
ԵԱՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Այսօր վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպմանը վարչապետը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեության շրջանում ևս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ մեր երկրի կառավարության արդյունավետ համագործակցությունը կշարունակվի և ընդգծել է կառավարության պատրաստակամությունն այդ գործակցությունը զարգացնելու հարցում: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, թե իր խնդիրը Հայաստանում պետական և հասարակական հաստատությունների հետ ԵԱՀԿ գրասենյակի արդեն ձևավորված ու լավ ավանդույթներ ունեցող սերտ համագործակցությունը շարունակելն ու ընթացիկ ծրագրերն ավարտելուց հետո, 2008թ.-ի մարտից վերոնշյալ հաստատությունների հետ ակտիվ երկխոսության և քննարկումների արդյունքում, փոխգործակցության նոր ծրագրերի մշակումն է: Ըստ դեսպան Կապինոսի, համագործակցության հնարավոր ուղղությունները շատ են` բնապահպանություն, սոցիալական բնագավառ, ոստիկանության բարեփոխումներին աջակցություն, մարզային զարգացման ծրագրեր, մարդու իրավունքների պաշտպանություն, արագ արձագանքման համակարգի ստեղծմանն աջակցություն և այլն: Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացված և ԵԱՀԿ անդամ երկրներում մեծ արձագանք գտած ծրագրերից մեկի` հրթիռային վառելիքի վերամշակման Մելանժ ծրագրի օրինակով, Սերգեյ Կապինոսի հավաստմամբ, հնարավոր է 2008թ. ևս այդօրինակ խոշոր և արդյունավետ ծրագրերի նախատեսումն ու իրագործումը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն առանձնապես կարևորել է տարածաշրջանային ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքը, ընդգծելով, որ սկզբնական շրջանում փոխշահավետ այնպիսի նախագծերի իրագործումը` ինչպիսիք հնարավոր են, օրինակ, ջրօգտագործման, հանքարդյունաբերության ու բնապահպանության ոլորտներում, կարող են տարածաշրջանի երկրների միջև համագործակցության սկիզբ դնել, այդպիսով նաև վստահության որոշակի հիմք ստեղծել ու նպաստել առկա հակամարտությունների կարգավորմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել և հանդես է եկել նման առաջարկությամբ ու այժմ էլ վերահաստատում է փոխշահավետ ծրագրերի շուրջ տարածաշրջանային համագործակցության պատրաստակամությունը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` Ս. Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը, ըստ որի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններն են: Վարչապետը նշել է, թե Հայաստանը սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև փոխվստահության միջոցների ստեղծմանն ու ամրապնդմանը, այդ նպատակին ուղղված քայլերը` համոզված լինելով, որ դա կնպաստի խաղաղության հաստատման ջանքերին:
ԿՈՐՈՇՎԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒ ԿԱՌՈՒՅՑԸ
Մեզ մոտ չկա ճարտարապետության տեսության քննադատություն, գնահատում: Այդ բացը լրացնելու ամենալավ ձևը Տարվա նախագիծ և կառույց-2007 ազգային մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպումն է,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ...ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐ
Ինչպես տեղեկացանք նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու ...ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ Է
Շախմատային հեղինակավոր 64 ամսագիրը հրապարակել է 30 լավագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշային ցուցակը: Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն ԱՐՈՆՅԱՆՆ (2743, 5) այդ ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը, որին հաջորդում ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՐԱՆԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՈՒՐԱՆԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԻՑ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ երեկոյան անսպասելի կարճատև այց է կատարել Իրան: Նրան հանձնարարված էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հասկանալի լեզվով բացատրել, թե ինչ է սպառնում Իրանին, եթե ...ՆԱԽՈՐԴ ԻՆԸ ԱՄԻՍՆԵՐԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ 84.5%-Ը ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԸ
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 386.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 379.9 մլրդ դրամ: Ինչպես հայտնեցին ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, այդպիսով ...ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՑԱԾՐ Է
