<<Մարտ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Պանորամա logo
Հրատարակվում է 2005
Picture of the day
Հրատարակված է Մարտ 13, 2008

ՄՈՒՏՔԸ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ԿՀԵՇՏԱՆԱ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  211 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     erani գրել է:
    Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Պարույր Սեւակ փողոցի բնակիչներն ամեն օր վեճ ու կռվի մեջ են՝ արդեն 10 տարի: Պատճառը բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող կիսակառույց մանկապարտեզի բակում առաջացած աղբանոցն է:
    Մոտակա տների բնակիչներն արգելում են աղբը թափել կիսակառույցի բակում, իսկ մյուս բնակիչներն էլ բողոքում են, թե աղբը թափելու այլ հարմար վայր չկա: Նրանք նշում են, որ գոնե նախկինում կարող էին աղբը գետը լցնել, ինչը հիմա արգելված է. նման արարքի համար տուգանում են: Աղբ հավաքող մեքենան էլ Պարույր Սեւակ փողոցով չի անցնում: Ուստի բնակիչներին միայն մնում է աղբը թափել չսահմանված տեղում եւ ամեն օր վեճի բռնվել միմյանց հետ:
    - Էսպես էլ փորձանք կլինի, ամբողջ օրը լուսամուտից չեմ հեռանում, հետեւում եմ, որ ոչ ոք աղբը էդտեղ չթափի, բայց գիշերն էլ հո չե՞մ կարող հսկել: Առավոտյան տեսնում եմ, որ գիշերը պարկերով աղբը բերել-լցրել են,- բողոքում է Պարույր Սեւակ փողոցի բնակիչ Լաուրա Մանուկյանը, որի տունը գտնվում է աղբանոցի հարեւանությամբ:
    Աղբի պատճառով ամռանը փողոցը լիքն է միջատներով, նաեւ կրծողներով, որոնք լցվում են շրջակա տները, ստեղծում հակահիգիենիկ վիճակ: Տիկին Լաուրան երեք փոքրիկ թոռնիկ ունի, որոնք նախորդ ամռանն ալերգիա էին ընկել հագուստից, որոնց վրա աղբանոցի միջատներն էին հավաքվել: Ամռանը նույնիսկ վաղ առավոտյան այստեղ գարշահոտություն է տարածված, ինչի պատճառով էլ բնակիչները փակ են պահում իրենց դուռ ու լուսամուտն ու զրկված են մաքուր օդ շնչելու հնարավորությունից: Ձմռանն էլ աղբանոցում շներ են հավաքվում, որոնք կարող են հարձակվել անցորդների վրա:
    - Հենց մութը տվեց, էլ ոչ ոք չի համարձակվում տնից դուրս գալ, որովհետեւ դուրս եկողը շների բաժին կդառնա: Առավոտյան էլ, երբ աղջիկս գործի է գնում, ես ու հարսս նրան ուղեկցում ենք, որ հանկարծ շները չհարձակվեն, իսկական դժոխք է,- ասում է տիկին Լաուրան:
    Երբ մի փոքր քամի է լինում, աղբը «պար է բռնում» օդում, ապա լցվում է մոտակա տների բակերը: Ճիշտ է, բնակիչները համբերությամբ հավաքում են իրենց բակ լցված աղբը, սակայն երբեմն համբերությունը հատում է: Սիլվա Սամվելյանը նշում է, որ իր տղային չի թողնում հողամաս մտնել, որովհետեւ «ամոթ էլ ա, որ ասեմ, թե ինչեր ա քամին իմ բոստան լցնում էդ զիբիլանոցից»:
    Բնակիչների բողոքից հետո անցած տարի քաղաքապետարանը մեքենա էր ուղարկել կուտակված աղբը հեռացնելու համար: Սակայն բնակիչների մի մասը հրաժարվել էր ծառայության համար վճարելուց, ուստի եւ մեքենան ողջ աղբը չէր հեռացրել:
    Մարտունիում աղբահանությամբ զբաղվում է «Փայլ» ՓԲԸ-ն: Ընկերության տնօրեն Վաչագան Գուլանյանը նշում է, որ բնակիչներն աղբահանության համար չեն վճարում, ուստիեւ աղբահանությունը չեն կարողանում լավ կազմակերպել: Պարոն Գուլանյանը նշում է, որ անցած տարվա ընթացքում Մարտունիում աղբահանության համար հավաքագրվել է ընդամենը 13.000 դրամ, որով հնարավոր չէ ոչ աղբարկղեր տեղադրել, ոչ էլ նոր տեխնիկա ձեռք բերել:
    Բնակիչները, սակայն, պնդում են, որ նախ պետք է աղբահանությունը նորմալ կատարվի, որից հետո միայն կվճարեն ծառայության դիմաց:
    «Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ գուցե կարողանանք այս տարի նոր մեքենա ձեռք բերել աղբահանման համար, ինչը բավականին կկարգավորի աղբահանության գործընթացը»,- նշում է Վաչագան Գուլանյանը:
    Իսկ առայժմ քաղաքում աղբահանությունը կատարվում է երկու մեքենայով, որոնք բավականին հին են ու հաճախ են վերանորոգման կարիք ունենում:

Վերջին լուրերը, Մարտ 13, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Baby names | Credit | Discount Magazines | Advertising | Personal Loans