
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂՆԵԼ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հետևողականորեն կոչ են արել Քրդական աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) ազատ արձակել ութ թուրք զինվորներին, որոնք քուրդ ապստամբների կողմից առևանգվել են մի քանի օր առաջ: Մենք կոչ ենք անում ՔԱԿ-ին ազատ արձակել թուրք զինվորներին, քանի որ նրանք սովորական զինվորներ են: Նրանք ընտրություն չեն ունեցել և ստիպված են եղել պատերազմել Թուրքիայի կառավարության հրամանով,- հայտարարել է քրդական տարածաշրջանային կառավարության փոխնախարար Ջաբար Յավարը: Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը Իրաքի սահմանի մոտ սպանվել են 12 թուրք զինծառայողներ, 16 մարդ վիրավորվել է, իսկ ութը` գերի են ընկել: Թուրքիայում նրանք համարվում էին անհայտ կորած: Անկարան արգելել է թուրքական լրատվամիջոցներին հրապարակել գերի ընկած զինվորների լուսանկարներ կամ կադրեր, որոնք տրամադրվում են քրդական աղբյուրներից, պատճառաբանելով, որ չեն ցանկանում նվազեցնել բանակի մարտական ոգին: Այդուհանդերձ, Թուրքիան այժմ ալեկոծվում է հյուսիսային Իրաք ներխուժելու և քուրդ ապստամբներին ճնշելու կողմնակիցների զանգվածային գործողություններից: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Թուրքիան ռիսկ չի անի լայնամասշտաբ գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում, քանի դեռ չի հանդիպել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, ում հետ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի սկզբին: Ենթադրվում է նաև, որ Թուրքիան չի ռմբակածի մի տարածք, որտեղ գտնվում են իր գերի զինվորները: Հյուսիսային Իրաքում բազավորված ՔԱԿ-ը արդեն 20 տարի շարունակ պահանջում է Թուրքիայում Քուրդիստանի անկախ պետություն ստեղծել:
ԱՅՍՕՐ ԳԻՇԵՐԸ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՏԱԼ ՄԵԿ ԺԱՄՈՎ
ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին օրենքի համաձայն` հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 28-ին` ժամը 03.00-ին, ժամացույցների սլաքները պետք է տանել մեկ ժամ հետ` ավարտած համարելով ամառային ...ՊԱՇՏՊԱՆԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հոկտեմբերի 17-19-ը Ստրասբուրգում Եվրախորհրդի Մարդու իրավունքների գլխավոր Հանձնակատար Թոմաս Համերբերգի հետ քննարկվել է Համերբերգի վերջերս Հայաստան կատարած ...8 ՏԱՐԻ ԱՌԱՋ. ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
8 տարի առաջ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարան ներխուժած մի խումբ ահաբեկիչներ գնդակահարեցին այնտեղ գտնվող Հայաստանի վարչապետ Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ազգային ժողովի նախագահ Կարեն ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ, ...ԼՂՀ-Ն ՍԿՍՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻ ԴԵՄ
ԼՂՀ որոշ բնակավայրերում գրանցվել է խոզերի զանգվածային անկում, որը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Ինշպես տեղեկացնում է Հանրային ռադիոն, ահազանգը ստացվել է Հադրութի շրջանից: ԼՂՀ առողջապահության նախարարության ...ԱՅՍՕՐ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԵՐԵՎԱՆ
Երեկ` հոկտեմբերի 26-ին, ավարտվել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայում: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանի պաշտոնական ...ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻՑ
Եվրոպական Խորհրդի Մարդու Իրավունքների ոլորտի բոլոր պատասխանատուները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ մասնավորապես, դժգոհություն են հայտնել ...ԻՆՉ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ԻՆՉ ԵՆ ԴԻՏՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Մանկապատանեկան ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Եևանում Մոսկավի տանը տեղի ունեցավ կլոր սեղան` Ինչ են կարդում, ինչ են դիտում մեր երեխաները խորագրով: Այս քննարկմանը ներկա էին փառատոնի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Վաղը կեզրափակվի Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում երեկ մեկնարկած կրոնների և քաղաքակրթությունների միջև երկխոսության վերաբերյալ` Կրոնի և մշակույթի նպաստը խաղաղությանը, փոխադարձ հարգանքին և համակեցությանը խորագրով ...ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ «ԳՆՎԱԾ» ԴՒՊԼՈՄԸ ԱՐԺԵՔ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Նախօրեին ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարաների համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հարցին, թե կրթական համակարգում ինչպես պետք է պայքարել կոռուպցիալի դեմ, Մոլդովայի ԿԳ նախարար Վիկտոր Ցվիրկունը պատասխանեց, ...ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ
3Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան այցելությունն ու ջերմ ընդունելությունը դժգոհություն են առաջացրել Ուկրաինայի հրեական համայնքի ներկայացուցիչների շրջանում: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի հրեական ...ՀԱՄԱՏԵՂ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը Լրագրողների ուսուցողական այցը Սամցխե-Ջավախք նախագծի շրջանակներում կազմակերպել էր Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների լրագրողների այցելությունը Սամցխե-Ջավախք ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆՁՐԵՎ ՈՒ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՆՎԱԶՈՒՄ
Հանրապետության տարածքում մինչև նոյեմբերի 1-ը կնկատվի ջերմաստիճանի նվազում` 2-3 աստիճանով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց Հայպետհիդրոմետ վարչության առաջատար մասնագետ Նատալյա Բեշարյանը: ...Տ. ԹՈՐՈՍՅԱՆ. «ՑԱՎԸ ԵՎ ԱՓՍՈՍԱՆՔԸ ԱՅՍ ՈՒԹ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՆՎԱԶԵԼ»
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանը, խմբակցությունների պատգամավորները, կառավարության անդամները, աշխատակազամը, լրագրողներն այսօր ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել 1999 թ. հոկտեմբերի ...ԴԱ ՎԻՆՉԻԻ «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ» ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Վերածննդի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից Խորհրդավոր ընթրիք կտավն իր երկրորդ կյանք է ապրում` հայտնվելով ինտերնետում: Արտասահմանյան գործակալությունների տեղեկացմամբ, իտալական HAL9000 ընկերությունն ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂՆԵԼ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հետևողականորեն կոչ են արել Քրդական աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) ազատ արձակել ութ թուրք զինվորներին, որոնք քուրդ ապստամբների կողմից առևանգվել են մի քանի օր առաջ: ...
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ

ԵՂԱՆԱԿՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ՏԱՔ Է ԼԻՆԵԼՈՒ
ՈՎ ԻՆՉ Է ՓՆՏՐՈՒՄ «GOOGLE»-ՈՒՄ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՄԱԿՈՎ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՉԴՆԵԼ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԸ
8 ՏԱՐԻ ԱՌԱՋ. ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ԴԱ ՎԻՆՉԻԻ «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ» ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻՑ
ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ
ԱՄՆ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐԵԼ ԵՆ «ՍՈՎՈՐԱԿԱՆ» ԱՇԽԱՏԱՆՔ
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ՄԱՔՍԱԿԵՏԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ
- 1916 Լոնդոնում համաձայնություն կնքվեց Հայկական լեգիոն (զորագունդ) ստեղծելու մասին:
- 1972 Ավարտվեց Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
- 1999 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին արք. Ներսիսյանը (Գարեգին Բ): Նա դարձավ հայոց 132-րդ հայրապետը:
- 1999 Արյունալի հաշվեհարդար տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովում: Սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և այլ քաղաքական այրեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

