
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Այսօր առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում ոստիկանները հարձակվել են Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների վրա և մոտ մեկ ժամվա ընթացքում ազատել հրապարակը: Ականատեսների վկայությամբ` իրավապահներն օգտագործել են մահակներ, արցունքաբեր գազ և էլեկտրաշոկ: Հաղորդվում է, որ ակցիան գլխավորող Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է, կան ձերբակալվածներ: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրեն ձերբակալված է համարում. Ոովհետև իմ ազատությունը սահմանափակված է, ինձ փորձում են հրավիրում դուրս: Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հաղորդմամբ, հինգ հազար ոստիկան ներխուժել են Ազատության հրապարակ և ցրել խաղաղ ցուցարարներին: Աղբյուրի տեղեկացմամբ, ոստիկանական ուժերը` Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ, փորձել են ձերբակալել Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս պահանջել է ցույց տալ ձերբակալման սանկցիան, ինչը նրանք չեն արել: Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, առավոտյան ժամը 8:00-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ Ազատության հրապարակում է եղել` շրջապատված պետական պահպանության ծառայության սեփական թիկնապահներով: Այդ պահին հրապարակում դիրքավորված են եղել կարմիր բերետավորներ, ոստիկաններ, ոմանք նաև` վահաններով ու մահակներով, և ավտոմատներով մի քանի տասնյակ՝ հատուկ ծառայության գնդից: Հրապարակում են եղել նաև պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարգսյանը, ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում պատմել է. Ժողովուրդը հանգիստ քնած, եկան էս հսկայական զորքով, մահակներով սկսեցին ծեծ ու ջարդ, ես էդ պահին միկրոֆոնի մոտ էի, ժողովրդին կոչ էի անում հանգստության: Սկզբից միանգամից չսկսեցին, շարք կազմեցին, կանգնեցին ժողովրդի առջև: Կոչ արեցի, որ ոչ մի կոնտակտ ոստիկանության հետ, զսպվածություն, հանգիստ, տեսնենք` ինչ են ուզում: Բայց ոչ ոք մեզ ոչինչ չասաց, ոչ մեկը չբանակցեց, միանգամից սկսեցին հարձակվել ժողովրդի վրա` մահակներով, էլեկտրաշոկերով: Նրա վկայությամբ` ժողովրդի մեջ շատ, շատ տուժածներ կան, հիմա տարբեր կողմեր ցրված են, այստեղ շտապօգնության մեքենաներ էլ կային, մի մասին երևի արդեն տարել են հիվանդանոցներ: Եղավ դիմադրություն ժողովրդից նաև, այդպես չէր, որ հանձնվեցին, երկու կողմից էլ գուցե կան, չգիտեմ, վիրավորներ, իսկ ինձ հարթակից հենց ամենաառաջին պահին Ռոբերտ Քոչարյանի ապահովության գնդի պետական պահպանության ծառայության գնդի հրամանատար Գրիշա Սարկիսյանը` իր մարդկանցով, փաստորեն իմ թևերը ոլորելով ձերբակալեց, բերեց այստեղ, հենց հիմա ես ձերբակալված եմ,- նշել է նախկին նախագահը: Սա իմ հրավիրած հանրահավաքն է, եթե որևէ մեկը հանցանք է գործել, կամ իրենք համարում են, որ հանցանք է գործել, դա ես եմ կազմակերպել, ինձ հետ պիտի խոսեին: Ինձ հետ չեն խոսել: Հիմա ինձ հրավիրում են դուրս: Ես ասացի` չեմ գնա այստեղից, մինչև ինձ ձեռնակապեր չհագցնեն: Պահանջել եմ, խնդրեմ, Աղվան Հովսեփյանից սանկցիա բերեք, ձերբակալեք, տարեք: Ոչ մի փաստաթուղթ,- տեղեկացրել է նա ու ի պատասխան իրավաբանորեն ձերբակալված չեք, ռեպլիկի ավելացրել. Ես ինձ հայտարարում եմ ձերբակալված: Ես չեմ դուրս գալու, այստեղից ինձ կհանեն ձեռնակապերով:
Քննարկում
փայտփորիկ գրել է:
Պարոն ԼՏՊ մի բողոքիր՝ «սաղ վախտ էլ ըսենց ա էղել»,հլա քեզ հիշի:Խոստովանիր զավակս, խոստովանիր՝ ինչ որ բրթես,այն կխրթես,մի դատիր,որ չդատվես:Դու քո ծանր տեղը,որը չնա- յած քո դավաճանական քաղաքականությանը քեզ նվիրեցին,թեթեւացրիր:Հիմա մտածի ապագայ իդ մասին ,ու երբ ստիպված տնից տեղից կհեռանաս(սա հաստա՛տ,այն էլ լավագույն դեպքում) ,ու դրսի «մի աման սուպն էլ կուտես»,նոր մեր հալը կհասկանաս:Ես(ես,ես,ես...)քո զոհն եմ:Վայելիր...- kin գրել է:
Ishxanutyunner@ shat lav giten te inch e texi unecel naev giti joxovurd@. Isk ayn btamitner@ voronq chunen qaxaqaciakan mtascoxutyun toxg menak mi aman supi masin mtascen!
ö³Ûï÷áñÇÏ ùáõÝáÕ գրել է:
[quote=փայտփորիկ]Պարոն ԼՏՊ մի բողոքիր՝ «սաղ վախտ էլ ըսենց ա էղել»,հլա քեզ հիշի:Խոստովանիր զավակս, խոստովանիր՝ ինչ որ բրթես,այն կխրթես,մի դատիր,որ չդատվես:Դու քո ծանր տեղը,որը չնա- յած քո դավաճանական քաղաքականությանը քեզ նվիրեցին,թեթեւացրիր:Հիմա մտածի ապագայ իդ մասին ,ու երբ ստիպված տնից տեղից կհեռանաս(սա հաստա՛տ,այն էլ լավագույն դեպքում) ,ու դրսի «մի աման սուպն էլ կուտես»,նոր մեր հալը կհասկանաս:Ես(ես,ես,ես...)քո զոհն եմ:Վայելիր...[/quote
AKANATES գրել է:
Tufteq normal leqsikon chuneq , dzer MAMAIN @tenc en dimum???
X գրել է:
Ta astvats sar kjanqt LTPic etpes varvats mnas. U der aveli varves u varveq!
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ ՑՐԵԼ ԵՆ
5Այսօր առավոտյան, ժամը 7-ի սահմաններում ոստիկանության և ներքին զորքերի աշխատակիցները ցրել են Ազատության հրապարակում արդեն տասներորդ օրը շարունակվող բողոքի ցույցը, որ նախաձեռնել էին ՀՀ նախագահի նախկին թեկնածու ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ
5Այսօր առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում ոստիկանները հարձակվել են Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների վրա և մոտ մեկ ժամվա ընթացքում ազատել հրապարակը: Ականատեսների վկայությամբ` ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՐԱՐԸ ՊԱՀԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թիվ 13/10 ընտրատեղամասի վերահաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահի սեղանից ...ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, 2008 թվականի փետրվարի 28-ին դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել է թվով 9 տեղամասերի վերաբերյալ նյութեր, որոնցով հայտնաբերվել ...ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԱՅԻՍԻՆ
Վրաստանի խորհրդարանը փետրվարի 26-ին 183 ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է Վրաստանի սահմանադրությունում ուղղումներ կատարելու մասին որոշում, որով նախատեսում են հերթական խորհրդարանական ընտրությունները ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Սույն թվականի մարտի 1-ին, առավոտյան ժամը 6 անց 45 րոպեին, ներքին զորքերի ստորաբաժանումները ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
Առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում մի քանի հարյուր մարդ բողոքի ցույց են սկսել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Ցուցարարները վանկարկում են` Ազատություն, Լևոն, Ազատ, անկախ Հայաստան: Ֆրանսիական դեսպանատունը ...«Ա1PLUS» ԼՐԱՏՎԱԿԱՆԻ ՇԵՆՔԸ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ՉԷ
Ա1plus լրատվական գործակալության շենքի շրջափակված լինելու մասին տեղեկությունները չեն համապատասանում իրականությանը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գործակալության աշխատակիցներից մեկը հավաստիացրեց, որ ...ՏԱՐԲԵՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 8 ՀՈԳԻ
Այսօր վաղ առավոտյան` ժամը 7:45-ին Ազատության հրապարակից տարբեր վնասվածքներով Գրիգոր Lուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 հոգի: Այս մասին Panorama.am թղթակցին տեղեկացրեցին հիվանդանոցից: Իսկ ժամը ...ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԵՏԵՎԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Արդար Ռուսաստան կուսակցության հրավերով մարտի 2ին կայանալիք Ռուսաստանի նախագահի ընտրությունների միջազգային դիտորդական խմբի կազմի մեջ կլինեն նաեւ ՀՅԴ ներկայացուցիչներ՝ Հայաստանի ԱԺ- ի պատգամավոր Լիլիթ Գալստյանը ...ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև. Փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմը նստացույց սկսեցին ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԴԻԿ
Այս պահի դրությամբ Կենտրոնի ոստիկանությունում ձերբակալված են Դավիթ Առաքելյանը, Վահագն (Վարդգես) Հայոցյանը, Արամ Մանուկյանը, իսկ լրագրող Գագիկ Շամշյանը ձերբակալված է Քանաքեռի ոստիկանությունում: Այս մասին ...ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մարտի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի առիթով կոչով դիմել է ժողովրդին, որում ասված է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր անհանգստությունն է արտահայտում մարտի 1-ին Երևանի ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾՆ` ԸՍՏ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
1Այսօր իր տանը հրավիրած մամուլի ասուլիսում Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին նկարագրեց լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքը: Նրա խոսքով, առավոտյան ժամը 6-ին իրեն տեղեկացրել են, որ բեռնատարներով ...ՏԵԽՆՈԼՈԳ .ՊԱՅՔԱՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՄԻՋԵՎ Է
Այսօր կռիվը Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև չի գնում: Այսօր հասարակությունը պայքարում է ընտրելու իր իրավունքի վերականգնման համար: Ի դեպ նշեմ, որ այդ պայքարը ոչ թե հաղթող թեկնածուի, այլև՝ նոմենկլատուրայի ...ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Փետրվարի 28-ից երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Թբիլիսիի սբ. Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպել է Վիրահայոց թեմի հոգևոր ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
1Նստացույցի երկրորդ օրից հասկացվեց, որ իշխանություններն անելանելի վիճակի մեջ են, մանավանդ որ ես հայտարարեցի, որ գիշերելու եմ հրապարակում,- այսօր իր տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ...ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ
Քիչ առաջ քաղաքի կենտրոնում լսվեցին մի քանի պայթյուններ, որից հետո խմբագրություն սկսեցին զանգել անհանգստացած քաղաքացիներ: Panorama.am-ը պարզեց, որ այդ պայթյունները որևէ կապ չունեն հանրահավաքի հետ: Տիգրան ...ՌՈԲԵՐՏ ԶԵԼԼԻԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՎՆԱՍՎԵԼ Է 31 ՔԱՂԱՔԱՑԻ, ՄԱՀԱՑՈՒ ԴԵՊՔ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ
Ազատության հրապարակում այսօրվա միջադեպի արդյունքում տուժել է 31 քաղաքացի, որոնցից 6-ը ոստիկան: Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ի թղթակցին տեղեկացրին, որ դեպքի ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԷԼԻ ԿԾԵԾԵՆ` ԹՈՂ ԾԵԾԵՆ, ԷԼԻ ԿՋԱՐԴԵՆ` ԹՈՂ ՋԱՐԴԵՆ. ԽՆԴԻՐ ՉԿԱ»»
2Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին բոլորից շատ հետաքրքրում էր իրենց հետագա քայլերը, ինչի առնչությամբ նա ասաց, Օրենքով մեզ տրված միջոցներից մենք կօտվենք: Կդիմենք ...ՊԱՏՃԱՌԸ ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔՆ ԷՐ
Տիգրան Մեծ փողոցին հարող թվով 6 տաղավարներում բռնկված հրդեհն այս պահին մարվել է: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառ է դարձել տաղավարում գտնվող գազի բալոններից մեկից գազի արտահոսքը: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ...ՏՈՒԺԵԼ Է ՄԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՇԱՈՒՐՄԱ ՊԱՏՐԱՍՏՈՂԸ (ԼՐԱՑՎԱԾ)
