
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հետընտրական զարգացումներին, արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Երեւանում արտակարգ դրություն սահմանելու մասին ՀՀ Նախագահի հրամանագիրը չի նախատեսել դատավարական որեւէ իրավունքի սահմանափակում եւ անձինք ձերբակալվել, կալանավորվել են բացառապես քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որն անկախ է եւ չունի գերատեսչական որեւէ ենթակայություն, իսկ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ դատավարական ղեկավարումն ապահովելու համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ձեւավորվել է դատախազական խումբ: Ա.Հովսեփյանը նշել է, որ նախաքննական մարմնին գրավոր ցուցում է տվել բազմակողմանի քննություն կատարել ոչ միայն տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ՝ բացահայտելու համար դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այլ նաեւ քննության առարկա դարձնել ոստիկանության մարմինների գործողությունների օրինականության հարցը: Իսկ նախաքննության թափանցիկությունն ապահովելու նպատակով դատախազությունում ձեւավորվել է հանրային իրազեկման խումբ: Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ անկարգությունների հետեւանքով մահացել է 8 անձ, որոնցից 1-ը՝ ոստիկանության աշխատակիցը, նռնակի պայթյունից, 3-ը՝ փորձագետների ներկայացրած նախնական եզրակացության համաձայն, կիրառված հատուկ միջոցների հետեւանքով, իսկ 4-ը՝ հրազենից ստացված մարմնական վնասվածքներից: Դիակներից հանված գնդակները տարբեր տրամաչափի են, ինչը հիմք է տալիս ասելու, որ անկարգությունների ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր եւ նախաքննության առջեւ խնդիր է դրվել պարզաբանել բոլոր այդ հանգամանքները: Մարմնական վնասվածք է ստացել 265 անձ, որոնցից 210-ը՝ ոստիկան: Հրկիզվել է 68 ավտոմեքենա, ավերվել եւ թալանվել 10 մասնավոր սեփականություն հանդիսացող օբյեկտ, այդ թվում՝ դեղատուն: Ձերբակալված եւ կալանավորված բոլոր անձինք ենթարկվել են բուժզննման ինչպես ձերբակալված անձանց պահելու վայրեր, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխվելիս եւ գրանցվել են բոլոր այն մարմնական վնասվածքները, որոնք եղել են նրանց վրա: Մարմնական վնասվածքներ արձանագրվել են 12 մեղադրյալի վրա, իսկ դրանց առաջացման պատճառները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Գլխավոր դատախազը նշել է, որ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակների ղեկավարներին առաջարկել է դատաբժշկական, դատաձգաբանական, ինչպես նաեւ տեսարիզների նկատմամբ նշանակված փորձաքննություններին ներգրավել նաեւ այլ երկրների փորձագետների: Դատախազությունը պատրաստակամ է ստեղծել բոլոր աշխատանքային պայմանները արտերկրի մասնագետների մասնակցությունը կոնկրետ փորձաքննությունների կատարմանը ապահովելու համար,- նշել է Ա.Հովսեփյանը: Պ.Սեմնեբին, կարեւորելով, որ արտակարգ դրությունը հանվել է սահմանված ժամկետում, ընդգծել է քաղաքական երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունն ու մարտի 1-ի անկարգություններին հանգեցրած շարժառիթների ու դրդապատճառների ուսումնասիրությունը, որը թույլ կտա հետագայում քայլեր ձեռնարկել նման երեւույթներից խուսափելու համար:
Քննարկում
Azad գրել է:
Ed nuyn dataxazi mamlo qartughar@ havastiatznum er, vor hrazen chi oghtagortzvel. Te 20 or er petq, vor parzein mardik hrazenitz en mahatzel te mahakneritz.
Amot
karinyan գրել է:
- մի խոսք «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիք»-ի մասին
- ԳԱՂՏՆԻՔԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
Նախագահը չի՞ պատրաստվում լայն ձեւաչափով իր վերջին ասուլիսում բացահայտել «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը»։ Այսինքն՝ հանրությանը ծանուցել՝ ինչո՞վ է զբաղվելու նախագահի իրավասությունները վայր դնելուց հետո։
Այս հարցին ի պատասխան՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ վերահաստատեց այն, ինչ ասել էր ուսանողների վերջին հանդիպման ընթացքում։ Այն է՝ որոշ ընդմիջում տալ, հետո որոշել «ինչ անելու» խնդիրը. «Ես ասել եմ, որ չեմ լինելու ամենաերիտասարդ թոշակառուն, բայց երբեք չեմ ասել՝ լինելու եմ պետական պաշտոնյա՞, թե՞ չեմ լինելու։ Իմ տեսակով եւ բնավորությամբ չեմ կարող պարապ մնալ. բայց մինչ այդ պետք է հստակեցնեմ՝ ինչ եմ ուզում այս կյանքից, եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ այդպես էլ ասել եմ»։
Սեփ.լրտվ.ոռատվություն.
