
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի ղեկավարությանը` հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են կառավարությունից ընդունելությանը մասնակցել են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Վարչապետը շնորհավորել է ընդունելության բոլոր մասնակիցներին Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձի կապակցությամբ, ընդգծելով, որ նրանք եւ այն բոլոր բարեգործական կազմակերպությունները, որ նրանք ներկայացնում են հսկայական ավանդ ունեն մեր պետության կայացման գործում: Ըստ վարչապետի, խնդիրը միայն այն չէ, որ այդ կազմակերպությունները սատար են կանգնում Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին` կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման հարցերում, օգնում կարիքավորներին, սոցիալապես խոցելի խավերին, այլեւ այն, որ օրինակ են ծառայում բոլոր կայացած մարդկանց համար` օգնելու այլոց եւ հայրենի պետությանը: ՙՈւրախ եմ, որ ձեր լավ օրինակն արդեն սաղմեր է ձգում Հայաստանում՚, ասել է Սերժ Սարգսյանը: Ընդգծելով, որ բարեգործությունը, անշուշտ, նաեւ թվերով է հաշվվում եւ Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված բարեգործական նախաձեռնությունների ընդհանուր ծավալն արդեն հատում է 500 մլն ԱՄՆ դոլարի սահմանը, վարչապետը նշել է, որ այդ ամենի իրական արժեքը, անկասկած, շատ ավելի մեծ է եւ շնորհակալություն է հայտնել բոլորին` իրենց հայրենանվեր գործունեության համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը երախտագիտություն է հայտնել ամերիկայի բոլոր հայկական բարեգործական կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին, Հայաստանի պետական ու ոչ պետական կազմակերպություններին եւ անհատներին` իրենց ծրագրերն ու նախաձեռնություններն իրականացնելու համար, ընդգծելով, որ առանց այդ ներդաշնակ աշխատանքի հաջողության հասնելն անհնար կլիներ:
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Անկախության օրվա առթիվ հայ ժողովրդին այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այսօր մենք տոնում ենք հայոց պետականության վերականգնման պանծալի հաղթանակը, որը ձեռք է բերվել ...ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՀՂԵԼ ԵԼԻԶԱՎԵՏԱ 2-ՐԴԸ ԵՎ ԱՐՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ
Հայաստանի անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ հայ ժողովրդին և երկրի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը: Նա հանրապետության ղեկավարին, կառավարությանը և հայ ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԴԵՌ ԲԱԶՄԱԹԻՎ ՏՈՂԵՐ ԵՆՔ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԱՅՍ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՆ»
Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորելով հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ, հույս է հայտնել, որ գալիք բոլոր հաղթանակները կայանալու են հանուն և ի փառս Հայաստանի Հանրապետության: Հայ ժողովրդի դարավոր երազանքը` ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը շնորհավորական ուղերձ է հղել մեր երկրի վարչապետ Սերժ Սարգսյանին` Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության ...ՓՈԽՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԱԼԸ
Արամ Մելքոնյանն ազատվել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից: Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նման որոշում է ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նախօրեին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գլոբալ անվտանգության հարցերի գործընկերության ռազմավարության գրասենյակի աշխատանքային խմբի անդամներին: Նախարարության ...«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է»
Անկախությունը անքննելի ու անսակարկելի բարձրագույն արժեք է, բայց միաժամանակ` մեր ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու համար բարձրագույն պատասխանատվություն, որը կարելի է արդարացնել միայն ամենօրյա տքնաջան ...ՆԻՑՑԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳՈՀ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի ընդունման գործում Նիցցայի քաղաքապետ Ժակ Պեյրայի ունեցած ավանդի համար նախօրեին նրա հետ հանդիպման ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտնել է իր ...ԼՂՀ-ՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՅՐՎԵԼ Է 51.22 ՀԱ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔ
Այս ամառվա ընթացքում մեծ թվով հրդեհներ գրանցվեցին թե Հայաստանի, և թե ԼՂՀ տարածքում: Մինչ օրս էլ Հայաստանի փրկարար ծառայությունից ստացած ամենօրյա հաղորդագրություններում նշված է լինում հրդեհի բռնկման 1-3 ...ԱՅՍՕՐՎԱ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության տոնին նվիրված կկայանա մեծ համերգ` հայ շոուբիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, որին կհաջորդի մեծ հրավառություն: Միջոցառմանը զուգահեռ ...ՄԵԽԻԿՈ.ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԸ
Մեքսիկայում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության առաջին մրցույթային փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3 միավորով հունգարացի Լեկոյի հետ կիսում է 5-6-րդ տեղերը: Երեկ Արոնյան-Սվիդլեր խաղն ավարտվել է ...ԼԻՏՎԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Նոյեմբերի առաջին տասնօրյակում Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտեկունասը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին Վիլնյուսում Հայաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի ...ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵՐ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Այսօր Երևանի փողոցներում շրջելով, հարցում կատարեցինք մեր համաքաղաքացիներին` թե ի՞նչ տվեցին անկախության այս 16 տարիները: Նրանցից շատերը առանց որևէ բան ասելու` դժգոհ դեմքով հեռանում էին, նրանց մի մասն էլ ...ԹԵՆԻՍԻ ՄՐՑՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
Այսօր Երևանում, Անկախության 16-ամյակին նվիրված, կմեկնարկի Victory Cup թենիսի մրցույթը: Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 23-ը: Ինչպես տեղեկացանք թենիսի ֆեդերացիայից, մրցույթին կմասնակցեն Հայաստանի տարբեր ...Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՉԶՈՀՎԵՆ Ո'Չ ՀԱՅԱՍՏԱՆԻ, Ո'Չ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ»
Այսօր անկախության 16-րդ տարեդարձի առիթով Եռաբլուր այցելած Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում շնորհավորելով ողջ հայ ժողովրդին նշեց. Մեր ժողովրդին առաջին հերթին ...«ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՌ Է, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ` ՊՏՈՒՂ»
Այս տոնի իմաստն այն է, որ վերականգնվում է ժողովրդի համար կարևոր արժեքային համակարգը: Այն այնքան կարևոր է, որ դարձել է տոն: Սա էլ որպես հիշեցում նրանց համար, ովքեր հեռացել են արժեքային համակարգից,-այսօրվա ...ՄԵՐ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային ցուցակում հայտնվել է 87-րդ հորիզոնականում: Օգոստոսի տվյալներով այն 81-րդն էր: Այս տարվա լավագույն ցուցանիշը գրանցվել է հուլիսին, երբ մեր հավաքականը 79-րդ ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇՆՈՐՀԱՎՈՐԻ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԵԹԵ…
Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ դաշնակցական Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆՆ հույս ունի, որ առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավն անցնելու ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. «ՎԱՂՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ, ՔԱՆ ԱՅՍՕՐ»
Այսօր առավոտյան անկախության տոնի առիթով Եռաբլուրում էր երկրի ողջ ղեկավարությունը, որոնց թվում էին Հայաստանի նախագահը, վարչապետը, ԼՂՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, նախարարներ և այլ պաշտոնատար անձինք: ...ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՇԱՏ ԲԱՆԵՐ ՄԵՐ ՈՒԶԱԾՈՎ ՉԵՆ ԱՅՍՕՐ ԷԼ»
