
Հրատարակված է Հուլիս 21, 2008
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
- Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին ողջունում է դրական տեղաշարժը հայ-թուրքական հարաբերություններում: Այդ մասին նա հայտարարեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում՝ Անկարա կատարած իր այցի ընթացքում: Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Իրանը, որպես տարածաշրջանի հզոր եւ կայուն պետություն կարող է նպաստել երկու բաժանված հարեւանների՝ Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը: Մոթթակիի եւ Է.Նալբանդյանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերություններում գրանցվող լուրջ տեղաշարժը գտնվում է օրակարգում: Մ.Մոթթակին հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի խաղաղության եւ բարեկամության հաստատմանը տարածաշրջանում: Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը հրավիրել է Աբդուլլահ Գյուլին Երեւան միասին դիտելու 2010 թ. աշխարհի առաջնության որակավորման խաղը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, Աբդուլլահ Գյուլի ներկայությունը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղին կախված կլինի հարաբերությունների զարգացումից երկու երկրների միջեւ: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից մեկն է»: <Անկարան խզել է դիվանագիտական հարաբերությունները Երեւանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ 1993թ փակել է հայ-թուրքական սահմանը: Հայաստանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որ կատարվել է Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչին Թուրքիան ժխտում է այդ փաստն, ասելով, թե շատ հայեր եւ թուրքեր են զոհվել, քանի որ Արեւմտյան Հայաստանի հայերը սկսել էին պայքարել անկախության համար»,-գրում է թուրքական Today's Zaman-ը:

Վերջին լուրերը, Հուլիս 21, 2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԿՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի 1-ին Մոսկվայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի ...ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին ողջունում է դրական տեղաշարժը հայ-թուրքական հարաբերություններում: Այդ մասին նա հայտարարեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում՝ Անկարա ...ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵ՞Լ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
4
2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանության ղեկավար Սամվել Պետրոսյանի տան մոտ պայթյուն է հնչել, որի արդյունքում ոչ ոք չի տուժել: Պայթյունից անմիջապես հետո Վրաստանի ուժային կառույցները սկսել են հետապնդել ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ «ՄՏԱՀՈԳՎԱԾ ՉԷ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԸՆԹԱՑՈՂ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
2
Ադրբեջանը «մտահոգված չէ» սահմանները բացելու շուրջ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընթացող գաղտնի բանակցություններով: «Մեզ համար կարեւորը Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է»,-երկուշաբթի լրագրողներին է հայտարարել ...ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍՎԻ ԱՅՆ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐՈՆՑ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ՄԵՋ
Տրաբզոնի նահանգապետ Նուրի Օքութանը հուլիսի 20-ին թույլ է տվել հետաննքություն սկսել գնդապետ Ալի Օզի եւ կապիտան Մեթին Յըլդըզի նկատմամբ, քանի որ, նրանք տեղեկություններ ստանլով, որ նախապատրաստվում է հայ-թուրքական ...ՄԱՆՈՒՉԵՀՐ ՄՈԹԹԱԿԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԻՐԱՆ
Հայաստանի արտգործնախարարի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարի հեռախոսազրույցի ժամանակ Մանուչեհր Մոթթակին հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին մասնակցել Չմիացած երկրների խորհրդաժողովին, որ կայանալու է Թեհրանում հուլիսի վերջին, ...ՀՀ ՂԵԿԱՎԱՐ. ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԻՊԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՄԵՂՄԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ խնդրի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԵՆՍԱՑԻԱ ՉՓՆՏՐԵԼ ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել սենսացիա չփնտրել հայ եւ թուրք դիվանագետների պարբերաբար տեղի ունեցող խորհրդակցություններում: Ինչպես այսօր հայտարարել է ՀՀ նախագահը մամլո ասուլիսի ժամանակ, Հայաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ ԱՄՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ համագործակցության հետագա զարգացմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նշելով, որ անկախության ձեռքբերումից ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ՀԱՊԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
Հուլիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկեցին ...ԿԱՌՈՒՅՑ Է ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ծրագրվում է կառույց ստեղծել, որը կզբաղվի Հայաստանի դեմ ուղված ապատեղեկատվությանը դիմակայելով: «Տեղեկատվական անվտանգությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ, ԻՆՉՊՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, Երեւանում մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանն ու Ռուսաստանը լավ հարաբերություններ են ունեցել ...ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԽԻԶԱԽ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՐԵՒԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՎ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խիզախ քայլ կատարեց` Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան հրավիրելով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: «Իհարկե, ես չեմ կարող խոսել նախագահ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ
ԱԶՆԱՎՈՒՐԸ ՉԻ ԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԽԱՂԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՉՊԵՏՔ Է ԿԱԽՎԱԾ ԼԻՆԵՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԻՑ
ԱՄՆ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ «ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ՀԱՍԱՆՔԵՅՖ ՔԱՂԱՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ՍՏՐԿԱՑՎԱԾ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵ՞Լ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՇՏԵՑՆՈՂ ՈՒՂԵՐՁ» ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՐՈՆԵԼ» ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ

ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆՑԵԼ ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՒ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ «ՄՏԱՀՈԳՎԱԾ ՉԷ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԸՆԹԱՑՈՂ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՌԱՍԻՄ ԱՂԱԵՒ. ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ

ԲԱՔՎՈՒՄ «ՍԽԱԼ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Կարազիադինում հանդիպում են Ա. Ս. Գրիբոյեդովը և Աբաս Միրզան, նպատակ ունենալով հաշտության բանակցություններ վարել:
- 1902 Մահացավ հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1905 Մահափորձ Աբդուլ Համիդի դեմ:
- 1921 Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին: Սա հիմք հանդիսացավ Անդրկովկասում առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու որոշումներ ընդունելու Ստալինյան խարդախություններին:
- 1947 Երևանում մահացավ ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Ծնվ. 1857թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

