
ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. «ՕՏԱՐԱՐԵԿՐՅԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ»
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախօրեին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ նախորդ հանդիպումների ավանդույթով` չեն քննարկվելու մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ձեռքբերումները, այլ` Հայաստանում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները: Տ. Թորոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անձամբ ժամանել է Հայաստան, քանի որ տարբեր գործակալություններ իրականությունը ներկայացնում են բոլորովին այլ ձևով: Աժ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում կատարվել են քայլեր, որոնք լիովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Նշվել է նաև, որ արդեն արտակարգ իրավիճակի սահմանափակումները մեղմացվել են` նախագահը փոփոխություններ է կատարել երեք կետերում: Սահմանափակումները մեկ նպատակ ունեն միայն` կայունացնել իրավիճակը և բացառել հասարակության մեջ նման բացասական երևույթների կրկնությունը,- նշել է ԱԺ ղեկավարը: Անդրադառնալով այս օրերին հնչած տարբեր օտարերկրյա հայտարարություններին` Տ. Թորոսյանը դրանք ոչ համարժեք է գնահատել. մասնավորապես երբ ասվում է, որ պետք է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ` նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանին և իր համախոհներին, քանի որ նախ պետք է ձերբակալել նրանց, ովքեր հանցագործություն են կատարել` անկախ կուսակցական պատկանելությունից: Լ. Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները միակ ընդդիմադիր ուժը չեն, Հայաստանում մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժեր կան, որոնց հետ արդեն կայացվել են քաղաքական պայմանավորվածություններ: Իսկ նրանց հետ, ովքեր չեն ընդունում ոչ միջազգային դիտորդների կարծիքը, ոչ Սահմանադրական դատարանի վճիռը, ովքեր մերժում են ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, երկխոսության կոչը ձևական է դառնում,-նկատել է ԱԺ նախագահը: Թոմաս Համարբերգը, նշել է, որ արդեն նախապատրաստվել և կառավարությանը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցը և վերջին իրադարձությունների վերաբերյալ առաջացած հարցերի պարզաբանման նպատակով է վերստին ժամանել Հայաստան: Նա համաձայնել է Աժ նախագահի հետ, որ միջազգային կառույցներն իրենց գնահատականներում պետք է հնարավորինս զգույշ լինեն` իրավիճակը չսրելու համար: Պարոն Համարբերգը կարևորել է զանգվածային լրատվամիջոցների սահմանափակումների վերացումը և լիարժեք վստահության մթնոլորտի ստեղծումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ համապարփակ հետաքննություն անցկացնելու հարցը, որ Թ. Համարբերգի գնահատմամբ` միջազգային պրակտիկայում ընդունված միջոց է Պարոն Համարբերգը նաև գտնում է, որ պետք է մշակվեն կոնկրետ ընթացակարգեր, մասնավորապես` հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ձեռնարկելիք քայլերի վերաբերյալ: Տիգրան Թորոսյանը նշել է, որ 88-ից Հայաստանում բազմամարդ հարյուրավոր հանրահավաքներ են եղել, բայց ոչ մեկը նման ավարտ չի ունեցել: Բայց նռնակներով, պայթուցիկներով, հրազենով ու մետաղյա ձողերով զինված ջարդարարները չեն կարող ցուցարարներ կոչվել,-ընդգծել է նա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը խորհրդարանում հանդիպումներ է ունեցել նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկում
Artr գրել է:
Թորոսյան,դու ՄԱԿ-ի կոնվեկցիայի բոլոր չափանիշներին համապատասխան պոռնիկի ծնունդ ես !!!
gel գրել է:
Լևոնականներ հայհոյանքներով չխոսել!
ԼՂՀ-ՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԵՌԱՍՏԻՃԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ԼՂՀ ԱԺ-ն օրերս առաջին ընթերցմամբ ընդունել է դատական համակարգին վերաբերող օրինագծերի մի փաթեթ, որը Ազգային ժողովի քննարկման է ներկայացրել ԼՂՀ արդարադատության նախարարը: Նրա ներկայացմամբ, այդ օրինագծերի ...ՄԻՆՉ ԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ 285 ՈՒՍՈՒՑԻՉ
