
ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Վերջին շրջանում ռուս-վրացական հարաբերություններում կրկին լարվածության աճ է նկատվում: Վրաց-աբխազական հակամարտությունը օր-օրի էսկալացիայի է ենթարկվում: Ռուսաստանն ուղղակիորեն հայտարարում է հնարավոր զարգացումների դեպքում իր անմիջական ներգրավվածության մասին: Վրաստանն էլ իր հերթին խոստանում է արժանի հակահարված տալ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում աբխազական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող օդային տարածքում վրացական երեք անօդաչու թռչող սարք է խփվել: Բնականաբար, աբխազական կողմը Թբիլիսիին մեղադրել է օդային սահմանը խախտելու մեջ, և հայտնել, որ թռչող սարքեր ըվերացվել են աբխազական ՀՕՊ ուժերի կողմից, իսկ Վրաստանի վարկածով` դրանք խփվել են իր իսկ տարածքում, այն էլ` ռուսական ՌՕՈՒ կողմից: Այս միջադեպերի հետևանքով կողմերը սկսել են լրացուցիչ զորքեր կուտակել վրաց-աբխազական հակամարտության շփման գոտում: Ընդ որում, ռուսական կողմն Աբխազիայում իր զորակազմը 1.5 անգամ ավելացնելու փաստը կապում է 1994թ. Մոսկովյան համաձայնագրի պահանջների կատարման հետ (դրանով սահմանվել է, որ այնտեղ պետք է գտնվեն 2000 ռուս խաղաղապահներ, սակայն մինչ օրս Ռուսաստանը բավարարվում է 1200 հոգանոց զորակազմով), իսկ Վրաստանը Կոդորի կիրճ հավելյալ զորախումբ մտցնելու փաստը մեկնաբանում է որպես զինծառայողների հերթափոխ: Բանը հասել է այնտեղ, որ կողմերը երկուստեք մեղադրում են միմյանց ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ: Անգամ տեղեկություններ կան, թե առանձին դեպքերում փոքրածավալ բախումներ են եղել վրաց զինծառայողների և կազակների խմբավորումների միջև: Փորձագետների գնահատմամբ` ռուս-վրացական հերթական լարվածությունն ընդամենը խաղ է: Կոսովոյի խնդրի կապակցությամբ որդեգրած մոտեցումները Ռուսաստանին` Աբխազիայի ու Հարավային Օսիայի իր քաղաքացիների շահերի պաշտպանության հարցում, գործողությունների այլընտրանք չեն թողնում: Միևնույն ժամանակ Վրաստանի գործող իշխանությունները ևս չեն կարող բաց թողնել երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ագրեսիվություն դրսևորելու հնարավորությունը: Առջևում խորհրդարանական ընտրություններ են, իսկ Աբխազիայի և Հարավային Օսյիայի հարցն, ավանդույթի համաձայն, դարձել է ընդդիմության քննադատության գլխավոր թեման: Ասվածն ամենևին էլ չի նշանակում, թե պատերազմի վտանգը թվացյալ է: Իրականում թե Վրաստանը և թե Ռուսաստանը տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսելու բավարար պատճառներ ունեն: Ռուսաստանի պարագայում խնդիրը պարզ է` Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցը, կարծես թե, լուծվել է, ուստի Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի հայտնվելուն խոչնդոտելու գործում միակ արդյունավետ մեթոդը մնում է տեղում իրավիճակի ապակայունացումը: Վրաստանն իր հերթին կարող է էականորեն խախտել Մոսկվայի խաղաքարտերը` կապված Սոչիի օլիմպիադայի հետ: Փաստ է, որ Սոչիի օլիմպիական խաղերը, բացի զուտ սպորտայինից, Ռուսաստանի ներքին կյանքում դարձելե ն լրջագույն խաղաքարտ: Եվ ահա օլիմպիական մայրաքաղաքից երկու տասնյակ կիլոմետր հեռավորությամբ ռազմական թատերաբեմի առկայությունը կարող է ստիպել ՄՕԿ-ին վերանայել Սոչիի թեկնածության հարցը: Սա կազդի ոչ միայն Ռուսաստանի ներքաղաքական կյանքի, այլև` միջազգային հեղինակության վրա: Այնպես որ, միմյանց նյարդերի վրա խաղալու մարտավարությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ, հատկապես աբխազների վրա, որոնք այս պատմության մեջ միակն են, որ ցանկացած դասավորության դեպքում տուժելու են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր դեպքում ևս սպառնալիքն ակնհայտ է: Տարածաշրջանում լարվածության նույնիսկ ամենաանշան աճը կարող է մեր անվտանգության խնդիրների վրա ուղղակի ազդեցություն ունենալ:
