
ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ
Այսօր հաղթանակների օր է: Ի՞նչ են մտածում երիտասարդներն այս օրվա խորհրդի և ընդհանրապես հաղթանակի մասին: Մի փոքր հարցախույզ` երիտասարդների շրջանում: Նախ և առաջ մայիսի 9-ն ինձ համար մեր հաղթանակի օրն է` Շուշի բերդաքաղաքի գրավման, ապա նոր Հայրենական պատերազմի հաղթանակի տոն: Շուշին ստրատեգիական նշանակություն ունեցող բերդաքաղաք լինելով` կարևոր էր նրա գրավումը այն առումով, որ այսօր Արցախը մերն է` մեզ է հասել մեր զինվորների արյան ու քրտինքի գնով: Ինձ համար Արցախը կարևոր է այնքանով, որ եթե ասում եմ Հայաստան, այն չեմ կարող պատկերացնել առանց Արցախի, այն մեր մի մասնիկն է, մեր կեսը,-ասաց 25 տ. Մելինե Մովսիսյանը: Մայիսի 9-ը, իհարկե, կրկնակի տոն է ինձ համար` երկու մեծ հաղթանակ: Միգուցե պատահական չէ: Մեր պապերի հաղթանակը կարծում եմ` ոգևորել է մեր մարտիկներին այդ օրը կատարել այդ մեծ սխրանքը` գրավել Շուշի բերդաքաղաքը, որի շնորհիվ այսօր մեր միակ պահպանված բերդաքաղաքը մերն է, ոչ թե թշնամունը: Մայիսյան այդ հերոսամարտը երկար դադարից հետո, այսինքն 1918 թ. մայիսյան հերոսամարտերից հետո անմիջապես մեր հաղթանակն էր, մեր հայ ազգի,-ասաց 20 տ. Լուսինե Դանիելյանը: Ինձ համար հաղթանակը նշանակում է ունենալ սկզբունքներ, որոնց պետք է լինել հավատարիմ, և որոնց համար պետք է պայքարել, իսկ պետության համար հաղթանակը նշանակում է բարձր հեղինակություն, վարկանիշ, միջազգային ասպարեզում հարգանք: Այժմ կարծում եմ, Հայաստանի համար ամենակարևոր հաղթանակը կլինի Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը և տնտեսության ոլորտում բարձր մրցակցություն ապահովելը,-ասաց 22 տարեկան Հռիփսիմե Մանասերյանը: Հաղթանակն ինձ համար հաղթանակ է, եթե դրան հասնում ես ազնիվ միջոցներով, ոչ թե զարտուղի ճանապարհներով, երբ հաղթանակդ ճանաչում են բոլորը, ոչ թե միայնակ կանգնում ես հրապարակի կենտրոնում ու գոռում այդ մասին: Հաղթանակը վստահություն է` մի քայլ առաջ անելու: Ցանկացած պարտված մարդ էլ միգուցե որոշի, որ ինքն է հաղթողը: Օրինակ` Ավարայրի ճակատամարտում ասում ենք, որ բարոյական հաղթանակ ենք տարել, ես դա չեմ հասկանում: Ինչ վերաբերում է պետությանը, բարոյական հաղթանակ ասվածը գոյություն չունի, այս դարի հասկացություն չէ. կամ հաղթել ես, կամ չես հաղթել: Ներկայում փոքր, բայց էլի հաղթանակ կլինի, եթե Սիրուշոն առաջին տեղը զբաղեցնի Եվրոտեսիլում,-ասաց 21 տարեկան Անի Ստեփանյանը: Գիտության, տեխնիկայի և ցանկացած այլ բնագավառի հաջողություն ինձ համար հաղթանակ է, ավելի շուտ բարոյական հաղթանակ, քանի որ դրա շնորհիվ մենք՝ հայերս, լավ ենք զգում: Հաղթանակն ինձ համար անկախություն է, ազատություն, ինքնահաստատում՝ ազգի և անհատի համար, հպարտություն, որ կարող ես ինչ-որ բան անել: Պետության համար հաղթանակ կլիներ, եթե այս անցումային փուլն հեշտությամբ անցնեինք, ու Հայաստանն ավելի լավ երկիր դառնար,-ասաց 22 տ. Քրիստինե Աղալարյանը: Հաղթանակն այն է, երբ իմ առջև դրած նպատակներին եմ հասնում: Այն կարող է լինել շատ կենցաղային, և չեմ կարծում, որ ամպագորգոռ բաների հետ է կապված: Օրինակ, եթե հիմա տրամադրություն չունեմ, ու ինքս իմ տրամադրությունը բարձրացնում եմ, նշանակում է՝ հաղթել եմ, ու այդ հաղթանակը շատ ավելի կարևոր է ինձ համար, քան եթե այդ պահին մեկ միլիոն դոլար շահեի: Մարդն իր կյանքում մանր հաղթանակներ ունենում է և, եթե մտածենք, դրանք ավելի էական են: Ինձ համար հաղթանակ կլինի այն, որ իմ մասնագիտության մեջ առաջ գնամ ու հասնեմ նպատակիս. 50-60 տարեկանում սեփական լրատվամիջոց կստեղծեմ, որը զերծ կլինի ցանկացած ճնշումից: Պետության համար իսկական հաղթանակ կլիներ, եթե կարողանայինք այս տխմար քաղաքական, տխմար սոցիալական, տխմար հոգեբանական դրությունից դուրս գալ: Եթե ազատվենք այն ճահճից, որը ձևավորվել է ոչ միայն երկրում, այլև մարդկանց հոգեբանության մեջ, ապա Հայաստանի կատարյալ հաղթանակը կլինի,-ասաց 21 տարեկան Կարինե Հունանյանը:
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԲԱԶՄԱՊԱՏԿՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՅԼ ՓԱՌԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՄԲ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՄԲ»
2Հարգելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այսօր մենք, աշխարհի բազմաթիվ ազգերի հետ մեկտեղ, տոնում ենք ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակի տարեդարձը, որը ...ԱՄՆ-Ը ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է, ՈՐ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ
ԱՄՆ-ում անհանգստանում են, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև առկա լարվածությունը կարող է վերաճել ռազմական հակամարտության: Ինչպես հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դանիել ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի ամենասիրելի ու ամենաթանկ տոնի` Հաղթանակի ու խաղաղության օրվա առթիվ,-ասված է Հայաստանի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձում` ...ՄԱՅԻՍԻ 9. ՈՉ ՄԻԱՅՆ ՎԵՐՔԵՐԸ ԲՈՒԺԵԼՈՒ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
Այսօրվա տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, ուղերձում մասնավորապես ասված է. Հարգելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի ...ՇՈՒՇԻՆ` ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԻ ԾԱՂԿԵՊՍԱԿԸ
1Շուշին գագաթնակետն էր մեր պատերազմի առաջին փուլի, ես կասեի կամավորների պայքարի ծաղկեպսակը,-մի անգամ Շուշիի ազատագրման մասին խոսելով ասել է սպարապետ Վազգեն Սարգսյանը: 16 տարի առաջ ողջ հայության համար բացվեց ...ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ
Այսօր հաղթանակների օր է: Ի՞նչ են մտածում երիտասարդներն այս օրվա խորհրդի և ընդհանրապես հաղթանակի մասին: Մի փոքր հարցախույզ` երիտասարդների շրջանում: Նախ և առաջ մայիսի 9-ն ինձ համար մեր հաղթանակի օրն է` ...ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Իր ձայնասկավառակը գործիքավորելու նպատակով օրերս Արտո Թունջբոյաջյանին և Armenian Navy Band-ին Թուրքիա է հրավիրել արևելյան շոու բիզնեսի հայտնի երգչուհի Սեզեն Ակսուն: Նա 70-ականներին համարվում էր Թուրքիայի ...«ՄԱՅԻՍԻ 9-Ը ԴԱՐՁԱՎ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ»
Ռուսաստանում հայերի միությունը շնորհավորել է Հայրենական Մեծ Պատերազմի բոլոր վետերաններին Հաղթանակի տոնի կապակցությամբ և Շուշին գրաված հայ ազատամարտիկներին: Մայիսի 9-ը յուրահատուկ օր է հայ ժողովրդի համար: ...ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է. «ՄԵՂԱՎՈՐԸ» ՑՈՒՐՏՆ Է
Վերջին օրերին մայրաքաղաքի շուկաներում բանջարեղենի գինը թանկացել է: Օրինակ ջերմոցային պայմաններում աճեցրած վարունգի գինն ավելացել է 50-150 դրամով: Սովորաբար հիմա պետք է տեղի ունենար ճիշտ հակառակը: Panorama.am-ի ...ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Վերջին շրջանում ռուս-վրացական հարաբերություններում կրկին լարվածության աճ է նկատվում: Վրաց-աբխազական հակամարտությունը օր-օրի էսկալացիայի է ենթարկվում: Ռուսաստանն ուղղակիորեն հայտարարում է հնարավոր զարգացումների ...ՄՅԱՆՄԱՅՈՒՄ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԵԼ Է 1,5 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