Հայոց Աշխարհ
.
!!!!! «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը»։ !!!!!
Պահ, պահ, պահ ... «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը» - ինչ էլ գոհ ես քեզանից պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետությանը չի քնում, գիշեր ու ցերեկ միայն էդ մասին է մտածում:
Հայաստանի Հանրապետությանը թքել է քո վրա էլ, քո գաղտնիքի վրա էլ, այ բիրդան աղա:
.
Հայաստանի Հանրապետությանը հետաքրքրում է միայն թէ երբ ես օր առաջ սկտրվելու Հայաստանի Հանրապետությանից:
.
Հարգանքներով ՝
Հայաստանի Հանրապետության ժողովուրդ
karinyan գրել է:
- մի խոսք «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիք»-ի մասին
- ԳԱՂՏՆԻՔԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
Նախագահը չի՞ պատրաստվում լայն ձեւաչափով իր վերջին ասուլիսում բացահայտել «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը»։ Այսինքն՝ հանրությանը ծանուցել՝ ինչո՞վ է զբաղվելու նախագահի իրավասությունները վայր դնելուց հետո։
Այս հարցին ի պատասխան՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ վերահաստատեց այն, ինչ ասել էր ուսանողների վերջին հանդիպման ընթացքում։ Այն է՝ որոշ ընդմիջում տալ, հետո որոշել «ինչ անելու» խնդիրը. «Ես ասել եմ, որ չեմ լինելու ամենաերիտասարդ թոշակառուն, բայց երբեք չեմ ասել՝ լինելու եմ պետական պաշտոնյա՞, թե՞ չեմ լինելու։ Իմ տեսակով եւ բնավորությամբ չեմ կարող պարապ մնալ. բայց մինչ այդ պետք է հստակեցնեմ՝ ինչ եմ ուզում այս կյանքից, եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ այդպես էլ ասել եմ»։
Սեփ.լրտվ.ոռատվություն.
Հայոց Աշխարհ
.
!!!!! «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը»։ !!!!!
Պահ, պահ, պահ ... «Հայաստանի Հանրապետության ամենամեծ գաղտնիքը» - ինչ էլ գոհ ես քեզանից պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետությանը չի քնում, գիշեր ու ցերեկ միայն էդ մասին է մտածում:
Հայաստանի Հանրապետությանը թքել է քո վրա էլ, քո գաղտնիքի վրա էլ, այ բիրդան աղա:
.
Հայաստանի Հանրապետությանը հետաքրքրում է միայն թէ երբ ես օր առաջ սկտրվելու Հայաստանի Հանրապետությանից:
.
Հարգանքներով ՝
Հայաստանի Հանրապետության ժողովուրդ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
3ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, հանդիպման ...ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
1Այսօր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ գումարտակում կայացավ Իրաքում կայունացման ուժերի կազմում և Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի զինծառայողների պարգևատրման արարողությունը: ...ԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ Է ՍՏԱՆՈՒՄ 9 ՏՈՒԺԱԾ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԱՆ համակարգի բոլոր բուժհաստատություններում դեռ բուժում է ստանում 9 տուժած` 1 զինծառայող, 1 ոստիկան, 7 քաղաքացի: Ըստ հիվանդանոցների պատկերը հետևյալն ...ՍԵՄՆԵԲԻՆ ՈՒՂԻՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
Մարտի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր ...ՎԱՂՎԱՆԻՑ ԿԴԻՏՎԻ ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿ
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում հնարավոր է դիտվեն տեղումներ` անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայպետհիդրոմետի ...ԱՅՍՕՐ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ավագ շաբաթվա նախավերջին` Ավագ շաբաթ օրը: Ինչպես նշվում է Արարարտյան թեմի պաշտոնական կայքէջում, այս օրը խորհրդանշում է դժոխքի ավերումը: Ավետարանում ասվում է. Քրիստոսը ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ
Մայրաքաղաքային գումարտակում առաջիկայում տեղակայվելու են Հայաստանի խաղաղապահ ուժերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքով, այս ...100 ՄԼՆ ԴՐԱՄ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
Լեռնային Ղարաբաղում այս տարի բյուջից 100 մլն դրամ է հատկացվել մայրաքաղաք Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար, ևս 50 մլն դրամ` շենքերի ճակատային մասերի վերանորոգման համար: Այս ...Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻՆ
Մարտի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ...ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԻ
Կոսովոյում հայ խաղաղապահների թիվը կրկնապատկվելու է: Այս մասին այսօր լրագրոների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքով, Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող ...ԱՅՍՕՐ ՋՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Այսօր արդեն 15-րդ տարին է, ինչ ողջ աշխարհում նշվում է ջրի միջազգային օրը: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ ...ԱՅՎԱԶՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Մարտի 24-28-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվեն Այվազյանական ընթերցումներ 2008` նվիրված գրող, արձակագիր Աղասի Այվազյանի գրական գործունեությանը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ
Այսօր Հայաստանում չկա ջրային ռեսուրսների սակավություն, այլ կա ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարում,-այսօր կայացած ասուլիսում հայտարարեց բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ...ՎԱՂԸ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆՆ Է
Այս կիրակի Հայ Առաքելական եկեղեցին տոնելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատկի տոն: Այս տոնը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այս մասին ...ՆԻՍՍ. ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ Է
Ամբեր շախմատի ուժեղագույնների միջազգային առաջնության վեցերորդ տուրից հետո Կորուս Չեսս 2008-ի չեմպիոն, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է: Մեր մարզիկն իր հաշվում այս տուրից հետո ունի 7.5 ...«ՖԻԴԵ-Ի ՈՍԿԵ ՆՇԱՆ» ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը շախմատ ինտելեկտուալ սպորտաձևի զարգացման մեջ զգալի ներդրման և աշխարհում տարածման համար պարգևատրվել է ՖԻԴԵ-ի ոսկե նշան մեդալով: Այս մասին ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՕԵԿ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
4Մասնակցելով 2007-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրություններին, և այսօր արդեն ամփոփելով այդ երկու ընտրությունների արդյունքները, վստահաբար կարող ենք փաստել, որ մեր քաղաքական թիմը անցավ բավականին ...ՄԱՍՆԱԳԵՏ.«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՄԲԱՐԵԼ ՄԵՐ ՋՐԵՐԸ»
Հայաստանը գտնվում է այնպիսի բնակլիմայական գոտում, որտեղից բոլոր ջրերը դուրս են գալիս: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ջրային պետական կոմիտեի ֆինանսական վարչության պետ Մհեր Մկրտումյանը: Այդ իսկ պատճառով ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մրցելու է ԱՄՆ երկակի չեմպիոն, ամերիկացի գրոսմայստեր Իրինա Քրուշի հետ: Մրցաշարը նախատեսված է անցկացնել 4 տուրով: Այն տեղի կունենա Չիկագո քաղաքում մարտի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՏՔԸ` ԱՅԼ ԴՐՈՇՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Ավստրալիայում անցկացվող Doeberl Cup առաջնությունում հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, հնարավոր 5 միավորից հավաքելով 4.5-ը, հնդիկ գրոսմայստեր Գանգուլիի հետ գլխավորում ...ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՍԿԵՆ ԻՐԵՆՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Այսօր Ստամբուլում մեկնարկեց ձյուդոյի միջազգային մրացաշար, որին մասնակցում են նաև Հայաստանի 17 պատանի ձյուդոիստներ: Տղաների մրցումներում մեր մարզիկները կմասնակցեն 50 կգ, 55 կգ, 60 կգ, 73 կգ, 81 կգ, 90 ...ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 28-ին Մոսկվայում: Ինչպես նախորդիվ հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովը, խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՄԵՐ ՆԱՊԱՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ Է»
1ՀՀ-ում պետք է ամրապնդվի սոցիալական համերաշխությունն ու գործընկերությունը, բայց դա հնարավոր չէ անել սոսկ բառերով, դա պետք է անել կոնկրետ գործողություններով , և բոլոր այն մարդիկ, ովքեր անհանդուրժողականություն ...
ՀՅԴ-ԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՎԻԱՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԻՐԱՎԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՄԵՐԺՈՒՄ ՍՏԱՑԵԼ
«ԴՐՍԵՎՈՐԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՈՉ ՀԱՐԻՐ ՎԱՐՔԱԳԻԾ»

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՎ ՋՐԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ ՎԱՀԵ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ԴԻԱԿԸ
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. «ՈՉ ԹԵ ՀԵՏԸՆԹԱՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԵՂՈՒՄ»

ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. «ՕՏԱՐԱՐԵԿՐՅԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ»

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԹԻՎ 22/21 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԿՈՒ ԿԻՆ ԸՆԿԵԼ ԵՆ ՄԵՏՐՈՅԻ ՏԱԿ
ՆՈՐ ԿՈԱԼԻՑԻԱ
«ԹՈՒՐՔԻԱՆ ԿՓՈՐՁԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»
ՍԵՄՆԵԲԻՆ ՈՒՂԻՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

