<<Հոկտեմբեր 2007>>
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Պանորամա logo
Հրատարակվում է 2005
Picture of the day
Հրատարակված է Հոկտեմբեր 29, 2007

«ԻՄ ՏԱՂԸ ԺՊԻՏ Է. ԵԹԵ ԿԱՐԴԱՍ՞ ԳՈՒՑԵ ՀԱՄԲՈՒՐԻ ԵՎ ՔՈ ՇՈՒՐԹԵՐԸ»

Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  361 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Ընթերցող գրել է:
    Նշանն այն երիտասարդ ստեղծագործողներից է, ով աշխատում է գլուխը կախ, առանց հովանավոր պաշտոնյա փնտրելու, առանց ծաղկեցնելու իր արածը: Նրան երևի նույնիսկ Գրողների միությունում չգիտեն, այնինչ չեմ կարծում, որ արժանի չէ անտարբերության: Պարզապես ուզում է` իրեն նկատեն, այլ ոչ թե ինքն իրեն ցուցադրի
  •  247 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Ընթերցողը գրել է:
    Ահա Նշանի աշխատանքներից մի քանիսը
    Հոսանքին հակառակ
    Պալատում ճո¯խ խնջույք էր... Բոլորն ուտում էին:
    Հսկա դահլիճի ստվերոտ անկյունում կծկված` անձայն լալիս էր մի մանչուկ: Երևում էր` նրան նեղացրել էին ու լքել, մենակ թողել: Քեֆչիներից ոչ ոք մանկանը չէր նկատում. բոլորն ուտում էին:
    Վերջապես մեկը մոտեցավ նրան:
    -Անունդ ի’նչ է, փոքրիկ, - ասաց մարդը մեղմ ձայնով:
    -Ճշմարտություն, - պատասխանեց երեխան` թաթիկներով սրբելով արցունքոտ աչքերը:
    2006 թ.
    Ղողանջ
    Մեր հայացքների անզգույշ հպումից
    շուրթերիդ կապույտ ժպիտ ծիկրակեց...
    ...ու իր կապույտով մի ակնթարթում
    իմ վանդակ սիրտը սիրտ-երկինք դարձրեց...
    Իմ հեզ, իմ բարի,
    նայիր կրծքիս տակ.
    թող այնտեղ ապրող Լռության լույսը
    իր թաց համբույրով գգվի աչքերիդ:
    Իմ երազ, իմ կյանք,
    կրծքիս տակ նայիր,
    ու դու կտեսնես`
    ինչպես են սրտիս զով թրթիռները
    թիթեռներ դառնում...
    Ես գիտեմ, գիտեմ. ցավերի ծուխը
    հոգուս հանդերձը մրով չի պատի,
    ու ոչ մի քամուց, ոչ մի կարկուտից
    աշուն թախիծս չի դառնա վուշ ողբ...
    ...քանի դեռ դու ես Դու-ն իմ տավիղի,
    իմ հեզն ու բարին, իմ երազ-կյանքը:
    5 հունիսի, 2007 թ.
    System of a down
    Ես հսկա քար եմ` բազմած Մասիսի առնական ուսին.
    վար կսլանամ ու կտրորեմ քեզ խեթ նայողին:
    Ես ահասարսուռ, ահարկու ժայռ եմ.
    մի դղրդոցով վիհը կնետեմ այն դև-բորենուն,
    ում կարմիր ճիչից քո հեզ աչքերին արցունք դողդողա:
    Ես կջախջախեմ և չաղ բորենու չաղլիկ լակոտին,
    թե նա ճանկերը գեթ կես մատնաչափ բարձրացնի հողից:
    Խելագար եմ ես, արնախում առյուծ, որդին Չարենցի.
    քո ճերմակ հոգին, ապակե հոգին թեկուզ մի խազով
    գունափոխողին
    պիտի հոշոտեմ, պիտի դարձնեմ ծուխ:
    Հուր-հրդեհ եմ ես...
    Իմ լույս, իմ լուսին,
    ես չեմ թողնելու` որևէ սև լար
    երկինքներ պատռող աղավնի սիրտդ թախծով վանդակի:
    15 սեպտեմբերի, 2007 թ.
    Ոչինչ
    Ո¯վ եմ ես... ոչի¯նչ:
    Երբ պատանի էի, ինձ մի ազնիվ ու իմաստուն մարդ էի կարծում, բայց հիմա գիտեմ, որ ոչինչ էլ չեմ... ու հենց ոչինչ եմ...
    Եվ ի¯նչ կարող եմ անել, որ տկեմ իմ ոչնչությունը. ոչի¯նչ... ինչպե¯ս կարող եմ աշխարհի վրա իմ հետքը թողնել, եթե... եթե աշխարհն ինձ բնավ չի սիրում...
    Բոլորն ինչ-որ բանով փոխանակում են իրենց սերը. հենց այնպես ոչ ոք սեր չի նվիրում, իսկ ես ոչինչ, ոչի¯նչ չունեմ, որ այն գնեմ...
    Միայն դու, Մայրիկ ջան, միայն դու ես ինձ սիրում անվարձ ու անվճար...
    ...Ես կշարունակեմ ցեխերն ընկնելով սրտիդ աղ ցանել, բայց միևնույնն է` հարուստ աշխարհում դու ոչինչ, ոչինչ չես փոխի ինձ հետ, Մայրիկ ջան...
    Մարտ, 2007 թ.
    Ծովի ծաղիկներ
    Ո¯ւր ես, սիրելիս, ո¯ւր ես...
    Մարդիկ հոգնել են ինձնից... Ջերմություն չկա. շուրջս անշունչ շնչավորներ են, անկյանք ապրողներ. մենակ եմ, սարսափելի մենակ... ցուրտ է...
    Ո¯ւր ես, սիրելիս...
    Աշխարհի աղմուկին ականջներս էլ չեն դիմանում: Կրքերի կարմիրը խոցոտում է աչքերս: Շուրթերս բացվել չեն ուզում, որ ոչ զայրույթ շպրտեն, ոչ էլ հայհոյանք ճաշակեն: Կոկորդս զզվել է դառը ճշմարտություններ կուլ տալուց: Սիրտս ամեն վայրկյան ներսից թակում է կուրծքս ու ինձ գանգատվում, որ ձանձրացել է. թրթիռ է ուզում...
    Ես, լուսինը, աստղերը, աշնան անձրևն ու իրիկվա զովը հիմա ամուր-ամուր հպվել ենք իմ կարոտ-սենյակի աչք-լուսամուտին ու քեզ ենք սպասում...
    Ո¯ւր ես, սիրելիս, ո¯ւր ես...
    20 դեկտեմբերի, 2006 թ.
  •  247 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Ընթերցողը գրել է:
    Ահա երկու գործ <<Երեքշաբթի>>-ից.

Վերջին լուրերը, Հոկտեմբեր 29, 2007
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը

  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
You must set the ad network .txt file to be writable (or file is not within path).