
«ԱՐՄԵՆԻԱՆ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏՆՕՐԵՆ ԱՎԵՏԻԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
-Ինչպիսի՞ն է այսօր համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի վիճակը և ինչ՞ կարող եք ասել հայաստանյան շուկայի վերաբերյալ -Այսօր համաշխարհային հեռահաղորդակցության շուկան գտնվում է ինտերնետ տեխնոլոգիաների յուրացման ակտիվ փուլում։ Հեռահաղորդակցության և տվյալների փոխանցման աշխարհում դինամիկ աճում է հաճախականության ռեսուրսների պահանջարկը։ Այդ միտումը հիմնականում կապված է ինտերնետից օգտվողների թվաքանակի աճի հետ, ինչպես նաև միջազգային օպերատորների համագործակցության և փոխանցվող տվյալների ծավալի աճի հետ։ Ինտերնետ տեխնոլոգիաների յուրացման ակտիվ փուլում է գտնվում նաև հայաստանյան հեռահաղորդակցության շուկան։ Ինտերենի անհրաժեշտության գաղափարը լայնորեն տարածվում է ինչպես բնակչության, այնպես էլ բիզնես հանրության մեջ։ Այսօր արդեն դժվար է պատկերացնել հաջողությամբ գործող ընկերություն առանց հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ հասանելիության, որը թույլ է տալիս արդյունավետ համագործակցել ինչպես ընկերության ներքին բաժանմունքների, այնպես էլ այդ ընկերության հաճախորդների և գործընկերների հետ։ Օրեցօր աճում է բնակարանային բաժանորդների պահանջարկը բարձր որակի, հուսալի և մեծ արագությամբ ինտերնետի համար։ Իսկ ինտերնետ կապի բարձր որակ կարելի է ստանալ լայնաշերտ միացման տեխնոլոգիաների կիրառմամբ։ - Ինչ՞ է նշանակում լայնաշերտ հաղորդումը։ -Լայնաշերտ հաղորդումը ապահովում է ոչ միայն տվյալների հաղորդման արագության բարձր մակարդակ, այլ նաև ինտերնետի անընդհատ միացում (միացնելու համար բաժանորդը չի զանգահարում պրովայդերին), ինչպես նաև ունենում է բարձր արագություններով տվյալների ներհոսքի և արտահոսքի միաժամանակյա հնարավորություն։ Լայնաշերտ միացման որակական ևս մեկ առավելություններից է այն, որը կապը շատ հազվադեպ է ընդհատվում և հեռախոսային գիծը չի զբազեցվում: Լայնաշերտ ինտերնետ միացման համար տվյալների հաղորդման տեխնոլոգիաներից (օպտիկամանրաթելային միացում, պղնձալարային միացում, DSL, անլար կապ և այլն) ամենահզոր և ժամանակակից է համարվում օպտիկամանրաթելային ցանցը, որի դեպքում օպտիկամանրաթելային մալուխը հասցվում է մինչև բաժանորդ։ Մեծ հեռավորությունների վրա տեսապատկերի, ձայնի և տվյալների հաղորդման համար բարձր արագությամբ օժտված գծերի ստեղծման նպատակով օգտագործվող օպտիկամանրաթելային մալուխը ունի հսկայական թողունակության հնարավորություն։ Համեմատաբար վաղուց մշակված, սակայն ցածր արագությունների պատճառով լայն տարածում չստացած շատ մուլտիմեդիա տեխնոլոգիաներ այսօր ամբողջովին հասանելի և իրագործելի են ոչ միայն հարուստ կորպորացիաների, այլ նաև սովորական օգտվողների համար։ Այսօր բաժանորդները կարող են օգտագործել օպտիկական ինտերնետ՝ ցանցում ձայնի և տեսապատկերի փոխանցման նպատակով (Video-over-IP, Voice-over-IP): -Որն՞ է օպտիկամանրաթելային ցանցի առավելությունը։ -Կապի օպտիկամանրաթելային գծի միացման հիմնական առավելություններից է առավելագույն հուսալի աշխատանքի և տվյալների հաղորդման գերարագ մակարդակի ստացման հնարավորությունը։ Սովորական պղնձալար հաղորդիչի փոխարեն օգտագործվում է օպտիկամանրաթելային հատուկ կվարցային մանրաթելերից կազմված թելիկ, որը առավել նման է սովորական ապակուն: Ռադիոալիքների փոխարեն մանրաթելի միջով անցնում է լուսային ճառագայթ, որը հնարավորություն է տալիս ապահովել տեղեկատվության տեղափոխման հսկայական արագություններ: Օպտիկամանրաթելային միացման դեպքում թողունակությունը մեկ օգտվողի հաշվարկով սրընթաց աճում է։ Այդ պատճառով կապի ծառայություններ տրամադրողները ժամանակակից տեղեկատվական