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԲԱԶՄԱՊԱՏԿՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՅԼ ՓԱՌԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՄԲ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՄԲ»
2Հարգելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այսօր մենք, աշխարհի բազմաթիվ ազգերի հետ մեկտեղ, տոնում ենք ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակի տարեդարձը, որը ...ԱՄՆ-Ը ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է, ՈՐ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ
ԱՄՆ-ում անհանգստանում են, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև առկա լարվածությունը կարող է վերաճել ռազմական հակամարտության: Ինչպես հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դանիել ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի ամենասիրելի ու ամենաթանկ տոնի` Հաղթանակի ու խաղաղության օրվա առթիվ,-ասված է Հայաստանի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձում` ...ՄԱՅԻՍԻ 9. ՈՉ ՄԻԱՅՆ ՎԵՐՔԵՐԸ ԲՈՒԺԵԼՈՒ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
Այսօրվա տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, ուղերձում մասնավորապես ասված է. Հարգելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի ...ՇՈՒՇԻՆ` ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ԾԱՂԿԵՊՍԱԿԸ
1Շուշին գագաթնակետն էր մեր պատերազմի առաջին փուլի, ես կասեի կամավորների պայքարի ծաղկեպսակը,-մի անգամ Շուշիի ազատագրման մասին խոսելով ասել է սպարապետ Վազգեն Սարգսյանը: 16 տարի առաջ ողջ հայության համար բացվեց ...ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ
Այսօր հաղթանակների օր է: Ի՞նչ են մտածում երիտասարդներն այս օրվա խորհրդի և ընդհանրապես հաղթանակի մասին: Մի փոքր հարցախույզ` երիտասարդների շրջանում: Նախ և առաջ մայիսի 9-ն ինձ համար մեր հաղթանակի օրն է` ...ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Իր ձայնասկավառակը գործիքավորելու նպատակով օրերս Արտո Թունջբոյաջյանին և Armenian Navy Band-ին Թուրքիա է հրավիրել արևելյան շոու բիզնեսի հայտնի երգչուհի Սեզեն Ակսուն: Նա 70-ականներին համարվում էր Թուրքիայի ...«ՄԱՅԻՍԻ 9-Ը ԴԱՐՁԱՎ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ»
Ռուսաստանում հայերի միությունը շնորհավորել է Հայրենական Մեծ Պատերազմի բոլոր վետերաններին Հաղթանակի տոնի կապակցությամբ և Շուշին գրաված հայ ազատամարտիկներին: Մայիսի 9-ը յուրահատուկ օր է հայ ժողովրդի համար: ...ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է. «ՄԵՂԱՎՈՐԸ» ՑՈՒՐՏՆ Է
Վերջին օրերին մայրաքաղաքի շուկաներում բանջարեղենի գինը թանկացել է: Օրինակ ջերմոցային պայմաններում աճեցրած վարունգի գինն ավելացել է 50-150 դրամով: Սովորաբար հիմա պետք է տեղի ունենար ճիշտ հակառակը: Panorama.am-ի ...ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Վերջին շրջանում ռուս-վրացական հարաբերություններում կրկին լարվածության աճ է նկատվում: Վրաց-աբխազական հակամարտությունը օր-օրի էսկալացիայի է ենթարկվում: Ռուսաստանն ուղղակիորեն հայտարարում է հնարավոր զարգացումների ...ՄՅԱՆՄԱՅՈՒՄ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԵԼ Է 1,5 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
Մյանմայում տեղի ունեցած աղետաբեր ցիկլոնից տուժել է 1,5 միլիոն մարդ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը: Նա նաև նախազգուշացրել է, որ իրավիճակը կարող ավելի ...Տ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