ՀՀ Մարդու իրավունքների Պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամաս, ընդհանուր պայմաններին և զինվորների առօրյա խնդիրներին ծանոթանալու ...ՏՆՏԵՍԱՊԵՍ ՈՉ ԱԿՏԻՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ՏՈԿՈՍԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ
Մեր երկրում տնտեսապես ակտիվ բնակչության 48.8%-ը կանայք են, իսկ 75.9%-ը` տղամարդիկ: Այս տվյալները վերցված են վիճակագրական ծառայության կողմից վերջերս ամփոփած 2006 թվականի տարեգրքից: Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության ...ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ 7.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Այս տարվա սեպտեմբեր-հունվար ժամանակահատվածում Հայաստանի պետական բյուջեից կատարված վարկավորումը կազմել է 15.4 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության, այդ գումարից 15.3 մլրդ ...ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Եկող շաբաթասկզբին սպասվում է, որ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ հայրենի խորհրդարանականները պետք է ընտրեն Վերահսկիչ պալատի նախագահ: Հիշեցնենք, որ փոփոխված Սահմանադրության անցումային դրույթներում ...«ԱՎԱՂ, ՀԵՏԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպությունը այսօր դիմել է արդարադատության նախարարություն, խնդրելով միջոցներ ձեռնարկել կանխելու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սպասվելիք աննախադեպ ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ԱՂԻՔԱՅԻՆ ՑՈՒՊԻԿՆԵՐՆ ԱՆՊԱԿԱՍ ԵՆ
Վերջին անգամ Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ-ի կողմից փորձաքննության ներկայացրած սննդամթերքի 9 նմուշներից 5-ը չի համապատասխանել մանրէաբանական պահանջներին: ՀԿ-ի շահերի պաշտպանության մասնագետ ...ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ
ՀՀ օմբուդսմանի գրասենյակի աշխատակիցները այցելել են ՀՀ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժին: Աշխատանքային խումբը եղել է ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրում/ՁՊՎ/` պահման ...ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԿՐԿԻՆ ՍՐԵԼ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանից պահանջում է անմիջապես ետ կանչել վրաց-աբխազական հաակամարտության գոտում ԱՊՀ խաղաղության պահպանման հավաքական ուժերի (ԽՊՀՈՒ) հրամանատար Սերգեյ Չաբանին: Այս մասին հայտնել է Վրաստանի ...ԼԱՎՐՈՎՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՄԵԿՆԵԼ Է ԹԵՀՐԱՆ
Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով երեկ երեկոյան կարճ այցով անսպասելիորեն Ղազախստանից մեկնել էր Թեհրան, կվերադառնա Մոսկվա: Նա Իրան է մեկնել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ...ԱՅՐՎԵԼ Է ՎԱԳՈՆ-ՏՆԱԿ
Նախօրեին հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Հացի կոմբինատին հարակից դաշտում: Ինչպես տեղեկացանք փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Ալեքսանյանին ...ԿՈՄԿՈՒՍԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՈՔԻ ԿՈՂՄԸ ՉԻ ԹԵՔՎԵԼՈՒ
Թեև սովետական Հայաստանը ժամանակավորապես չկա, սակայն մենք թողել ենք զարգացած տնտեսություն, բարձր մշակույթ և պրոֆեսիոնալ կադրեր,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմունիստական ...«ԱՐԵՎԻԿԸ» ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ 3-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՏԱԿ
Հոկտմեբերի 29-ին հոլանդական Ռոտերդամ քաղաքում որոշվել Մանկական Եվրատեսիլ-2007 միջազգային երգի մրցույթի մասնակցիների ելույթների հերթականությունը: Այս հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացնող Արևիկ ...«ՀՈՎԵՐ»-Ը 15 ՏԱՐԵԿԱՆ Է
Հովեր կամերային երգչախումբն այս տարի նշում է իր ստեղծման 15-ամյակը: Այդ առիթով երգչախումբն իր հոբելյանական համերգաշրջանը սկսել է 2006թ. դեկտեմբերից,-այսօրվա ասուլիսում ասաց Հովերի գեղարվեստական ղեկավար ...«ՍՈՎԵՏԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԻՆ ԿԻՑ ԱՊՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱԼԵՐԳԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԵԿԵԼ»
Այսօրվա տվյալներով բնապահպանության նախարարության թեժ գծի միջոցով քաղաքացիներն ահազանգել են 30-40 բնապահպանական խախտման մասին: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց նախարարության հասարակայնության ...ԸՍՏ ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ, Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Ես շատ բարձր եմ գնահատում պարկեշտ կեցվածքն ու արժանապատվությունը: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն արժանապատիվ չի պահում, քանի որ ինքն է ստեղծել թալանի այս համակարգը, իսկ դրա ամենաբուռն շրջանում` ...ՀԿԿ. «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԴԻՄԱԿՈՎ ՄԱՐՏՆՉՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԴԵՄ»
Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանին մինչ այժմ հայտնի չէ, թե իրենց ողջ պատմության ընթացքում ինչ է ուզում Դաշնակցությունը: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ՎԱՐՊԵՏԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ Է ԿԱՄԵՐԱՅԻՆ ՏԱՆ ԵՐԳԵՀՈՆԸ
Մեր երգեհոնը վատ վիճակում էր: Բրիտանացի երգեհոնահար Քրիստոֆեր Ստեմբրիջը, որը մասնակցում էր երևանյան բարրոկո երաժշտական փառատոնին, նույնպես դա հասկացավ,-ասաց Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան տնօրեն ...ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՀԱՍՆԻ ՄՈՏ 90 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ
Մեր երկրի կրթական համակարգի ծախսերի համար 2008-ի պետական բյուջեից նախատեսված է տրամադրել 103.7 մլրդ դրամ, ինչը 17 մլրդ-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այդ մասին այսօր խորհրդարանում օրինագծի քննարկման ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԻԱՆԱԼ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ
Ադրբեջանում Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցություն երիտասարդական կազմակերպությունը ԱՄՆ կոնգրեսում հայոց ցեղասպանության դեմ ուղղված արշավ է նախաձեռնել և կոչ է անում բոլոր էլեկտրոնային փոստ ունեցողներին ...ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՀԵԼԼՈՈՒԻՆԻ ՏՈՆԸ
Այսօր Հելլոուինի օրն է: ԱՄՆ-ում ու Եվրոպայում մեծ շուքով են նշում այս տոնը: Այն ամեն տարի անցկացվում է նոյեմբերի մեկի գիշերն ու համարվում է հին ժողովուրդների տոն: Հելլոուինի օրվա հետ կապված բազմաթիվ պատմություններ ...ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին հանդես է եկել հերթական ռազմաշունչ հայտարարություններով: Այսօր տեղի ունեցած պետական պահպանության հատուկ ծառայության կենտրոնի բացման ժամանակ վերջինս հայտարարել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԸ ԿՄՐՑԻ «ՇԱԽՏՅՈՐ»-Ի, «ԲԱՏԷ»-Ի ԵՎ «ՊԱԽՏԱԿՈՐ»-Ի ՀԵՏ
Այսօր տեղի է ունեցել Համագործակցության գավաթի 16-րդ խաղարկության վիճակահանությունը: Մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Հայաստանի չեմպիոնը խաղալու է չորրորդ՝ D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 21-ին երկրում կայացած սահմանադրական փոփոխություններին վերաբերող հանրաքվեի վերջնական արդյունքները: Ինչպես հաղրոդում է Ռիա նովոստի գործակալությունը, ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՄՈԼԴՈՎԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Այսօր Երևանում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Մոլդովայի մրցակցության պաշտպանության ազգային գործակալության միջև համագործակցության հուշագրիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացանք ...ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վաղը Երևան կժամանի Համաշխարահային բանկի պատվիրակությունը , որը կրթության և գիտության հետ համատեղ կքննարկի վարկային ծրագրի երկրորդ մասնաբաժնի շրջանակում բարձրագույն կրթության ոլորտում կատարվելիք բարեփոխումները: ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ «ԱՐՎԵՍՏԱՆՈՑ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ» ՓԱՌԱՏՈՆԸ
Այսօր Թբիլիսիի Ռուսթավելի թատրոնում անցկացվել է Արվեստանոց Խաչմերուկում խորագրով վավերագրական ֆիլմերի փառատոնը: Փառատոնին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսանողները: Այս մասին Panorama.am-ի ...ՀԻՆ ԵՎ «ԲԱՐԻ» ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ դժվար է պատկերացնում, որ հետխորհրդային տարածքում կամ Արևելյան Եվրոպայում մի որևէ երկիր կլինի, որտեղ գիտության ոլորտին հատկացվեն ավելի քիչ գումարներ, ...ՀԱՊԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի խորհուրդն այսօր Սանկտ-Պետերբուրգում հայտարարություն կընդունի Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքի ներկայության վերաբերյալ: Ինչպես հայտնել ...ՆԿԱՐՉԻ 150-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ
Նախօրեին հայ ականավոր նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի ծննդավայր Սղնախ քաղաքում տեղի է ունեցել նկարչի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: ...ԼՂ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԲՈՒՆԴԵՍԹԱԳՈՒՄ