ցանցեր կառուցելիս շատ ավելի հաճախ օգտագործում են օպտիկամանրաթելային մալուխային համակարգեր։ Դա վերաբերվում է ինչպես հեռահաղորդակցության երկար կապուղիների, այնպես էլ լոկալ հաշվիչ ցանցերի կառուցմանը։ Օպտիկական մանրաթելը ներկայումս համարվում է տվյալների հաղորդման ամենակատարյալ ֆիզիկական միջավայրը, ինչպես նաև մեծ հեռավորությունների վրա տվյալների մեծ հոսքերի հաղորդման ամենահեռանկարային միջավայրը։ Այսօր մանրաթելային օպտիկան իրականում իր օգտագործումն է գտնում տվյալների հաղորդման հետ կապված բոլոր խնդիրներում։ Ներկայումս ողջ աշխարհում կապի ծառայություններ մատուցողները մեկ տարվա ընթացքում անց են կացնում օպտիկամանրաթելային մալուխների հազարավոր կիլոմետրեր՝ գետնի տակով, օվկիանոսների, ծովերի և գետերի հատակներով, ԷՀԳ-ով, թունելներում, խողովակաշարերում և կոլեկտորներում։ Բազմաթիվ ընկերություններ (այդ թվում նաև ամենամեծ) ինտենսիվ հետազոտություններ են իրականացնում օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների ոլորտում։ -Խնդրում ենք վերջում տալ Ձեր կարծիքը հայաստանյան ինտերնետ կապի զարգազման միտումների և հեռանկարների վերաբերյալ։ - Հայաստանում կապի և ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է դինամիկ տեմպերով: Բարձրորակ և անխափան կապի պահանջարկը օրեցօր ավելանում է, ինչպես կորպորատիվ շուկայում, այնպես էլ բնակարանային բաժանորդների ոլորտում: Կապի և ինտերնետի տեխնոլոգիաների զարգացումը և նոր սարքավորումների ու տեխնոլոգիական լուծումների ներդրումը ոչ միայն շուկայից եկող հրամայական պահանջ է, այլ նաև երկրի ընդհանուր տնտեսական զարգացման հրամայական: Ուրախալի է, որ ՀՀ նորընտիր Կառավարությունը որդեգրել է էլեկտրոնային հաղորդակցության նորագույն լուծումները տնտեսության և կառավարման մեջ լայնորեն ներդնելու քաղաքականությունը: Դրա լավ օրինակ է այսպես կոչված Էլեկտրոնային օրակարգը, որը կներառի էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային առողջապահության, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, էլեկտրոնային վճարումների և բազմաթիվ այլ կիրառությունների համակարգերի ներդրումը պետական և կորպորատիվ կառավարման ոլորտներում: Նման համակարգերի և ընդհանուր առմամբ կապի արդյունավետության բարձր մակարդակի ապահովման համար անհրաժեշտ է լայնաշերտ հասանելիության ցանցերի ընդլայնում և տարածում, ոլորտում արդար և ազնիվ մրցակցություն ու լայնաշերտ հասանելիության ծառայությունների ներդրում հասարակության բոլոր ոլորտներում և նույնիսկ դժվար հասանելի աշխարագրագրական տեղանքներում։ ADC ընկերությունը ձեռնամուխ է եղել հենց այս խնդիրներին հասցեագրված պատասխան և համապատասխան լուծումներ տրամադրելու աշխատանքին: ADC ցանցի տեխնոլոգիական միջուկի տեղակայման ժամանակ հաշվի են առնվել այսպիսի, թվային հաղորդակցության կապի ու հասանելիության ոլորտի ներկայիս և առաջանցիկ նպատակները և հնարավոր պահանջարկը: Ուրախ եմ հավաստել, որ մեր ցանցն այսօր մատուցում է ամենաժամանակակից որակի և հզորությունների ծառայություններ: Իսկ մեր ընկերության ողջ անձնակազմը նպատակամիտված է մեր ծառայությունները օր առաջ հասանելի դարձնելու մեր բոլոր բաժանորդների գրասենյակներ: Հրավիրում ենք բոլորին արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության:
ԱՄՌԱՆԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ «ԲԱՑ ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ»
Մինչև հուլիսի 9-ը Երևան քաղաքի Ռեջինե հյուրանոցում տեղի կունենան OFFS (Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ) ծրագրի շրջանակներում անցկացվող վերապատրաստման սեմինարներ, որոնց կմասնակցեն Հայաստանը ներկայացնող ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ՓՅՈՒՆԻԿ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
