
Հրատարակված է Մայիս 16, 2008
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԵՒՈՐ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բրիտանական հարաբերություններում նոր առաջընթացի ձեռքբերմանը: Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ քաղաքական հարաբերությունների հետագա զարգացմանը զուգընթաց, Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը, որի` մասնավորապես, ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը, ըստ նրա, դեռեւս կողմերին գոհացնել չի կարող: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունն այսօր ունի երկրի տնտեսական զարգացման բավականին հավակնոտ ծրագրեր եւ պատահական չէ, որ առաջնահերթությունը տալիս է սոցիալական, տնտեսական առկա հիմնախնդիրների լուծմանը: Շնորհակալություն հայտնելով Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության կողմից մեր երկրի հանրային ոլորտի բարեփոխումներին եւ գյուղական շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է համագործակցությունը շարունակելու եւ դրանում նոր ծրագրեր ընդգրկելու հարցում: Տեղեկացնելով, որ ներկայումս, մասնավորապես, մշակվում է ՀՀ քաղաքացիական ծառայության հայեցակարգը, վարչապետն ակնկալել է բրիտանական կողմի աջակցությունը հայեցակարգի ներդրմանն ուղղված լրացուցիչ տեխնիկական օժանդակության ցուցաբերման գործում: Նա հավաստիացրել է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը հնարավորինս կնպաստի Միացյալ Թագավորության եւ ՀՀ-ի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի ստորագրմանը, ինչը, ըստ նրա, լուրջ խթան կհանդիսանա մեր երկրի տնտեսվարող սուբյեկտների համար: Դեսպան Լոնսդեյլը եւս հավաստել է տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունն ապահովելու բրիտանական կողմի ցանկությունը, որի շուրջ ներկայումս համագործակցում է նաեւ Եվրոպայի խորհրդի եւ Համաշխարհային բանկի հետ: Տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորությունը չի պատրաստվում կրճատել իր գործունեության շրջանակները Հայաստանում, դիվանագետը նշել է, որ դրանում շատ բան կախված է նաեւ Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներից, տնտեսական հաջողություններից: Նա ընդգծել է հատկապես Հայաստանի կողմից իրականացվող տարածքային համաչափ զարգացման ծրագրին օժանդակելու կարեւորությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ կարեւորելով երկրի ժողովրդավարացման գործընթացների խթանումը, ՀՀ կառավարությունը լուրջ ծրագրեր եւ որոշակի միջոցառումներ է նախատեսում, որոնք ուղղված են առկա հիմնախնդիրների լուծմանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին: Հավաստելով առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման Հայաստանի հայտնի դիրքորոշումը, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը կարող է կարեւոր դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՎԱԼԵՆՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Մայիսի լույս 15-ի գիշերը վանդալները պղծել են ֆրանսիական Վալենս քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, հուշարձանի ...ՀԱԵ ՎՐԱՑ ԹԵՄԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է «ՍՈՒՐԲ ՆՈՐԱՇԵՆ» ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՏՆՁՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ
Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմն անհանգստություն եւ վրդովմունք է հայտնում Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ դրան հարակից տարածքների նկատմամբ ոտնձգությունների առումով, որը կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու ...ՄԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը օրակարգի «ՎՈՒԱՄ տարածքի սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» դրույթի շրջանակներում Վրաստանի նախաձեռնությամբ ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ, ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ, ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԸ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ «ԿԱՐՈՏ» ՄՐՑԱՆԱԿՈՎ
Կրեմլի պետական պալատում տեղի է ունեցել «Կարոտ» մրցանակի հանձնման առաջին արարողությունը՝ Հայաստանի մշակույթի եւ արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Մոսկվայում ...ՌԴ ԱԳՆ.ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՄԱԿ-Ի ԳՎ-ՈՒՄ ԿԲԱՐԴԱՑՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
«Մայիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը օրակարգի «ՎՈՒԱՄ տարածքի սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» դրույթի շրջանակներում Վրաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԳՈՒՇԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՆԴԵՊ
Իսրայելի եւ Թուրքիայի ակտիվ ռազմա-քաղաքական համագործակցությունը, Իսրայելի եւ Ադրբեջանի տնտեսական կապերը ստիպում են Հայաստանին, որը չունի իր տարածքում ազդեցիկ հրեական համայնք, զգուշավոր քաղաքականություն ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
2
Ներկա պահի դրությամբ լայնածավալ զինված ընդհարումները Ադրբեջանի եւ ԼՂՀ բանակների միջեւ անիրատեսական են, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Առաջին հերթին, մենք անում ենք ամեն ...ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՈԴ ԴԵ ԲՅՈՐ-ԲՈՒՔԻՔԻՈՆ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երեւան մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության ...ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Մայիսի 14-ին Երեւան է ժամանել Եվրոպային եւ Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչեւ մայիսի 17-ը: ...ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ԹԲԻԼԻՍԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն մասին, որ քարոզչական է համարում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունները միջազգայնացնելու Թբիլիսիի բոլոր փորձերը եւ մեղադրել է Թբիլիսիին ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԵՒՈՐ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՐԵՒԱՆԻ ԵՒ ԲԵՌՆԻ ՄԻՋԵՒ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
ՔՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ ՄԵՆՔ, ԱՆՇՈՒՇՏ, ԿՔՆՆԱՐԿԵՆՔ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ
ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ԻՐԱՔՈՒՄ ՔԱԿ-Ի ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԴԱՏԻ ԺԱՄԿԵՏԸ
ՌԴ ԱԳՆ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼԻՆԵԼ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԻՐՔԵՐԸ ԳՆԴԱԿԱԿՈԾՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ANCA-Ն ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՍԱՏԱՐՈ՞ՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԻՄ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԵՏԵՒՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄՈՏԱԿԱ 10-15 ՏԱՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
ՄԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՆ ՈՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

