
ԿԲ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2007 թ. նոյեմբերի 23-25-ը ընկած ժամանակահատվածում արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքների աժիոտաժային անկում և Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ անցկացված ստուգումների արդյունքները կհրապարակվեն ընտրություններից հետո: Ստորև ներկայացվում են այդ ուսումնասիրությունների արդյունքները, որոնք Panorama.am-ին են փոխանցվել Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունը: Աղբյուրի հաղորդմամբ, նոյեմբերի 23-25-ն (ոչ աշխատանքային օրեր) ընկած ժամանակահատվածում տեղի ունեցածն արդյունք էր շուկայում գործող որոշ բանկերի, փոխանակման կետերի սպեկուլյատիվ բնույթի վարքագծի, ինչպես նաև մի քանի գործարար անձանց կողմից արտարժույթի խոշորածավալ կանխիկ գործարքների: Նշված ժամանակահատվածում շուկայում գործող բանկերից ԱՄՆ դոլարի առքի ամենացածր փոխարժեքը սահմանել է Պրոմեթեյ բանկ ՍՊԸ-ն՝ իջեցնելով այն մինչև 280 դրամ: Հիշյալ բանկի մասնաճյուղը Երևանի Տիգրան Մեծ պողոտայում ցածր փոխարժեքով իրականացնելով արտարժույթի առք, նպաստել է նույն պողոտայի վրա (մոտ 100մ. հեռավորության վրա) գործող Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ում քաղաքացիների հերթերի կուտակմանը: Իսկ Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ն էլ իր հերթին զերծ չի մնացել ցածր փոխարժեքով ԱՄՆ դոլարի առքից եկամուտ հավաքագրելուց՝ սահմանելով 1 ԱՄՆ դոլարի առքի դիմաց 291 դրամ փոխարժեք: Նույն փողոցի վրա, մի քիչ ավելի հեռու (մեկ խաչմերուկ) Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն սահմանելով 1 ԱՄՆ դոլարի առքի դիմաց 300 դրամ փոխարժեք՝ ավելի մեծ հերթեր է կուտակել իր մոտ: Այս փաստի կապակցությամբ ԿԲ-ն, ի թիվս այլ անհրաժեշտ միջոցառումների, ստուգում է իրականացրել Պրոմեթեյ Բանկ ՍՊԸ-ում՝ ուշադրության կենտրոնում պահելով արտարժույթի առք ու վաճառքին վերաբերող բոլոր գործառույթներն ու գործընթացները: Հայտնաբերվել են նշված ոլորտը կանոնակարգող ակտերի կատարման խախտումներ, որի արդյունքում բանկի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ՝ այդ թվում ժամանակավորապես դադարեցվել է արտարժույթի առք ու վաճառքի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մասնաճյուղերից մեկի գործունեությունը: Մնացած մասնաճյուղերի մասով բանկին տրվել են հանձնարարականներ դրանց նկատմամբ վերհսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ, և որոշում է կայացվել երկամսյա ժամկետում նշված հանձնարարականները բանկի կողմից չկատարելու կամ թերի կատարելու դեպքում դադարեցնել նաև բանկի մնացած մասնաճյուղերի գործունեությունը: Բանկին նաև տրվել է հանձնարարական իր գործունեությունը վերանայելու և նոր ծրագիր ներկայացնելու, որը կսահմանի բանկի և վերջինիս տարածքային ստորաբաժանումների կողմից արտարժութային փոխարկումները որպես բանկի գործունեության հիմնական ուղղություններից մեկը որդեգրելուց ձեռնպահ մնալու քաղաքականություն՝ հանգեցնելով բանկի ընդհանուր եկամուտներում արտարժութային փոխարկումներից ստացվող եկամուտների տեսակարար կշռի նվազմանը: Արձանագրվել են որոշ բանկերի (Հայէկոնոմբանկ ԲԲԸ, Արարատ բանկ ԲԲԸ) և ֆիզիկական անձ հաճախորդների, որոնք միմյանց հետ փոխկապակցված անձինք էին, միջև ԱՄՆ դոլարով իրականացված մասնատված կանխիկ գործառնություններ: Նշված անձանց մի մասը շուկայում ճանաչված են որպես նախկին փոխանակման կետերի աշխատակիցներ: Պետք է նշել, որ այս խմբերի գործարքները դիտարկվող ժամանակահատվածում կրկնվել են ամեն օր: Նշված անձանց վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը հետագա քննության նպատակով ԿԲ կողմից ներկայացվել է իրավապահ մարմիններին: 2007թ. նոյեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում բանկային համակարգում արձանագրվել են ԱՄՆ դոլարով խոշոր գումարների կանխիկացման դեպքեր` շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, որից շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար գումարի հետագա ճակատագիրը ԿԲ տրամադրության տակ առկա տեղեկատության շրջանակներում հնարավոր չէ բնորոշել: Յունիբանկ ՓԲԸ-ում և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում սպասարկվող խոշոր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կատարվել են ԱՄՆ դոլարով կանխիկ մուտքերի և ելքերի խոշոր գործառնություններ, որոնք մշտական բնույթ են ունեցել: Միևնույն ժամանակ, արձանագրվել են նույն բանկերի հաճախորդ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրականացրած արտարժութային մուտքերի և ելքերի խոշոր գործառնություններ, որոնք, ըստ մեր կողմից կատարված վերլուծության արդյունքների, մեծ հավանականությամբ սպասարկում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ստվերային շրջանառությունը: Այդ նյութերը ներկայացվել են հարկային պետական ծառայությանը: Դիտարկվող ժամանակահատվածում գործող փոխանակման կետերից ԱՄՆ դոլարի առքի ամենացածր փոխարժեքը սահմանել են Արմենիա հյուրանոցային համալիրը առքի փոխարժեք՝ 274 դրամ, Կերամիկա ՍՊԸ՝ 275 դրամ, ՓԻ ԷՍ ԱՌ ՍՊԸ (Անի հյուրանոց)՝ 275 դրամ. այստեղ պետք է նշել, որ ընդհանուր առմամբ այս ընկերությունները միշտ էլ աչքի են ընկնում այսպիսի վարքագծով և շուկայում ամենացածր փոխարժեքները սահմանվում են վերջիններիս կողմից: Իսկ ինչ վերաբերում է այլ փոխանակման կետերին, ապա ամենացածր փոխարժեքը սահմանվել է 276 դրամը (Վալլետա ՍՊԸ): Ինչպես Վալլետա ՍՊԸ-ում, այնպես էլ մի շարք փոխանակման կետերում, ԿԲ համապատասխան վարչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում գործարքը հավաստող անդորրագրերի չտարամադրում, դրամարկղում առկա փաստացի մնացորդի և հաշվառվող գումարի շեղում: Այս և այլ տիպի խախտումների համար տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ. տուգանքներ (50000 դրամից մինչև 750000 դրամ), ինչպես նաև 7 փոխանակման կետերի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու ընթացքում են:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
5Ոստիկանությունում նախօրեին տեղի է ունեցել ընդլայնված օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը: Ինչպես տեղեկացանք ոստիկանությունից, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ
10Ոստիկանության կենտրոնականի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 225 հոդվածի 3-րդ մասով և 300 հոդվածի առաջին մասով մեղադրվելու համար հետախուզվում են Սասուն Մեխակի Միքայելյանը (ծնվ. 07.11.1957 թ., բն. ք. Հրազդան, ...ՊՐԵՍԿՈՏԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՐԿՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ
1Ջոն Պրեսկոտը՝ (Միացյալ Թագավորություն, Սոցիալիստներ), Հայաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցողը, ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների ...ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ
Այսօր հանրապետությունում կդիտվեն տեղումներ` անձրևի տեսքով: Երևանում օդի ջերմաստիճանն այսօր գրանցվել է +13 +15 աստիճան: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ ...ՕԲԱՄԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԼԻՆԵԼ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆԻ ՕՐՈՔ
ԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջարկել է իր մրցակից Բարաք Օբամային դուրս գալ նախագահական մրցապայքարից և հանդես գալ իր թիմում, որի դիմաց նախագահական ընտրություններում իր հաղթանակի ...ԿԵՂՏՈՏ ԱՆՎԱԴՈՂԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՐԳԵԼՎԻ
Այս տարվա ընթացքում` մարտի 1-ի դրությամբ մայրաքաղաքում հիմնանորոգվել ու վերականգնվել է 91 վերելակ: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյանների, վերելակային տնտեսության վերականգնման ծրագիրն ընթանում է համաձայն սահմանված ...ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՊԱՀԱՆՋԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց միակողմանիորեն վերացնել Աբխազիայի նկատմամբ 1996 թվականից կիրառվող սահմանային առևտրատնտեսական, ֆինանսական, ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտի 12-15-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Հայաստանում հետընտրական բռնությունների հետևանքով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ 105-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Brookings Institution հետազոտությունների կենտրոնը հրապարակել է թույլ պետությունների ցուցակը: Դրա համաձայն, Հայաստանը 141 երկրների շարքում աղյուսակում զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը: Գնահատականները ...ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԱԾ-ԻՑ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը և նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալված են: Այլ մանրամասներ ...ԿԲ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2007 թ. նոյեմբերի 23-25-ը ընկած ժամանակահատվածում արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքների աժիոտաժային անկում և Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ անցկացված ստուգումների արդյունքները կհրապարակվեն ...ԱՐԵՎԻԿ ԳՅՈՒՂԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ՎԵՐԱՑԵԼ Է
Շիրակի մարզի Արևիկ գյուղից նախօրեին ահազանգ է ստացվել, որ գյուղի արևելյան մասում` գերեզմանատան մոտ նկատվում է ջրի կուտակում, որը կարող է տարածվել դեպի գյուղի արևմտյան հատվածի բնակելի տները: Ինչպես տեղեկացանք ...150 ՄԱՍՆԱԿՑԻՑ 15-Ը ՍՏԱՑԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
ՀՀ արդարադատության նախարարության թարգմանիչների կենտրոն պետական ոչ առևտրային կենտրոնի 15 թարգմանիչներ այսօր ստացան վերապատրաստման և որակավորման վկայականներ: Ըստ արդարադատության փախնախարար Նիկոլայ Առուստամյանի, ...ԹԱՆԿԱՑԵԼ Է ՆԱԵՎ ՍՈՒՐՃԸ