Այսուհետև ՍԹԱՐ ֆուտբոլի ազգային առաջնությունում հանդես եկող Փյունիկ թիմը 2008 թվականի իր բոլոր տնային հանդիպումները անցկացնելու է Երևանի Փյունիկ մարզադաշտում: Մինչ այդ ֆուտբոլային այդ թիմը իր մրցակիցների ...ԵԱՀԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
ԵԱՀԿ շրջանակներում անվտանգության խնդիրներին նվիրված երկօրյա կոնֆերանսը կբացվի այսօր Վիեննայի Հոֆբուրգ պալատում: Հաղորդում է Ռիա նովոստի-ն: Ֆորումի օրակարգում երեք հարց է ընդգրկված, որոնք նվիրված են անվտանգության ...«ԱՐՄԵՆԻԱՆ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏՆՕՐԵՆ ԱՎԵՏԻԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
-Ինչպիսի՞ն է այսօր համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի վիճակը և ինչ՞ կարող եք ասել հայաստանյան շուկայի վերաբերյալ -Այսօր համաշխարհային հեռահաղորդակցության շուկան գտնվում է ինտերնետ տեխնոլոգիաների ...ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ, ՀԱՅՏՆՈՒՄ, ՑԱՎՈՒՄ
ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ զանգվածային լրատվության որոշ միջոցներով տարածված լուրերը, թե Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում հուլիսի 1-ից վաղաժամկետ ազատ արձակման ենթակա 80 դատապարտյալներ հայտարարել են էտապային ...ՓՈՐՁԱԳԵՏ. «ԵՄ-Ն ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ ՉՈՒՆԻ»
Եվրոպական միությունը երկփեղկվում է, երբ խոսքը վերաբերում է անջատողական տրամադրություններին և տարածքային ամբողջականության խնդիրներին: Իսպանիան, օրինակ չի ցանկանում տուրք տալ անջատողականներին, քանի որ ունի ...ՀՐԱՄԱՆԱԳԻՐ. «ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԴՐԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ»
Օրերս նախագահը հրամանագիր է ստորագրել դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ` օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար երկրի գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության ...ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՑԸ ԲԵՌԼԻՆ
Նախօրեին մեկնարկել է երկրի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Գերմանիա: Ինչպես տեղեկացրին արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, այցի առաջին օրը ...Ս. ՕՀԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵՑ ԲԻՇՔԵԿ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` մասնակցելու հուլիսի 2-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում դատախազության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ մեր երկիր ժամանած մի շարք պետությունների` ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, Հունգարիայի, Վրաստանի և Լիտվայի ...ՄԻՊ. ՆՊԱՏԱԿ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԶՐԿԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
ՄԻՊ գրասենյակից ներկայացնում են Պաշտպանի կարծիքը` Մարդու իրավունքների պաշտպանի մասին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ: Ըստ ...ԱՅՍ ՁԵՎՈՎ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ. ՈՒԶՈՒ՞Մ Է ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ, ԹԵ՞ ՈՉ
Հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում սառույցի տեղաշարժ է նկատվում: Դրան նպաստել է նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս կատարած երկու հայտարարությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔ. ԱՅԴ ՕՐԸ ԳԱԼՈՒ Է
Երևանում վերանորոգվել են մոտ 49 կանգառասրահ, որից 34-ը եռակի անգամ: Իսկ ընդհանրապես այս տարի նախատեսվում է կառուցել 85 նոր կանգառասրահ, հայտնեց Երևանտրանս ՓԲԸ տնօրեն Կարեն Եդիգարյանը: Նա անդրադառնալով ...10 ՏՈԿՈՍ ՍՈՒԲՍԻԴԻԱ` ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՄԱՐ
2008 թ. հունիսի 30-ից մինչև 2009 թ. հունիսի 30-ը Շիրակի մարզում առաջին անգամ իրականացվելու է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: Այս մասին լրագրողների ...ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ
Այսօր մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցում էին Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, Ազգային համաձայնություն ...ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ. «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԻՇ ՄՈՄԵՆՏ Ա, ԷԼԻ»
Մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրմանը նվիրված ԱԺ ժամանավոր հանձնաժողովի հերթական նիստին, նրա նախագահ Սամվել Նիկոյանը որոշել էր հրավիրել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ինչը ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԸ
Լևոն Տեր-Պետրոսյանի` այսօր լրագրողների հետ հանդիպելու առիթը մեկն էր. հրապարակել Հատուկ քննչական ծառայության պետի նամակ-շրջաբերականը և գնահատականներ տալ փաստաթղթում առկա դրույթների ու ձևակերպումների վերաբերյալ: ...ՇՓՄԱՆ ԵԶՐԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Երկրի նոր ղեկավարությունը շարունակում է Թուրքիայի հետ վարած քաղաքականությունը. դա է ապացուցում նախագահ Սերժ Սարգսյանի ու արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կատարած մի շարք հայտարարությունները: ...Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԸՆԴԴԻՄՈԹՅՈՒՆՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԵՋ ՉՊԵՏՔ Է ՄՏՆԻ»
Ցավալի է, որ Տեր-Պետրոսյանը նոր է հասկացել, որ բանակին և ոստիկաններին պետք է հարգել: Եթե նա նման մոտեցում ունենար մարտի 1-ից առաջ, և հիշեր, որ Սերժ Սարգսյանը եղել է իր ընկերը ու եթե արձագանքեր փետրվարի ...ԼԱՅՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿՀԱՐՍՏԱՑՆԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Տնտեսական երկրորդ սերնդի բարեփոխումները հիմնակում պետք է լուծեն երկու գերխնդիր` ստվերի կրճատում և հավասար մրցակցային դաշտի ապահովում տնտեսավարող բոլոր սուբյեկտների համար: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀԿ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՑ
Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր է իր ձեռքի տակ հայտնված փաստաթուղթը հասցեագրել բոլոր միջազգային ու իրավապաշտպան կառույցներին, հայտնեց Հայաստանի նախկին նախագահը` Հատուկ քննչական ծառայության պետի նամակ-շրջաբերականի ...ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»-ԻՑ
Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաշինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-21.00 կդադարեցվի Նորք-Մարաշ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը ...1000 ԱՎՏՈԲՈՒՍ= 1500 ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ
140 միջին տարողությամբ ավտոբուս և 20 տրոլեյբուս է այս տարի Երևան ներկրվելու: Երևանտրանս ՓԲԸ տնօրեն Կարեն Եդիգարյանը հայտնեց նաև, որ մոտ 10 օրից վերջնականապես պատրաստ կլինի 2009-2012 տրանսպորտի զարգացման ...ԲՐԱՅԶԱՆ ԿՐԿԻՆ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հերթական անգամ հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե, իբր, ինքը հայտարարել է, որ հայերի համար ավելի անվտանգ կլիներ, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ ԿԱՄ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ
Թող հայտնաբերեն, բացատրեն: Գուցե իսկապես այդ մարդիկ ճիշտ են վարվել, գուցե նրանք ինքնապաշտպանության նպատակով են սպանել քաղաքացիներին,- խոսելով մարտի 1-ի զոհերի սպանությունների մասին, նման կարծիք հայտնեց ...ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ՍՏՎԵՐԸ ԶԳԱԼԻ ՉԱՓՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ Է»
Հարկային և մաքսային ոլորտում կատարվող յուրաքանչյուր բարեփոխում վերաբերում է բոլոր ձեռնարկատերերին. փորձ է արվում բոլորին բերել հարկային դաշտ,-այսօր ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական ...ՀՐԴԵՀՆԵՐ
Այսօր հրդեհ է բռնկվել Եղվարդի քաղաքային գերեզմանատան տարածքում: Ինչպես տեղեկացանք արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ...ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱՆ
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 90-ամյակին: Մինչ այդ, այսօր առավոտյան. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՈՒ ՆՐԱ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԱՅԼ ԹԵԿՆԱԾՈՒՆ. ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե լինի արտահերթ ընտրություն, ապա` այո, քանի որ հերթական ընտրության պարագայի մասին խոսելն ավելորդ է, պատասխանեց Լ. Տեր-Պետրոսյանը լրագրողի հարցին, թե արդյոք չի պատրաստվում Հայաստանի առաջին նախագահը դառնալ ...ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԷՐ ՊԱՏՃԱՌԵԼ
Ուժեղ քամու, տեղատարափ անձրևի և կարկուտի հետևանքով Երևանի մի շարք փողոցներում շրջվել են բազմաթիվ ծառեր, էլեկտրասյուներ, ինչպես նաև անձրևաջրով են լցվել շարք բնակարաններ: Ինչպես տեղեկացանք, արտակարգ իրավիճակների ...«ԱՅՍՕՐՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԵԼ»
Հասարակության կողմից դժվար կընկալվի այն փաստը, որ պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվի, իսկ իրենցը` ոչ: Անհրաժեշտ է բարձրացնել ինչպես պաշտոնյաների աշխատավարձը, այնպես էլ նվազագույն աշխատավարձը, ...Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԽՈՇՈՐ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՆ` ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
Հանրապետական կուսակցությունը, որպես իշխող կուսակցություն և որպես կոալիցիայի ներկայացուցիչ, գտնում է, որ ժողովրդավարությունը Հայաստանում չպետք է այլընտրանք ունենա. ուստի գնահատելի է, որ ԵԽԽՎ-ի որոշումը՝ ...ՀՀԿ-ՈՒՄ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
ՀՀԿ-ի ո՛չ գործադիր, ո՛չ էլ խորհրդի նիստում չի քննարկվել ԱԺ նախագահի փոփոխության հարցը: Այս մասին այսօր պաշտոնապես լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ քննարկվել ...Հ. ԴԵՄՈՅԱՆ. «ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Հայոց ցեղասպանության ուսումասիրության վերաբերյալ հանձնաժողովի ստեղծման մասին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի կատարած հայտարարությունը յուրօրինակ հաղորդագրություն էր միջազգային լսարանին, որի համաձայն` ...ԿՈՐԵԼ Է
Երևանի Անգլիական այգում կորել է Խարբի անունով շնիկը: Գտնողին շան տերերը խոստանում են դրամական պարգև: Զանգահարել 093 61-00-81 կամ 093 18-60-36 հեռախոսահամարներով:ԱՅՍՕՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԲԵՌԼԻՆԻՑ ԿՄԵԿՆԻ ՀԵԼՍԻՆԿԻ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՊՆԴԵԼ ՄԻԱՅՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ»
