
PANORAMA.AM ԹԵՐԹ. «ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ»/ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ/
Քաղաքական կոնյունկտուրան շատ հաճախ խանգարում է ուշադրության կենտրոնում պահել հարցեր, որոնք առնչվում են հասարակության արժեքային կողմնորոշումներին, կուսակցությունների գաղափարական մոտեցումներին: Այս պրոբլեմն առկա է ոչ միայն Հայաստանում, որտեղ իրական քաղաքականությունը վաղուց փոխակերպվել է լոզունգների, պոպուլիստական և ազգայնական պարզունակ բանաձևերի մրցակցության: Արժեքային կողմնորոշումների առումով` լուրջ ճգնաժամ է առկա նաև Արևելյան Եվրոպայում: Թվում էր` սոցիալիստական ճամբարի նախկին երկրների արագ ինտեգրումը եվրոպական ընտանիքին, եվրոատլանտյան կառույցներին կարևոր խթան կհանդիսանա քաղաքական, հանրային որակապես նոր հարաբերությունների ձևավորման համար: Սակայն նման հեռանկարի համար միայն երկրների ֆորմալ ինտեգրումը եվրոպական կառույցներին բավարար չէ. հասարակություններն ու քաղաքական էլիտաներն ակնհայտորեն չեն ձգում: Առաջինները գուցե առայժմ անհաղորդ են բարեփոխումների առարկայական հետևանքներին և կարոտով են հիշում ոչ վաղ անցյալում պետության հրամցրած սոցիալական երաշխիքներըն, որոնք իրականում հավասարություն էին ենթադրում` սակայն աղքատության և քաղաքացիական իրավազրկության համատեքստում: Քաղաքական էլիտաների խնդիրը շատ ավելի լուրջ է. քաղաքական և տնտեսական գործընթացները վերահսկելու, վերարտադրվելու գայթակղություն, հասարակություններին գաղափարներով սնելու փոխարեն` դրանց լյումպենացնելու, արժեքային կողմնորոշումներն իրավիճակից թելադրվող ազդանշաններով փոխակերպելու մտայնություն: Տարողունակ այս թեմային անդրադառնալու առիթ հանդիսացան անցյալ շաբաթ Լեհաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանավորեցին Արևելյան Եվրոպայի այս խոշոր երկրում ձևավորված նեոպահպանողական կուսակցության պարտությունը: Որևէ իշխող կուսակցության պարտությունը սարսափելի չէ. ճիշտ հակառակը` դրական է, որ քաղաքացիները` իրենց քվեով, քաղաքական որոշումների վրա ազդելու, իշխանություն փոխելու և ձևավորելու հնարավորություն ունեն: Այս առումով մենք կարող ենք երազել լեհական իրականությունը: Խնդիրն այլ է Արևելյան Եվրոպայում, և հետխորհրդային տարածքում ձևավորված նեոպահպանողական հոսանքները, կուսակցությունները որևէ աղերս չունեն ժամանակակից պահպանողականության հետ: Ամերիկամետ լեհ Կաչինսկին և հայ կոմպլեմենտար Հանրապետականը ներկայանում են պահպանողականի հանդերձանքով, սակայն` պոպուլիստական և ազգայնական մաշված կարգախոսներով: Ի՞նչ են ուզում ժամանակակից պահպանողականները Պահպանողական կուսակցությունները տիրապետող դեր ունեն Եվրոպական Միության ներկայացուցչական մարմնում` կազմելով ամենաազդեցիկ խմբակցությունը, ինչպես նաև` իշխանություն կամ առանցքային ընդդիմադիր ուժ են Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում: Եթե դիտարկենք Արևմուտքի զարգացած երկրների քաղաքական գործընթացը, հասարակական հարաբերությունները, կնկատենք, որ պահպանողականների առաջ քաշած գաղափարները, ծրագրերը խիստ համահունչ են համաշխարհային զարգացման միտումներին: Արևմտյան Եվրոպայի պահպանողական կուսակցությունները ձգտում են դեպի կենտրոն` իրենց էլեկտորալ ռեսուրսը համալրելով հասարակության նորանոր խմբերով: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Ժողովրդական շարժման միություն աջակողմյան կուսակցությունը և Դևիդ Կեմերոնի անգլիական պահպանողական կուսակցությունը մոդեռնիզացիայի փուլում են` կուսակցության ղեկավար մարմինների դռները լայն բացելով երիտասարդ, դեռևս չդրսևորված կադրերի առաջ, ծրագրային արժեքների հիմքում դնելով տոլերանտությունն ու գլոբալացումը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր Քրիստոնեա-դեմոկրատական միության նոր իմիջը ձևավորում է կրթված կանանց ուղղված ազդանշաններով` մեղմելով իր դիրքորոշումները մանկապարտեզների հարցում, բնապահպանական խնդիրներում: Իհարկե, բոլոր այս կուսակցություններում կան մարդիկ, ովքեր իմիգրացիայի, ազգային փոքրամասնությունների հարցերում ունեն կոշտ դիրքորոշումներ, սակայն դրանք գերիշխող չեն քաղաքական ուժերի հավաքական դիրքորոշումներում, սակավ ազդեցություն ունեն գործնական քաղաքականության վրա. Արևմտաեվրոպական իրողությունների համատեքստում հատկապես ոչ ադեկվատ, հաճախ անհասկանալի են հնչում արևելաեվրոպական պահպանողականների հռչակած ծրագրերը, լոզունգները: Պահպանողականություն` ազգայնականությամբ և պոպուլիզմով Արևելյան Եվրոպայի պահպանողական կուսակցություններն ընտրողների քվեները շահելու համար հաճախ տուրք են տալիս ազգայնականությանն ու պոպուլիզմին: Օրինակ, Լեհաստանի արդեն իսկ նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկիի Իրավունք և արդարություն կուսակցությունը վերջին ընտրարշավի ընթացքում ընտրել էր ներքին և արտաքին թիրախներ: Եթե կոմունիստներն ու ձախ ինտելեկտուալները մեղադրվում էին կոռուպցիան հովանավորելու մեջ, ապա` Եվրամիությունը մեղավոր է ընտանեկան ավանդական արժեքները չպաշտպանելու, իսկ Գերմանիան` ռևանշիզմի խնդիրներում: Կաչինսկու կառավարությունը հանդես էր գալիս Կաթոլիկ եկեղեցու ակտիվ դերակատարության դիրքերից` որպես արևմտաեվրոպական սեկուլյարիզմի և սպառողական գլոբալիզացիայի կանխման միջոց: Հունգարիայի պահպանողական ընդդիմության առաջնորդ Վիկտոր Օրբանը խոսում է իր կուսակցության և 30-ականների ֆաշիստական ռեժիմի գաղափարաքաղաքական ընդհանրության մասին` չխորշելով ծայրահեղ աջերի հետ համագործակցությունից: Սլովակիայի կոալիցիոն կառավարությունը գոյատևում է նացիոնալիստ Յան Սլոտի աջակցության շնորհիվ: Բուլղարիայի ազդեցիկ կուսակցություններում մեծանում է մարգինալ գործիչների ու գաղափարների ազդեցությունը: Այս երկրներն անցած տարիների ընթացքում անդամակցել են ԵՄ-ին, և փոքր-ինչ պարադոքսալ է թվում, որ ինտեգրացիայի, գլոբալիզացման գաղափարները ստորադասվում են նացիոնալիզմին և պոպուլիզմին: Լեհ քաղաքագետ Գժեգոժ Գրոմադզկին կարծում է, որ արևմտաեվրոպական և արևելաեվրոպական պահպանողականների գլխավոր առանձնահատկությունը մոդեռնացվելու, տարբերվող ունակություններ, ցանկություններ ունենալն է: Գերմանիայում կամ Ֆրանսիայում կուսակցությունները դինամիկ զարգացող կառույցներ են և հասարակության հետ հարաբերվելու արդյունավետ կանալներ են ստեղծել: Արևելքում քաղաքական նախագծերը հաճախ կոնյունկտուրայի հետևանք են, երբեմն ստեղծվում են ընդամենը մեկ ընտրության և շատ սահմանափակ էլիտայի շահեր սպասարկելու համար: Օրինակ, հիմա որևէ մեկը չի հիշում Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի ստեղծած Մեր տունը Ռուսաստանն է կուսակցության մասին: Իրականում` արևելաեվրոպական և հետխորհրդային էլիտաները մոդեռնացումը և բաց հասարակությունը վտանգավոր են համարում իրենց ազդեցության պահպանման տեսակետից: Այսինքն` էլիտաների սահմանափակ քաղաքական, տնտեսական հետաքրքրությունները լուրջ խոչընդոտ են հանդիսանում հասարակական հարաբերությունների զարգացման համար, ինչն` իր հերթին, ձևական, որոշ իմաստով` իմաստազուրկ է դարձնում եվրոպական կառույցներին ինտեգրվելու հռչակված քաղաքականությունը, կուրսը: Ի վերջո` Եվրոպան առաջին հերթին ազատության և ժողովրդավարության խորհրդանիշն է, արժեքային համակարգ, արժեքային կողմնորոշում, հետո նոր` աշխարհագրական տարածք, բյուրոկրատական կառույցներ: Մերն ուրիշ է Եթե Արևելյան Եվրոպայում քաղաքական համակարգի հեռանկարն, այնուամենայնիվ, ուրվագծվում է, Հայաստանում այն մեծ հարցականի տակ է: Պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին, ի