
Հրատարակված է Հուլիս 23, 2008
ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ԵՒ ԱՅԴ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՇԱՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ներկայումս հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ ավելի շատ միջազգային ատյաններ են հակվում այն մտքին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները պետք է որոնել իրավա-քաղաքական հարթության վրա, ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի ԼՂՀ ԱԳՆ կազմավորման 15-ամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ: Հայտարարությունում նշվում է, որ «ԼՂՀ-ն անկախ արտաքին քաղաքականություն է վարում, հարաբերությունների մեջ է մտնում այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ, հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները մասնակցում են միջազգային եւ տարածաշրջանային խորհրդաժողովների աշխատանքներին: Այսօր ԼՂՀ-ն դե-ֆակտո կայացած պետություն է, եւ այդ իրողությունը ընդունում են արտերկրի շատ պաշտոնյաներ, քաղաքագետներ, փորձագետներ, միջազգային կազմակերպություններ: 2005թ. սեպտեմբերին ԱՄՆ 60 կոնգրեսականներ ուղերձ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, որտեղ մասնավորապես նշվել է.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միանգամայն համապատասխանում է պետականության միջազգային չափանիշներին: Իր անկախության 14 տարիներին Լեռնային Ղարաբաղը ապացուցել է, որ կարող է լինել միջազգային հանրության հուսալի գործընկեր»: ԼՂՀ-ն այսօր աշխարհի առաջատար երկրներում եւ տարածաշրջաններում ունի իր մշտական ներկայացուցչությունները, որոնց միջոցով իրականացվում է մեր հանրապետության կապը այլ պետությունների հետ: Քաղաքական գործառույթներից բացի մշտական ներկայացուցչությունները օժանդակում են ԼՂՀ տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը, Սփյուռքի հետ կապերի հաստատմանն ու ընդլայմանը, Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Հյուպատոսական ծառայությունները պաշտպանում են ԼՂՀ քաղաքացիների շահերն արտասահմանում: ԱԳՆ կենտրոնական ապարատը եւ արտերկրում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունները շարունակում են ջանքերը Լեռնային Ղարաբաղի իրական կերպարը ներկայացնելու ուղղությամբ: Մի երկիր, որտեղ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները անկյունաքարային են համարվում լիարժեք պետության կայացման ճանապարհին: Այս կապակցությամբ ուշադրության է արժանի ԼՂՀ ԱԳՆ աշխատանքը խորհրդարանական եւ նախագահական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, մասնավորապես, դրանցում միջազգային դիտորդների մասնակցությունն ապահովելու առումով: Բացի այդ, ԱԳՆ-ն անմիջականորեն ներգրավված է ԼՂՀ-ում ժողովրդավարական օրենսդրական դաշտի ստեղծման գործընթացում: Անկախության տարիները նշանավորվել են երկրի կյանքում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավումով: Մեզ ուրախացնում է ոչ կառավարական հատվածի զարգացումը: Այս ուղղությամբ դրական գործունեության մասին են վկայում մարդու իրավունքների գծով միջազգային կազմակերպությունների զեկույցները Լեռնային Ղարաբաղի մասին, ինչպես նաեւ միջազգային դիտորդների հաշվետվությունները: Արտաքին գործերի նախարարությունը աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ-ում հավատարմագրված ավելի քան 10 միջազգային կազմակերպությունների: Ներկայումս ԱԳՆ-ն աշխատում է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ԿԽՄԿ-ն, The HALO Trust-ը եւ ուրիշներ: Մենք ապրում ենք մեր ժողովրդի բազմադարյան պատմության պատասխանատու շրջաններից մեկը: Լեռնային Ղարաբաղի դիվանագիտությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի ժամանակի գերակայություններին եւ մարտահրավերներին: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով, այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը: Այդ մեր ժողովրդի կամքն է եւ ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը»:

Վերջին լուրերը, Հուլիս 23, 2008
ՓՈՐՁԱԳԵՏ. ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼՈՎ ԲԱՔՎԻ ՇԱՀԵՐԸ
«Սահմանների ոչ մի բացում Հայաստանի հետ չի լինի, քանի դեռ այդ երկիրը չի ազատել գրավյալ ադրբեջանական տարածքները: Այս հայտարարությունները զուտ դեկլարատիվ չեն, այլ հանդիսանում են Թուրքիայի պետական քաղաքականությունը»,-հայտարարել ...ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՏ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՀԱՄՇԵՆԻ ԵՒ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