Մյանմայում տեղի ունեցած աղետաբեր ցիկլոնից տուժել է 1,5 միլիոն մարդ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը: Նա նաև նախազգուշացրել է, որ իրավիճակը կարող ավելի ...Տ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
Հաղթանակի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր վաղ առավոտյան այցեց Եռաբլուր: Մայիսի 9-ը մի կողմից հիշատակի օր է, մյուս կողմից` մեր հաղթանակի հույսի ու հպարտության, որ դժվար պահերին ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ
Ստեփանակերտում անցկացված դպրոցականների համահայկական բնագիտական օլիմպիադաjում` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից բոլոր առաջին տեղերը գրավել են Հայաստանի դպրոցականները: Օլիմպիադային ...«ԻՄԵԴԻ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վրացական Իմեդի հեռուստաընկերության փաստաբանները հայց են պատրաստել, որով դիմելու են Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Վրաստանի իշխանությունների: ԻմեդիիՓ փստաբաններից մեկը` ...ԼՂՀ-ՈՒՄ ԵՌԱԿԻ ՏՈՆՆ Է
Այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսված են մի շարք տոնական միջոցառումներ` նվիրված 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում և 1992թ. Շուշիի ազարատագրմանը: Այսօր վաղ առավոտյան Հայաստանի ...«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ
ԱրմենՏել ընկերությունը դեռևս չի ստացել Հայաստանի հակամրցակցային հանձնաժողով դիմած ինտերնետ-պրովայդերիների բողոքի պատճենը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության իրավաբանական բաժնի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է
Նախօրեին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է M-Tel Masters 4-րդ մրցաշարի առաջին տուրը, որի ժամանակ Հայաստանի ներկաայցուցիչ, գրոսսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղը տանուլ է բուլղարացի Վեսելին ...ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐԸ ԿՀԱՅՏՆՎԵՆ «ԿԱՐՄԻՐ» ԳՐՔՈՒՄ
Բեղավոր արարածները, որոնց բնապահպանները խարտյաշ խավարասերներ են անվանում, անհետ վերացել են ռուսական տներից: Սակայն գիտնականներն ահազանգում են. հարկավոր է խավարասերներին ետ վերադարձնել, այլապես կարող է ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ. «ԲՈԼՈՐՍ ՊԵՏՔ Է ՈՒՐԱԽԱՆԱՆՔ ԵՎ ՀՊԱՐՏԱՆԱՆՔ»
Սա ամենաթանկ տոնն է: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը և այժմ էլ պետք է կարողանանք ապահովել հայ ժողովրդի բարեկեցիկ ու խաղաղ կյանքը,-այսօր Հաղթանակ զբոսայգում Շուշիի ազատագրման և ...«ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆՁԵՐԻ ՄԵՋ ՉԷ, ՀԱՂԹԱՆԱԿԸ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է»
Այսօր լրագրողներին հյուրընկալվել էր Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա շնորհավորեց երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին և վետերաններին, նրանց մաղթեց երկարակեցություն և ավելացրեց, ...ՄԵՐ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԱՆԴՈՐՐԱՅԻՆ
Հայաստանի թենիսի հավաքականն այսօր 2:1 հաշվով հաղթել է Անդորրայի թիմին: Երևանում ընթացող Դևիսի գավաթի եվրոաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի Ա խմբի 2-րդ փուլում այս հաղթանակը հնարավորություն է ընձեռում պայքարելու` ...«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱԳԱՆԻՆԻ»` ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆ
Սանկտ-Պետերբուրգի Կինոյի տանը ապրիլի 28-ին տեղի է ունեցել Նիկոլայ Պագանինի ֆիլմի գլխավոր դերակատար Վլադիմիր Մսրյանի 70-ամյակին և ֆիլմի 25-ամյակին նվիրված մեծ միջոցառում: Այսօրվա ասուլիսում այս մասին ասաց ...«ՈՉ ԱՋԸ, ՈՉ ՁԱԽԸ, ԱՌԱՆՑ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»
