
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ 5-6 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ»
Այսօր լրագրողները Սոցիոմետր կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով, որքան մարդ կմասնակցի հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որտեղ ելույթ է ունենալու նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս առնչությամբ սոցիոլոգն ասաց, որ ներկաների թիվը կլինի 5-6 հազար, որից միայն հազարը կլինեն նրա համակիրները: Ըստ նրա, մեկ մասնակցին բաժին կհասնի 3 թամաշա անող: Իհարկե, ներկա կլինեն առաջին նախագահի համակիրները, սակայն այնտեղ կլինեն նաև նրանք, ովքեր ուզում են իմանալ այդ համակիրների քանակը,- հավելեց Ա. Ադիբեկյանը, ով չթաքցրեց, որ առաջիկա ընտրություններում իր համակրանքը վարչապետ Սերժ Սարգսյանի կողմն է: Այնուհետև խոսելով ընդդիմության և իշխանության ունեցած վարկանիշների մասին, սոցիոլոգը կարծիք հայտնեց, որ Հայաստանում իշխանության և ընդդիմության ունեցած վարկանիշների հարաբերակցությունը 60/40 է: Այսօր շատ դժվար է միավորել ընդդիմության 40 տոկոս վարկանիշը, սակայն այդ միավորման դեպքում անգամ, ընդդիմության ներկայացուցիչը պարտվում է,-նշեց նա, հավելելով, որ հիշյալ 40 տոկոսից բացի, ընդդիմության թեկնածուն պետք է կարողանա ձայներ տանել նաև իշխանության օգտին քվեարկող ընտրողներից: Սրան հակառակ, արաբագետ Դավիթ Հովհաննիսյանը, ով չի հավատում բոլոր տեսակի հարցումներին, կարծիք հայտնեց, որ եթե անգամ հավատանք, որ իշխանությունն իսկապես ունի 60 տոկոս վարկանիշ. Ապա դա շատ հարաբերական է, քանի որ առաջիկա ընտրություններում ադմինիստրատիվ ռեսուրսը միասնական չի դրսևորվելու:
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԸ ԳԻՇԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Նախօրեի երեկոյան Այլընտրանք հասարակական նախաձեռնության կազմակերպած ավտոարշավն այնքան էլ խաղաղ ելք չի ունեցել: Երթի մասնակիցներից ինը ձերբակալվել են, այնուհետ մի քանի ժամ Կենտրոնի ոստիկանությունում պահվելուց ...ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 20-ին ստորագրել է Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենքը: Ինչպես հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից, նախագահը ստոագրել է նաև` Վարկային կազմակերպությունների, Սահմանափակ ...ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
Բնապահպանության նախարարության ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախօրեի աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՓԱՐԻԶՈՒՄ Է
Վարչապետ Սերժ Սարգսյանը նախօրեի երեկոյան ԱՄՆ-ից մեկնել է Ֆրանսիա: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կառավարության մամուլի քարտուղար Մերի Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչապետը Փարիզ է մեկնել պատվիրակության ...«ՋՈՆ ՔԵՆԵԴԻ»-ՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ
Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը արգենտինյան Ջոն Քենեդի համալսարանի ղեկավարության հրավերով հոկտեմբերի 22-ին հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ...«ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԿԱՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԵՏԵՐ»
Մենք կողմնակից էինք, որ Երևանում պահպանվեին թաղային համայնքները, սակայն դա արդեն հնարավոր չէ,-այսօրվա ասուլիսում ասաց Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանը: Նրա խոսքով, Երևանի ...ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ
Նախօրեին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում Վազ 2102 մակնիշի 25 099 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ԳԱԶ 24 մակնիշի 68 Օ 928 պետհամարանիշով ավտոմեքենայի: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ...«ԵՎՐԱՍԻԱ»-Ն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԽԹԱՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Եվրասիա հիմնադրամը 1992 թվականից ի վեր 12 երկրներում ծախսել է 350 միլիոն դոլարից ավելի գումար, որից 30 միլիոնը Հայաստանում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ...ՌՈՒԴՈԼՖ ՊԵՐԻՆԱՅԻՆ ԿՀԱՋՈՐԴԻ ՋՈԶԵՖ ՊԵՆԻՆԳՏՈՆԸ
Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինան, ով այդ պաշտոնում նշանակվել է երեք ամիս առաջ, մի քանի օրից` հոկտեմբերի 26-ին ստիպված կլինի դադարեցնել իր պարտականությունների ...ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ
Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 19 շենքի բակում գտնվել է ՌԳԴ տիպի ձեռքի նռնակի պայթյունից մահացած 1964 թ. ծնված Ա. Պ-ի դիակը: Այդ մասին փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել նախօրեին: Ծառայության ...ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՁԵՌՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ»
Բարեգործությունը ողջ աշխարհում հաճախ իր մեջ շոուի տարրեր է կրում, իսկ կորպորատիվ սոցիալական ներդումները իրենց մեջ ունեն ռազմավարություն ու նպատակային աշխատանք,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԵՋ
Այսօր Ազգային ժողովում լրագրողների բանակը պաշարման վերցրեց օրինագիծ ներկայացնելու համար ԱԺ այցելած փոխոստիկանապետ Արարատ ՄԱՀՏԵՍՅԱՆԻՆ` մեկնաբանություններ ստանալու երեկ երեկոյան մի խումբ խաղաղ ցուցարարներին ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Այսօր արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին (Ռուսաստան): ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարարը ողջունելով ...Ա. ՓԻԼԻՊՈՍՅԱՆ. «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՍՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ»
Մեկ ու կես տարի առաջ ամերիկյան դեսպանատան հետ կնքված պայմանագրի համաձայն պետք է վերականգնվեր Էրեբունի ամրոցի կենտրոնում գտնվող ուրարատական Սուս աստծո տաճարը, բայց այսօր աշխատանքները դադարեցված են,-այսօրվա ...ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ՊԻՏԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԵՐԱՊԱՀԵՆՔ ԺԷԿ-Ի ՊԵՏԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ...»
Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում այսօր Ազգային ժողովում կառավարությունը քննարկման ներկայացրեց մյուս օրինագիծը` Ոստիկանությունում ծառայության անցնելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ ...ՌԱՅՍԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՄԵԶ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի նախօրեի հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ներկային և ապագա գործակցությանը վերաբերող հարցեր: Պետքարտուղարի ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ` ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏՈՒՄ
Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Մեծ ուրախությամբ եմ ողջունում Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի մասնակիցներին և ցանկանում բոլորիս արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: ...ՀԱՄԱՐ 2 ՏՐՈԼԵՅԲՈՒՍԸ «ՏԵՂԻՑ ՇԱՐԺԵՑ ՍԱՌՈՒՅՑԸ»
Այս տարի Հայաստան ներկրված տրոլեյբուսներից մեկում կա հաշմանդամների` տրանսպորտից օգտվելը մատչելի դարձնելու համար նախատեսված սարք: Այն այժմ երթևեկում է թիվ 2 երթուղիով: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ...ԻՍՊԱՆԻԱ. ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԱՐԶԻԿԸ
Իսպանիայում անցկացվող Կազինո Բարսելոնա շախմատի միջազգային առաջնությունում հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը 6-րդ փուլից հետո 1.5 միավորով Ջորդի Ֆլուվիայի հետ կիսում է 9-10-րդ հորիզոնականները: Այժմ մրցաշարային ...ԸՍՏ Ա. ԱԴԻԲԵԿՅԱՆԻ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԻ ԿԵՍԸ
Հասարակության մի մասը վախենում է, որ կտրուկ քաղաքական և կադրային փոփոխություններ կլինեն Հայաստանում կամ կվերադառնան Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների դժվարությունները,- այսօր լրագրողների հետ հանդիպման ...ՄՏԱԴԻՐ ԵՆ ՈՒՐԱՐՏԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼ
Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը նպատակ ունի թանգարանին կից ստեղծել Ուրարտագիտական հետազոտությունների կենտրոն: Այդ մասին այսօրվա ասուլիսում ասաց նա: Նրա խոսքով, այսօր Հայաստանում չկա մի կենտրոն, ...ԱՐԱԲԱԳԵՏ. «ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՆ ԵՆ ԼՈՒԾԵԼՈՒ»
Այսօր Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը բազմաթիվ մարտահրավերներով լեցուն է և այդ տեսանկյունից ամենակարևոր խնդիրն այսօր առաջնայությունների ճշգրիտ որոշման խնդիրն է,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ...ԱՐՑԱԽԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻ ՀԵՏ
Հայ-սլովակյան գործարար 5-րդ ֆորումի առանձնահատկությունն այն էր, որ առաջին անգամ գործարար ֆորումի հավասար մասնակից դարձավ Արցախը,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սլովակիայի հայ համայնքի ղեկավար, ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՉԵՆ ԱՅՑԵԼԻ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (ՌԴ), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա): Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ...ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօրվա իշխանություններին թվում էր, թե վերջին խորհրդարանական ընտրություններից հետո մարդիկ հոգնած կլինեն ու չեն գնա կրկին ընտրությունների: Հանկարծ անսպասելիորեն հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանը,-այսօրվա բանավեճում ...Ա.ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՎԱԾ Է ԵՂԵԼ ՎԵՐԵՎԻՑ
Այսօր լրագրողները Սոցիոմետր կենտրոնի ղեկավար Ահարոն Ադրբեկյանից հետքրքրվեցին, թե երեկ երեկոյան Հայկական ժամանակ և Չորրորդ իշխանություն թերթերի խմբագիրներ Նիկոլ Փաշինյանի և Շողեր Մաթևոսյանի, ինչպես նաև ...ՍԼՈՎԱԿՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆՆ ՈՒ ՆՈՒՌԸ
Սլովակիայի գործարար շրջանակներում բացի հայկական կոնյակից, հետաքրքրություն են առաջացրել նաև հայկական մրգերը: Դրանք, ըստ Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանի, կարտահանվեն չրի տեսքով: Ինչպես այսօր ...ՄԵՐՈՆՑ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է, ԹՈՒՐՔԵՐԻՆԸ՝ ԻՋԵԼ
ՖԻՖԱ-ի այսօր հրապարակած վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականն իր դիրքերը բարելավել է. այն 5 հորիզոնականով բարձրացել է վեր: Այսպիսով մեր ընտրանին 82-րդն է: Լավագույն եռյակում շարունակում են մնալ ...ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՏՈՒԳԱՆԵԼ ՀԱՍՈՒՅԹԻ 5 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ
Երկու տոկոս տուգանքը շատ քիչ է, իսկ երեք ամիսը շատ երկար է ժամանակահատված է ձեթի և կարագի թանկացման պատճառները պարզելու համար,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների իրավունքների ...ԵՐԵՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ՍԵՄԻԱՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Երևանի երիտասարդական կենտրոնը հոկտեմբերի 26-ից վերսկսում է իր սեմինար-քննարկումները, որոնք 2 ամիս է դադարեցված էին` կենտրոնի այլ տարածք տեղափոխման պատճառով: Մենք հիմնականում խոսում, քննարկում, բանավիճում ...Վ. ՕՍԿԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Այսօր արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բ. Ֆասիեին, Մ. Բրայզային և Յու. Մերզլյակովին: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը ...ԹԵՐՐԻ ԴԵՅՎԻՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրոպայի խորհրդի` մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի կոնվենցիան ուժի մեջ կմտնի 2008թ. փետրվարի 1-ին, Կիպրոսի կողմից այն վավերացվելուց հետո: Կիպրոսը տասներորդ պետությունն է, որ կվավերացնի այն: Այս կապակցությամբ ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածում շարունակվում են անտառային հրդեհները: Աղետի գոտուց այս պահի դրությամբ 265 հազար մարդ է տարհանվել: Վերջին տվյալներով հրդեհների հետևանքով շուրջ 600 տուն է այրվել: ...ՀՕՖ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՆՈՒՄ Է 400-Ի
Այս տարի առաջին անգամ ՀՕՖը իրականացրել է Ժիրայր Նիշանյանի հիմնադրամի կրթավճար ծրագիրը, որի շրջանակներում այսօր Գավառի պետական համալսարանի, ՀՊՃ-ի, և ՀՊՃՇՀ-ի 40 գերազանցիկ ուսանողներ ստանում են 7 հազար ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Ժառանգություն կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունն այսօր անդրադարձել են երեկ տեղի ունեցած միջադեպին: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել երկրում թափ առնող բռնարարքների ալիքի կապակցությամբ: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Երեկ գիշերը Չիկագոյում մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Մեր հավաքականը ԱՄՆ-ում ներկայացնում է 8 մարզիկ` 48, 51, 54, 57, 60, 64, 75 և 81 կգ քաշային կարգերում: Այդ թվում են 2006 թվականի Եվրոպայի ...ԱԽ-Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼ Է