տարբերություն նույն Լեհաստանի կամ Բուլղարիայի, մեզանում չեն գործում ընտրական ինստիտուտները: Հետևաբար` բացակայում է քաղաքական ծրագրերի մրցակցության գլխավոր հարթակը, վերանում են կուսակցություններհասարակություն հաղորդակցության բնական կանալները, քաղաքական ուժերը զրկվում են թարմացվելու, նորացվելու հնարավորությունից: Երկրորդ, Հայաստանի քաղաքական դաշտում մրցակցության էլեմենտը ստորադասվում է անտագոնիզմին: Փոխադարձ ոչնչացումների սպառնալիքները ծրագրային, գաղափարական հանդերձավորման կարիք չունեն: Երրորդ, մեր պետության փակվածությունն արտաքին աշխարհի և սեփական հասարակության առաջ` խիստ սահմանափակ և աղքատիկ է դարձնում քաղաքական օրակարգը: Չորրորդ, հասարակական, քաղաքական ակտիվությունը դարձել է մեր հասարակության լյումպենացված հատվածի մենաշնորհը: Սահմանափակ միջին խավը` քաղաքական և սոցիալական առումով, ինքնաճանաչված և դրսևորված չէ: Եվ վերջապես` Հայաստանում քաղաքական մշակույթը ավանդույթներ, պատմություն չունի: Տխուր է խոստովանել, բայց փաստ է` մեր պատմությունը զուրկ է քաղաքական բաղկացուցիչից և նման է ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմների պատառիկների անհաջող համադրման: Այսուհանդերձ` Հայաստանում իշխող և մի քանի ընդդիմադիր կուսակցություններ իրենց հռչակել են պահպանողական` դևալվացնելով թե գաղափարը, և թե այն չմարսված կարգախոս-թեզերը, որ հնչեցնում են: Պրիմիտիվ ազգայնականությունից սնվող Տարոնականությունն ու Ցեղակրոնությունը որևէ կապ չունեն պահպանողականության հետ: Կարմիր խնձորի ծեսը, Հայկի նետը, խոնարհումի արժանի շիրիմները պահպանողականության էլեմենտներ չեն: Ի վերջո` ադաթն ու պահպանողականությունը տարբեր բաներ են, և եթե այս պարզ ճշմարտությունը մերոնք չեն մարսել, մենք հեռու ենք նրանից, որ կոչվում է քաղաքական համակարգ: Ու՞ր ենք գնում Երբ խոսում ենք Արևելյան Եվրոպայում և հետխորհրդային տարածքում պահպանողական կուսակցությունների մասին` հարկ է պատասխանել երկու հարցի: Ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ այդ կուսակցությունները` գոնե իրենց համար, չեն պատասխանել գլխավոր հարցի` ի՞նչ են իրենք ուզում պահպանել, առավել ևս` ի՞նչ են ուզում դառնալ: Արևելյան Եվրոպայում դժվար է հայտարարել, որ գործող կուսակցությունները հին պահպանողական կուսակցությունների ժառանգորդներն են, որովհետև 30-ական թթ. վերջիններից շատերն իրենց վարկաբեկել են` ֆաշիստական ռեժիմների հետ համագործակցությամբ: Մյուս կողմից` տնտեսական և սոցիալական ծրագրերը ծանրաբեռնված են պոպուլիզմով: Հայաստանում, մեր կարծիքով, իրական պահպանողական կուսակցության արժեհամակարգը կարող է խարսխվել համազգային շարժման, մեր պետության հիմքում ընկած գաղափարների վրա` երկրի զարգացման հրամայականի քաղաքական ձևակերպումով: Մյուս խնդիրը պահպանողական կուսակցության սոցիալական բազան է: Արևելյան Եվրոպայում այս կուսակցությունների անկայունությունը պայմանավորված է նրանով, որ միջին խավը լիարժեքորեն չի ձևավորվել: Հայաստանում պրոբլեմն ավելի խորքային է` միջին խավը քաղաքական, սոցիալական առումով չի դրսևորվել, խաղից դուրս վիճակում է, քաղաքական սուբյեկտներն էլ առայժմ ի զորու չեն այդ խավը դուրս բերել պասսիվության, անճանաչելիության դաշտից:
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնեց պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը, ...«ԻՄ ՏԱՂԸ ԺՊԻՏ Է. ԵԹԵ ԿԱՐԴԱՍ՞ ԳՈՒՑԵ ՀԱՄԲՈՒՐԻ ԵՎ ՔՈ ՇՈՒՐԹԵՐԸ»
3Վաղը Նարեկացի արվեստի միությունում կկայանա երիտասարդ ստեղծագործող Նշան Աբասյանի առաջին գրքի շնորհանդեսը: Գրքի հրատարակումը և կայանալիք միջոցառումը կազմակերպվել են բացառապես հեղինակի և իր ընկերների ջանքերով: ...ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՄԽՎ 29-ՐԴ ՆԻՍՏԻՆ