Հանրապետությունում վերջին 15 օրերին որոշ սննդատեսակների` ալյուրի, կարագի և ձեթի գների թանկացումներց բացի, գների բարձրացում է դիտվել նաև այլ սննդատեսակների շրջանում: Դրանք են սուրճը, ձավարեղենը և մարգարինը: ...ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՍՏԱՆԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Այս տարի փոխվել է մասնավոր բուժհիմնարկներին պետպատվերի տեղերի հատկացման կարգը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը: Մինչև պետպատվերի ...ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի` մարտի 10-ի որոշմամբ Արամ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և ...ՍԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրական դատարանը հրապարակել է պաշտոնական տեղեկատվություն մարտի 8-ին կայացրած ՍԴ որոշման մասին: Խոսքը վերաբերում է 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելուն: ...ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՉԵՐԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ
Գարնան սկզբին` խրոնիկ հիվանդությունների սրացման հետ կապված, մեր երկրում, ինչպես միշտ, ավելացել է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սրացումների հետ կապված կանչերի թիվը,-այս մասին Panorama.am-ի ...ՎԱՏԻԿԱՆԸ ԹԱՐՄԱՑՐԵԼ Է «ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ» ՑՈՒՑԱԿԸ
Վատիկանն արդի դարաշրջանի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով թարմացրել է յոթ մահացու մեղքերի ցանկը: Այս մասին հայտնում է BBC-ն: Շուրջ հազար հինգ հարյուր տարի առաջ ստեղծված ցուցակի նախնական տարբերակում ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲՈԲԻ ՖԻՇԵՐԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ
Հայազգի շախմատի միջազգային կարգի վարպետ Գրիգոր Մեխիթարյանը, ով հանդես է գալիս Բրազիլիայի դրոշի ներքո այսօր կսկսի իր մրցապայքարը Բոբի Ֆիշերի հիշատակին նվիրված շախմատի միջազգային առաջնությանը: Առաջնությունն ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՌԵԼԻՔԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 8.5 ՏՈԿՈՍՈՎ
Ոչ պարենային ապրանքների շուկայում փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 0.5% գնաճը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գնաճը հիմնականում վառելիքի գների 8.5% թանկացման արդյունք է (պայմանավորված ...ԱՆՎՃԱՐ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մարտի 8-ից ապրիլի 7-ը բոլոր գինեկոլոգիական և վիրաբուժական վիրահատություններն անվճար են կատարվելու: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի ...ԼՂՀ-ՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐ ԴՊՐՈՑՆԵՐ ՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ
Այս տարի Լեռնային Ղարաբաղի հանրապետության կրթության համակարգում բյուջետային կապիտալ ներդրումները կազմում են 830.48 մլն դրամ, մշակույթի և սպորտի ոլորտում` 509.4 մլն դրամ, առողջապահության ոլորտում` 38 մլն ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԶԳՈՆ ԼԻՆԵԼ
Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը տարածել է Տարածվում են ստահոդ տեղեկություններ՝ պետության նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով վերտառությամբ հայտարարություն, որի ամբողջական տեքստը ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Այսօր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են գարնան աշխատանքների նախապատրաստության ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում ...ԻՍԼԱՄ ՔԱՐԻՄՈՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, շարունակվում են շնորհավորական հեռագրեր ստացվել Սերժ Սարգսյանի ...ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԻՆՈԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԾՐԱԳՐԻԸ
Այս տարի Երևանում կանցկացվի Կինոլրագրություն առանց սահմանների ծրագիրը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կինոլրագրություն առանց սահմանների ծրագրի ղեկավար, Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի ...
ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՐՓԱ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԸՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ, ՄԵՂՔ ԳՈՐԾԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՊԱՏԺՎԵԼՈՒ ԵՆ
ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԻ 34 ԱՈՒԴԻՏՈՐ
ԱՐՏՈՆԱՎՃԱՐ` ՓՈՔՐ ՁԵՌՆԵՐՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԲԵԼԳԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒ ԿԱԶՄԸ
«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008»-ՈՒՄ` «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»-Ն

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ

Ա. ԲԱՂԴԱՍՐԱՅԱՆ. «Ի՞ՆՉ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ»

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՆԱԽՈՐԴՆԵՐԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՆՐԱՆՔ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ»

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՋՈՆ ՊՐԵՍՔՈԹԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՆՈՒՅՆԸ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՑ
- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