Այս տարի` հուլիս-օգոստոս ամիսներին ԿԳՆ Սփյուռքի գիտաուսումնական կենտրոնը Հայաստանում կազմակերպելու է սփյուռքահայ ուսուցիչների արևմտահայերենի վերապատրաստման դասընթացներ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի ...ԻՐԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է 65 ՏՈԿՈՍ
Իրանում նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրություններում մասնակցությունը եղել է 65 տոկոս: Այս մասին ասված է Իրանի ՆԳՆ ընտրությունների անցկացման շտաբի այսօր տարածված հաղորդագորթւայն մեջ: Քվեարկությունը ...ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԿՍԿՍՎԻ ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ
Այս երկուշաբթի՝ մարտի 17-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Ավագ Շաբաթվա ծիսակարգը: Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու մամլո դիվանից, Ավագ շաբաթը Սուրբ Զատկին նախորդող շաբաթն է: Շաբաթվա յուրաքանչյուր ...ԿՈՍՈՎՈՅԻ ՍԵՐԲԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Կոսովոյի սերբական համայնքի ղեկավարները չեն ցանկացել հանդիպել նախօրեին կարճ ժամանակով Կոսովո ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յապ դե Հոոպ Սխեֆերի հետ և քննարկել նրա հետ իրենց անվտանգության խնդիրները, որն ...ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՕՐԵՐԻՆ ԿՆՎԱԶԻ
Այսօր և վաղը երեկոյան հյուսիսարևմտյան սառը հոսանքների ներթափանցման և ամպամածության նվազման հետևանքով օդի ջերմաստիճանը կիջնի,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայպետհիդրոմետ ծառայության ...ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՐԿԻՆ ՋՐԱԶՐԿՎԱԾ Է
Այսօր առավոտյան Նալբանդյան-Իսահակյան փողոցների հատման վայրում շինարարական կազմակերպության պատճառով վթարվել է 500մմ տրամագծով ջրատարը, որի հետևանքով ջրազրկվել են Խանջյան, Նալբանդյան, Թումանյան փողոցները` ...ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Օրերս Ռումինիայի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել ռումինահայ լրագրող և թարգմանիչ Մադլեն Կարակաշյանի Հայերի հետ և հայերի մասին ռումիներեն գրքի երրորդ մասի շնորհանդեսը: Գիրքը ներառում է հեղինակի ...ԱՎԱՐՏՎԵՑ «ԱՊՐԵՆՔ ՄԻԱՍԻՆ» ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Օրերս Լոնդոնի` Վեսթմինսթրի կենտրոնական դահլիճում (Եվրոպական խորհրդի հովանավորությամբ տեղի է ունեցել Լոնդոնում Բրիտանական խորհրդի կազմակերպած Ապրենք միասին ծրագրի գագաթնաժողովը, որին հաջորդել է Տան նման ...ՄԱԿ-ՈՒՄ ԼՂ ՄԱՍԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` նախօրեին տեղի ունեցած 62-րդ նստաշրջանում քվեարկության է դրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձևի նախագիծը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Ֆրանսիան, ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԿՈՒՅՐ ԵՎ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Ֆրանսիական Նիցցա քաղաքում մեկնարկեց Ամբեր արագ և կույր շախմատի միջազգային առաջնությունը: Հայ գրոսմայստեր, Կորուս Չեսս 2008-ի չեմպիոն Լևոն Արոնյանը մասնակցելու է Amber Rapid and Blindfold Tournament ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՇԱԽՄԱՏԻ ԳՐԱՆ ՊՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՖԻԴԵ-ն վերջերս հրապարակել է Գրան Պրի-ի մասնակիցներին: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների թվում Արոնյանը նույնպես մասնակցելու է մրցաշարին: Մեր շախմատիստը նախատեսված 6 մրցաշրջաններին կմասնակցի չորսին: Դրանք ...ԱՅՍՕՐ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս առիթով, սպառողների իրավունքների ու նրանց առջև ծառացած խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Սպառողների իրավունքների ...ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍԻՆ` ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Մայիս-հունիս ամիսներին Պեկինում կամ Շանհայում կկազմակերպվի հայ-չինական գործարար համաժողով, որին նախատեսվում է մի քանի խոշորագույն հայաստանյան ընկերությունների մասնակցությունը: Չինական կողմը հավաստիացրել ...ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