Հաղթանակի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր վաղ առավոտյան այցեց Եռաբլուր: Մայիսի 9-ը մի կողմից հիշատակի օր է, մյուս կողմից` մեր հաղթանակի հույսի ու հպարտության, որ դժվար պահերին ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ
Ստեփանակերտում անցկացված դպրոցականների համահայկական բնագիտական օլիմպիադաjում` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից բոլոր առաջին տեղերը գրավել են Հայաստանի դպրոցականները: Օլիմպիադային ...«ԻՄԵԴԻ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վրացական Իմեդի հեռուստաընկերության փաստաբանները հայց են պատրաստել, որով դիմելու են Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Վրաստանի իշխանությունների: ԻմեդիիՓ փստաբաններից մեկը` ...ԼՂՀ-ՈՒՄ ԵՌԱԿԻ ՏՈՆՆ Է
Այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսված են մի շարք տոնական միջոցառումներ` նվիրված 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում և 1992թ. Շուշիի ազարատագրմանը: Այսօր վաղ առավոտյան Հայաստանի ...«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ
ԱրմենՏել ընկերությունը դեռևս չի ստացել Հայաստանի հակամրցակցային հանձնաժողով դիմած ինտերնետ-պրովայդերիների բողոքի պատճենը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության իրավաբանական բաժնի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է
Նախօրեին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է M-Tel Masters 4-րդ մրցաշարի առաջին տուրը, որի ժամանակ Հայաստանի ներկաայցուցիչ, գրոսսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղը տանուլ է բուլղարացի Վեսելին ...ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐԸ ԿՀԱՅՏՆՎԵՆ «ԿԱՐՄԻՐ» ԳՐՔՈՒՄ
Բեղավոր արարածները, որոնց բնապահպանները խարտյաշ խավարասերներ են անվանում, անհետ վերացել են ռուսական տներից: Սակայն գիտնականներն ահազանգում են. հարկավոր է խավարասերներին ետ վերադարձնել, այլապես կարող է ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ. «ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՈՒՐԱԽԱՆԱՆՔ ԵՎ ՀՊԱՐՏԱՆԱՆՔ»
Սա ամենաթանկ տոնն է: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը և այժմ էլ պետք է կարողանանք ապահովել հայ ժողովրդի բարեկեցիկ ու խաղաղ կյանքը,-այսօր Հաղթանակ զբոսայգում Շուշիի ազատագրման և ...«ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆՁԵՐԻ ՄԵՋ ՉԷ, ՀԱՂԹԱՆԱԿԸ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է»
Այսօր լրագրողներին հյուրընկալվել էր Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա շնորհավորեց երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին և վետերաններին, նրանց մաղթեց երկարակեցություն և ավելացրեց, ...ՄԵՐ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԱՆԴՈՐՐԱՅԻՆ
Հայաստանի թենիսի հավաքականն այսօր 2:1 հաշվով հաղթել է Անդորրայի թիմին: Երևանում ընթացող Դևիսի գավաթի եվրոաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի Ա խմբի 2-րդ փուլում այս հաղթանակը հնարավորություն է ընձեռում պայքարելու` ...«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱԳԱՆԻՆԻ»` ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆ
Սանկտ-Պետերբուրգի Կինոյի տանը ապրիլի 28-ին տեղի է ունեցել Նիկոլայ Պագանինի ֆիլմի գլխավոր դերակատար Վլադիմիր Մսրյանի 70-ամյակին և ֆիլմի 25-ամյակին նվիրված մեծ միջոցառում: Այսօրվա ասուլիսում այս մասին ասաց ...«ՈՉ ԱՋԸ, ՈՉ ՁԱԽԸ, ԱՌԱՆՑ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»