Հայաստանի իշխանությունների կողմից երկրում ներքաղաքական ճգնաճամը հաղթահարելու ուղղությամբ կատարվել են քայլեր, որոնց թվում են հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին օրենքը քրիստոնեական տեսքի բերելը, ...ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՂԲԱՅՐԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԾԵԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արաբական միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահի և Աբու Դաբիի էմիրի եղբորը` շեյխ Ֆալու բին Զայեդա բին Սուլթան ալ-Նախյանին շվեյցարական դատարանը մեղավոր է ճանաչել Ժնևի հյուրանոցներից մեկում գոտիով ԱՄՆ քաղաքացու ...ՔԴՄ. «ԱԺ-Ն ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՎ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ՊԵՏՔ ՉԻ ԱՅՆ ԼՈՒԾԱՐԵԼ»
Հանրային խորհրդի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնախմբի երկրորդ հանդիպման նպատակն է նախապատրաստել այդ խորհրդի գործունեության հիմքերը,- այսօր այս մասին լրագրողներին հայտնեց այդ հանձնախմբի անդամ, քրիստոնեադեմոկրատական ...ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ՔՆՆՎՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է. Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում (ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7) վերսկսվելու է հանրությանն ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ՎԱՂԸ: ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՈՎ
ԵԽ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը վաղը, ժամը 11:00-ին Ազգային ժողովում ասուլիս կտա, որի ընթացքում պարզաբանումներ կներկայացվեն ...Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԵԽԽՎ-ի իր մանդատից հրաժարվելու փաստին, հայտնեց, որ եթե Հայաստանում ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՄԲ` ՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ
97 երկրների շարքում, որտեղ ապրող մարդիկ իրենց դժբախտ են զգում, Հայաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը: Սոցիոլոգների մի խումբ եկել է այն եզրակացության, որ Դանիայում ապրող մարդիկ իրենց ամենաերջանիկն են զգում: ...ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՆՎՃԱՐ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հանրապետությունում ներդրվում է ծննդօգնության պետական հավաստագիրը: Այս առիթով, երկրի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօրվա խորհրդակցության ժամանակ այս հարցը քննարկել է առողջապահության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ` ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՕԶԱՍԿՈ ՔԱՂԱՔՈՒՄ
Օրերս Բրազիլիայի Սան Պաուլոյի նահանգի Օզասկո քաղաքում` քաղաքապետարանին հարող հրապարակում, կայացել է հայկական խաչքար-հուշարձանի բացման արարողությունը: Խաչքարը Օզասկոյին նվիրել է Գյումրու քաղաքապետարանը` ...
ԱՐԱՐԱՏ ԱՂԱՍՅԱՆԸ` ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ
ՎԵՆԵՏԻԿԱՅՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ. «ՌԵՅՉԼՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է»
ԱՅՍՈՒՀԵՏ` «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»
ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է ՈՒՐՑԱՁՈՐԻ ԴՊՐՈՑԸ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԲԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՅՍ ԳԻՇԵՐ ԻՍՊԱՆԻԱՆ ՉԻ ՔՆԵԼ, ՆՐԱՆՔ ՏՈՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ

«ԵՍ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՐՑԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ»

ԻՐԱՆԸ ԱՊՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐԻՆ

ՀՈՒՆԻՍԻ 30-Ը` ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ, ՀԱՅՏՆՈՒՄ, ՑԱՎՈՒՄ
ՄԱՐՔՍԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍԱՏԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԱՌԱՆՑ ԼՂՀ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՀՆԱՐ Է»
ԵԶԴԻՆԵՐ ԵՎ ՔՐԴԵՐ. «ԵԶԴԻ ԾՆՎՈՒՄ ԵՍ»

- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

