
ԱԺ ԱՅՍՕՐՎԱ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ
Այսօր առավոտյան ԱԺ 60 պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու Ազգային ժողովի որոշման նախագիծը` ԱԺ հայտարարությունը, մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: ԱԺ որոշման նախագծում, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ասված է. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, անհանգստություն հայտնելով տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, դատապարտելով -մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից, որի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մայրաքաղաքը կրել է զգալի բարոյական և նյութական վնաս, - ատելության և չարության քարոզչությունը քաղաքական գործընթացներում, - երկրի կայունությունը, միջազգային վարկը և ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն, կարևորելով -մայրաքաղաքում կարգուկանոնի վերահաստատումը, բնականոն կյանքի վերականգնումը, - մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգի չեզոքացումը, - քաղաքական խնդիրների լուծումը երկխոսության հիման վրա, -իրավական, մասնավորապես ընտրական գործընթացներին վերաբերող խնդիրների լուծումը երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան, - հանդուրժողականության հարգումը` որպես հասարակության մեջ պառակտումների բացառման հիմք, Անհրաժեշտ և իրավաչափ է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թ. մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հաստատելու մասին, Զսպվածության և ողջամտության կոչ է անում մեր քաղաքացիներին այս բարդ իրավիճակը հնարավորինս արագորեն հաղթահարելու, երկիրը բնականոն ընթացքի վերադարձնելու համար: ԱԺ պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը քվեարկության դրեց ԱԺ որոշման նախագիծը, որը միաձայն ընդունեցին ԱԺ արտահերթ նիստին ներկա 81 պատգամավորները: Սպառելով օրակարգը` ԱԺ արտահերթ նիստն ավարտեց աշխատանքը:
Քննարկում
հայ մտավորական գրել է:
էլի սայթակեցինք...Ամեն ինչ գնաց վատագույն սցենարով,իշխանությունների պատրաստաց սցենարով,ուրեմն մոտակա չորս հինգ տարիներին Հայաստանում էլի տիրելու է բռնատիրություն,էլի ժողովրդի արունը ծծած ու հարստացած տականքը,չընտրված նախագահը իր պնակալեզ ու ստորաքարշ կամակատարների,դրածո պատգամավորների,ախպերության ու անձնական նվիրվածության սկզբունքով նշանակված պաշտոնյաի,ծախվաց մտավորականության հետ անելու են այն ինչ ուզում են:
Բայց արդյոք ամեն ինչ սկսվեց երեկ կամ էլ այս նախագահական խեղկատակության ժամանակ,իհարկ է ոչ, սա արձագանքն է ԼՏՊ-ի 2-րդ կեղծված ընտրությունների,երբ նույն այսօրվա տականքները կամ դրանց զավակները նույնպիսի ստրուկի ստորաքարշությամբ լցոնում էին կեղծ ընտրաթերթերը , ու դեռ ասում էին- մեր դեմ խաղ չկա, ով էր բռնում նրանց ձեռքը :Ամեն ինչ կատարելագործվեց, այսօր արդեն այն դարձել է երկրի « կառավարման» հիմնական ձեվը,ցավալի է,որ զոհվել են մարդիկ,ցավալի է որ թափվել է հայի արյուն ինչ որ մարդկանց աթոռակոռվում ,ցավալի է որ էլ ինչ որ մեկը կամ մարդկանց մի մեծ բազմություն էլի պիտի ասի«Էս երկիրը երկիր չի»ու էլի բռնի պանդխտության ճամփեն,իսկ մնացող հասարակ մարդն էլ իրեն զգա,-ճորտի կարգավիճակում,21-րդ դարի մեծ ու փոքր հայ ֆեոդալերի ձեռքում:Էլի սայթաքեցինք...
hayk գրել է:
bayts et tigran@ erb mard dardsav vor xosuma, dra moruk2 amen mi hayi klri mazeritsa kazmvats
Վրեժը գրել է:
Քաղաքակիրթ ու քաղաքական լեզվով այս կոչվում է ֆաշիզմ:
Վրեժը գրել է:
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը քվեարկության դրեց
ԱԺ որոշման նախագիծը, որը միաձայն ընդունեցին ԱԺ արտահերթ
նիստին ներկա 81 պատգամավորները:
Քաղաքակիրթ ու քաղաքական լեզվով այս կոչվում է ֆաշիզմ:
-----------------------------------------------------------
Hakob 49 գրել է:
Հայ մտավորականին
իհարկե çատ ճոx էս գրում,ավելի հաճույքով էմ կարդում
քան թերթերի հոդվացները, մի xնդրանք,գրի մի հոդվաց
96-97 թվականների ՀՀç-ից առնետավազքի մասին, որոնք
տեղավորեցին ՀՀԿ-ում և այսօր նրանք կեղեքիչների կորիզն
էն կազմում,, ռոբերտ,սերԺիկ,սերվիզի անդո, մուկ, հրանուç
և այլն.բացատրելով «նամուսով ջեպկիրները« գնացին իսկ
աննամուսները մնացին, և նրանք էն այսօր արյունահեղության
պարագլուxները,............çնորհակալություն.
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 15 ԱՆՁ
1Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու և իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր ...ԱԺ ԱՅՍՕՐՎԱ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ
5Այսօր առավոտյան ԱԺ 60 պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու Ազգային ժողովի որոշման նախագիծը` ԱԺ հայտարարությունը, մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. Մարտի 1-ի կեսօրից Երևանի քաղաքապետարանի շրջակայքում հավաքված բազմությունը աստիճանաբար անկառավարելի էր դառնում, և երեկոյան նրանց ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ Դ. ՖՐԻԴԻ ԵՎ Մ. ԲՐԱՅԶԱՅԻ ՀԵՏ
Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդի և նրա օնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի ...ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ
2008թ. մարտի 1-ին Երևանի հիվանդանոցներում բժշկական օգնություն են ստացել 131 մարդ: Ընդ որում, ժամը 06:00-ից մինչև 21:30 տուժածների թիվը կազմել է 42 մարդ, որից 14-ը զինվորականներ, իսկ 28-ը` քաղաքացիներ: ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ
1Հարգելի ընթերցող, Panorama.am-ը հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական և ներքաղաքական հարցերը Ձեզ կներկայացնի բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում:
ՆԺԿ-Ն ԿՀԱՎԱՔՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՒ ԿՔՆՆԱՐԿԻ «ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԵՐ»
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՐԴԵՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՎՐԱ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԼՍՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՐԱՐԸ ՊԱՀԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՅԱՆ ԿՈՒԲԻՇԻ ՀԵՏ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՄՆ-ԻՆ. ՑԻՆԻԿԸ ԴՈՒ ԵՍ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ
ԱԺ ԱՅՍՕՐՎԱ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏՎԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ ՑՐԵԼ ԵՆ

- 0 Վարդանանց օրն է՝ ըստ հայ առաքելական եկեղեցու տոնացույցի:
- 1902 Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց
- 1916 Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» (Արմյանե ի վայնա) ամսագիրը:
- 1917 Բուրժուական ժամանակավոր կառավարության ստեղծումը Ռուսաստանում:
- 1931 Ծնվեց ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը՝ Միխայիլ Գորբաչովը:
- 1931 Ծնվեց գերմանացի արևելագետ, հայագետ Ալֆրեդ Գուտշմիդը: Նրա ուսումնասիրությունները նվիրված են Խորենացու և Ագաթանգեղոսի աղբյուրագիտական քննությանը:
- 1981 Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: Այժմ մեր ստորգետնյա փոխադրանին ձգվում է 12 կմ ուղեծրով և ունի 10 կայարան:
- 1992 Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