Այսօր կայացել է Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի, ինչպես նաև Ավան և Նոր Նորք համայնքների ...ԱՅՍՕՐ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Այսօր Միացյալ ազգերի կազմակերպության օրն է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 46-րդ նստաշրջանում 1992թ. մարտի 2-ի որոշմամբ հաստատեց Հայաստանի անդամակցությունը: Համագործակցելով ՄԱԿ-ի հետ՝ Հայաստանը մասնակցում ...ԱՉՔԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ. ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Հանրապետությունում ակնաբուժական ծառայությունների բարելավման և կուրության կանխարգելման նպատակով Հույս հայի աչքերին կազմակերպությունն իրականացնում է անվճար բուժզննում ու բուժօգնություն հանրապետության մարզերում: ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՏՆՕՐԵՆ ՔՐԻՍՏԻԱՆ ՇՏՐՈՀԱԼԸ
Այսօր արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Շտրոհալի գլխավորած պատվիրակությանը: ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ»
Երբ վարչապետը բացակայում է Հայաստանից, կա'մ սպանություն է լինում, կա'մ էլ նման դեպքեր են կատարվում,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում կառավարությանը իր դիտարկումը ներկայացրեց ...Ն. ՓԱՇԻՆՅԱՆ. «ՍԱՇԻԿ ԱՖՅԱՆՆ ԻՐԵՆ ՊԱՀԵԼ Է ԻՆՉՊԵՍ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԿՐԻՄԻՆԱԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ»
Երեկ մի կարևոր բան տեղի ունեցավ. ապօրինությունը և ամենաթողությունը կրեցին շատ կարևոր պարտություն,- այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ Այլընտրանք հասարակական քաղաքական նախաձեռնության անդամ, Հայկական ...ՇԱՏ ԼԱՎ ԱՅՑ, ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՄԵԿՆՈՒՄ
Պետք չէ հարցն ուռճացնել. Իրանի նախագահը մեկնել է մեկ ու կես ժամ շուտ, և նրա այցը բովանդակային առումով չի տուժել: Տուժել է միայն արարողակարգային երկու միջոցառում է,- այսօր Ազգային ժողովում լրագրողների ...ՄՆՈՒՄ Է` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցելությունը Հայաստան, իր և ՀՀ նախագահի հետ հանդիպումները արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան ՕՍԿԱՆՅԱՆԸ դրական է գնահատում: Նրանք մեկնեցին Բաքու, կարծում եմ եթե անհրաժեշտություն ...Դ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐ»
Ինչ զարգացումներ են հնարավոր թուրք-քրդական հակամարտությունում և ինչպես դրանք կարող են անդրադառնալ տարածաշրջանային զարգացումների վրա: Panorama.am-ի թղթակցի այս հարցին ի պատասխան, արաբագետ Դավիթ Հովհաննիսյանն ...ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ 5-6 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ»
Այսօր լրագրողները Սոցիոմետր կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեցին, թե իր կարծիքով, որքան մարդ կմասնակցի հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որտեղ ելույթ է ունենալու ...
ԵՂԱՆԱԿՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ՏԱՔ Է ԼԻՆԵԼՈՒ
Ն. ՌԻԺԿՈՎ. «ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, Ի՞ՆՉ ՈՒԺԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ»

ՈՎ ԻՆՉ Է ՓՆՏՐՈՒՄ «GOOGLE»-ՈՒՄ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՆԱՄԱԿՈՎ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՉԴՆԵԼ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԸ
ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ՄԱՔՍԱԿԵՏԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ
Ժ. ՍԵՖԻԼՅԱՆՆ ՈՒ Վ.ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔՀ-ՈՒՄ ԵՆ

«Լ. ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ԺԱՄԱՆՈՑ ԵԼՈՒՅԹ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ»

«ՔԵԶ ՀԱՄԱՐ»` ԱՄՍԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԼՂՀ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
- 1823 Ծնվեց «Մասիս» շաբաթաթերթի հիմնադիր Կարապետ Ութուջյանը: (Վախճ. հունիսի 28, 1904 թ.):
- 1872 Ալեքսանդրապոլում ծնվեց Գարեգին Լևոնյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1888 Ծնվեց գրող-երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմաղյանը): (Վախճ. 1965թ.-ին):
- 1911 Ծնվեց անվանի հայ երգիչ Պավել Լիսիցյանը, որը 20-րդ դարի ամենաինքնատիպ օպերային երգիչներից էր:
- 1993 Դեպի Հորադիզ քաղաք վճռական հարձակումով, արցախյան բանակը դուրս ելավ Արաքսի ափ՝ իր վերահսկողության տակ վերցնելով իրանական սահմանի 160կմ-ոց հատվածը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

