
Հրատարակված է Հուլիս 04, 2008
«SCREAMERS» ՖԻԼՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱԿ-Ի ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՏՈԿԻՈՅԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ
- Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի փախստականների հարցերի գործակալության կազմակերպած կինոփառատոնում, ցուցադրվել է Կարլա Կարապետյանի «Screamers» («Ճչացողները» ) վավերագրական ֆիլմը, որն, ըստ կինոփառատոնի մասնակիցների եւ կազմակերպիչների, առանձնակի ուշադրության է արժանացել: «Մենք այս տարի ընդգրկել ենք «Ճչացողները» կինոնկարը փառատոնի ծրագրում, քանի որ այն ներկայացնում է ցեղասպանության պատմությունը, ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում Դարֆուրում՝ անդրադառնալով պատմությանը», - ասել է կինոփառատոնի տնօրեն Կիրիլ Կոնինը: Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին բարձր է գնահատել փառատոնին ներկայացված ֆիլմերը: «Կինոն փախստականների կյանքի տարբեր հանգամանքները ներկայացնելու արդյունավետ միջոց է: Այն նպաստում է հիմնախնդիրը ավելի լավ ճանաչելուն եւ հասկանալուն», - նշել է Ջոլին: ԱՄՆ-ի Business Wire լրատվական ծառայության մեկնաբանները Կարլա Կարապետյանի ֆիլմը այսպես են մեկնաբանել. - «Կ.Կարապետյանի ֆիլմը բացահայտում է ցեղասպանությունների կրկնության պատճառները, շարժառիթները՝ ներկայացվում է մարդկային ողբերգության վավերագրությունը՝ Հայկական ցեղասպանություն, հրեական Հոլոքոսթ, Կամբոջայի, Բոսնիայի եւ Ռուանդայի ցեղասպանություններ եւ այսօր դեռեւս շարունակվող մարդկային աղետը Դարֆուրում», հաղորդում է www. redorbit.com-ը:

Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՉԵԽԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Հուլիսի 5-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ...ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԵՄ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ Է
Այսօր Բրյուսելում կկայանա Եվրամիություն-Ռուսաստան երկխոսության հերթական փուլը: Գերակայություններից մեկը կլինի Ռուսաստանի եւ Եվրամիության համագործակցությունը սառեցված հակամարտությունների կարգավորման ոլորտում; ...ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի գծով օգնական Դենիել Ֆրիդը, ելույթ ունենալով լրագրողների առջեւ, հայտարարել է, որ Կոսովոյի առաջնորդները գովասանքի են արժանի այն առաջընթացի համար, որը ձեռք է բերվել Սերբիայից անկախանալուց ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՀՈՒԼԻՍԻ ԼՈՒՅՍ 4-Ի ԳԻՇԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ, ԿԱՆ ՍՊԱՆՎԱԾՆԵՐ
Հարավային Օսեթիայում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա հուլիսի լույս 4-ի գիշերը Ցխինվալի գնդակոծության պատճառով, որի արդյունքում, ըստ հարավ-օսական կողմի, զոհվել են առնվազն երկու հոգի (այլ տվյալներով, ...«SCREAMERS» ՖԻԼՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱԿ-Ի ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՏՈԿԻՈՅԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի փախստականների հարցերի գործակալության կազմակերպած կինոփառատոնում, ցուցադրվել է Կարլա Կարապետյանի «Screamers» («Ճչացողները» ) վավերագրական ֆիլմը, որն, ըստ կինոփառատոնի մասնակիցների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ «ՄԻՋԱՆԿՅԱԼ ՈՐՈՇՈՒ՞Մ Է» ԳՏՆՎԵԼ

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵԶԸ

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՀՈՒԼԻՍԻ ԼՈՒՅՍ 4-Ի ԳԻՇԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ, ԿԱՆ ՍՊԱՆՎԱԾՆԵՐ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼ՝ ԳՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ, ԹԵ ՈՉ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԴԱՌՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ԵՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ
ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ԳԵԹ ՀԻՆԳ ՐՈՊԵ ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԻ ԻՐ ՀԱՋՈՂՈՒԹԱՅՆ ՄԵՋ, ԱՊԱ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՈՒԺԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՆ-Ն ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԼՈԿ ՈՐՊԵՍ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

