
Հրատարակված է Հուլիս 19, 2008
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՇՏԵՑՆՈՂ ՈՒՂԵՐՁ» ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
- «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաջորդ շաբաթ այցելելով հայ-թուրքական սահման, մտադիր է հաշտեղման ուղերձ հղել Հայաստանին՝ քողարկելով այն տարածաշրջանային մեկուսացման մասին նախազգուշացմամբ»,-գրում է թուրքական Today's Zaman-ը: Գյուլը կայցելի Անի՝ Կարսի գավառում գտնվող Հայաստանի միջնադարյա մայրաքաղաքը հուլիսի 23-ին, երբ տեղի կունենա Հայաստանը շրջանցող Կրաս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու թուրքական հատվածի շինարարության մեկնարկը: Արարողությանը, որը կկայանա հուլիսի 24-ին, ներկա կլինեն նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Ըստ թերթի, Գյուլի այցն Անի վկայում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: «Հայաստանի խնդրանքով, թուրքական իշխանություններն այս տարի սկսել են Անիի հայկական եկեղեցիների վերականգնումը»,-ասվում է հոդվածում: Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հաստատեց տեղեկությունները Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի մայրաքաղաքում: Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետները հանդիպել են Բեռնում հուլիսի 8-ին: Բանակցություններում պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, իսկ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշեց նաեւ, որ նման հանդիպումներ ժամանկ առ ժամանակ տեղի են ունենում: «Մենք խնդիրներ ունենք ընթացիկ հարցերի շուրջ եւ անհամաձայնություն 1915թ. իրադարձությունների վերաբերյալ: Դրանք առաջին անհրաժեշտության հարցեր են, որոնք կարելի է լուծել միայն բանակցությունների ճանապարհով»,-ասել է Բաբաջանը: Մինչդեռ, Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակիի հետ հանդիպմանը նախագահ Գյուլը հայտարարել էր, թե «Սերժ Սարգսյանի առաջարկությունը քննարկվում է»: Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը հրավիրել է Աբդուլլահ Գյուլին Երեւան միասին դիտելու 2010 թ. աշխարհի առաջնության որակավորման խաղը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: Անկարան խզել է դիվանագիտական հարաբերությունները Երեւանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով եւ 1993թ փակել է հայ-թուրքական սահմանը: Հայաստանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որ կատարվել է Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչին Թուրքիան պատասխանում է, որ այդ ընթացքում զոհվել են ինչպես քրիստոնյաներ, այնպեսլ էլ մահմեդականներ:

Վերջին լուրերը, Հուլիս 19, 2008
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: «Մոսկվայում տեղի կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի ...ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՇՏԵՑՆՈՂ ՈՒՂԵՐՁ» ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաջորդ շաբաթ այցելելով հայ-թուրքական սահման, մտադիր է հաշտեղման ուղերձ հղել Հայաստանին՝ քողարկելով այն տարածաշրջանային մեկուսացման մասին նախազգուշացմամբ»,-գրում է թուրքական ...ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
«Համշենը եւ համշենահայությունը գնալով ավելի են գրավում հայ հասարակության եւ գիտական շրջանակների ուշադրությունը, ինչը չի կարող չուրախացնել»,-ասել է Կրասնոդարի երկրամասում գործող «Համշեն» հայկական գիտական ...ԲԱՔՎՈՒՄ «ՍԽԱԼ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
«Թուրքիայի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի բանակցությունները գաղտնի են լայն հասարակայնության համար, սակայն ես համոզված եմ, որ նման հանդիպումները հանկարծակի չեն կայանում, իսկ դա նշանակում ...ՆԱՏՕ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հուլիսի 18-ին Բելգիայի ԱԳՆ-ում մասնակցել է Կոսովոյում գործող միջազգային կազմակերպությունների համագործակցությանը նվիրված հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ...ՌԱՍԻՄ ԱՂԱԵՒ. ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ
4
«Եթե պաշտոնական Բաքուն նախապես չի տեղեկացվել այն մասին, որ կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այսպես կոչված գաղտնի հանդիպումը, ապա Ադրբեջանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի ...ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Հուլիսի 22-25 տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պուչի պաշտոնական այցը Հայաստան՝ ԵԽԽՎ-ի եւ ՀՀ միջեւ համագործակցությունը խորացնելու եւ 1609 ու 1620 բանաձեւերի ...ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՐՈՆԵԼ» ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ
Բաքվում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել թուրքական ղեկավարության կողմից Հայաստանի հետ գաղտնի հանդիպումների վերաբերյալ: Ինչպես հաղորդել են դեսպանատան մամլո ծառայությունում, Թուրքիան 1991թ. ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ՍԻՎԻԼԻՏԱՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է
ԳՅՈՒԼ. ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՒԵԼՔԻ ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՒ ՊԱՏՆԵՇ Է, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՐՊԱՍ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋԱՆՑՈՂ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՅԺՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
ՋՈՆ ՄԸԿՔԵՅՆ. ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ՀԱՍԱՆՔԵՅՖ ՔԱՂԱՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ՍՏՐԿԱՑՎԱԾ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՇՏԵՑՆՈՂ ՈՒՂԵՐՁ» ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ-ՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԵՆ, ՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԱՍԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՈՐՈՆԵԼ» ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ

ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆՑԵԼ ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՒ

ՌԱՍԻՄ ԱՂԱԵՒ. ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԻՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՇՆԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ

ԲԱՔՎՈՒՄ «ՍԽԱԼ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 1874 Ցարական կառավարությունը լրացուցիչ կանոններ հրատարակեց հայկական դպրոցների համար, ըստ որոնց հայկական դպրոցները մնում են հայ եկեղեցու տնօրինության տակ:
- 1890 Կ. Պոլսում հնչակյանները կազմակերպեցին «Գում-Գափու»-ի ցույցը:
- 1908 Մահացավ Եղիա Դեմիրճիպաշյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1914 Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը:
- 1918 Վ. Ի. Լենինի ստորագրողթյամբ հրապարակվում է Խորհրդային Ռուսաստանի կառավարության որոշումը Ռուսաստանում գոյություն ունեցող հայ բուրժուա-նացիոնալիստական հակահեղափոխական կազմակերպությունների՝ ազգային խորհուրդների, կոմիտեների, պաշտպանության խորհրդի և հայկական բուրժուական այլ կազմակերպությունների լիկվիդացման մասին:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը մտնում են Մեղրի: Զանգեզուրը միացվում է Խորհրդային Հայաստանին:
- 1921 Հայերի կողմից Կ. Պոլսում տապալվեց Բաքվի հայերի ջարդարար Ջիվանշիրին:
- 1971 Մահացավ բանաստեղծ Սողոմոն Տարոնցին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

