
Հրատարակված է Հոկտեմբեր 01, 2008
ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՒ. ԱՄԵՐԻԿԱՆԱՄԵՏ ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ «ԹՈՒՅԼ ՕՂԱԿՆ» Է
- Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի ծավալած պատերազմի արդյունքում Վրաստանը մեկը մյուսի հետեւից կորցնում է ինֆրակառույցային նախագծերը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Մարտավարական մշակույթի ֆոնդ» ռուսական վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը: Նա նշել է, որ ավելի վաղ Ղազախստանը հրաժարվել է Վրաստանում մի շարք օբյեկտների կառուցման ծրագրերից, ինչը բոլորովին էլ զարմանալի չէ: Ամերիկանամետ Վրաստանը ակնհայտորեն հանդիսանում է կովկասյան հաղորդակցական նախագծերի «թույլ օղակը», եւ այն, որ նրան կարող է փոխարինել Հայաստանը (որը, չնայած բոլոր խոսակցություններին, շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը տարածաշրջանում), շատ բնական է: «Չնայած Սահակաշվիլիի բարձրագոչ հայտարարություններին, որոնցով ուղեկցվում էր Կարս Ախալքալաք-Բաքու երկաթուղային ճանապարհի կառուցման նախագծի աշխատանքների պաշտոնական սկիզբը, այն անգամ իրագործվելու դեպքում զգալի նշանակություն չի ունենա: Նախ, որովհետեւ ծովային փոխադրումները միշտ էլ երկաթուղայինից էժան են: Երկրորդը, Չինաստանից եւ Հարավ-Արեւելյան Ասիայից Եվրոպա տանող «ցամաքային միջանցքն» արդեն կա. դա Տրանսսիբն է: Վերջապես, կա Գյումրի-Կարս երկաթուղային ճյուղը, Փոթի եւ Բաթումիի նավահանգիստները, որոնցով արդեն հիմա անցնում է Թուրքիայի, եւ ապա Եվրոպայի հետ Անդրկովկասի առեւտրային շրջանառության մեծ մասը: Եւս մեկ ենթադրական մայրուղին այդ նավահանգիստներն առանց զգալի ծանրաբեռնման կթողնի (այստեղ տեղին է համեմատությունը Բաքու-Թբլիսի-Ջեյհան նավթամուղի հետ, որի հանձնումը շահագործման հանգեցրեց հումքի փնտրտուքների, որն ընդունակ կլիներ այդ նախագիծը շահութաբեր դարձնել): Վերջապես, ներկայիս վրացական կառավարությունն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի քայքայի երկրի՝ առանց այն էլ համեստ տնտեսական հնարավորությունները: Այդպես, վերջերս Ղազախստանը, որը վերջին տարիներին դարձել է Վրաստանի տնտեսության ամենախոշոր ներդնողներից մեկը, հայտարարել է, որ հրաժարվում է Փոթիում հացահատիկային պահեստարանի կառուցումից: Մինչ այդ «Կազմունայգազ» ազգային ընկերությունը, որին պատկանում են Թբիլիսիի գազային ցանցերը, որոշել է ձեռնպահ մնալ Բաթումիում նավթամշակման գործարանի կառուցումից: Եթե սկսվի Վրաստանի արագացված ռազմականացումը, նա կկորցնի այն, ինչ դեռ ունի, եւ տարածաշրջանում Հայաստանի դերն այդ իրադրության մեջ օբյեկտիվորեն կմեծանա»,- նշել է Անդրեյ Արեշեւը: «Այնպես որ, հնարավոր է, որ Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագծի արդյունավետության հարցում թուրքական կողմի կասկածների մասին ասեկոսեները վկայում են ինչպես արդեն իրագործվող, այնպես էլ հեռանկարային հաղորդակցական նախագծերը նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետ համատեղելու ձգտման մասին: Հնարավոր է՝ ապագայում խոսքը գնա քաղաքականապես նպատակաուղղված եւ տնտեսապես չհիմնավորված նախագծերի փակման մասին: Բայց եթե դա տեղի ունենա, ապա կիրագործվի Բաքվի եւ Թբիլիսիի համար առավելապես մեղմ եւ անցավ ճանապարհով»,- ամփոփել է ռուս փորձագետը:

Վերջին լուրերը, Հոկտեմբեր 01, 2008
ԱՅՍՕՐ ԵԽԽՎ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՌԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվելու է ՌԴ պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցը: «Եվրոպայի Խորհրդի անդամ երկու պետություններին իրար ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՈՎ՝ ՈՍԿԵ ԳԵՂՄԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին պարգեւատրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պետական պարգեւով՝ Ոսկե գեղմի շքանշանով: «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս պարգեւին, որը ես համարում են հայ-վրացական ...ՀՈԼԱՆԴԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԱՄՆ-Ն ՈՒ ՆԱՏՕ-Ն
«Շատերն ասում են, որ Ցխինվալի գնադկոծումը Վրաստանի կողմից իր տարածքում կարգ ուն կանոն հաստատելու փորձ էր, սակայն եթե նայենք հասարակ մարդկանց ողբերգությանը, ապա պարզ է դառնում, որ ցինիկ կլինի արդարացնել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋԱՆՑՈՂ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՅԺՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ
«Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան սկսել է կասկածել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու նպատակահարմարության վերաբերյալ, միանգամայն հավանական են թվում»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՍԻՎԻԼԻՏԱՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է
«Սիվիլիտաս» հիմնադրամի գլխավոր նպատակը հայ պետականության ամրապնդումն է եւ հայ ժողովրդի առջեւ կանգնած խնդիրների լուծումն է»,-Երեւանում հիմնադրամի բացմանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ...ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՒ. ԱՄԵՐԻԿԱՆԱՄԵՏ ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ «ԹՈՒՅԼ ՕՂԱԿՆ» Է
Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի ծավալած պատերազմի արդյունքում Վրաստանը մեկը մյուսի հետեւից կորցնում է ինֆրակառույցային նախագծերը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Մարտավարական մշակույթի ...ԱԲԴՈՒԼԼԱ ԳՅՈՒԼԻ՝ ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՇԱՀԵՑ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
1
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան, իհարկե, նշանակալից էր հայ-թուրքական հարաբերությունների համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Civilitas Ֆոնդի հիմնադիր, Հայաստանի ...ԵԱՀԿ ՄԽ ՄԱԴՐԻԴՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ Է ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հայաստանը պետք է հստակ հայտարարի այն մասին, որ չի ճանաչի Լեռնային Ղարաբաղն այնքան ժամանակ, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Մադրիդյան առաջարկներում չի ներմուծված ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ...ԵՐԵՒԱՆՈՒՄ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստան կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը: ...ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԱՎԱԶԱԿԱԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ «ՈՉ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ» ԱՐՏԱՔԻՆԻ 20 ՀՈԳՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
20 սպանությունների մեջ մեղադրվող սափրագլուխների ավազակախմբի առաջնորդներ Արթուր Ռինոն եւ Պավել Սկաչեվսկին լիովին խոստովանել են իրենց վերագրվող սպանությունները: Ռինոն, որին վերագրվում են ոչ սլավոնական արտաքինի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
«Օգոստոսյան ճգնաժամից ի վեր Ռուսաստանը մեծ ջանքեր եւ էներգիա է ծախսում, որպեսզի գոյություն ունեցող միջազգային մեխանիզմների շրջանակներից դուրս վերակենդանացնի խաղաղ կարգավորման գործընթացը Մերձդնեստրիայում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆԱՏՕ. ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՆԱԽԿԻՆԻ ՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԴԱՇԻՆՔԻՆ
ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴ. ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵԼ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆԱՏՕ-ԻՆ
ՄԱՐԱՏ ՇԻԲՈՒՏՈՎ. ՀԱՊԿ-Ն ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՈՎ ԿՎԵՐԱԾՎԻ ՓՈՔՐ ՄԱԿ-Ի ՈՒ ՆԱՏՕ-Ի
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ԵՍ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ՉԷԻ ԿԱՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ

ԵՐԵՒԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԳՆԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

ԲԱՔՎՈՒՄ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ, ԹԵ ԻՆՉ ՁԵՒՈՎ ԵՒ ԻՆՉ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԱՊԱԳԱ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ՉԻ ԴՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱԲԴՈՒԼԼԱ ԳՅՈՒԼԻ՝ ԵՐԵՒԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՇԱՀԵՑ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ԱԼԵՔՍԱՆԴՐՈՍ ՊԵՏԵՐՍԵՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՏ ԼՈՒՐՋ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԻՑ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1387 Երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Երևանի բերդը:
- 1846 Վերաբացվում է Սկյութարի ճեմարանը:
- 1878 Ծնվեց հայ ականավոր մարքսիստ, հեղափոխական Ստեփան Շահումյանը: (Վախճ. 1918թ.-ին):
- 1879 Երևանում բացվեց առաջին քաղաքային խորհուրդը:
- 1881 Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը:
- 1921 Կ. Պոլսում ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը:
- 1942 408-րդ հայկական հրաձգային գումարտակը արյունահեղ մարտեր է մղում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Նովորոսիյսկի, ապա Տուապսեի շրջաններում:
- 1945 Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները:
- 1989 Գանձասարի վանքում, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց 1-ին պատարագը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