Այսօր ԱԺ պատվիրակությունը ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Ինչպես տեղեկացանք ԱԺ պաշտոնական կայքէջից, պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում ...ԿԸՀ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
Օրերս Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ` Լևան Տարխնիշվիլին և ԿԸՀ անդամ` Գեորգի Արեշիձեն այցելել են Սամցխե-Ջավախք տարածաշրջան: Ինչպես հավաստում է Ա-Ինֆո լրատվական գործակալությունը, Ախալքալաքում ...ՄԱԳԱՏԷ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՍԱԿԵՏԸ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ադմինիստրացիայի պաշտոնական այն տեսակետը, թե Իրանը ...ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԻՐԱՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Իրանի նախագահ Մոհմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում քուրդ ապստամբների դեմ ռազմական գործողություններին: Դրա հետ մեկտեղ, Իրաքի կառավարության ղեկավարի հետ ...ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԼԻՆԻ ՆԵՐՔԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ, ԱՅԼ ՈՉ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՅՑԵՐՈՎ»
Կարծում եմ, վարչապետի ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցի և առաջիկա նախագահական ընտրությունների միջև կապն ակնհայտ է,- նման պատասխան տվեց քաղաքագետ Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, Panorama.am-ի թղթակցի վարչապետի այցերի գնահատման ...ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԸ ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔՆ ԷՐ
Նախօրեի ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել Եղեգնաձորի Ալավերդյան փողոցի թիվ 11 հասցեում: Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 22.40-ին: Պարզվել է, որ ...ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ
Արգենտինայում նախօրեին անցկացված նախագահական ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է նախկին նախագահի կինը` Քրիստինա Ֆերնանդեսը: Նա առաջին կինն է, ով գլխավորում է երկրի բարձրագույն պաշտոնը համազգային ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԽՈՍԵԼ Է ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ, ԱՅԼ ՈՉ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են ԵԱՀԿ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքը: Ես հայտարարել եմ, որ մենք չենք կարող բացառել, որ Հայաստանի ...ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՊԿ ԽՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԸ
Սանկտ-Պետերբուգում վաղը կկայանան խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների` անվտանգության ու պաշտպանության, քաղաքական խնդիրներին ու միջազգային համագործակցությանը, սոցիալ-տնտեսական ու իրավական ...ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ` ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ ԴՊՐՈՑՈՒՄ
Գորիս քաղաքի ոստիկանության բաժանմունք երեկ ժամը 11.15-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրված: Դպրոցի ուսուցիչները և աշակերտները ...ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Եվրոյի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ նոր ռեկորդ է սահմանել: Այժմ մեկ եվրոյի գինը հասել է 1,442 դոլարի: Դոլարի հերթական արժեզրկման պատճառը սպասումներն են, որ ԱՄՆ Ֆեդերալ պահուստային համակարգը (ՖՊՀ) ...ԻՐԱՔԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՉԵՆ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Թուրքիան սառեցրել է Իրաքի հետ այս տարվա սեպտեմբերին կնքված ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու մասին համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին այսօր գրել է թուրքական Ջումհուրիեթ թերթը, հղում անելով ...«ՇԻՐԱԿ»-Ը ԿԴԱՌՆԱ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Գյումրու վերանորոգված Շիրակ օդանավակայանը, ըստ նախատեսվածի, շահագործման կհանձնվի նոյեմբերի 19-ին: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը: Նրա հավաստմամբ, ...ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԻԱԿԱՆՑՎԵԼՈՒ Է