Թեժ հուշերի փլատակներում: Այսպիսի վերնագիր կունենա ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի բանաստեղծությունների երկրորդ գրքույկը: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց նա, այն լույս կտեսնի մեկ ամսից: Երկրորդ ...ՆՈՒՅՆ ՈՃՈՎ
Այսօր նախագահի նախկին թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և ընդդիմության այլ լիդերներ` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը և այլք Շուշիի ազատագրման և Հայրենական ...Բ. ՍԱՀԱԿՅԱՆ. «ԵՐԵՔ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ շոնրհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի ուղերձում ասված է, որ մայիսի 9-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական ...ԼԱՎ ՍՑԵՆԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆՆ ԷԼ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՍԵՐԻԱԼՈՒՄ
Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը չի պատրաստվում նկարահանվել սերիալներում, եթե, իհարկե, չլինեն լավ սցենարներ: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտարարեց դերասանը: Սկսում են Հայաստանում էլ նկարահանել ...«ՈՐՊԵՍԶԻ ԱՅԴ ՍՆՈՒՆԴԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՍՏԱՆԱԼ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻՑ»
Շուշին ոչ միայն մշակութային կենտրոն է, այլ նաև մի քաղաք, որից երկար դարեր սնվել է հայ ժողովուրդը: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ սնունդը հայ ժողովուրդը շարունակի ստանալ Շուշի քաղաքից,-այսօր ...Դ. ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒ Վ. ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ-ի պետությունների ղեկավարներին: Ինչպես հաղորդել Է Կրեմլի ...ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ
Ջորջ Բուշի ապարատը վստահ է, որ Ռուսաստանում ազատության մակարդակը գնահատելու ընթացքում անտեղի է այն նույնացնել ԽՍՀՄ-ի հետ, սակայն համարում են, որ այդ չափանիշը բավականին ցածր է: Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ...ՆԱԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ
Ղարաբաղյան ազատամարտին զուգահեռ խնդրի վերաբերյալ հակամարտող կողմերի մեջ սկսվել և գնալով ծավալվում էր ինֆորմացիոն պատերզամը, ինչի նշանակությունը չի կարելի թերագնահատել: 19871994 թվականների ընթացքում հրատարակված ...
ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԳԱԼՈՒ 310 ՎԱԳՈՆ ԲԵՌ
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ
ՎՈԼԳՈԳՐԱԴ –ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԸ ՏԵՂ Է ՀԱՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅՈՑ «ՎԱՐՔ ՍՐԲՈՑ»-Ի ՎՐԱՑԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»
ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ` 130 ՎԱԳՈՆ ԲԵՌ ՎՐԱՍՏԱՆԻՑ
ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՆԵԼ «ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ

ՀՈՇՈՏԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՈՉԽԱՐ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԳԻՐԱՑՄԱՆ ԳԵՆԸ
ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ, ԲԱՅՑ...

ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ 14 ՆՈՐ ՏԵՍԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԻՀԱՐԵԼ ԱՌԱՆՑ ԴԻԵՏԱՅԻ
«ԹԱՅՄԸ» ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
ՔԼԻՆԹՈՆ-ՕԲԱՄԱ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇԵՆ ՍՈՒՊԵՐՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ԱՅՍՕՐ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՆ Է
ԱՄՆ-Ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲՈՒՇՆ ԱՄԵՆԱԱՆՑԱՆԿԱԼԻ ՆԱԽԱԳԱՀՆ Է
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