Նոյեմբերի 5-ից 6-ը Բունդեսթագում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը Միջազգային և անվտանգության խնդիրների գերմանական ինստիտուտի (SWP) հետ համատեղ սառեցված հակամարտությունների ...ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 8.8 %-ՈՎ
Այս տարվա ինը ամիսներին ծնելության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.6 տոկոսով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական պետական ծառայության ...ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՐԻՑ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ
Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանը քաղաքական որոշում են կայացրել ռուսական հաղաղապահներին իրենց երկրում առկա հակամարտությունների գոտուց հանելու վերաբերյալ: Ըստ РБК գործակալության, իշխող Ազգային շարժում ...ԱՌԱՋԻՆ 9 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱ-Ի ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 13.2%
Հայաստանի տնտեսական աճն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 2006 թվականի այդ ժամանկահատվածի համեմատ կազմում է 13.2%: Ինչպես տեղեկացանք վիճակագրական պետական ծառայությունից, ընթացիկ գներով ՀՆԱ-ն կազմել ...ՏՈՒՅԺ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Ո'Չ Ժ.ՍԵՖԻԼՅԱՆԻՆ, Ո'Չ ԷԼ Վ. ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հայտարարել էր, որ երկուշաբթի օրը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել աննախադեպ խուզարկություն: Ըստ նրանց, Արդարադատության նախարարության ...ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ
Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը: Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, այսօր Արսեն Բաբայանը Արշակ Պետրոսյանը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԵՄՔԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
Մենք հայտարարել ենք լուսանկարչական բաց մրցույթ Թամանյանի ժառանգություն խորագրով, որտեղ լուսանկարների միջոցով ցուցադրվում են միայն Թամանյանի հետևորդների ճարտարապետական աշխատանքները, նրանց թողած ժառանգությունը,-Panorama.am-ի ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐԳԵՆՏԻՆԱ. ՏԵԼԵԹՈՆ
Օրերիս Արգենտինայում Հայաստանի դեսպանության և Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինյան հանձնախմբի կողմից համատեղ կազմակերպվել է ընդունելություն, որով սկիզբ է դրվել այս տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի ...ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՐՎԵՍՏԻ ՈԳՈՎ ԵՎ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
Այսօր Բուխարեստի Սիգմա պատկերասրահում տեղի է ունեցել ռումինացի երիտասարդ նկարիչներ Սիլվիա Կոստինի և Բոգդան Թեոդորեսկուի` Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական մոտիվներով արված գեղանկարների և կոլաժների Մերձ-Փարաջանով ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՌԵԿՏՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Այսօր Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել: Կրթության և գիտության նախարարությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Վաղվանից կսկսի հայտերի ...ԵԱՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Այսօր վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպմանը վարչապետը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեության շրջանում ևս ԵԱՀԿ երևանյան ...
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ

8 ՏԱՐԻ ԱՌԱՋ. ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ԴԱ ՎԻՆՉԻԻ «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ» ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻՑ
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԳՈՀԱՑՆԻ ՄԵԶ, ՄԵՆՔ ԿՊԱՅՔԱՐԵՆՔ ՆԱԵՎ ՆՐԱ ԴԵՄ»

ԱՄՆ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐԵԼ ԵՆ «ՍՈՎՈՐԱԿԱՆ» ԱՇԽԱՏԱՆՔ
ԱՅՍՕՐ ԳԻՇԵՐԸ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՏԱԼ ՄԵԿ ԺԱՄՈՎ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ 82%-Ը ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

ՀԱՄԱՏԵՂ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՋԱՎԱԽՔՈՒՄ
«ՍՈՎԵՏԱՇԵՆԻ ԱՂԲԱՎԱՅՐԻՆ ԿԻՑ ԱՊՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱԼԵՐԳԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԵԿԵԼ»
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