ՀՀ փրկարար ծառայության մամուլի պատասխանատու Նիկոլայ Գրիգորյանը Panorama.am-ին հայտնեց, որ ժամը 14.48-ին փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ Այրարատ կինոթատրոնի մոտ կրպակ է այրվում: 14. 49-ին փրկարարները ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Այսօր առավոտյան ժամը 06.00-դրությամբ Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 225 1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ ...ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է այսօր Երևանում խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը: Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: ...ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԴԻՄԵԼ ԵՎՍ 10 ՈՍՏԻԿԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոսպիտալացված ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիզ: Վերջինս գտնվում է հիվանդանոցում: Տուժածներից մեկի մոտ ախտորոշվել է ստենոկարդիա, համապատասխան ...ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
Ֆրանսիայի դեսպանատան մոտ շարունակվում է Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրների ցույցը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները ...ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԱԾ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, Գ. ՇԱՄՇՅԱՆԸ, Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում ձերբակալվել է 16 մարդ, իսկ ազատ են արձակվել Արամ Մանուկյանը, Գագիկ Շամշյանը և Հրանտ Բագրատյանը: Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ...ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՐԵԿԱՅԻՆ ԺԱՄ ՄՏՑՆԵԼ
ՀՀ նախագահը պատրաստ է պարեկային ժամ մտցնել, այսօր նախագահի անունից հայտարարել է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նախագահն ուզում է այս հարցի լուծումը տեսնել քաղաքական դաշտում, ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԵՎ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՉԷ
1Լուրերն այն մասին, իբր Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է` չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Սակայն ,անվտանգության ...ՕՍԿԱՆՅԱՆ. ՑՐԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵՋ ԶՈՀԵՐ ՉԿԱՆ
Հայաստանի իշխանությունները հերքում են ընդդիմության հանրահավաքի մասնակիցների շրջանում զոհերի առկայության մասին լուրերը: Ինչպես հայտնել է ԱԳ նախարար Վ. Օսկանյանը, իրավապահ մարմինների կողմից իրականացված ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին. ՙՀայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը ...ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ընտրություններում պարտություն կրած` ինքնաառաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իրեն շրջապատող արկածախնդիրների մի խումբ, չհաշտվելով ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՑՐԵԼ ԵՆ
Հանրահավաքը, որ տեղի էր ունենում ֆրանսիական դեսպանատան մոտ,ստիպողաբար ցրվել է ոստիկանության կողմից:
ԿԱՐԾԻՔ. «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆԳԱՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ»
Մ. ԳՈՐԲԱՉՈՎ. ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴԱՍԵՐ ՏԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
«ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱՅԱՑԱՎ ՍԱՆ ՊԱՈՒԼՈՅՈՒՄ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՉԻ ԲԱՆԱԿՑՈՒՄ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾՐԱՐԸ ՊԱՀԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՅԱՆ ԿՈՒԲԻՇԻ ՀԵՏ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՄՆ-ԻՆ. ՑԻՆԻԿԸ ԴՈՒ ԵՍ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏՎԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԸ ՑՐԵԼ ԵՆ

«ՄԵԾ 7-ՅԱԿՈՒՄ» ՊՈՒՏԻՆԻ ԴԵՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ, ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ` ԴՐԱԿԱՆ

ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ԱՎՏՈԲՈՒՍԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