Եվ՛ տասնամյակի, և՛ տասնվեցամյակի ժամանակ շատ բաներ այն չեն եղել, ինչ ցանկացել ենք իրականում: Հենց սկզբից մեզ պակասել են իրազեկ մասնագետները,-այսօր խոսելով մեր երկրի ժողովրդավարության մասին, ասաց ԱԻՄ նախագահ ...Ա. ԱՂԱԲԵԿՅԱՆ: «ՄԵՐ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՖԵՈԴԱԼՆԵՐ ՉԵՆ»
Անկախության ձեռք բերումը արդարության հաղթանակն էր: Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը ձեռք բերեց ոչ միայն ղարաբաղցին, այլ հայի հավաքական կերպարը: Դա ոչ թե զինվորի, այլ բանվորի, գյուղացու և ուսուցչի հաղթանակն ...ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԱԴԱՏԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐՎԵՆ»
Այսօր Եռաբլուրում լրագրողները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից հետաքրքրվեցին, թե ինչ տպավորություններ ունի նա օրերս Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից, հաշվի առնելով, որ իրենք` ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամի ղեկավարությանը` հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են կառավարությունից ընդունելությանը մասնակցել ...ՍԱԴՈՅԱՆ. «ՇԱՏԵՐԸ ՉԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵՔԸ»
Անկախության համար պայքարը ներկայացվում է որպես Ղարաբաղյան պայքար,-այսօրվա ասուլիսում ասաց Արշակ Սադոյանը: Նրա խոսքով, ղարաբաղյան շարժման ժամանակ եղած համաժողովրդական ոգևորությունը, միասնությունը տարածվել ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐ ՈԼՈՐՏԻ ՍԵՐՏԱՃՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ»
Այսօր անկախության տոնի առիթով Եռաբլուրում գտնվող Բակո Սահակյանը լրագրողների հետ զրույցում, շնորհավորելով բոլորին օրվա կապացությամբ, նշեց. Այսօրն իր մեջ բազմաթիվ իմաստներ է պարունակում: Անկախությունը մեզ ...«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳԸ» ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 96.15%-Ը
Տրոյկա դիալոգ ոուսական ներդրումային ընկերության ստեղծած TDA Լիմիթեդ հոլդինգ հիմնադրամը 13 մլն դոլարով Computron Industries Establishment բրիտանական ընկերությունից ձեռք է բերել հայկական Հայներարտբանկի ...ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱՊՀ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՈՒՄ
16 տարի արդեն անկախ պետություն ենք և կարծում եմ ամուր հիմքեր են ստեղծվել մեր պետականության և հետագա զարգացման համար,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անկախության տոնի կապակցությամբ Եռաբլուր ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՔԻԱՅՈՒՄ
Այսօր, տեղական ժամանակով ժամը 14:49-ին և 15:21-ին Թուրքիայի տարածքում` Հաքյարի քաղաքից 20 կմ հարավ-արևելք, տեղի են ունեցել 4,3 և 4,5 մագնիտուդով երկրաշարժեր, որոնց ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է ...
PANORAMA.AM ԹԵՐԹ. 5-18-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ՈՉ ՈՔԻ ԻՐԱՎՈՒՔՆԵՐԸ ՉԻ ԽԱԽՏՈՒՄ
ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՀՂԵԼ ԵԼԻԶԱՎԵՏԱ 2-ՐԴԸ ԵՎ ԱՐՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿԲԵՐԵՆ
ՓՈԽՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԱԼԸ
ԱՅՍ ՏԱՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՐՏԵՐԿԻՐ Է ՄԵԿՆԵԼ 73 ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂ

ՌԴ-ՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ 3 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՌԱՋԻՆ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՔԻԱՅՈՒՄ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐ»
- 1826 Միրաքի ճակատամարտում ռուսական զորքերը պարտության մատնեցին Երևանի սարդարի զորքերին:
- 1826 Կ. Պոլսում ծնվեց հայ ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Վախճ. 1858թ.-ին):
- 1920 Սկսվեց հայ-թուրքական պատերազմը:
- 1921 ՀԽՍՀ Ժողկոմխորհն ընդունում է դեկրետ Հայաստանում անգրագիտությունը վերացնելու մասին:
- 1942 Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիան Գրոզնու տակ մարտական գործողություններ է սկսում գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ:
- 1991 Հայաստանի անկախության օրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

