
Հրատարակված է Հուլիս 01, 2008
ՇՏԵՖԵՆ ՌԱՅԽԵՆ ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ
- Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում ունեցավ Բունդեսթագի «Կովկաս» պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում քննարկվեց Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Ազգային Ժողովի եւ Բունդեսթագի պատգամավորների փոխգործակցության հարցերը: Պարոն Ռայխեն նախարար Նալբանդյանին ներկայացրեց իր եւ պատգամավորական խմբի նախաձեռնությունները, մասնավորապես, Պոտսդամում Ջոզեֆ Լեփսիուսի տուն-թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքները եւ նախարարին հրավիրեց մասնակցելու բացման պաշտոնական արարողությանը: Նախարար Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման լավագույն ձեւերից է եւ ողջունեց Բունդեսթագի պատգամավորների նախաձեռնությունները հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման առումով: Գերմանացի պատգամավորի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը տեղեկություններ հաղորդեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումների, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարների վերաբերյալ: Շտեֆեն Ռայխեն նախարար Նալբանդյանին ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման վերաբերյալ իր տեսակետները: «Կովկաս» պատգամավորական խմբի նախագահը վերահաստատեց ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներին հղված ս.թ. նոյեմբերին Գերմանիա այցելելու հրավերը: Նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ «Քրոնիմետ» ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկու հետ: Հանդիպմանը քննարկվեցին ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը եւ դրանց ընդլայնման հեռանկարները: Նույն օրը երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Սթուբի հրավերով կմեկնի Հելսինկի:

Վերջին լուրերը, Հուլիս 01, 2008
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԱՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Հուլիսի 1-ին Եվրամիության նախագահի պարտականությունները կես տարով կանցեն Ֆրանսիային: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է հռչակել Միջերկրական միության ստեղծումը եւ մտադիր է լուծել մթնոլորտի պաշտպանության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԴԱՌՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ԵՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ
Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների հիմնական թեման կլինի ղարաբաղյան խնդիրը: Բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան հուլիսի 3-4 կատարելիք առաջին պաշտոնական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԲԻՇՔԵԿ ԱՊՀ ԵՒ ՀԱՊԿ ՊՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Հուլիսի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)՝ մասնակցելու հուլիսի 2-ին կայանալիք ԱՊՀ մասնակից ...ՎՈՒԱՄ-Ը ՁԳՏՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆ
ՎՈՒԱՄ-ը եվրոպական կազմակերպություն է եւ ձգտում է Եվրամիության հետ մերձեցման: Այդ մասին Բաթումում հայտարարել է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: «Մենք քաղաքակիրթ հարաբերություններ ենք կառուցում ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾԱՊԵՍ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԵՏ
Հունիսի 30-ին մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Գերմանիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի առաջին օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ...ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
55 պատգամավորներից կազմված խումբը հայտարարություն է նախապատրաստել, որտեղ Ֆրանսիայի Սենատը դատապարտվում է այն բանի համար, որ հրաժարվել է սահմանադրական ուղղումի ընդունումից, որը իրավունք էր տալիս Թուրքիային ...ԲԱՔՎՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության հերթական նիստը: Այդ մասին հաղորդում է Day.az-ը` հղում կատարելով կուսակցության մամլո ծառայության վրա: Կուսակցության հաղորդագրությունում նշվում ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ԲԱՔՎԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆԱԼ
Ադրբեջանում ռազմատենչ հայտարարությունները կշատանան նախագահական ընտրություններից առաջ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Քրիստոնյա-Դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: ...ՊԵՆՏԱԳՈՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԻՐԱՆԻ ՎՐԱ ԻՍՐԱՅԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ
Պենտագոնի բարձրաստիճան այրերը անհանգիստ են, որ Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին մինչեւ այս տարեվերջ: ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչության ներկայացուցչի խոսքերով, Իսրայելը հարվածելու է Իրանին, եթե ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼ՝ ԳՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ, ԹԵ ՈՉ
1
«Հայաստանի նախագահը լուրջ քաղաքական քայլ կատարեց՝ հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի Քրիստոյա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԽՈՇՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ՈՒ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ, ՈՎՔԵՐ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅՆԱՄՈԼԱԿԱՆ «ԷՐԳԵՆԵԿՈՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու պաշտոնաթող գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ հարաբերություններում: Ձերբակալությունները կատարվել են երեքշաբթի ...ՇՏԵՖԵՆ ՌԱՅԽԵՆ ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ
Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում ունեցավ Բունդեսթագի «Կովկաս» պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

SYSTEM OF A DOWN ԽՄԲԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ «ՄԻՋԱՆԿՅԱԼ ՈՐՈՇՈՒ՞Մ Է» ԳՏՆՎԵԼ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ «ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌԵՒՍ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

ԱՎՍՏՐԻԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇԵԼ՝ ԳՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ, ԹԵ ՈՉ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԴԱՌՆԱ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԻ ԵՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