Առաջիկայում Երվանդ Քոչարի թանգարանի ցուցադրությունը նախատեսված է արդիականացնել` այն ժամանակակից պահանաջներին համահունչ ներկայացնելու նպատակով: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց թանգարանի ...PANORAMA.AM ԹԵՐԹ. «ԱՅՍ ԱՄԵՆԸ ՏԵՍՆԵԼՈՎ`ՀԻՇԵՑԻ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ…» /ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ/
Ինձ համար էլ մի քիչ անսպասելիորեն, բայց Լևոնի, Արամի ու Դեմիրճյանի կայանալիք միտինգը իմ մեջ առաջացրեց որոշակի զգացմունքներ, յուրօրինակ մի հետաքրքրություն: Նախօրոք պարզ է, որ այնտեղ չի խոսվելու երկրի իրական, ...«ՕՐԵՆՔԸ ԿԿԱՐԳԱՎՈՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ»
Խորհրդարանի կողմից հաստատված և ՀՀ նախագահի վավերացմանը սպասող Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի կարևորությանն ու անհրաժեշտությանն այսօր անդրադարձավ ՀՀ արդարադատության փոխնախարար, Մարդու ...«ԽՈՍՈՂ ՔԱՐԵՐԻ ԵՐԿԻՐԸ»` ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-4-Ը
Նոյեմբերի 2-4-ը Մոսկվա կինոթատրոնում կանցկացվի Խոսող Քարերի Երկիր խորագրով ամենամյա 7-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Ինչպես հայտնեցին ցուցահանդեսի կազմկոմիտեից, միջոցառումն այս տարի կրկին կիրականացվի ...PANORAMA.AM ԹԵՐԹ. «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ» /ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ/
Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայացավ Այլընտրանք հասարակականքաղաքական շարժման կազմակերպած հանրահավաքը: Ինչպես և սպասվում էր, ելույթով հանդես եկան Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԲՅՈՒՋԵ-2008-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ դժվարանում է 2008-ի բյուջեին որակումներ տալ, բայց այսօր Ազգային ժողովում վստահեցրեց, որ հաջորդ տարվա բյուջեի ծախսերի 46 տոկոսն ուղղված է լինելու սոցիալական ...ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ-Ի ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԱԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Բաքվում գործող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներն այսօր դադարեցրել են իրենց աշխատանքները: Այդ մասին հայտնում է Day.az գործակալությունը: Դեսպանատների գործունեության դադարեցման որոշման պատճառները չեն հրապարակվում, ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով շարունակում է իր հանդիպումները Հայաստանի տարբեր մարզերում, հոկտեմբերի 27-ին հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակչության հետ` այցելելով Գավառ, Մարտունի, ...ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԵԼ Է 4 ՄԼՆ 95 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Այս ամիս Երևանտրանս ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանում կատարած ստուգումների արդյունքում արձանագրվել է ընթացքում գտնվող երթուղային տաքսու վարորդների ծխելու 405 դեպք: ...«ԽՆԴԻՐԸ ԿԱՊՎԱԾ Է ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՐԴԻ, ԱՅԼ ՕՐԵՆՔԻ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Յուրաքանչյուրին, ով Մոսկվա է մեկնում, օդանավակայանում պիտի հուշագիր տրվի, որ մարդիկ իմանանան, թե ինչից է հարկավոր խուսափել և ինչպես է պետք իրենց պահեն օտար քաղաքում` մահից խուսափելու համար,-այսօր ասուլիսի ...PANORAMA.AM ԹԵՐԹ. «ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ»/ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ/
