
Հրատարակված է Հոկտեմբեր 09, 2008
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել Սերբիայի պահանջին՝ քննության առնել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Կոսովոյի անկախության հռչակման մասին գործը: ԳՎ 192 անդամներից 77-ը այդ գործը Միջազգային դատարան հանձնելուն կողմ են քվեարկել, 74-ը ձեռնպահ են մնացել, վեցը՝ դեմ են եղել: Այժմ դատարանը պետք է որոշի, թե որքանով է «միջազգային իրավունքին համապատասխանում» Պրիշտինայի կողմից միակողմանի անկախության հռչակումը: «Գործը դատարան հանձնելու դեմ քվերակելը կնշանակեր ժխտել այժմ եւ ապագայում ՄԱԿ-ի համակարգի միջոցով իրավաբանական աջակցություն որոնելու ցանկացած երկրի իրավունքը»,-քվեարկության նախօրեին հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը: Դեմ են քվեարկել ԱՄՆ-ն ու Ալբանիան: Եվրամիության ներկայացուցիչների մեծ մասը ձեռնպահ է մնացել: Բազմաթիվ արեւմտյան երկրների կողմից ճանաչված Պրիշտինայի անկախության կողմնակիցները, ներառյալ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ի առաջատար երկրները, գտնում են, որ գործի փոխանցումը դատարան լուրջ խոչընդոտ կդառնա միջազգային հանրությանը Կոսովոյի ինտեգրման ճանապարհին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Կոսովոյի նախադեպի քննարկումը դատարանում կարող է շուրջ երկու տարի տեւել: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր վեց մարմիններից մեկն է, որ կոչված է լուծել պետությունների միջեւ ծագած հարցերը: Դատարանի նիստերն անցնում են Հաագայում: Կոսովոյի անկախությունը Սերբիայից երկրամասի իշխանությունները հռչակեցին 2008թ. փետրվարի 17-ին, այն ժամանակ էլ ընդունվեցին նոր զինանշանն ու դրոշը: Երկրամասի նոր կարգավիճակը մինչ այժմ ճանաչել են 192 ՄԱԿ-ի անդամ երկրներից 40-ը: Սերբիան, Ռուսաստանը, Իսպանիան, Հունաստանը, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներ հրաժարվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ հայտարարելով, թե երկրամասի այս միակողմանի քայլը խախտում է միջազգային իրավունքի նորմերը:

Վերջին լուրերը, Հոկտեմբեր 09, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԻՇՔԵԿ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
2
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բիշքեկ` մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական ...ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել Սերբիայի պահանջին՝ քննության առնել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Կոսովոյի անկախության հռչակման մասին գործը: ԳՎ 192 անդամներից 77-ը այդ գործը Միջազգային դատարան ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ՔԱԿ-Ի ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԴԱՏԻ ԺԱՄԿԵՏԸ
Թուրքիայի խորհրդարանը երկարացրել է մանդատը, որի հիման վրա թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: ...ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ռուս-թուրքական հարաբերությունների խանդիրները կքննարկի 2008թ. դեկտեմբերին Մոսկվա կատարելիք իր այցի ժամանակ: Այս մասին է հաղորդել ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հալիլ Ակընջին: ...ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱ. ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԻ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարակ Օբամայի եւ Ջոն ՄըքՔեյնի հոկտեմբերի 7-ին կայացած հեռուստաբանավեճի ընթացքում Բարակ Օբաման կրկին հաստատեց իր դիրքորոշումն՝ աշխարհում ցեղասպանություններն կանխելու անհրաժեշտության ...ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Եվրոպայի հայկական ոչ կառավարական կազմակերպությունների եւ Եվրամիության կառույցների միջեւ պարբերական խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել Եվրոպայի Հայկական ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա ...2009Թ. ՕԳՈՍՏՈՍԻՑ ՍԿՍԱԾ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԴԱԴԱՐԻ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼ
2009թ. օգոստոսից սկսած Վրաստանը կդադարի ԱՊՀ անդամ լինել: «Տեխնիկական որոշում է ընդունվել Վրաստանի՝ ԱՊՀ անդամության դադարեցման մասին՝ համաձայն նրա դիմումի»,- այսօր հաղորդել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: ...ՌԴ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼԻՆԵԼ
Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները երկրում կարեւոր իրադարձություն են լինելու, նրանց ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում միառժամանակ ընդմիջում կլինի, այնուհետեւ խորհրդակցությունները, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵԶԱԿԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Վերջերս Հայոց ցեղասպանության Ամերիկյան Թանգարանին փոխանցվել է Հայոց ցեղասպանության մասին գրքերի եւ նյութերի եզակի հավաքածու: Սեփականատերերը, որոնք ցանկացան անանուն մնալ, Թանգարանին մի քանի հազար հազվագյուտ ...ԱՅԺՄ ԲՐԱՅԶԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ»
12
«Ղարաբաղյան հինախնդրի լուծումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա»,- հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից համանախագահ Մեթյու Բրայզան ...ԱՄՆ-Ն ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՋԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ՝ ԱԼՅԱՆՍ ՄՏՆԵԼԸ
2
ԱՄՆ-ն մտադրված է ՆԱՏՕ-ի ԱՄՆ գործընկերներին համոզել «2008թ. դեկտեմբերին աջակցել Անդամության Գործողությունների Պլանին (MAP) միանալու Վրաստանի հրավերին» Ալյանսում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար ...ԵՐԵՒԱՆԻ ԵՒ ԲԵՌՆԻ ՄԻՋԵՒ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ, պատգամավորներ Դոմինիկ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿ
ՄՈՍԿՎԱ. 19 ՄԱՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ԱՆՊԱՏԻԺ ԿՄՆԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ ՉԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
ԹԲԻԼԻՍԻԻ ՆՈՐԱՇԵՆ ՎԱՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՔԱՆԴԵԼ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՅԼ ԿՈՂՄԵՐ ՉԿԱՆ, ԳՏՆՈՒՄ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՄՆ-ՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ, ԹԵ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ ՈՎ Է ԴՐԴԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԴԵՄ

«ԼԵՌՆԱԲՆԱԿ ՀՐԵԱՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՀՐԵԱՆԵՐԻ ԵՒ ՀԱՅԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽԱՐԽԼՄԱՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՎՐԱՍՏԱՆԸ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԵՆ ԲԱԺԱՆԵԼՈՒ

ԱՅԺՄ ԲՐԱՅԶԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ

ԲԱՔՈՒ. ԴԵՌԵՒՍ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՒ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՐՑԵՐԸ
ՋՈՆ ՄԸԿՔԵՅՆ. ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

ՔՈՒՇՆԵՐ. ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾ ԿՀԱՍՑՆԻ ԻՐԱՆԻՆ, ՔԱՆԻ ԴԵՌ ՎԵՐՋԻՆՍ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲ ՉՈՒՆԻ
ՄՃԽ. ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈՒՑԵ ԵՒ ՊԵՏՔ Է ԿԱՐԵՒՈՐ ԴԵՐ ԿԱՏԱՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1846 Կ. Պոլսում ծնվեց գրական, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Փորտուգալյանը: (Վախճ. 1921թ.-ին Մարսելում):
- 1912 Սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, որին մասնակցեց Անդրանիկի գլխավորած հայկական ջոկատը: (Տևեց մինչև 1913 թ. մայիսի 30-ը):
- 1926 Արտասահմանից Երևան է վերադառնում անվանի բանաստեղծ Ավ. Իսահակյանը:
- 1943 Թամանյան թերակղզու ազատագրման համար մղված մարտերում առավել աչքի ընկնելու համար, Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով, 89-րդ հայկական հրաձգային գումարտակին շնորհվում է Թամանյանի կոչում:
- 1956 Մահացավ կրթական գործիչ, գեղագետ և իմաստասեր Շահեն Բերբերյանը (Ռեթեոս Բերբերյանի որդին):
- 1998 Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Շիլլեր» հրապարակում տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, «Մուսա լեռան քառասուն օրերը» վեպի հեղինակ՝ Ֆրանց Վերֆելի հուշարձանի բացումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

