
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ
Ոստիկանության կենտրոնականի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 225 հոդվածի 3-րդ մասով և 300 հոդվածի առաջին մասով մեղադրվելու համար հետախուզվում են Սասուն Մեխակի Միքայելյանը (ծնվ. 07.11.1957 թ., բն. ք. Հրազդան, Վանատուր թաղ. 76 տուն) և Խաչատուր Ալբերտի Սուքիասյանը (ծնվ.15.09.1961 թ., բն. Երևան, Զավարյան փող. 6 տուն) և ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով մեղադրվելու համար հետախուզվում է Նիկոլ Վովայի Փաշինյանը (ծնվ. 01.06.1975 թ., գրանցված ք. Իջևան, Մետաղագործների փող. 8 շ., բն. 3, բնակվող` ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց, 29 շենք, բն. 15): Ինչպես հայտնում է Ոստիկանությունը, նրանք մեղադրվում են 2008 թ. մարտի 1-ին Երևանի Օպերայի հրապարակում Հայաստանի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային, հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին բռնությամբ զուգորդված դիմադրություն ցույց տալու, 2008 թ. մարտի 1-ին Երևանի քաղաքապետարանի շրջակայքում և կենտրոնական փողոցներում հրազենի, պայթուցիկ նյութերի և այլ հարմարեցված առարկաների գործադրմամբ իրականացված սպանություններով, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է, ովքեր որևէ տեղեկություն ունեն հետախուզվողների մասին, զանգահարեն ոստիկանության Կենտրոնականի բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 52-02-02, 53-02-02, 56-02-02 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Քննարկում
SERJIKOCHARYAN HERACEQ գրել է:
ays 3el azgi herosner en , inchpes en hayastani milician barzrastijan zinvorakanner@ yentarkvum 2 hogu ??????? HERIQA VAXI MEJ PAHEQ ZHOGOVRTIN
Ազատություն գրել է:
Այ ցավդ տանեմ դրանք հեռացողը չեն, սրանք սրբություն չունեն, իրանց հարազատ հողն էլ կծախեն, բայց իրանց աթոռներից չեն հրաժարվի: Սուքիասյանի նման մարդ կա բայց, իրա նմանը ասենք մեր քաղաքապետը լիներ, պատկերացնում եք ինչ լավ կլներ: Իրա տարածքը, որտեղից դեպուտատա ընտրվել, ես չեմ հանդիպել մեկին, որ բողոքի իրանից: Բոլորն էլ ասում են, որ շատ լավ մարդա:
Melanya gabrelyan գրել է:
Սասւն Միքաելյանը ազգի հերոս Է, ինչպես են այդ մարդու հանդեպ հետաԽուզում հայտատարարում, Ոոբերտին եվ Սերժին պետքա բռնեն ու կաԽաԽան հանեն.... մենակ սա կպրԿԻ ՀԱյԵրԻՆ
Gayane գրել է:- Ազատություն
Այ ցավդ տանեմ դրանք հեռացողը չեն, սրանք սրբություն չունեն, իրանց հարազատ հողն էլ կծախեն, բայց իրանց աթոռներից չեն հրաժարվի: Սուքիասյանի նման մարդ կա բայց, իրա նմանը ասենք մեր քաղաքապետը լիներ, պատկերացնում եք ինչ լավ կլներ: Իրա տարածքը, որտեղից դեպուտատա ընտրվել, ես չեմ հանդիպել մեկին, որ բողոքի իրանից: Բոլորն էլ ասում են, որ շատ լավ մարդա:
Երեվի չեք պատկերացնւմ ձեր սխալ խոսելու հետեվանքները քանի վօր չգիտեք ինչ վատ մառդկանց եք հովանավորում,պետք ե անձնապես ճանաչել հետո խոսել:- Ազատություն
Բոլորին գրել է:
նական վարկածով ասվում է, որ ոստիկանությունը եկել էր վրաններում զննություն կատարելու: Նման բան չի եղել, տեղի է ունեցել հետեւյալը. մահակներով, էլեկտրաշոկերով զինված սաղավարտավոր ոստիկանները շրջափակել են Ազատության հրապարակը, Հանրապետության առաջին նախագահը մոտեցել է բարձրախոսին, հանրահավաքի մասնակիցներին հորդորել է ոչ մի կոնտակտ չհաստատել ոստիկանության հետ եւ ասել է, որ եթե նրանք եկել են, ենթադրվում է, որ ասելու բան ունեն: Սակայն որեւէ ոստիկան ոչ մի պահանջ չի ներկայացրել, այլ միանգամից սկսել են հարձակում ցուցարարների վրա` մահակներով, արցունքաբեր գազով, էլեկտրոշոկով: Եվ դա տեղի է ունեցել բացարձակապես ապօրինի կերպով: Բայց ամենակարեւորն այն է, որ դրանից հետո էլ ոստիկանները հետապնդել են հեռացող մարդկանց: Իսկ արդեն ցերեկը նրանք հարձակվել են այն մարդկանց խմբերի վրա ովքեր չիմանալով, որ վաղ առավոտյան ցրել են նստացույցի