
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ, Փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց նախնական արդյունքները Կենտրնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հաջորդ օրը, սահմանված ժամկետում: Այդ արդյունքների համաձայն Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունները արձանագրել են զգալի առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատ և տեղի ունեցած ընտրությունները գնահատել են որպես համապատասխանող Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին անդամակցելիս մեր երկրի ստանձնած պարտավորություններին և միջազգային չափանիշներին: Երկրի նորընտիր Նախագահին` Սերժ Սարգսյանին, և մեր ժողովրդին շնորհավորել են Եվրամիության, ՆԱՏՕ-ի, այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, եվրոպական, ԱՊՀ, աշխարհի բազմաթիվ այլ երկրների նախագահներ: Հետընտրական գործընթացը ևս ընթանում է օրենքով սահմանված կարգով: Իրավապահ մարմիններն արագորեն արձագանքել են արձանագրված թերություններին և խախտումներին: Հարուցվել են քրեական գործեր, իրականցվում է մի շարք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Այս թերությունները չեն կարող ստվեր գցել տեղի ունեցած ընտրությունների վրա, քանզի թերություններ արձանագրվում են ցանկացած տեղում անցկացվող յուրաքանչյուր ընտրության ժամանակ: Մենք վստահ ենք, որ կբացահայտվեն խախտումների հեղինակներն` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, և կստանան արժանի գնահատական ու պատիժ: Մեզ համար նույնքան անընդունելի են նաև մաղձը, կեղծիքը, վրեժխնդրությունը, կույր ատելությունն ու պառակտումը, որ փորձում են մեր հասարակությանը պարտադրել անգամ իրենց պարտությունն ընդունելու արժանապատվություն չունեցող մարդիկ, ովքեր անպարկեշտորեն հայհոյում են իրենց ահաբեկումներին ու շանտաժին չարձագանքած ու չաջակցածներին` սովորական քաղաքացիներից մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոս: Մեզ համար հավասարապես մերժելի են նաև նրանք, ովքեր ենթարկվելով սադրանքին ու շանտաժին, կեղծ հայրենասիրության քողի տակ փորձում են տերեր գտնել: Մենք համոզված ենք, որ մեր հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի ժողովրդավարական գործընթացներին անհարիր այս դրսևորումներն, իսկ անկարգությունների հրահրումն ու բռնությունները իրավապահ մարմինների կողմից կստանան արագ արձագանք: Մենք ափսոսում ենք մեր մի քանի հազար հայրենակիցների համար, որոնց զգացմունքները շահարկելով մոլորության մեջ են գցել ու գործիքի վերածել իրենց խորապես ատողներն ու արհամարհողները, որոնց համար սրբություն չեն անգամ Հայաստանը, Արցախն ու մեր ժողովուրդը: Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ` սիրելի հարենակիցներ, ընտրություններին աննախադեպ ակտիվությամբ մասնակցելու համար, շնորհավորում ենք նորանկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և վստահեցնում ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրի ու ժողովրդի համար սկսվող նոր փուլը լինի համազգային համախմբման, արդարության, բարեկեցության, փոխադարձ հարգանքի և սիրո շրջան: Հայտարարությունը ստորագրել են ՀՀ Ազգային ժողովի 87 պատգամավորներ:
ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏՎԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել, որ սև գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի և ...ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ երկրապահներ: Հայտարարության մեջ, որին տեղեկացանք պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից, մասնավորապես ասված է. 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ...ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԵՔԵՆԱՅԻՑ ԶԵՆՔ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ
Այսօր ժամը 11-00-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Երևանի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում կայանված սև գույնի ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ, Փետրվարի 19-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց նախնական արդյունքները Կենտրնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հաջորդ օրը, սահմանված ժամկետում: Այդ արդյունքների ...ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է
1Համաձայն մեր կողմից ստացված տեղեկություններին, այսօր ժամը 19-ի շրջանակներում հանրապետության մի շարք մարզերում, այդ թվում Վանաձորում, Արմավիրում, Կապանում, Գորիսում, Մեղրիում և Սիսիանում զանգվածային ցույցեր ...
ՄԻՐԶՈՅԱՆԸ ՏԵՂԸ ԶԻՋԵՑ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ
ԳՅՈՒԼԻ ԲԱՆԱԳՆԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
ՀԱՊԿ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ` ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ
ՍՊԱՌՆԱԼԻՔ. ՍՈՂԱՆՔՆԵՐԻՑ ՀԱՐԲԱԾ ՍՈՃՈՒՏՆԵՐ
ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴ Է ԾԵԾԵԼ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ

ՆԱԽԿԻՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՅՑ ՏՎԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ. «179 ԴՊՐՈՑՈՒՄ 30-40 ՄԱՐԴՈՒ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԲԵՐՈՒՄ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ»
«ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՀՐՈՒՄԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ.«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՄԵԿ ՓՈՒԼՈՎ, ՈՐՈՎՀԵՏԵՎ…»

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ» Է
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՆԽԵԼՈՎ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ
- 1931 Երևանում վախճանվեց ազգագրագետ Երվանդ Լալայանը: (Ծնվ. 1864թ.-ին):
- 1932 Ծնվել է ծագումով հայ, ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրան:
- 1938 Երևանում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Արա Վահունին:
- 1975 Վախճանվեց տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: Նա սպանվեց Խորհրդային ոստիկանության կողմից: (Ծնվ. 1928)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

