
ՎԱՂԸ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆՆ Է
- Այս կիրակի Հայ Առաքելական եկեղեցին տոնելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատկի տոն: Այս տոնը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Հակոբ Խաչատրյանը: Նրա խոսքով, Զատիկը թե Հին, և թե Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը թափուր է,-նշեց Տեր Հակոբը: Նրա հավաստմամբ, մինչ նրանք տարակուսում էին, իրենց երևացել է երկու հրեշտակ և ասել են. Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ: Այսպիսով, Հարության լուրը կանայք ավետել են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևացել է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձել է քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշը: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվել է մարդկության փրկության համար: Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը,-ասաց քահանան: Նշենք, որ այսօր` Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով, իսկ որպես պատասխան հնչում է Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի մաղթանքը:

© Պանորամա
Վերջին լուրերը, Մարտ 22, 2008ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
3ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, հանդիպման ...ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
1Այսօր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ գումարտակում կայացավ Իրաքում կայունացման ուժերի կազմում և Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների պարգևատրման արարողությունը: ...ԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ Է ՍՏԱՆՈՒՄ 9 ՏՈՒԺԱԾ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԱՆ համակարգի բոլոր բուժհաստատություններում դեռ բուժում է ստանում 9 տուժած` 1 զինծառայող, 1 ոստիկան, 7 քաղաքացի: Ըստ հիվանդանոցների պատկերը հետևյալն ...ՍԵՄՆԵԲԻՆ ՈՒՂԻՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
Մարտի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր ...ՎԱՂՎԱՆԻՑ ԿԴԻՏՎԻ ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿ
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում հնարավոր է դիտվեն տեղումներ` անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայպետհիդրոմետի ...ԱՅՍՕՐ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ավագ շաբաթվա նախավերջին` Ավագ շաբաթ օրը: Ինչպես նշվում է Արարարտյան թեմի պաշտոնական կայքէջում, այս օրը խորհրդանշում է դժոխքի ավերումը: Ավետարանում ասվում է. Քրիստոսը ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ
Մայրաքաղաքային գումարտակում առաջիկայում տեղակայվելու են Հայաստանի խաղաղապահ ուժերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքով, այս ...100 ՄԼՆ ԴՐԱՄ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
Լեռնային Ղարաբաղում այս տարի բյուջից 100 մլն դրամ է հատկացվել մայրաքաղաք Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար, ևս 50 մլն դրամ` շենքերի ճակատային մասերի վերանորոգման համար: Այս ...Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻՆ
Մարտի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ...ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԻ
Կոսովոյում հայ խաղաղապահների թիվը կրկնապատկվելու է: Այս մասին այսօր լրագրոների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքով, Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող ...ԱՅՍՕՐ ՋՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Այսօր արդեն 15-րդ տարին է, ինչ ողջ աշխարհում նշվում է ջրի միջազգային օրը: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ ...ԱՅՎԱԶՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Մարտի 24-28-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվեն Այվազյանական ընթերցումներ 2008` նվիրված գրող, արձակագիր Աղասի Այվազյանի գրական գործունեությանը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ
Այսօր Հայաստանում չկա ջրային ռեսուրսների սակավություն, այլ կա ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարում,-այսօր կայացած ասուլիսում հայտարարեց բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ...ՎԱՂԸ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆՆ Է
Այս կիրակի Հայ Առաքելական եկեղեցին տոնելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատկի տոն: Այս տոնը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այս մասին ...ՆԻՍՍ. ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ Է
Ամբեր շախմատի ուժեղագույնների միջազգային առաջնության վեցերորդ տուրից հետո Կորուս Չեսս 2008-ի չեմպիոն, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է: Մեր մարզիկն իր հաշվում այս տուրից հետո ունի 7.5 ...«ՖԻԴԵ-Ի ՈՍԿԵ ՆՇԱՆ» ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը շախմատ ինտելեկտուալ սպորտաձևի զարգացման մեջ զգալի ներդրման և աշխարհում տարածման համար պարգևատրվել է ՖԻԴԵ-ի ոսկե նշան մեդալով: Այս մասին ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՕԵԿ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
4Մասնակցելով 2007-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրություններին, և այսօր արդեն ամփոփելով այդ երկու ընտրությունների արդյունքները, վստահաբար կարող ենք փաստել, որ մեր քաղաքական թիմը անցավ բավականին ...ՄԱՍՆԱԳԵՏ.«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՄԲԱՐԵԼ ՄԵՐ ՋՐԵՐԸ»
Հայաստանը գտնվում է այնպիսի բնակլիմայական գոտում, որտեղից բոլոր ջրերը դուրս են գալիս: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ջրային պետական կոմիտեի ֆինանսական վարչության պետ Մհեր Մկրտումյանը: Այդ իսկ պատճառով ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մրցելու է ԱՄՆ երկակի չեմպիոն, ամերիկացի գրոսմայստեր Իրինա Քրուշի հետ: Մրցաշարը նախատեսված է անցկացնել 4 տուրով: Այն տեղի կունենա Չիկագո քաղաքում մարտի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՏՔԸ` ԱՅԼ ԴՐՈՇՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Ավստրալիայում անցկացվող Doeberl Cup առաջնությունում հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, հնարավոր 5 միավորից հավաքելով 4.5-ը, հնդիկ գրոսմայստեր Գանգուլիի հետ գլխավորում ...ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՍԿԵՆ ԻՐԵՆՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Այսօր Ստամբուլում մեկնարկեց ձյուդոյի միջազգային մրացաշար, որին մասնակցում են նաև Հայաստանի 17 պատանի ձյուդոիստներ: Տղաների մրցումներում մեր մարզիկները կմասնակցեն 50 կգ, 55 կգ, 60 կգ, 73 կգ, 81 կգ, 90 ...ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 28-ին Մոսկվայում: Ինչպես նախորդիվ հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովը, խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՄԵՐ ՆԱՊԱՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ Է»
1ՀՀ-ում պետք է ամրապնդվի սոցիալական համերաշխությունն ու գործընկերությունը, բայց դա հնարավոր չէ անել սոսկ բառերով, դա պետք է անել կոնկրետ գործողություններով , և բոլոր այն մարդիկ, ովքեր անհանդուրժողականություն ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ԱՇԱԿԵՐՏԻ ՀԵՏ ՊԱՐԱՊԵԼ»
Հ. ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԷՋՄԻԱԾԻՆ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԱՆՎԱՄԲ
© Պանորամա
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)«ԴՐՍԵՎՈՐԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՈՉ ՀԱՐԻՐ ՎԱՐՔԱԳԻԾ»

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՎ ՋՐԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ ՎԱՀԵ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ԴԻԱԿԸ
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. «ՈՉ ԹԵ ՀԵՏԸՆԹԱՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՂՈՒՄ»

ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. «ՕՏԱՐԱՐԵԿՐՅԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ»

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԹԻՎ 22/21 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԿՈՒ ԿԻՆ ԸՆԿԵԼ ԵՆ ՄԵՏՐՈՅԻ ՏԱԿ
ՆՈՐ ԿՈԱԼԻՑԻԱ
«ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓՈՐՁԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»
ՍԵՄՆԵԲԻՆ ՈՒՂԻՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