2Մեկ տասնյակ տպագիր և ինտերնետային լրատվամիջոցներ այսօր բաց հայտարարություն են տարածել, որի համաձայն կոպտորեն խախտված են խոսքի և մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները: Հայտարարության համաձայն, ...«ՍՊԱՌՈՂԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
Մենք կարևորում ենք սպառողների իրավունքների պաշտպանությունը որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ցուցիչ: Անվտանգ սննդամթերք, հանրային ծառայությունների մատուցման պատշաճ որակ և անվտանգություն, անհիմն գնաճի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՏՏ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԵԼՔԸ ԿԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
1Այսօր վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի աշակերտների և ՏՏ ոլորտի պատասխանատուների ...ՏԻԲԵԹՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԴԱԺԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ
Տիբեթի ինքնավարության մայրաքաղաք Լխասայում ցուցարարները այրել են ավտոմեքենաներ և խանութներ, իսկ Չինաստանի ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, երկու մարդ է սպանվել: Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ...ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ` 58 ՀԱՐՑ ԵՎ 8 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Մարտի 17-ին կմեկնարկի Ազգային Ժողովի քառօրյա նիստը: Ինչպես տեղեկացանք ԱԺ պաշտոնական կայքէջից, չորրորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 10 հարց: Պաշտոնական կայքէջի ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ
1Այսօր Արարատյան Հայրապետական թեմի աջակցությամբ Ակվատեկ հանգստյան կենտրոնում Սուրբ Զատկի տոնին նվիրված ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ ներկայացված էին Նաիրա Մանուկյանի և Վալենտինա Մխիթարյանի աշխատանքները: ...Ա. ԱԶԻՄՈՎ. «ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԴՐԵԼ ԵՆ ԴԺՎԱՐ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ»
Պաշտոնական Բաքուն կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները դեմ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախօրեին ընդունված Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին բանաձևին, որը ...Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ս. ԿԱՊԻՆՈՍԻՆ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ներկայացուցիչների` Հայաստան ժամանելու կապակցությամբ, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի խնդրանքով ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. «ՕՏԱՐԱՐԵԿՐՅԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ»
7ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախօրեին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՏՈՒԺԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
1Երեկ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարսգայնը այցելել է ներքին զորքերի զորամիավորում: Վարչապետը ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է մարտի 1-ին տեղի ունեցած բախումների ...
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՈՒՄ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՞Ն
ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐԸ ԱՅՏԻԲԱՅ ՏԱԳԱԵՎԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ԿՈՒՐՄԱՆԳԲԵԿ ԲԱԿԻԵՎԻՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԳԵՐՄԱՆԻԱ ԵՎ ՖՐԱՆՍԻԱ
ԱԺ ԽՈՍՆԱԿԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆ
«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008»-ՈՒՄ` «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»-Ն

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Ս.ՍԱՖԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ՆԱ ՎՐԱԵՐԹԻ ԱԿԱՆԱՏԵՍ ՉԻ ԵՂԵԼ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՆԱԽՈՐԴՆԵՐԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ

ԱԳՆ.«ԲՐԱՅԶԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՐԵԼ»

«ՄՈՆՏԱԺՎԱԾ ԿԱԴՐԵՐ»

ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. «ՕՏԱՐԱՐԵԿՐՅԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ»

- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

