
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև. Փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմը նստացույց սկսեցին Օպերայի հրապարակում և ձեռնարկեցին ամենօրյա ապօրինի հանրահավաքներ ու երթեր, նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում: Հանրահավաքներում հնչում էին սադրիչ հայտարարություններ ու կոչեր: Չնայած ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումներին, որ այդ գործողությունները հակաիրավական են, նրանք շարունակում էին կոպտորեն խախտել հասարակական կարգն ու վտանգել հասարակության անվտանգությունը: Փետրվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ցուցարարներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր մետաղյա ձողեր և մահակներ: Տվյալներ կային, որ մարտի 1-ին մայրաքաղաքում պետք է ձեռնարկվեն սադրիչ գործողություններ, հրահրվեն զանգվածային անկարգություններ: Նույնպիսի օպերատիվ տվյալներ էին ստացվել նաև Ազգային անվտանգության ծառայությունում: Ոստիկանության աշխատակիցները, այդ նյութերն առգրավելու և իրավիճակը վտանգազերծելու նպատակով, ցուցարարներին կոչ արեցին համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալ: Այս կոչին անսպասելիորեն հաջորդեց նստացույցի մասնակիցների հարձակումը ոստիկանների վրա: Ցուցարարները սկսեցին նրանց վրա նետել քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր, բռնկուն նյութերով շշեր և այլն: Իշխանությունը բռնությամբ տապալելու և իրավապահների արժանապատվությունը վիրավորող կոչեր էին հնչում: Օրինախախտների ագրեսիվությունը աճում էր: Ստեղծված իրավիճակի անկանխատեսելիությունից և իրավախախտումների բնույթից ելնելով, օպերատիվ որոշում կայացվեց` օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել: Իրավախախտները սկսեցին դիմադրություն ցույց տալ մահակներով, սուր ծակող-կտրող գործիքներով, մետաղյա ձողերով: Բախման հետևանքով ոստիկանների մեջ կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Անկարգության կազմակերպիչների ու մասնակիցների մի մասը բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ: Կան ձերբակալվածներ: Կազմակերպիչներից ոմանք դիմել են փախուստի: Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում անկարգությունների մասնակիցներին և դրդողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն` բերման ենթարկվածների ինքնությունը ճշտելու և պատասխանատվության հարցը լուծելու նպատակով: Հարուցված քրեական գործի շրջանակներում ընթանում են խուզարկություններ: Զննությամբ Օպերայի հրապարակում հայտնաբերվել է 2 հատ ձայնալուսային նռնակ, 10 հատ Ֆ-1, ՌԳ-42, ՌԳԴ-5, ԱՊ-92 տեսակի նռնակներ` պայթուցիչներով, ՏՏ ատրճանակ` 1 հատ, իսպանական արտադրության Աստրա ատրճանակ` 1 հատ, չեխական արտադրության, 6,35 մմ տրամաչափի ատրճանակ` 1 հատ, ավտոմատի լիցքավորված պահունակ` 2 հատ, մեկ հատ 200 գրամանոց տրոտիլային պայթագլանիկ, ՄՈՒՎ հարվածային մեխանիզմ` 1 հատ, 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ` 25 հատ, կարաբինի փամփուշտ` 25 հատ, մեկ տուփ` 30 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, գազի բալոն` 13 կգ կշռով, վրան գրված`քլորոդիքլոմեթան, մեծ քանակությամբ երկաթե ձողեր, փայտե մահակներ, երկու հատ ներարկիչ` օգտագործված, 48 հատ տրիստալին տեսակի հոգեմետ դեղահաբ, 10 հատ ցիկլադոլ, մի քանի տասնյակ, երկաթե ամրաններից պատրաստված ոզնիներ, մեկ կանիստր բենզին և դյուրավառ հեղուկով շշեր: Հանրապետություն կուսակցության գրասենյակի մոտ հայտնաբերվել է ԵրԱԶ մակնիշի ավտոմեքենա` բարձված մեծ քանակությամբ փայտե մահակներով և մետաղյա ձողերով: Մեքենայի մեջ հայտնաբերվել են նաև այլ պետհամարանիշներ: Միջոցներ են ձեռնարկվում վարորդի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է, որ իրավիճակը մայրաքաղաքում լիովին վերահսկվում է, արվում է առավելագույնը անկարգության կազմակերպիչներին արագորեն հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու, անկարգությունների հետևանքները շուտափույթ վերացնելու համար:
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ ՑՐԵԼ ԵՆ
5Այսօր առավոտյան, ժամը 7-ի սահմաններում ոստիկանության և ներքին զորքերի աշխատակիցները ցրել են Ազատության հրապարակում արդեն տասներորդ օրը շարունակվող բողոքի ցույցը, որ նախաձեռնել էին ՀՀ նախագահի նախկին թեկնածու ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ
5Այսօր առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում ոստիկանները հարձակվել են Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների վրա և մոտ մեկ ժամվա ընթացքում ազատել հրապարակը: Ականատեսների վկայությամբ` ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՐԱՐԸ ՊԱՀԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թիվ 13/10 ընտրատեղամասի վերահաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահի սեղանից ...ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, 2008 թվականի փետրվարի 28-ին դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել է թվով 9 տեղամասերի վերաբերյալ նյութեր, որոնցով հայտնաբերվել ...ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԱՅԻՍԻՆ
Վրաստանի խորհրդարանը փետրվարի 26-ին 183 ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է Վրաստանի սահմանադրությունում ուղղումներ կատարելու մասին որոշում, որով նախատեսում են հերթական խորհրդարանական ընտրությունները ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Սույն թվականի մարտի 1-ին, առավոտյան ժամը 6 անց 45 րոպեին, ներքին զորքերի ստորաբաժանումները ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
Առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում մի քանի հարյուր մարդ բողոքի ցույց են սկսել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Ցուցարարները վանկարկում են` Ազատություն, Լևոն, Ազատ, անկախ Հայաստան: Ֆրանսիական դեսպանատունը ...«Ա1PLUS» ԼՐԱՏՎԱԿԱՆԻ ՇԵՆՔԸ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ՉԷ
Ա1plus լրատվական գործակալության շենքի շրջափակված լինելու մասին տեղեկությունները չեն համապատասանում իրականությանը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գործակալության աշխատակիցներից մեկը հավաստիացրեց, որ ...ՏԱՐԲԵՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 8 ՀՈԳԻ
Այսօր վաղ առավոտյան` ժամը 7:45-ին Ազատության հրապարակից տարբեր վնասվածքներով Գրիգոր Lուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 հոգի: Այս մասին Panorama.am թղթակցին տեղեկացրեցին հիվանդանոցից: Իսկ ժամը ...ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԵՏԵՎԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Արդար Ռուսաստան կուսակցության հրավերով մարտի 2ին կայանալիք Ռուսաստանի նախագահի ընտրությունների միջազգային դիտորդական խմբի կազմի մեջ կլինեն նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներ՝ Հայաստանի ԱԺ- ի պատգամավոր Լիլիթ Գալստյանը ...ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև. Փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմը նստացույց սկսեցին ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԴԻԿ
Այս պահի դրությամբ Կենտրոնի ոստիկանությունում ձերբակալված են Դավիթ Առաքելյանը, Վահագն (Վարդգես) Հայոցյանը, Արամ Մանուկյանը, իսկ լրագրող Գագիկ Շամշյանը ձերբակալված է Քանաքեռի ոստիկանությունում: Այս մասին ...ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մարտի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի առիթով կոչով դիմել է ժողովրդին, որում ասված է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր անհանգստությունն է արտահայտում մարտի 1-ին Երևանի ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾՆ` ԸՍՏ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
1Այսօր իր տանը հրավիրած մամուլի ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին նկարագրեց լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքը: Նրա խոսքով, առավոտյան ժամը 6-ին իրեն տեղեկացրել են, որ բեռնատարներով ...ՏԵԽՆՈԼՈԳ .ՊԱՅՔԱՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՄԻՋԵՎ Է
Այսօր կռիվը Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև չի գնում: Այսօր հասարակությունը պայքարում է ընտրելու իր իրավունքի վերականգնման համար: Ի դեպ նշեմ, որ այդ պայքարը ոչ թե հաղթող թեկնածուի, այլև՝ նոմենկլատուրայի ...ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Փետրվարի 28-ից երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Թբիլիսիի սբ. Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպել է Վիրահայոց թեմի հոգևոր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
1Նստացույցի երկրորդ օրից հասկացվեց, որ իշխանություններն անելանելի վիճակի մեջ են, մանավանդ որ ես հայտարարեցի, որ գիշերելու եմ հրապարակում,- այսօր իր տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ...ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ
Քիչ առաջ քաղաքի կենտրոնում լսվեցին մի քանի պայթյուններ, որից հետո խմբագրություն սկսեցին զանգել անհանգստացած քաղաքացիներ: Panorama.am-ը պարզեց, որ այդ պայթյունները որևէ կապ չունեն հանրահավաքի հետ: Տիգրան ...ՌՈԲԵՐՏ ԶԵԼԼԻԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎՆԱՍՎԵԼ Է 31 ՔԱՂԱՔԱՑԻ, ՄԱՀԱՑՈՒ ԴԵՊՔ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ
Ազատության հրապարակում այսօրվա միջադեպի արդյունքում տուժել է 31 քաղաքացի, որոնցից 6-ը ոստիկան: Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ի թղթակցին տեղեկացրին, որ դեպքի ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԷԼԻ ԿԾԵԾԵՆ` ԹՈՂ ԾԵԾԵՆ, ԷԼԻ ԿՋԱՐԴԵՆ` ԹՈՂ ՋԱՐԴԵՆ. ԽՆԴԻՐ ՉԿԱ»»
2Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին բոլորից շատ հետաքրքրում էր իրենց հետագա քայլերը, ինչի առնչությամբ նա ասաց, Օրենքով մեզ տրված միջոցներից մենք կօտվենք: Կդիմենք ...ՊԱՏՃԱՌԸ ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔՆ ԷՐ
Տիգրան Մեծ փողոցին հարող թվով 6 տաղավարներում բռնկված հրդեհն այս պահին մարվել է: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառ է դարձել տաղավարում գտնվող գազի բալոններից մեկից գազի արտահոսքը: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ...ՏՈՒԺԵԼ Է ՄԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՇԱՈՒՐՄԱ ՊԱՏՐԱՍՏՈՂԸ (ԼՐԱՑՎԱԾ)
ՀՀ փրկարար ծառայության մամուլի պատասխանատու Նիկոլայ Գրիգորյանը Panorama.am-ին հայտնեց, որ ժամը 14.48-ին փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ Այրարատ կինոթատրոնի մոտ կրպակ է այրվում: 14. 49-ին փրկարարները ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Այսօր առավոտյան ժամը 06.00-դրությամբ Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 225 1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է այսօր Երևանում խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը: Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: ...ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԴԻՄԵԼ ԵՎՍ 10 ՈՍՏԻԿԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոսպիտալացված ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիզ: Վերջինս գտնվում է հիվանդանոցում: Տուժածներից մեկի մոտ ախտորոշվել է ստենոկարդիա, համապատասխան ...ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
Ֆրանսիայի դեսպանատան մոտ շարունակվում է Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրների ցույցը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները ...ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԱԾ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, Գ. ՇԱՄՇՅԱՆԸ, Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում ձերբակալվել է 16 մարդ, իսկ ազատ են արձակվել Արամ Մանուկյանը, Գագիկ Շամշյանը և Հրանտ Բագրատյանը: Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՐԵԿԱՅԻՆ ԺԱՄ ՄՏՑՆԵԼ
ՀՀ նախագահը պատրաստ է պարեկային ժամ մտցնել, այսօր նախագահի անունից հայտարարել է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նախագահն ուզում է այս հարցի լուծումը տեսնել քաղաքական դաշտում, ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԵՎ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՉԷ
1Լուրերն այն մասին, իբր Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է` չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Սակայն ,անվտանգության ...ՕՍԿԱՆՅԱՆ. ՑՐԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵՋ ԶՈՀԵՐ ՉԿԱՆ
Հայաստանի իշխանությունները հերքում են ընդդիմության հանրահավաքի մասնակիցների շրջանում զոհերի առկայության մասին լուրերը: Ինչպես հայտնել է ԱԳ նախարար Վ. Օսկանյանը, իրավապահ մարմինների կողմից իրականացված ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին. ՙՀայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը ...ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ընտրություններում պարտություն կրած` ինքնաառաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իրեն շրջապատող արկածախնդիրների մի խումբ, չհաշտվելով ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՑՐԵԼ ԵՆ
Հանրահավաքը, որ տեղի էր ունենում ֆրանսիական դեսպանատան մոտ,ստիպողաբար ցրվել է ոստիկանության կողմից:
ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ
ՀԱՐՑՈՒՄ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ, ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ
ԼԱՏՎԻԱՅԻ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿՎԵԼՈՒ ԵՆ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՐԱՐԸ ՊԱՀԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՅԱՆ ԿՈՒԲԻՇԻ ՀԵՏ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՄՆ-ԻՆ. ՑԻՆԻԿԸ ԴՈՒ ԵՍ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ

ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏՎԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ ՑՐԵԼ ԵՆ

«ՄԵԾ 7-ՅԱԿՈՒՄ» ՊՈՒՏԻՆԻ ԴԵՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ, ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ` ԴՐԱԿԱՆ

ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

