
Հրատարակված է Հուլիս 17, 2008
ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԵՐԵՒԱՆԻՆ ԵՒ ԲԱՔՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտասահմանյան ծրագրերի ենթահանձնաժողովը մերժել է Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնութունը կրճատելու վերաբերյալ ուղղումը, որ առաջարկել էր Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ջո Նոլենբերգը, մեկ ձայնի տարբերությամբ՝ 2009թ. ֆինանսական տարվա արտաքին օգնության բյուջեի քննարկման ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA) Ուղղման մեջ կոչ է արվում կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնությունը, որն անընդհատ սպառնալիքներով է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հասցեին: «Մենք երախատապարտ ենք Ջո Նոլենբերգին նրա նախաձեռնության համար, ինչպես նաեւ շնորհակալ ենք Ադամ Շիֆին եւ Մարկ Քըրքին, որոնք սատարեցին այս նախաձեռնությանը՝ Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման նպատակով»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ վշտացած է եւ հիասթափված ենթակոմիտեի նախագահ Նիտա Լովեյի եւ Ներկայացուցիչների պալատի անդամների դիրքորոշմամբ, որոնք, թեեւ Ամերիկայի հայ համայնքի բարեկամներն են, սակայն ուղղմանը դեմ են քվեարկել: Արդյունքում ենթակոմիտեն որոշել է Հայաստանին հատկացնել 52 մլն դոլար, Լեռնային Ղարաբաղին՝ 8 մլն դոլար որպես մարդասիրական օգնություն: Մերժելով Նոլենբերգի ուղղումը՝ ենթահանձնաժողովը պահպանել է հավասարության սկզբունքը Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ֆինանասական օգնություն ցույց տալու հարցում: Մինչ քննարկումը Ներկայացուցիչների պալատում, օրինագիծը հուլիսի 17-ին քննարկվել է Հատկացումների կոմիտեում: Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում կայացած լսումներում Ջ.Նոլենբերգը հարց էր հղել ԱՄՆ պետքարտուղար Դենիել Ֆրիդին՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հասցեին Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ պետդեպարտամենտի դիրքորոշման կապակցությամբ: «Ես համոզված եմ, որ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար, Ադրբեջանի միլիտարիստական մեքենան պետք է կանգնեցվի: Ուստի մեզ համար անընդունելի է որեւէ ռազմական օգնության տրամադրումը Բաքվին, եւ ես կպայքարեմ, որպեսզի այդ գումարը առգրավվի բյուջեից՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: ԱՄՆ-ն չպետք է աջակցի Ադրբեջանի ռազմատենչ պահվածքին»,-լսումների սկզբում հայտարարել է Ջո Նոլենբերգը:

Վերջին լուրերը, Հուլիս 17, 2008
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ԲԱՑԱՀԱՅՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ
Վաշինգտնում ընթացող այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության, հանդիպմանը քննության առնվեցին Լեռնային ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԴԵՆԻԵԼ ՖՐԻԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գնտվող Հայաստանի արտգործնախարար Էդրվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ...ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԵՐԵՒԱՆԻՆ ԵՒ ԲԱՔՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտասահմանյան ծրագրերի ենթահանձնաժողովը մերժել է Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնութունը կրճատելու վերաբերյալ ուղղումը, որ առաջարկել էր Կոնգրեսի Հայաստանին աջակցող ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Վաշինգտոնում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպումներ ունեցավ ԱՄՆ հայկական կազմակերպությունների` Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (Armenian National Committe ...ՖՐԱՆՍԻԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ
Ֆրանսիան կարեւորում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները։ Ֆրանսիացի ղեկավարները չեն զլանում այդ հարցն արծարծել իրենց թուրք զրուցակիցների հետ, PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ...ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԻՐ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖՐԱՆՍԻԱՆ ՆԱԽԱՆՇՈՒՄ Է ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Եվրամիության իր նախագահության համար Ֆրանսիան նախանշում է չորս գերակայություն։ Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Ըստ նրա, նախ էներգետիկային եւ կլիմային ...ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է «ԿՅԱՆՔԻ ԴՈՒՌ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
«Թուրքիան հանդիսանում է «կյանքի դուռ» Հայաստանի համար, եւ Երեւանը պետք է որոշի. շարունակել ուշադրությունը սեւեռել խնդիրների վրա կամ նոր գլուխ բացել հայ-թուրքական հարաբերություններում»,- հայտարարել է Թուրքիայի ...ՖՐԱՆՍԻԱՆ ԳՈՀ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատկապես հնարամիտ եղան ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հիմք ծառայող սկզբունքների վերաբերյալ փոխզիջում գտնելու մեջ։ Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել ...EAFJD. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ Է
Հայաստանի պահանջը Թուրքիայից սահմանների անհապաղ բացման մասին միջազգային իրավունքի մաս է կազմում եւ պետք է դառնա գերակայություն տարածաշրջանի երկրների եւ ողջ միջազգային հանրության համար: Ինչպես հաղորդում ...ՖՐԱՆՍԻԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ Է, ՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ԿԵՆԹԱԴՐԵՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ ԵՄ-ԻՆ
Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը որպեսզի շարունակվեն Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում։ ...«ԵՄ- ԱՐԵՒԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱ» ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՉԿԱ ԴԵՌԵՒՍ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Լեհաստանի եւ Շվեդիայի , PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը։ Նրա խոսքերով, գործողությունների պլանը բացահայատում է մեծ ներուժ Հարավկովկասյան երկրների ...ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԴԵՌԵՒՍ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԷ
Այս փուլում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացումը կարելի է բաժանել երկու մասի, PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ԵՐԿՐԱՄԱՍ». ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԵՊ ԽՐԵԼ ԿԱԶԱԿՆԵՐԻ ԵՒ ՀԱՅԵՐԻ ՄԻՋԵՒ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԻ ՆԱԽԱԳԾԻՑ ԿՀԱՆՎԵՆ ԲՈԼՈՐ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻ՞Ն
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԱՄՆ-ՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ, ԹԵ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ ՈՎ Է ԴՐԴԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԴԵՄ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՆՐԱՆԻՑ, ԹԵ ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՆՐԱ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՎՍՏԱՀԵԼ ՄԻՄՅԱՆՑ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ՀԱՍԱՆՔԵՅՖ ՔԱՂԱՔԸ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԵՆ, ՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԱՍԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ

ԱՄՆ-Ի ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԺԳՈՀ Է ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ՏՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻՑ
ՅՈՒՍՈՒՖ ՂԱԼԱՉՕՂԼՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ «ԻՍԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐԱՅԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԲԱՔՈՒՆ ԽԱԽՏՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝ ԱԲԽԱԶԻԱՆ, ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՄԻՇՏ ԿԼԻՆԵՆ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ
ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