Քաղաքական կոնյունկտուրան շատ հաճախ խանգարում է ուշադրության կենտրոնում պահել հարցեր, որոնք առնչվում են հասարակության արժեքային կողմնորոշումներին, կուսակցությունների գաղափարական մոտեցումներին: Այս պրոբլեմն ...ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱ ՄԻՆՉԵՎ 2011 Թ.
Երևանի տրանսպորտի զարգացման համար համաշխարհային բանկը տրամադրել է 10 մլն դոլար երկարաժամկետ վարկ: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց Երևանտրանս ընկերության տնօրեն Կարեն Եդիգարյանը: Նա նշեց, որ Համաշխարհային ...ԿԲ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԻՏԵ` ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԳՆԱՃԻՑ
Կենտրոնական բանկը և դրա ղեկավար Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆՆ արդեն գիտեն 2008-ին իրենց հիմնական անելիքը: 2008-ին հիմնական ուշադրությունը պետք է դարձվի գների մակարդակի կառավարման, կարգավորման ոլորտի վրա,- այսօր Ազգային ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՞, ԹԵ ՈՎ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Կարևոր չէ, թե ով կլինի Հայաստանի նախագահը, կարևորը, որ նրա քաղաքականությունը հենվի միջազգային իրավունքի վրա: Նման տեսակետ է այսօր կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ղազար ...ՍԵՎԱՆԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ ՔԱՆԱԿԸ ԱՌԱՅԺՄ ԿՄՆԱ ՆՈՒՅՆԸ
Սևանա լճից օրական բաց կթողնվի 165 մլն խմ` սահմանված առավելագույն չափով ջուր այնքան ժամանակ, մինչև անձրևները հաճախակի դառնան ու ոռոգման ջրի պահանջարկը նվազի: Panorama.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ...ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՊԱՏԸ ՓԼՈՒԶՎԵԼ Է ՍԽԱԼ ՆՈՐՄԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Արարատի մարզի Խոր Վիրապ եկեղեցու տարածքում` դեպի եկեղեցի տանող ճանապարհի 25 քմ մակերեսով հենապատը մոտ երկու շաբաթ առաջ փլուզվել էր: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի ճարտարապետական ...PANORAMA.AM ԹԵՐԹ. ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԵՆՔ /ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ/
Մտքի և ոգու զարգացման հազարամյակների պատմությունը քսաներորդ դարում բերեց արդեն ազատության հստակ ձևակերպման` այն մարդու հատկություններից ու պահանջմունքներից չէ, այլ սուբստանցիան, գոյության ձևը: Ավելին, ...ՑՈՒՑԱՆԻՇԸ ՀԱՍԱՎ ՈՒ ԱՆՑԱՎ 97 ՏՈԿՈՍԸ
Կարմրուկի ու կարմրախտի դեմ պատվաստումների հիմնական ու մաքրման փուլերն ավարտվել են, սակայն, պոլիկլինիկաներում դեռևս պատվաստումները շարունակվում են: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնեց ...ԸՍՏ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ` ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ
Ազգային ժողովի նախագահ Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆՆ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացառեց մեր երկրում գունավոր հեղափոխության հնարավորությունը: Մեր ժողովուրդը շատ լավ է տեսնում, որ գունավոր հեղափոխությունները ...ԲԱՔՈՒՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
Դեռ վաղ է խոսել, արդյո՞ք, համանախագահներին հաջողվել է ԼՂ բանակցություններում հասնել դրական տեղաշարժի: Մենք այդ մասին տեղեկությունների ենք սպասում նրանցից,- այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ...ԱՊՀ-ՈՒՄ ՄԱՐԴԻԿ 11 ՏԱՐԻ ՔԻՉ ԵՆ ԱՊՐՈՒՄ, ՔԱՆ ԵՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ԱՊՀ-ում մարդկային կյանքի տևողությունը միջին հաշվով 11 տարով ավելի կարճ է, քան Եվրոմիության երկրներում: ԱՊՀ-ում կյանքի տևողության կրճատման հիմնական պատճառները ոչ ինֆեկցիոն հիվանդություններն ու վնասվածքներն ...ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՌՈՒ ԿԱՆԳՆԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻՑ
Մենք քաղաքական գործիչների մեղադրանքներին երբևիցե չենք արձագանքել, այժմ էլ չենք արձագանքի: Դուք փորձում եք մեզ ներքաշել քաղաքական բանավեճի մեջ, ինչը կոռեկտ չէ,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԿԲ նախագահ ...«ՎԱՏ Է, ՈՐ ՈՒՆԵՆՔ ԱԶԱՏ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ, ԵՎ ՇԱՏ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ»
Մինչև տարեվերջ Երևան կներկրվի 110 միջին և մեծ տարողությամբ ավտոբուս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանտրանս ընկերության տնօրեն Կարեն Եդիգարյանը: Նրա խոսքով, որ այսօր շուրջ 22 ...ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԳԱ ԵՐԵՎԱՆ
Նոյեմբերի 5-6-ը հերթական այցով Երևանում կլինի Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ԱԳՆ մամուլի ծառայության աշխատակից Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, համաձայն ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ
Գերմանիան ու Ֆրանսիան այսօր կոչ են արել Ռուսաստանին վերանայել Եվրոպայում սովորական սպառազինությունների Պայմանագրում (ԵՍՍՊ) իր մասնակցության սառեցման որոշումը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ...«ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾ»: ՀԱՐՑԵՐ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Մինչև հունվարի 14-ը Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված և 8 հարցից բաղկացած հարցաթերթիկին, որը վերաբերում է Մատաղիսի գործին: Հարցաթերթիկը հոկտեմբերի ...ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ
Այսօր Երևանում մեկնարկեցին հայ-չեխական քաղաքական խորհրդատվությունները: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, իսկ չեխական պատվիրակությունը` ՉՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ ...ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԹԱՅԼԱՆԴԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Այսօր ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին իր հավատարմագրերի կրկնօրինակն է հանձնել Թայլանդի Թագավորության նորանշանակ դեսպան Սութոփ Թիրակաոսալը (Suphot Dhirakaosal, նստավայրը` Մոսկվա): ԱԳՆ մամուլի և ...
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ

8 ՏԱՐԻ ԱՌԱՋ. ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ԵՂԱՆԱԿՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ՏԱՔ Է ԼԻՆԵԼՈՒ
ԴԱ ՎԻՆՉԻԻ «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ» ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻՑ
ԱՄՆ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐԵԼ ԵՆ «ՍՈՎՈՐԱԿԱՆ» ԱՇԽԱՏԱՆՔ
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ՄԱՔՍԱԿԵՏԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ 82%-Ը ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

ՀԱՄԱՏԵՂ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՋԱՎԱԽՔՈՒՄ
ԱՅՍՕՐ ԳԻՇԵՐԸ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՏԱԼ ՄԵԿ ԺԱՄՈՎ
- 1866 Վախճանվեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Արմենակ Հայկունին: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1907 Էջմիածնում մահացավ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1949 Փարիզում վախճանվեց փիլիսոփա Գևորգ Գյուրջյանը (Գևորգ Գյուրջիև): Ծնվել է 1877թ. Գյումրիում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

