
Հրատարակված է Հուլիս 19, 2008
ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
- «Համշենը եւ համշենահայությունը գնալով ավելի են գրավում հայ հասարակության եւ գիտական շրջանակների ուշադրությունը, ինչը չի կարող չուրախացնել»,-ասել է Կրասնոդարի երկրամասում գործող «Համշեն» հայկական գիտական լրատվա-մշակութային կենտրոնի նախագահ Արտավազդ Թուլումջյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հաճախ, խոսելով համշենահայերի մասին, նկատի ունեն Թուրքիայում բնակվող իսլամացած համշենահայերին, այն դեպքում, երբ Ռուսաստանում եւ Աբխազիայում բնակվում են մեծ թվով համշենահայեր, որոնք քրիստոնեություն են դավանում: «Համշենահայերը, քրիստոնյա թե մահմեդական, հայ ժողովրդի մեկ սուբէթնիկ խումբ է եւ, խոսելով նրանցից մեկի մասին, չի կարելի մոռոնալ մյուսին»,-նշել է նա: Հուլիսի 23-ին Երեւանում տեղի կունենա «Համշենն ու համշենահայերը՝ պատմություն եւ մշակույթ» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել է «Երկիր» հայրենադարձության եւ բնակեցման գծով հասարակական կազմակերպությունների միությունը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի հետ համատեղ: Գիտաժողովի նպատակն է խթանել Համշենին եւ համշենահայությանը նվիրված հետազոտությունների անցկացումը, բարձրացնել հասարակության եւ գիտական շրջանակների իրազեկությունը, աջակցությունը կապերի ամրապնդմանը համշենահայերի միջեւ: Գիտաժողովի օրակարգը ներառում է տարբեր թեմաներ, նվիրված Համշենի պատմությանն, համշենահայերի մշակույթին, լեզվին, բանահյուսությանը: Բացմանը ելույթ կունենան Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը: Զեկույցներով հանդես կգան արեւելագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, լեզվաբաններ Հայաստանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից, հաղորդում է Ռւոսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Համշենահայերը Կրասնոդարի երկրամասի եւ Կուբանի ու Ադիգեի մի շարք շրջանների հայ բնակչության մեծամասնությունն են կազմում: Նրանք սերում են Արեւմտյան Հայաստանի Համշեն շրջանից, Կուբան են տեղափոխվել 19-րդ դարի կեսերին եւ 20-րդ դարի սկզբին՝ Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունից հետո: Կուբանում, Ադիգեում եւ Աբխազիայում կոմպակտ բնակվում են շուրջ 205 հազար հայեր, իսկ Թուրքիայի տարածքում ավանդական բնակության վայրերում, տարբեր աղբյուրներով, 700 հազարից մինչեւ 1,5-2 մլն իսլամացած համշենահայեր են ապրում:

Վերջին լուրերը, Հուլիս 19, 2008
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: «Մոսկվայում տեղի կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի ...ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՇՏԵՑՆՈՂ ՈՒՂԵՐՁ» ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաջորդ շաբաթ այցելելով հայ-թուրքական սահման, մտադիր է հաշտեղման ուղերձ հղել Հայաստանին՝ քողարկելով այն տարածաշրջանային մեկուսացման մասին նախազգուշացմամբ»,-գրում է թուրքական ...ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
«Համշենը եւ համշենահայությունը գնալով ավելի են գրավում հայ հասարակության եւ գիտական շրջանակների ուշադրությունը, ինչը չի կարող չուրախացնել»,-ասել է Կրասնոդարի երկրամասում գործող «Համշեն» հայկական գիտական ...ԲԱՔՎՈՒՄ «ՍԽԱԼ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
«Թուրքիայի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի բանակցությունները գաղտնի են լայն հասարակայնության համար, սակայն ես համոզված եմ, որ նման հանդիպումները հանկարծակի չեն կայանում, իսկ դա նշանակում ...ՆԱՏՕ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հուլիսի 18-ին Բելգիայի ԱԳՆ-ում մասնակցել է Կոսովոյում գործող միջազգային կազմակերպությունների համագործակցությանը նվիրված հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ...ՌԱՍԻՄ ԱՂԱԵՒ. ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ
4
«Եթե պաշտոնական Բաքուն նախապես չի տեղեկացվել այն մասին, որ կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այսպես կոչված գաղտնի հանդիպումը, ապա Ադրբեջանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի ...ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Հուլիսի 22-25 տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պուչի պաշտոնական այցը Հայաստան՝ ԵԽԽՎ-ի եւ ՀՀ միջեւ համագործակցությունը խորացնելու եւ 1609 ու 1620 բանաձեւերի ...ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՐՈՆԵԼ» ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ
Բաքվում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել թուրքական ղեկավարության կողմից Հայաստանի հետ գաղտնի հանդիպումների վերաբերյալ: Ինչպես հաղորդել են դեսպանատան մամլո ծառայությունում, Թուրքիան 1991թ. ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ
ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ՍԿՍԻ ԴԻՏԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
«ԵՐԿՐԱՄԱՍ». ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԵՊ ԽՐԵԼ ԿԱԶԱԿՆԵՐԻ ԵՒ ՀԱՅԵՐԻ ՄԻՋԵՒ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ՀԱՍԱՆՔԵՅՖ ՔԱՂԱՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ՍՏՐԿԱՑՎԱԾ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՇՏԵՑՆՈՂ ՈՒՂԵՐՁ» ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ-ՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԵՆ, ՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԱՍԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՐՈՆԵԼ» ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ

ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆՑԵԼ ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՒ

ՌԱՍԻՄ ԱՂԱԵՒ. ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԲԱՔՈՒՆ ԽԱԽՏՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