Թեժ հուշերի փլատակներում: Այսպիսի վերնագիր կունենա ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի բանաստեղծությունների երկրորդ գրքույկը: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց նա, այն լույս կտեսնի մեկ ամսից: Երկրորդ ...ՆՈՒՅՆ ՈՃՈՎ
Այսօր նախագահի նախկին թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և ընդդիմության այլ լիդերներ` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը և այլք Շուշիի ազատագրման և Հայրենական ...Բ. ՍԱՀԱԿՅԱՆ. «ԵՐԵՔ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ շոնրհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի ուղերձում ասված է, որ մայիսի 9-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական ...ԼԱՎ ՍՑԵՆԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆՆ ԷԼ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՍԵՐԻԱԼՈՒՄ
Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը չի պատրաստվում նկարահանվել սերիալներում, եթե, իհարկե, չլինեն լավ սցենարներ: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտարարեց դերասանը: Սկսում են Հայաստանում էլ նկարահանել ...«ՈՐՊԵՍԶԻ ԱՅԴ ՍՆՈՒՆԴԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՍՏԱՆԱԼ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻՑ»
Շուշին ոչ միայն մշակութային կենտրոն է, այլ նաև մի քաղաք, որից երկար դարեր սնվել է հայ ժողովուրդը: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ սնունդը հայ ժողովուրդը շարունակի ստանալ Շուշի քաղաքից,-այսօր ...Դ. ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒ Վ. ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ-ի պետությունների ղեկավարներին: Ինչպես հաղորդել Է Կրեմլի ...ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ
Ջորջ Բուշի ապարատը վստահ է, որ Ռուսաստանում ազատության մակարդակը գնահատելու ընթացքում անտեղի է այն նույնացնել ԽՍՀՄ-ի հետ, սակայն համարում են, որ այդ չափանիշը բավականին ցածր է: Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ...ՆԱԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ
Ղարաբաղյան ազատամարտին զուգահեռ խնդրի վերաբերյալ հակամարտող կողմերի մեջ սկսվել և գնալով ծավալվում էր ինֆորմացիոն պատերզամը, ինչի նշանակությունը չի կարելի թերագնահատել: 19871994 թվականների ընթացքում հրատարակված ...
ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՆԵԼ «ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ

ՀՈՇՈՏԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՈՉԽԱՐ
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ 14 ՆՈՐ ՏԵՍԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ, ԲԱՅՑ...

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԳԻՐԱՑՄԱՆ ԳԵՆԸ
ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԻՀԱՐԵԼ ԱՌԱՆՑ ԴԻԵՏԱՅԻ
«ԹԱՅՄԸ» ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
ՔԼԻՆԹՈՆ-ՕԲԱՄԱ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇԵՆ ՍՈՒՊԵՐՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԲԱԶՄԱՊԱՏԿՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՅԼ ՓԱՌԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՄԲ` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՄԲ»

ԱՄՆ-Ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲՈՒՇՆ ԱՄԵՆԱԱՆՑԱՆԿԱԼԻ ՆԱԽԱԳԱՀՆ Է
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

