
Հրատարակված է Հուլիս 02, 2008
ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ
- : Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը այսօր Երեւանում կայացած Հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, քվերակությունը հետաձգվել է Սենատում կայացած լսումների կապակցությամբ, որի ժամանակ թեկնածուին մի շարք հարցեր են տրվել՝ Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման եւ Հայաստանի հանդեպ քաղաքականության վերաբերյալ: Ավելի վաղ PanARMENIAN.Net-ին ANCA-ում հաղորդել էին, որ քվեարկությունը տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի հուլիսի 4-ի Անկախության օրվա կապակցությամբ արձակուրդից հետո: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումներ կայացան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման շուրջ: Սենատոր Ռոբերտ Մենենդեզը, որը երկու անգամ վետո էր դրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վրա Հայոց ցեղասպանությունը մերժելու պատճառով, մանրամասն հարցաքննել է Յովանովիչին այդ պատմական փաստի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին, ներկայացնելով Պետդեպարտամենտի այդ ժամանակվա՝ 1915թ. փաստաթղթերը եւ համեմատելով դրանք նրա պատասխանների հետ: «ԱՄՆ-ի կառավարությունն ու ես ճանաչում ենք Օսմանյան կայսրությունում մեկ եւ կես միլիոն հայերի զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնագաղթի փաստը: Միացյալ Նահանգները ճանաչում են այդ իրադարձությունները որպես 20 դարի մեծագույն ողբերգություն, «Մեծ Եղեռն» կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է, որ ամեն տարի ապրիլի 24-ին նախագահը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին եւ համերաշխություն է հայտնում հայերին այդ Հիշատակի օրը»,-ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի թեկնածու Մարի Յովանովիչը «Նախագահ Բուշի քաղաքականությունը կայանում է նրանում, որ չօգտագործվի «Ցեղասպանություն» տերմինը: Նախագահի քաղաքականությունն ուղղված է նրան, որ Թուրքիայի քաղաքացիները հաշտվեն իրենց անցյալի ու հայերի հետ: Նա փորձում է աջակցություն գտնել այդ հարցում առաջընթացի հասնելու համար: Նախագահ Բուշը հավատում է, որ զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձեւը հետեւյալն է՝ հիշել անցյալը, անել ամեն ինչ, որ այն չկրկնվի, եւ նայել դեպի ապագան, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդներն ու կառավարությունները հասկանան եւ հաշտվեն միմյանց հետ: Գլխավոր նվաճումը կլինի Հայաստանի մեկուսացման վերացումը տարածաշրջանում, հարաբերությունների նորմալացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ սահմանների բացումը»,-ասել է Մարի Յովանովիչը:

Վերջին լուրերը, Հուլիս 02, 2008
ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ
: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը այսօր Երեւանում կայացած Հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, քվերակությունը հետաձգվել է Սենատում ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՄԵՆԱԽԻՍՏ ԴԱՏԱՎՈՐԸ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Երեւանում տեղի է ունեցել առաջին Հակակոռուպցիոն համաժողովը, որին մասնակցել են քաղաքացիական հասարակության, պետական գործակալությունների, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: ...ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Կիպրոսի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջիկայում կայցելի Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, հունիսի 25-26-ը Կիպրոսում Հայաստանի ...ՓՈՐՁԱԳԵՏ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼՂՀ-Ի ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀՈՒՅՍԸ ԴՆԵԼ ՀԵՇՏ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎՐԱ
«Ադրբեջանի կողմից առնվազն պարզամտություն կլիներ հույսը դնել Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ պատերազմներում հեշտ հաղթանակի վրա: Այլ հարց է, որ տեսականորեն ռազմական արշավի ցանկացած արդյունք (իհարկե, բացառությամբ ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄ
«Ես վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա հակահայկական տրամադրությունների տարածում հանրապետությունում եւ կապահովի նորմալ հարաբերությունների պահպանումը հայերի եւ վրացիների միջեւ»,-այսօր հայտարարել ...ԱՄՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ջ.Բուշի վարչակազմը հերքել է ABC հեռուստաընկերության հաղորդագրությունը, որը հղում անելով Պենտագոնի անհայտ ներկայացուցչին, պնդում էր, որ Իսրայելը մտադիր է ռազմական հարված հասցնել Իրանին մինչ Թեհրանի մոտ ...ՔԻՇՆԵՒԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻՆ ԴԱՌՆԱԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈԼԴԱՎԻԱՅԻ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Քիշնեւը առաջարկում է Մերձդնեստրին դառնալ հանրապետություն Մոլդավիայի կազմում: Համապատասխան փաթեթային առաջարկությունները ներկա դրությամբ փոխանցվել են մասնակիցներին եւ հակամարտության կարգավորման միջնորդներին: ...ԵԽԽՎ ՂԵԿԱՎԱՐ. ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԵԽ-Ն ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՆԱՎԹԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ, ԱՊԱ ՆԱ ԽՈՐԱՊԵՍ ՍԽԱԼՎՈՒՄ Է
Աշխարհում շատ երկրներ կան, որոնք շահագրգռված են Արդբեջանի էներգակիրներում: Սակայն Եվրախորհուրդը իր զեկույցներն է նախապատրաստում, ուշադրություն չդարձնելով տնտեսական շահերին: Այդ մասին Բաքվում հայտարարել ...ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Թուրքիայի ներկա ներքաղաքական ճգնաժամը դարձել է «խորքային պետության» (Deep State) գոյության եւս մեկ արտահայտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ...ԱՐԱ ԳՈՉՈՒՆՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԸՆԳՐԿՈՒՄԸ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ «ԵԶԱԿԻ ԵՐԵՒՈՒՅԹ Է»
Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը «եզակի երեւույթ» որակեց այն փաստը, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Անկարա այցի առիթով «նման զգալի շեշտով բարձրաձայնվում է, որ ռուս - թուրքական ...ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 2-ին մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: ...ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դրական հունով է շարժվում, գտնում է ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբբը: «Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, եւ զգուշավոր լավատեսությամբ ...ԵԱՀԿ-Ն ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՒԵԼՈՒ Է՝ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ԵԱՀԿ ղեկավարը գտնում է, որ կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկը Կովկասում այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» կարգավորումն է: «ԵԱՀԿ գլխավոր խնդիրներից մեկը հակամարտություններն են, եւ առաջին ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
SYSTEM OF A DOWN ԽՄԲԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ «ՄԻՋԱՆԿՅԱԼ ՈՐՈՇՈՒ՞Մ Է» ԳՏՆՎԵԼ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ «ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌԵՒՍ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

ԱՎՍՏՐԻԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼ՝ ԳՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ, ԹԵ ՈՉ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԴԱՌՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ԵՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ
ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ԳԵԹ ՀԻՆԳ ՐՈՊԵ ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԻ ԻՐ ՀԱՋՈՂՈՒԹԱՅՆ ՄԵՋ, ԱՊԱ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՈՒԺԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՆ-Ն ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԼՈԿ ՈՐՊԵՍ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