մասնակիցներին, եկել են Ազատության հրապարակ հանրահավաքին մասնակցելու: Հյուսիսային պողոտայում, Մաշտոցի պողոտայում եւ հանրապետության հրապարակի մերձակայքում ոստիկանները հարձակվել են ենթադրվող ցուցարարների վրա, այսինքն մարդկանց խմբերի վրա եւ մահակներով նրանց ծեծի ենթարկել: Այսինքն ծեծը տեղի է ունեցել ոչ միայն Ազատության հրապարակում, այլեւ նրանից շատ հեռու` Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում, Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Եւ ըստ էության այս ապօրինի գործողությունները բերել են ընդվզման, եւ մարդիկ տեղեկանալով որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ կուտակված է ցուցարարների որոշակի խումբ, որը ծեծի է ենթարկվում ոստիկանների կողմից, հավաքվել են այդտեղ եւ ուղղակի փորձ են արել պաշտպանել իրենց արժանապատվությունը:
-Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մարտի մեկի երեկոյան քաղաքապետարանի մերձակա հրապարակում:
-Այնտեղ տեղի ունեցավ հետեւյալը. մարդիկ հասկացան որ գործ ունեն ոչ թե օրենքի շրջանակներում գործող ոստիկանության, այլ մի հանցավոր զինված խմբի հետ, որը որոշել է ֆիզիկապես ոչնչացնել քաղաքացիներին: Արդեն կեսօրին լուրեր կային եւ այդ լուրերը հաստատվեցին, որ բանակ է մտնում Երեւան եւ որ զինվորներին բաժանվում է մարտական զենք, այսինքն մարտական փամփուշտներով ավտոմատներ եւ այլն եւ այլն: Եւ, իմիջիայլոց, «Հայլուրը» մեզ շատ լավ օգնում է, հայտարարվում է, թե ցուցարարները զինված են եղել, բայց կադրեր են ցույց տալիս, թե ինչպես են երիտասարդները մոտակայքից խողովակներ պոկում պաշտպանվելու համար: Եթե զինված են եղել, ի՞նչ կարիք կար մոտակա շինհրապարակներից խողովակներ պոկել, մանրացնել պաշտպանության համար:
Եւ ավելին, տեղի է ունեցել հանցագործություն. ցուցարարների վրա դուրս է բերվել զինված բանակ մարտական փամփուշտներով, ավտոմատներով, որոնք հետագայում ուղիղ նշանառությամբ կրակել են ցուցարարների վրա: Ու եթե չլինեին մեր ձեռնարկած միջոցառումները այդ օրը հրապարակում մենք ունենալու էինք հազարավոր զոհեր: Հիմա էլ այն փաստը, որ զինվորները ուղիղ նշանառությամբ կրակել են մարդկանց վրա, ստիպում է մտածել, որ զոհերի պաշտոնական թիվը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իսկ ընդհանրապես հարկ է արձանագրել, որ այդ օրը ժողովուրդը չընկրկեց բիրտ ուժի առաջ, խուճապահար չփախավ եւ ես հպարտ եմ մեր ժողովրդի համար:
Կան նաեւ հավաստի տեղեկություններ, որ ձկան խանութի կողմի մոտակա շենքերի տանիքներում եղել են դիպուկահարներ, որոնք ունեցել են հստակ հանձնարարական` չեզոքացնել հարթակում կանգնած մի քանի անձանց: Ուղղակի բարձրացած ծուխը եւ հարթակի խառնիճաղանջ վիճակը դիպուկահարներին հնարավորություն չի տվել իրականացնել այդ հանձնարարությունը:
Այդ իրադարձություններով մարտի մեկին ամբողջ աշխարհի համար ապացուցվեց այն ինչը մենք այսքան ժամանակ փորձում ենք ցույց տալ` մենք գործ ունենք մարդասպանների իշխանության հետ: Այսօր հանրությունը ինքն իրեն պետք է հարց տա` ի՞նչ գործ ունի ժամկետային զինծառայության մեկնած զինվորը Երեւանի Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ավտոմատներով եւ ժամանակակից զենքով զինված: Արդյոք նրանց ծնողները իրենց երեխաներին բանակ են ուղարկել, որպեսզի նրանք դուրս գան Երեւանի փողոցներ եւ կոտորեն իրենց համաքաղաքացիներին:
-Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին,որ ցուցարարները Ֆրանսիայի դեսպանատան մոտից պետք է գնային Մատենադարան: Ասվում է նաեւ որ դուք թույլ չեք տվել դա անել:
-Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից ժողովրդին հանելու ոստիկանության ձգտումը ուներ մեկ նպատակ. այդ հրապարակը բացարձակապես հարմար չէր ժողովրդի դեմ ուժային գործողություններ իրակնացնելու համար եւ մենք տեղեկություններ ունեինք, որ ոստիկանության ծրագիրը հետեւյալն էր` մարդիկ երթով պետք է դուրս գային Մաշտոցի պողոտա եւ ցուցարարների մեջ եղած պրովոկատորները պետք է ջարդուփշուր անեին «Երեւան Սիթի» խանութի ապակիները, վառեին մի քանի մեքենաներ: Այդ ժամանակ ժողովուրդը կլիներ Մաշտոցի պողոտայում, որը երկու կողմից բաց է, եւ շատ հեշտ կլիներ նրանց խուճապի մատնելը, երկու կողմից ջրցան մեքենաներ եւ այլ տեխնիկա բանեցնելը: Իսկ հաշվի առնելով, որ բանակը արդեն Երեւանում էր եւ զինված էր մարտական զենքերով, ապա Մաշտոցի պողոտայում մարդիկ կլինեին բացարձակապես անպաշտպան: Երբ որ ես եկա Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ, ես ունեի այդ ծրագրի մասին հավաստի տեղեկություն, եւ հրապարակ գալուց հետո իմ առաջին խնդիրը հետեւյալն էր` ապահովել հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Խնդիր, որն իմ կարծիքով լուծվեց` մինչեւ վերջ ոչ մի զինվոր չկարողացավ ոտք դնել Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ եւ ոչ մի տեխնիկա` ոստիկանական կամ զինվորական, չմտավ հրապարակ, ոչ թե այն պատճառով որ չէին ուզում, այլ նման հնարավորություն ուղղակի չունեին:
-Քաղաքացիների մեջ վստահ լուրեր են պտտվում, որ այդ օրը բոլոր խժդժությունները սկսվել են էջմիածնից ժամանած ինչ-որ խմբի գործողությունների արդյունքում:
-Մենք հենց տեղում հայտարարել ենք, որ դատապարտում ենք խանութների նկատմամբ իրականացվող գործողությունները: Ակնհայտ է, որ դրանք կազմակերպվել են իշխանական սադրիչների կողմից: Մենք տասը օր անընդհատ Երեւանում կազմակերպել ենք հանրահավաքներ, երթեր եւ բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունենում այդ հանրահավաքների եւ երթերի ընթացքում, ոչ մի անկարգություն չի եղել եւ այս փաստերը ինքնին արդեն վկայում են իրենց մասին: Ակնհայտ է, որ այդ ամենը կազմակերպված է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանությունների կողմից, որպեսզի ինչ-որ կերպ արդարացվի արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը: Մենք տեղում դատապարտել ենք կողոպուտի, խանութների ապակիները ջարդելու դեպքերը, ամեն ինչ արել ենք որ այդ դեպքերը տեղի չունենան եւ հիմա էլ դատապարտում ենք, եւ հայտարարում ենք, որ դա կապ չունի մեր պայքարի հետ: Ի դեպ ցուցարարների շարքերում մեծ թիվ են կազմել քաղաքացիական հագուստով ոստիկանները հանրապետության տարբեր մարզերից: Եղել են նաեւ հայտնի օլիգարխների թիկնազորի ներկայացուցիչներ:
-Երեկ արդեն տեղեկատվություն ստացվեց, որ բավական լարված է Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծը: Ձեր կարծիքով ի՞նչ են նշանակում այդ գործողությունները` արդյոք Ղարաբաղին անմիջական պատերազմի վտանգ է սպառնում:
- Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում են, որ այն պահից երբ տանկերը հանվեցին Երեւանի փողոցներից, իրենք այլեւս իշխանություն չեն ունենալու: Նրա հայտարարած արտակարգ դրությունը ապօրինի է, որովհետեւ Սահմանադրությունը հստակ ասում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ իրավական ռեժիմ է սահմանել իր հրամանագրով, ինչը նշանակում է, որ իրավական ռեժիմը, գրաքննությունը, թերթերի փակումը եւ մյուս բոլոր սահմանափակումները ապօրինի են: Հիմա Ռոբերտ Քոչարյանի այդ արտակարգ դրությունը չի կարող երկար տեւել, 20 օրով է հայտարարված: Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է, որպեսզի նա այս տանկերի ռեժիմը կարողանա ավելի երկար պահպանել, իսկ դրա համար հարմար է ռազմական դրություն հայտարարելը: Եւ ես կարծում եմ, որ Քոչարյանի սցենարներից մեկն է դա, որպեսզի իրենք սահմանների վրա հրահրեին ինչ-որ սահմանային բախումներ, ինչի արդյունքում Հայաստանում հնարավոր կլինի ռազմական դրություն մտցնել, որը օրենքով սահմանված է եւ կարող է տեւել վեց ամիս, մեկ տարի: Դա նշանակում է, որ ինքը կշարունակի պաշտոնավարել նախագահի պաշտոնում, քանի որ ռազմական դրության ժամանակ նախագահի ընտրություններ չեն անցկացնում եւ գործող նախագահը շարունակում է իր պաշտոնավարումը: Կարծում եմ, որ սա Ռոբերտ Քոչարյանի պահեստային սցենարներից մեկն է:
-Սահմանային բախումներից անմիջապես հետո ՀԿ-ում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հայտարարեց, որ դաշինքը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանում խաղաղությունը վերականգնելուն: Ձեր կարծիքով դա կարող է խոչընդոտ հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանի այդ սցենարի իրականացմանը:
-Ես չեմ կարող տվյալ պահին մեկնաբանել դա, բայց կարծում եմ, որ ե’ւ ՆԱՏՕ-ն, ե’ւ Ռուսաստանը, ե’ւ ողջ միջազգային հանրությունը հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատրաստ են ամենածայրահեղ քայլերի իրենց իշխանությունը պահպանելու համար եւ կարծում եմ, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը թույլ չեն տա տարածաշրջանում պատերազմ հրահրել հանուն մեկ-երկու հոգու իշխանության պահպանման:
-Ինչպե՞ս են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները շարունակելու իրենց պայքարը եւ ժողովրդական շարժումը:
-Պայքարի սցենարներն արդեն կան: Գիտեք, որ ակտիվիստների հիմնական մասը ձերբակալված է կան վիրավորներ, ցուցարարների շարքերում կան զոհեր: Իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իբր սգում են տեղի ունեցածի համար: Ութ զոհ է եղել. եթե այդքան սգում են, ինչո՞ւ Հայաստանում սգի օր չի հայտարարված: Սա ամենաառաջին հարցն է, որ պետք է նրանց ուղղել: Սգի օր չհայտարարելով, նրանք ընդունում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Ինչ վերաբերում է մեր հետագա պայքարին, այդ պայքարի սցենարը շարունակում է մնալ նույնը, մենք կկազմակերպենք հանրահավաքներ խաղաղ գործողություններ եւ չենք ընկրկի որեւէ ուժի առաջ: Ես համոզված եմ, որ այս պահից Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին մնացել է մեկ, երկու, առավելագույնը երեք հանրահավաք: Կարծում եմ, որ այդ դեպքերից հետո զինվորականությունը հասկացավ, որ ժողովուրդը վճռական է տրամադրված, հասկացավ, որ իրենք գործ ունենք մարդասպան հրամանատարների հետ, որոնք ուզում են երկիրը ներքաշել եղբայրասպան պատերազմի մեջ:
Ես կարծում եմ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը փորձում է այս 20 օրն օգտագործել ընդդիմության լիդերներին չեզոքացնելու համար, սակայն կարծում եմ, որ անգամ նման գործողությունները չեն կարող հետագա իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ, քանի որ մենք գործ ունենք իրապես համաժողովրդական շարժման հետ, որը քոչարյանասերժական հանցագործ իշխանությունից ազատվելու որոշում արդեն կայացրել է, մնում է միայն այդ որոշումը իրագործել, եւ ես կարծում եմ, որ այդ որոշման իրագործումը ընթացքի մեջ է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է եւ նա այլեւս ոչ մի պայմաններում չի հանդուրժի այս հանցավոր իշխանությանը: Պետք է հասկանանք նաեւ, որ այսօր հանրությունը Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալությունը համարում է ուղղակի ապացույց այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կազմակերպել հոկտեմբերի 27-ը, հանրությունը հասկանում է, որ նրանք տանկերը հանել են փողոց այս եւ բազմաթիվ այլ հանցագործություների պատասխանատվությունից խուսափելու համար եւ ամենակարեւորը` հանրությունը հասկանում է, որ սա ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարն է, այլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու եւ եթե քաղաքացին այս պայքարում ընկրկի, կնշանակի որ նա դավաճանում է սեփական հայրենիքին եւ այդ հայրենիքը դատապարտում չգոյության:
-Պարոն Փաշինյան, այս օրերին Ռոբերտ Քոչարյանը հեռուստաեթերից մի քանի խմբերի է բաժանում մարտի մեկի տեղի ունեցածի մասնակիցներին: Դուք, օրինակ, հայտնվել եք հրահրիչների խմբում:
-Տվյալ իրավիճակում հրահրողի դեր կատարում են միայն հանցագործ իշխանությունները, ովքեր իրենց հանցագործությունների մեջ 10 տարվա ընթացքում օր օրի լկտիացել են, ինչի արդյունքում մարդկանց հասկացրել են, որ իրենց հետ հնարավոր չէ խոսել մարդկային լեզվով: Հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանն, «Տեցի Կռուգ», Բուզանդի փողոց, ապրիլի 12, ընտրակեղծիքներ, ընդդիմության վստահված անձերի ծեծուջարդ, քաղաքական հետապնդումներ, «Ա1պլյււսի»-ի փակում պետական գույքի ունեցվածքի թալան, պետական պաշտոնյաների զեխ ապրելակերպ եւ այլն. ահա այս գործողություններն են մարդկանց հրահրում դուրս գալ փողոց եւ քոչարյանասերժական հանցագործ իշխանություններին ասել հետեւյալը. չի կարելի հանրությունը սեփական լկտիության փորձադաշտ դարձնել, չի կարելի փորձել ժողովրդի համբերությունը, չի կարելի նստել ժողովրդի գլխին: Եւ եթե այս զգուշացումներից հետո վարչախումբը մտադիր չէ իրեն հավաքել, հանրությունը պետք է դիմի վճռական քայլերի:
-Հավաստի տեղեկություններ կան, որ իշխանության ամենաբարձր օղակներից հրահանգված է ԱԱԾ-ին ձեզ ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել` զինված դիմադրության իմիտացիա ստեղծելով: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես ուզում եմ ասել, որ երբեք զենք չեմ ունեցել եւ զենք չեմ կրել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Իմ, ըստ էության ընդհատակում գտնվելու պատճառը ոչ թե ձերբակալվելուց խուսափելն է, այլ այն, որ ես կարծում եմ որ որոշակի պատասխանատվություն եմ կրում շարժման հետագա ընթացքի համար եւ ընդհատակում գտնվելու շարժառիթը միայն հետագա պայքարը կազմակերպելու գործում համեստ ներդրում ունենալն է: Ինչ վերաբերում է զինված լինելուն, ասացի որ կյանքում զենք չեմ ունեցել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Ես զինված եմ միայն քաղաքացիական վճռականությամբ. պայքար, պայքար մինչեւ վերջ:
Կայքի քարտեզ
Բոլորին գրել է:
Ում բացի պոռնիկ ՍՍ և ՌՔ-ի համախոհների սադրանքները, հետաքրքրում է իրականությունը մեր Հանրապետությունում և Հայ ազգի գլխին ծառացած արհավիրքը, ապա ամեն ինչ կգտնեք
http://www.payqar.org/am/1/
և խնդրում եմ ՀԱՅԵՐԻՆ, տարածեք ամեն տեղ այս տեղեկություննրը։
Շնորհակալություն։
ՍՍ և ՌՔ ականներին և պայքարին դեմ բոլորին, չենք պատասխանի ձեր լկտի և անորակ հաղորդագրություններին։
ss գրել է:- Բոլորին
Ում բացի պոռնիկ ՍՍ և ՌՔ-ի համախոհների սադրանքները, հետաքրքրում է իրականությունը մեր Հանրապետությունում և Հայ ազգի գլխին ծառացած արհավիրքը, ապա ամեն ինչ կգտնեք http://www.payqar.org/am/1/
և խնդրում եմ ՀԱՅԵՐԻՆ, տարածեք ամեն տեղ այս տեղեկություննրը։
Շնորհակալություն։
ՍՍ և ՌՔ ականներին և պայքարին դեմ բոլորին, չենք պատասխանի ձեր լկտի և անորակ հաղորդագրություններին։
shat shnorhakalutyun , gnatsi ,kayk@ tesa yev atelutyuns u tshnamanks hazarapatkvets ishxanutyunneri handep,bayts petk e paykarel voch miayn serji yev roberti dem,ayl mnatsats molaxoteri,inchpisin e sona trusyan@.(nman mardik arzani chen,vor nrants anunner@ metsatarerov grem).Inchkan karox ek layn shrjanaknerov taratsek ays amen@.- Բոլորին
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
5Ոստիկանությունում նախօրեին տեղի է ունեցել ընդլայնված օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը: Ինչպես տեղեկացանք ոստիկանությունից, ...ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ
10Ոստիկանության կենտրոնականի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 225 հոդվածի 3-րդ մասով և 300 հոդվածի առաջին մասով մեղադրվելու համար հետախուզվում են Սասուն Մեխակի Միքայելյանը (ծնվ. 07.11.1957 թ., բն. ք. Հրազդան, ...ՊՐԵՍԿՈՏԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՐԿՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ
1Ջոն Պրեսկոտը՝ (Միացյալ Թագավորություն, Սոցիալիստներ), Հայաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցողը, ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների ...ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ
Այսօր հանրապետությունում կդիտվեն տեղումներ` անձրևի տեսքով: Երևանում օդի ջերմաստիճանն այսօր գրանցվել է +13 +15 աստիճան: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ ...ՕԲԱՄԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԼԻՆԵԼ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՔԼԻՆԹՈՆԻ ՕՐՈՔ
ԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջարկել է իր մրցակից Բարաք Օբամային դուրս գալ նախագահական մրցապայքարից և հանդես գալ իր թիմում, որի դիմաց նախագահական ընտրություններում իր հաղթանակի ...ԿԵՂՏՈՏ ԱՆՎԱԴՈՂԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՐԳԵԼՎԻ
Այս տարվա ընթացքում` մարտի 1-ի դրությամբ մայրաքաղաքում հիմնանորոգվել ու վերականգնվել է 91 վերելակ: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյանների, վերելակային տնտեսության վերականգնման ծրագիրն ընթանում է համաձայն սահմանված ...ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՊԱՀԱՆՋԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց միակողմանիորեն վերացնել Աբխազիայի նկատմամբ 1996 թվականից կիրառվող սահմանային առևտրատնտեսական, ֆինանսական, ...ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտի 12-15-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Հայաստանում հետընտրական բռնությունների հետևանքով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ 105-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Brookings Institution հետազոտությունների կենտրոնը հրապարակել է թույլ պետությունների ցուցակը: Դրա համաձայն, Հայաստանը 141 երկրների շարքում աղյուսակում զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը: Գնահատականները ...ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԱԾ-ԻՑ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը և նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալված են: Այլ մանրամասներ ...ԿԲ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2007 թ. նոյեմբերի 23-25-ը ընկած ժամանակահատվածում արտարժութային շուկայում արձանագրվել էր փոխարժեքների աժիոտաժային անկում և Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ անցկացված ստուգումների արդյունքները կհրապարակվեն ...ԱՐԵՎԻԿ ԳՅՈՒՂԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ՎԵՐԱՑԵԼ Է
Շիրակի մարզի Արևիկ գյուղից նախօրեին ահազանգ է ստացվել, որ գյուղի արևելյան մասում` գերեզմանատան մոտ նկատվում է ջրի կուտակում, որը կարող է տարածվել դեպի գյուղի արևմտյան հատվածի բնակելի տները: Ինչպես տեղեկացանք ...150 ՄԱՍՆԱԿՑԻՑ 15-Ը ՍՏԱՑԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
ՀՀ արդարադատության նախարարության թարգմանիչների կենտրոն պետական ոչ առևտրային կենտրոնի 15 թարգմանիչներ այսօր ստացան վերապատրաստման և որակավորման վկայականներ: Ըստ արդարադատության փախնախարար Նիկոլայ Առուստամյանի, ...ԹԱՆԿԱՑԵԼ Է ՆԱԵՎ ՍՈՒՐՃԸ
Հանրապետությունում վերջին 15 օրերին որոշ սննդատեսակների` ալյուրի, կարագի և ձեթի գների թանկացումներց բացի, գների բարձրացում է դիտվել նաև այլ սննդատեսակների շրջանում: Դրանք են սուրճը, ձավարեղենը և մարգարինը: ...ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՍՏԱՆԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Այս տարի փոխվել է մասնավոր բուժհիմնարկներին պետպատվերի տեղերի հատկացման կարգը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը: Մինչև պետպատվերի ...ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի` մարտի 10-ի որոշմամբ Արամ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և ...ՍԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրական դատարանը հրապարակել է պաշտոնական տեղեկատվություն մարտի 8-ին կայացրած ՍԴ որոշման մասին: Խոսքը վերաբերում է 2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելուն: ...ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՉԵՐԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ
Գարնան սկզբին` խրոնիկ հիվանդությունների սրացման հետ կապված, մեր երկրում, ինչպես միշտ, ավելացել է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սրացումների հետ կապված կանչերի թիվը,-այս մասին Panorama.am-ի ...ՎԱՏԻԿԱՆԸ ԹԱՐՄԱՑՐԵԼ Է «ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ» ՑՈՒՑԱԿԸ
Վատիկանն արդի դարաշրջանի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով թարմացրել է յոթ մահացու մեղքերի ցանկը: Այս մասին հայտնում է BBC-ն: Շուրջ հազար հինգ հարյուր տարի առաջ ստեղծված ցուցակի նախնական տարբերակում ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲՈԲԻ ՖԻՇԵՐԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ
Հայազգի շախմատի միջազգային կարգի վարպետ Գրիգոր Մեխիթարյանը, ով հանդես է գալիս Բրազիլիայի դրոշի ներքո այսօր կսկսի իր մրցապայքարը Բոբի Ֆիշերի հիշատակին նվիրված շախմատի միջազգային առաջնությանը: Առաջնությունն ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՌԵԼԻՔԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 8.5 ՏՈԿՈՍՈՎ
Ոչ պարենային ապրանքների շուկայում փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 0.5% գնաճը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գնաճը հիմնականում վառելիքի գների 8.5% թանկացման արդյունք է (պայմանավորված ...ԱՆՎՃԱՐ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մարտի 8-ից ապրիլի 7-ը բոլոր գինեկոլոգիական և վիրաբուժական վիրահատություններն անվճար են կատարվելու: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի ...ԼՂՀ-ՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՆՈՐ ԴՊՐՈՑՆԵՐ ՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ
Այս տարի Լեռնային Ղարաբաղի հանրապետության կրթության համակարգում բյուջետային կապիտալ ներդրումները կազմում են 830.48 մլն դրամ, մշակույթի և սպորտի ոլորտում` 509.4 մլն դրամ, առողջապահության ոլորտում` 38 մլն ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԶԳՈՆ ԼԻՆԵԼ
Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը տարածել է Տարածվում են ստահոդ տեղեկություններ՝ պետության նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով վերտառությամբ հայտարարություն, որի ամբողջական տեքստը ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Այսօր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են գարնան աշխատանքների նախապատրաստության ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում ...ԻՍԼԱՄ ՔԱՐԻՄՈՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, շարունակվում են շնորհավորական հեռագրեր ստացվել Սերժ Սարգսյանի ...ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԻՆՈԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԾՐԱԳՐԻԸ
Այս տարի Երևանում կանցկացվի Կինոլրագրություն առանց սահմանների ծրագիրը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կինոլրագրություն առանց սահմանների ծրագրի ղեկավար, Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի ...
«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2008»-ՈՒՄ` «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»-Ն

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ

Ա. ԲԱՂԴԱՍՐԱՅԱՆ. «Ի՞ՆՉ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ»

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՆԱԽՈՐԴՆԵՐԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՆՐԱՆՔ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ»

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՋՈՆ ՊՐԵՍՔՈԹԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՆՈՒՅՆԸ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՑ
- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

