
Հրատարակված է Հունիս 30, 2008
ԿԱՆԱԴԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ Է
- «1915-1918 թվականներին 1.2 միլիոն հայերի սպանությունը անհերքելի պատմական փաստ է: Ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, ըստ որի, ես ճանաչում եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտում եմ այդ ահավոր հանցագործությունը մարդկության դեմ: Իմ դիրքորոշումը նաեւ արտացոլում է Կանադայի Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ դրա ղեկավար Ստեֆան Դիոնի դիրքորոշումը»,- հայտարարել է Կանադայի խորհրդարանի անդամ Բոբ Ռաեն նամակում՝ հասցեագրված Կանադայի հայերի կոնգրեսի նախագահ Տարո Ապելյանին, հաղորդում է Կանադայի հայերի կոնգրեսը (CCA): Նամակում Բոբ Ռաեն նշել է, որ 2004 թվականին Կանադայի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման նպատակը Կանադայի հայ եւ թուրքական համայնքների հաշտեցումն էր: «Երկու համայնքները պետք է թողնեն վեճերը անցյալում եւ առաջ շարժվել»,- նկատել է Կանադայի խորհրդարանի անդամը: Այս տարվա մարտի մեկին Բոբ Ռաեն հարցազրույց է տվել թուրքական «Turkuaz» հեռուստաալիքին, որի ընթացքում նա նշել է, որ ընդամենը մի քանի հարյուր հազար հայեր են սպանվել եւ Կանադայի հայերը պետք է գոհ լինեն երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցում: Նրա խոսքերով, «ավելին նրանք չեն կարող պահանջել»: Բոբ Ռաեի տվյալ հայտարարությունը վրդովմունք է առաջացրել Կանադայի հայերի շրջանում: Այդ կապակցությամբ, Կանադայի հայերի կոնգրեսի նախագահի տեղակալ Պյեր Ակելյանը հանդիպել է նրա հետ Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշումը ճշտելու նպատակով:

Վերջին լուրերը, Հունիս 30, 2008
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ «ՄԻՋԱՆԿՅԱԼ ՈՐՈՇՈՒ՞Մ Է» ԳՏՆՎԵԼ
2
Երեւանն ու Բաքուն «ոսկե հնարավորություն» ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: «Արդեն մի քանի տարի է ...ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԿԻՊՐՈՍԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԵՐԻՆ
Թուրքիայի միջամտությունը խանգարում է կարգավորման որոնումներին, որը վերջ կտա Կիպրոսի 34-ամյա բաժանմանը: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: Նրա խոսքերով, նա եւ կիպրոսաթուրք առաջնորդ ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ
1
ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսին ներկայացրել է Իրանի տարածքում ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի գործողությունների էական ընդլայնման ծրագիր: Այդ մասին գրում է իր լրագարողական հետաքննություններով ...ՂԱՐԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՅԼ ԱՏՅԱՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՓՈՐՁԵՐԸ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Հունիսի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հետ: ...ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
3
Հուլիսի 2-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով լինելու է Թուրքիայում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքերով, ...ԵԱՀԿ ՄԽ. ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԸ ԱՅՍՕՐ ԴՈՒՐՍ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ
3
«Մենք համոզված ենք, որ վաղ թե ուշ, կգա մի պահ, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները կմասնակցեն բանակցություններին ավելի լավ, քան այսօր: Մենք չէինք ասի` ղարաբաղյան կողմը այսօր դուրս է բանակցային գործընթացից: ...ԿԱՆԱԴԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ Է
«1915-1918 թվականներին 1.2 միլիոն հայերի սպանությունը անհերքելի պատմական փաստ է: Ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, ըստ որի, ես ճանաչում եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտում եմ այդ ահավոր ...ԲԱԹՈՒՄՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍՈՒՄ ՎՈՒԱՄ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ՈՐՆ ԱՆՑՆԵԼՈՒ Է «ԻՆՏԵԳՐԵԼՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐԵՒԵԼՔԸ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ
Բաթումում բացվում է ՎՈՒԱՄ կազմակերպության գագաթաժողովը, որի անդամ են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջան եւ Մոլդովան: Բաթումի գագաթաժողովը անցնելու է «Ինտեգրելով Եվրոպայի արեւելքը» կարգախոսով: Ծրագրված է տարբեր ...HURRIYET. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՐԵՒԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԴՐԱԿԱՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան հրավիրելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավքականների հանդիպումը նայելու համար Անկարայում դրական է ընդունվել: Այդ ...ՎԱՆԱ ԼԻՃԸ ԿԱՐՈՂ Է ՑԱՄԱՔԵԼ
Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի մակարդակը կարող է կտրուկ նվազել լիճը ջրով սնող փոքրիկ սառցադաշտերի հալոցքի պատճառով: Այդ մասին հայտարարել է աշխարհագրության պրոֆեսոր Ալի Ֆուադ Դոգանը: Նրա խոսքերով, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՀՅՈՒՐԻԵԹ». ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՐՁԱԿ ԵՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ
ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՈՒԺ ԳՏՆԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԻՐ ԱՆՑՅԱԼԸ՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ
TURKISH DAILY NEWS. ԳՅՈՒԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԱՌԱՋԸՆԹԱՑԱՅԻՆ ՔԱՅԼ ԿԼԻՆԵՐ
ԵԱՀԿ ԽՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ ՈՒԺԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԱՄՆ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

SYSTEM OF A DOWN ԽՄԲԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆԸ ՄՏԱԴԻ՞Ր Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ-2009-ԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ «ՄԻՋԱՆԿՅԱԼ ՈՐՈՇՈՒ՞Մ Է» ԳՏՆՎԵԼ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ «ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌԵՒՍ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ»

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

ԲԱՔՈՒՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ «ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒՑ»
ԱՎՍՏՐԻԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԻՐԱՆԻ ԴԵՄ

ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ԳԵԹ ՀԻՆԳ ՐՈՊԵ ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԻ ԻՐ ՀԱՋՈՂՈՒԹԱՅՆ ՄԵՋ, ԱՊԱ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՈՒԺԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