«Համշենի շաբաթվա» շրջանակներում այսօր Երեւանում բացվել է «Համշենն ու համշենահայերը. Պատմություն եւ մշակույթ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է խթանել հետազոտությունների անցկացումը Համշենի եւ ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԿԺԴՀ-Ն ՄՏԱԴԻՐ ԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը /նստավայրը` Մոսկվա/: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ...ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿԸ ԼԻՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
1
: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, ՀՀ ԶՈՒ-ը պատրաստ են ետ մղել Հայաստանի դեմ ցանկացած հարձակում եւ կարող են ...ԳԵՈՐԳԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ Է ԳՈՅԱՏԵՒԵԼՈՒ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Իր գոյության տարիներին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը դարձել է պետական շինարարության եւ հասարակության զարգացման ժողովրդավարական հիմքերի ամրապնդման կարեւոր օղակներից մեկը»,-ասվում է Լեռնային Ղարաբաղի ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՊԿ ՈՒ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԴՈՒՐՍ ԿԲԵՐԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
«Ըստ հայկական բանակի բարեփոխման ծրագրի, որի իրականացումը սկսվել է 2007թ. եւ կավարտվի 2015-ին, պաշտպանության նախարարությունը պատրաստվում է անցնել պայմանագրային հիմքով ծառայության»,-Երեւանում կայացած մամլո ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԼՂՀ ԱԳՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության գործունեության գերակայություններից մեկը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է,-ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ. ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԵՒՄ ԵՆ ՕԳՆԵԼ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՊԱՏԺԻՑ
Երեկ Ստամբուլի դատարանը մերժել է հայցը Ստամբուլի ոստիկանության ղեկավար Ջալալեթին Ջերախի եւ ոստիկանության հետաքննության բյուրոյի նախկին ղեկավար Իլհան Գյուլերի, ինչպես նաեւ ոստիկանության յոթ այլ աշխատակիցների ...ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ԵՒ ԱՅԴ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՇԱՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայումս հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ ավելի շատ միջազգային ատյաններ են հակվում այն մտքին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները պետք է որոնել իրավա-քաղաքական հարթության վրա, ասվում ...ԵԽ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Եվրախորհուրդը շատ դրական է վերաբերվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, ով հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան՝ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը: ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ. ԵՍ ԲԱՔՎՈՒՄ ՉԵՄ ԽՈՍԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Արդեն որերորդ անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները ցիտում են ԵԽ եւ ԵԽԽՎ ներկայացուցիչների հայտարարությունները, հանելով դրանք համատեքստից: Նրանք պարզապես օգտագործում են իմ ելույթի մի մասը: Ես Բաքվում չեմ խոսել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԱՐՑԱԽԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը հուլիսի 23-ին մասնակցեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, հաղորդում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՅԺՄ ԲՐԱՅԶԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ»
«ԼԵՌՆԱԲՆԱԿ ՀՐԵԱՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՀՐԵԱՆԵՐԻ ԵՒ ՀԱՅԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽԱՐԽԼՄԱՆԸ
ԲԱՔՎԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԵՂԵԼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ՍՏՐԿԱՑՎԱԾ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵ՞Լ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՇՏԵՑՆՈՂ ՈՒՂԵՐՁ» ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՐՈՆԵԼ» ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆՑԵԼ ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՒ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ «ՄՏԱՀՈԳՎԱԾ ՉԷ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԸՆԹԱՑՈՂ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՌԱՍԻՄ ԱՂԱԵՒ. ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ

ՓՈՐՁԱԳԵՏ. ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼՈՎ ԲԱՔՎԻ ՇԱՀԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՏ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՀԱՄՇԵՆԻ ԵՒ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԲԱՔՈՒՆ ԽԱԽՏՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

