
Հրատարակված է Հոկտեմբեր 02, 2008
Ս.ԼԱՎՐՈՎ. ԿԻՊՐՈՍԻ, ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՊՔՈՒՄ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ՀԵՏ ԱՆՏԵՂԻ ԵՆ
- Այժմ շատերն են փորձում տարբեր զուգահեռներ անցկացնել Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակի եւ միջազգայնորեն չճանաչված պետական այլ կազմավորումների, այդ թվում հյուսիսային Կիպրոսի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունական «Էլեֆտերոտիպիա» թերթին տված հարցազրույցում: «Ճիշտ է, անհասկանալի է թե որտեղ էին այդ «փորձագետները» Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչումից հետո: Մենք չենք բացել Պանդորայի արկղը: Ուստի ես խորհուրդ կտամ զգույշ լինել տարբեր տեսակի զուգահեռների հետ՝ դրանք պայմանական են եւ կտրված են կյանքից, իսկ Կիպրոսի դեպքում, ինչպես նաեւ Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի, բացարձակապես անտեղի: Բոլոր այդ դեպքերում բանակցային գործընթաց է գնում, կողմերից ոչ մեկը չի խախտում կարգավորման մեխանիզմները, սադրանքներ չի անում եւ չի պատրաստվում ուժ կիրառել, ինչպես դա արեց Վրաստանի ներկայիս ռեժիմը, խախտելով իր բոլոր պարտավորությունները»,-նշել է նա: Անդրադառնալով Կովկասում Ռուսաստանի քաղաքականությանը՝ ԱԳ նախարարը հայտարարել է. «Մեր պատասխանատու քաղաքականությունը եւ Կովկասում, եւ Իրանի ուղղությամբ սակարկության կամ կասկածելի գործարքների առարկա չէ: Համոզված ենք, որ ուժային ճնշման ցանկացած փորձ, առավել եւս Իրանի դեմ ռազմական գործողության փորձ կհանգեցնեն իրավիճակի առավել սրամնը, խորը եւ երկարատեւ ապակայունացման պատճառ կդառնան այդ առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանում, ինչը դժվար կանխատեսելի հետեւանքներ կունենար միջազգային հանրության համար»: «Ռուսաստանը կողմ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բացառապես խաղաղ, քաղաքական դիվանագիտական կարգավորմանը, փոխընդունելի որոշումների որոնմանը ՄԱԳԱՏԷ-ի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների հիման վրա: Մենք կշարունակենք այդպիսի երկխոսությունը»,-ասել է Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Վերջին լուրերը, Հոկտեմբեր 02, 2008
Ս.ԼԱՎՐՈՎ. ԿԻՊՐՈՍԻ, ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՊՔՈՒՄ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ՀԵՏ ԱՆՏԵՂԻ ԵՆ
Այժմ շատերն են փորձում տարբեր զուգահեռներ անցկացնել Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակի եւ միջազգայնորեն չճանաչված պետական այլ կազմավորումների, այդ թվում հյուսիսային Կիպրոսի հետ, հայտարարել ...ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության uփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՆԱՏԻՑ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԵՔՆԸ
Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները նախօրեին ակցիա էին կազմակերպել Սենատի շենքի առջեւ՝ պահանջելով հաստատել 2006թ. հոկտեմբերի 12-ին Ազգային Ժողովի հավանությանն արժանացած Հայոց ցեղասպանության ժխտման ...ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ
Հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվեն մոտ ապագայում ի բարօրություն ողջ տարածաշրջանի եւ հայ ժողովրդի: Այս մասին Երեւանում կայացած իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ ...ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ-ԻՆ ԵՒ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԻՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ
Թուրքիայի առաջարկը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու վերաբերյալ քննարկվում է ԱՄՆ Պետդեպարտամենտում: Այս մասին Երեւանում կայացած իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԿՈՂՄԵՐԻՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԿԼԻՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ
«ԱՄՆ-ն շատ կոնստրուկտիվ եւ արդյունավետ է համարում հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի հանդիպումը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ...ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեպտեմբերի 23-ին ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի դաշնային դատարանում դատական նիստ է սկսվել ԱՄՆ Ազգային արխիվների վարչության (National Archives and Records Administration) դեմ հայցի հիման վրա, ըստ որի այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ
1
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի օրակարգում նման այցեր նախատեսված չեն»,- PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ների՝ «ՀՀ նախագահի ...ՀՀ ԱԳՆ-Ն ԺԽՏԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԳՏՆՎՈՒՄ Է «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ»
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ժխտել է ադրբեջանական ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, որ «Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը գտնվում է «բանակցությունների սեղանին»: «Բանակցությունները շարունակվում ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԱՎԵԼԻ ՃԿՈՒՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ» ԴԻՄԱՑ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՆԱԲՈՒԿԿՈ»-ՅՈՒ՞Մ
«Ղարաբաղյան կարգավորումը փակուղուց դուրս բերելու գործում կարող է օգնել տնտեսությունը: Ինչպես հաղորդվում է, թուրքական եւ ադրբեջանական իշխանությունները լրջորեն դիտարկում են վաղուց արդեն առաջ մղվող «Նաբուկկո» ...ԵԽԽՎ-ՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՆ
Եվրամիությունն ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի Հարավային Կովկասին, ԵԽԽՎ-ի աշնանային նիստին իր ելույթում հայտարարել է տվյալ կառույցի Թուրքիայի ներկայացուցիչ Բիրգեն Կելեշը: «Հարավային Կովկասում տեղի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԱՐԱՏ ՇԻԲՈՒՏՈՎ. ՀԱՊԿ-Ն ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՈՎ ԿՎԵՐԱԾՎԻ ՓՈՔՐ ՄԱԿ-Ի ՈՒ ՆԱՏՕ-Ի
ԿԻՊՐՈՍՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ ՄՏԱԾԵԼ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
GEORGIATIMES. ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԸ
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՒԱՎՈՐՎՈՒՄ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ԵՍ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ՉԷԻ ԿԱՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ

ԵՐԵՒԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԳՆԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

ԲԱՔՎՈՒՄ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ, ԹԵ ԻՆՉ ՁԵՒՈՎ ԵՒ ԻՆՉ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԱՊԱԳԱ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ՉԻ ԴՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԲԴՈՒԼԼԱ ԳՅՈՒԼԻ՝ ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՇԱՀԵՑ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԻՑ

ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Ծնվեց հայ խմբավար, մանկավարժ, երաժշտագետ հասարակական գործիչ Թաթուլ Ալթունյանը:
- 1912 Ամենայն Հայոց Գևորգ հինգերորդ կաթողիկոսի դիմումը Նիկոլայ երկրորդին:
- 1917 Թիֆլիսում բացվեց Կովկասի բոլշևիկների առաջին համագումարը:
- 1992 Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական զանգվածային հարձակումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

