ հիմնական գործ ենք անում. վաղվա Հայաստանն ենք կառուցում: Մեր սերունդներին մենք այլ Հայաստան պիտի թողնենք` զարգացած, ժողովրդավարական ու խաղաղ Հայաստան: Ես ավելի քան վստահ եմ, որ վաղվա Հայաստանի նպատակադրումը պիտի պարզապես արմատավորված լինի յուրաքանչյուրիս մեջ` հողագործի և ուսուցչի, շինարարի և պետական ծառայողի, գործարարի և մտավորականի, բոլորի մեջ: Հայաստանը` նրա քաղաքացիների և աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է: Ավելի քան ակնհայտ այս ճշմարտությունը մեզ մի բան է պարտադրում` համատեղ ուժերով ծաղկեցնել հայրենիքը: Խոսքս մասնավորապես ուզում եմ ուղղել մեր գործարարներին և բոլոր մեծահարուստ հայերին: Ավելի ակտիվ ու նախաձեռնող եղեք հայրենիքի շենացման ձեր նախաձեռնություններում, սա է իմ խնդրանքը բոլորից: 14.07.2008 թ. Հատված ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայորդիներին Բազե համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից
ՕՁԸ ԽԱՅԹԵԼ ԷՐ ԲՈՒԹ ՄԱՏԸ
Հուլիսի 15-ին, ժամը 17.40-ի սահմաններում տեղացած ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Արուճ, Վերին Սասունիկ և Կարպի համայնքների ցանքատարածությունները և պտղատու ծառերը: ԱԻՆ փրկարար ...ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՍԵՐԲԻԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ
Ֆրանսիան հանդես է գալիս Սերբիային շուտափույթ կերպով Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տալու առաջարկով: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները իր սերբ գործընկեր Վուկ ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդրվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպել է Եվրոպական և Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի ...ԱՄՆ-Ը ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱ ԻՍՐԱՅԵԼԻՆ ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ
ԱՄՆ-ը պետք է թույլ տա Իսրայելին հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Այս մասին Wall Street Journal թերթին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը: Նա ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԿԱՍՊԻՑ ԾՈՎՈՒՄ
Այսօր` տեղական ժամանակով ժամը 08:57-ին, Կասպից ծովում` Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքից 106 կմ դեպի արևմուտք տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հայտնեցին սեյսմիկ պաշտպանության ծառայությունից, ...ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայմայերը հուլիսի 17-18-ին Թբիլիսի կատարելիք իր պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ղեկավարության հետ կքննարկի վրաց-աբխազական հակամարտության կարգավորման եռափուլ ...ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ` ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Հուլիսի 14-15-ը Սանկտ Պետերբուրգում անցկացված Սոցինտերնի Համաշխարհային հասարակության կայուն զարգացման հանձնաժողովի սեմինարին, ՀՅԴ մամուլի ծառայության տեղեկացմամբ մասնակցել է նաև ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ ...ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԾ ԱՎՏՈՎԹԱՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ. ԿԱ 40 ԶՈՀ
Եգիպտոսում նախօրիեն տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 40 մարդ է զոհվել: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, նրանցից 35-ը մահացել է հենց տեղում: Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ...ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՀԵՏ
ԱՄՆ-ը շուրջ 30 տարի անց նախատեսում է վերականգնել Իրանում իր դիվանագիտական ներկայությունը: Այս մասին հաղորդում է բրիտանական Գարդիան թերթը` հղում անելով ամերիկյան կառավարությանը: Թերթի տեղեկատվության համաձայն, ...ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր աշխատանքներն է սկսել ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաեւ ՀՀ դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր ...ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին հրամանագիր է ստորագրել Ֆելիքս Փիրումյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից: Նշենք, ...ԱՄՆ ՊԵՏԴԵՊ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ»
1Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը դա մի հարց է, որը լուծում են միայն դաշինքի անդամները և դրան Ռուսաստանը չի կարող խառնվել: Այսօր Վաշինգթոնում բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ...ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԵՆ ԿԱՐԾՈՒՄ
Հարկային ծառայությունում հարաբերությունները հարկատուների հետ տեղափոխել են վստահության դաշտ և արդեն իսկ անցել են այդ աշխատելաոճին (խոսքը հաշվետվությունների ընդունման նոր կարգի մասին է),-նման բովանդակությամբ ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՏԵՍԵԼ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԵԼ Է
ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախօրեին արտահերթ դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի շրջանի Յուսիֆջանլի ...ԳՐԱՍԵՆՅԱԿ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ` ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
3Կառավարության այսօրվա նիստում, պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի առաջարկով, հավանության արժանացավ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին` Երևան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով ...«ԱՏՈՄ-2008»-Ը ԿԱՎԱՐՏՎԻ ՎԱՂԸ
Հուլիսի 14-18-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը` ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի, Կանզասի ազգային գվարդիայի և ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ...17000.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ, 14100.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
Կառավարության հերթական նիստը վարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օրակարգում առկա բոլոր 30 հարցերն էլ հավանության արժանացան: Նիստում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի առաջարկով հավանության արժանացավ` պետական ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՔԻՄԻԱՅԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի քիմական գիտության արդի խնդիրները թեմայով առաջին գիտաժողովը: Այն կշարունակվի երկու օր: Գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանում քիմիական գիտության ...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ 3 - 5 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱ
Վանաձորի մանկատան տնօրենից երեկ` հուլիսի 16-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ մանկատան մուտքի մոտ ընկեցիկ երեխա կա: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքէջը, մեկնած ...ՆԱՎԹԻ ՄԵԿ ԲԱՐԵԼԸ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 10 ԴՈԼԱՐՈՎ ԷԺԱՆԱՑԵԼ Է
Հուլիսի 16-ին հումքային բորսաներում նավթի գնանկում է գրանցվել: Դա պայմանավորված է ամենշաբաթյա զեկույցի հարապարակմամբ, որի համաձայն ԱՄՆ-ում վառելիքի պաշարներն ավելացել են: WTI մակնիշի նավթի մեկ բարելի` ...ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Հուլիսի 25-ին Մոսկվայոււմ կանցկացվեն խորհրդակցություններ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, ֆինանսների, պաշտպանության փոխնախարարների և Անվտանգության խորհրդի քարտուղարների տեղակալների մակարդակով: Ինչպես ...ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ. ԱԶԱՏՎԵՆՔ ՎԵՐԱՎԱՃԱՌՈՂՆԵՐԻՑ ՈՒ ԲԱՐՁՐ ԳՆԵՐԻՑ
Այսուհետ, ամեն շաբաթ ու կիրակի օրերին մայրաքաղաքի տարբեր համայնքներում կազմակերպվելու են գյուղատնտեսական տոնավաճառներ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության փոխնախարար ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ. ՀԵԼՍԻՆԿՅԱՆԸ «ԲԱՑԵՐ Է ԼՐԱՑՆՈՒՄ»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վաղը, հուլիսի 18-ին ժամը 17:00-ին հանրահավաք է անցկացնելու Վանաձոր քաղաքում: Ինչպես նշեց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հանրահավաքի նպատակն ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ PANORAMA.AM-ՈՒՄ. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Նախօրեին կասեցվել է Panorama.am տեղեկատվական կայքէջի` Խորենացի 34բ հասցեում գործող խմբագրությունից մայիսի 16-ին տեղի ունեցած գողության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեց ...«ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՕԳՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
Համաժողովրդական շարժումն այս իշխանության համար որևէ վտանգ չի ներկայացնում,-գնահատելով Հայաստանի ներքաղաքական զարգացումները, այսօր ասուլիսի ժամանակ իր տեսակետը հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, գրող, հրապարակախոս ...ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ. ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Հայաստանում ստեղծվել մի իրավիճակ, երբ աննախադեպ ծավալներով խախտվում են մարդու իրավունքները և ավելի քան 150 մարդու նկատմամբ կիրառվել է կալանք,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հելսինկյան ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ 70 ԱՄՅԱԿՆ Է
ՀՀ ԳԱԱ-ում այսօր նշվեց հայտնի իմունաբան, ակադեմիկոս Յուրի Ալեքսանյանի 70-ամյակը: Հոբելյարին շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը.Յուրի Ալեքսանյանը մեր պետության եվ երկրի ակտիվ պաշտպանն է: Նա ...ՀԱՅ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հայկական Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ թիմերը մեծ հաջողությունների են հասել Վրաստանում տեղի ունեցող Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի 9-րդ առաջնությունում: Թիմերը հաղթանակ են տարել չորս հիմնական անվանակարգից ...ԵԹԵ ՀԿ-ՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐՈՒՄ
Կին ընտրողների լիգան և Ամերիկայի հայկական համագումարը նոր ծրագիր են սկսում Հայաստանում, որը տեղական հասարակական կազմակերպություններին կապահովի հաջողված կոալիցիաներ ստեղծելու և պահպանելու անհրաժեշտ հմտություններով: ...ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՏԻՊԻ ԱՎԱՆԴՆԵՐ
Ամերիաբանկը հայտարարում է նոր ավանդային ծրագրի մեկնարկը: Հուլիսից ԱՄԵՐԻԱԲԱՆԿՈՒՄ գործում են նոր տեսակի հետևյալ ավանդներ. Ստանդարտ, որը ներդրվում է սկսած 30 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը 75.000 ...ՊԱՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
Հայաստանը պարենային մթերքների ներկրման ու արտահանման հաշվեկշռի ու պարենամթերքների առումով 3 անգամ ավելի շատ պարենամթերքներ է ներկրում, քան՝ արտահանում: Այս պատճառով էլ երկրի պարենային գյուղատնտեսությունը ...ԱՄՆ-Ը 2009-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 52, ԻՍԿ ԼՂ-ԻՆ` 8 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաստատել է Հայաստանին և ԼՂ-ին 2009 թվականին տրամադրվող օգնության չափը: Ըստ այդմ, Հայաստանին կհատկացվի 52, իսկ Լեռնային Ղարաբաղին` ...ՈՐՈՇՈՒՄ. ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ 20 ՄԼՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐ
Գործադիրը հերթական նիստում որոշել է Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից ոռոգման մեխանիկական համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով լճից ջրառի ծավալն ավելացնել ...ԳՈՒՄԱՐ` ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Կառավարության հերթական նիստում ընդունված որոշմամբ, Հայաստնի կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է գումար` հուլիսի 25-27-ը Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը գումարելու նպատակով: Այս ...1 ՄԼՐԴ 645 ՄԼՆ ԴՐԱՄ` ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գյուղատնտեսության նախարարությունը, կառավարության հանձնարարությամբ, մշակել է Գյուղատնտեսության զարգացման և հիմնական պարենամթերքների գծով ինքնաբավության ազգային ծրագիր: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել ...«ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է
Նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին ՀՀ օրենքը:ԹԵՂՈՒՏ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՍԿԱԾԵ՞Լ Է
Կառավարության շենքի առջև Թեղուտի պաշտպանության համար հավաքված բնապահպան ակտիվիստները նիստից հետո դուրս եկող կառավարության անդամների հետևից գոռում էին հեռու Թեղուտից և սուլում: Ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը ...ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆԸ ԳՅՈՒԼԻ` ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան` Երևանում Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլային խաղը դիտելու համար, կախված կլինի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումից: Այս մասին Ռուտերս ...ՀՀ ԱԳՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՄԱԿ-Ի ՀԵՏ
ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ՀՀ-ում Միավորված Ազգերի Կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ տիկին Կոնսուելո Վիդալ-Բրյուսի հետ: ...ԼՐԱՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ. 25 ՄԵՋԲԵՐՈՒՄ
Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որևէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր ...ԿՍՏԵՂԾՎԵՆ ՍԵՐՄԵՐԻ ՈՐԱԿՆ ՈՒ ՏԵՍԱԿԸ ՍՏՈՒԳՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
Գյուղատնտեսության նախարարությունը գարու և ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագիր է իրականացնում, որի նպատակն է մինչև 2011 թվականը երկրում գրանցել սերմնաբուծություն այնպիսի ցուցանիշ, որ այլևս արտերկրից ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՈՒ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ
Ոսկե ծիրան ամենամյա մշակութային փառատոնին միշտ էլ հարկավոր են եղել երիտասարդ, տաղանդավոր ու կյանքով լեցուն ռեժիսորներ, ովքեր հետաքրքիր բան կներկայացնեն, ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Ստամբուլցյանը: ...ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ` ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ
11611 թեժ գծի անվճար հեռախոսահամարով հնարավորություն կստեղծվի ցանկացած պահի, Հայաստանի ցանկացած վայրից զանգահարել երեխաների հետ կապված խնդիրներով և դիմել մասնագետների օգնությանը: Ծրագրի առաջնային նպատակներից ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ
Հանրապետական ընդունող հանձնաժողովն (ՀԸՀ) այսօրվա նիստում առարկայական քննական 14 հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին հանձնաժողովի կազմերը, որոնք արժանացան ՀԸՀ-ի հավանությանը։ Այս մասին տեղեկացրին ...ՆԱԽԱՐԱՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՐԲԻ
Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն այցելել է ուժեղ կարկուտից տուժած Արագածոտնի մարզի Կարբի գյուղը: Այս մասին տեղեկացանք նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Տեղեկատվության ...
ՕԵԿ-Ը ԳՈՀ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԻ ԲՈԼՈՐ ԿԵՏԵՐԻՑ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՀՆՉԻ ՄԻ ՔԱՆԻ ՐՈՊԵԻՑ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
ԸՍՏ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ` ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐՈՎԱՐՏԱԿ ԷՐ
ԱՆԿՈՉ ՀԱՄԵՐԳ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՌՈՒԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՎՐԱ

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԴԱՐՁԵԼ Է «ՄԻՍՍ ՏԻԵԶԵՐՔ»-Ի ՀԱՂԹՈՂ

ՄԻ' ՍՊԱՌՆԱՑԵՔ ԻՐԱՆԻՆ, ԹԵ ՉԷ ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻՑ ՆԱՎԹ ՉԵՔ ՍՏԱՆԱ

ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿԻ
ՄԱԿՔԵՅՆԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՅԼՆ ԸՆԴԴԵՄ... ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԲՈՒՇԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Ք. ՌԱՅՍ. «ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ, ԲԱՅՑ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ»
ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ

ՌՈՒՍՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՇՆԱՄԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

