
Հրատարակված է Մայիս 16, 2008
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
- Մայիսի 14-ին Երեւան է ժամանել Եվրոպային եւ Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչեւ մայիսի 17-ը: Ադամսին ուղեկցում է իր տեղակալ Դենիել Ռոզենբլամը, որը մոտակա ամիսներին կփոխարինի Ադամսին` ստանձնելով համակարգողի պաշտոնը: Պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների հետ: ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում պրն. Ադամսը վերջիններիս ուշադրությունն է հրավիրել մի շարք կարեւոր խնդիրների վրա: Նա ծանոթացել է Հայաստանում հետընտրական զագրացումների հետեւանքով ձեւավորված ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ներկա իրավիճակին: Ադամսը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել քաղաքական խնդիրների հետեւանքով առաջացած հասարկական պառակտումները վերացնելու համար: Քննարկվեցին նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող բազում կարեւոր հարցեր, այդ թվում`էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտում շարունակվող համագործակցությանը, Հայաստանի տնտեսությանը, օտարերկրյա ներդրումների համար Հայստանի գրավչությունը մեծացնելուն, ինչպես նաեւ` մարդկանց անօրինական առեւտրի (թրաֆիքինգ) դեմ պայքարին ուղղված ՀՀ աշխատանքներին առնչվող հարցեր : Իր այցի ընթացքում պրն. Ադամսը հանդիպեց Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի խորհրդի եւ Հայաստանում Հազարամյակի մարտահրավեր ծրագրի ղեկավարների եւ որոշ շահառուների հետ: Պատվիրակությունը նաեւ տեղում ծանոթացավ ԱՄՆ օժանդակությամբ իրականացվող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին` այցելելով հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, “Արկոլադ” շոկոլադի գործարանը, Կոտայքի մարզում գտնվող Արզնիի բժշկական ամբուլատորիան եւ Նորքում գտնվող մի դպրոց, որը բարեկարգվել է ԱՄՆ կառավարության ֆինանասական աջակցությամբ, հաղորդում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:

Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ՎԱՆԴԱԼՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՎԱԼԵՆՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Մայիսի լույս 15-ի գիշերը վանդալները պղծել են ֆրանսիական Վալենս քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, հուշարձանի ...ՀԱԵ ՎՐԱՑ ԹԵՄԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է «ՍՈՒՐԲ ՆՈՐԱՇԵՆ» ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՏՆՁՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ
Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմն անհանգստություն եւ վրդովմունք է հայտնում Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ դրան հարակից տարածքների նկատմամբ ոտնձգությունների առումով, որը կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու ...ՄԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը օրակարգի «ՎՈՒԱՄ տարածքի սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» դրույթի շրջանակներում Վրաստանի նախաձեռնությամբ ...ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ, ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ, ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԸ ԵՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ «ԿԱՐՈՏ» ՄՐՑԱՆԱԿՈՎ
Կրեմլի պետական պալատում տեղի է ունեցել «Կարոտ» մրցանակի հանձնման առաջին արարողությունը՝ Հայաստանի մշակույթի եւ արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Մոսկվայում ...ՌԴ ԱԳՆ.ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՄԱԿ-Ի ԳՎ-ՈՒՄ ԿԲԱՐԴԱՑՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
«Մայիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը օրակարգի «ՎՈՒԱՄ տարածքի սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» դրույթի շրջանակներում Վրաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԳՈՒՇԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՆԴԵՊ
Իսրայելի եւ Թուրքիայի ակտիվ ռազմա-քաղաքական համագործակցությունը, Իսրայելի եւ Ադրբեջանի տնտեսական կապերը ստիպում են Հայաստանին, որը չունի իր տարածքում ազդեցիկ հրեական համայնք, զգուշավոր քաղաքականություն ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
2
Ներկա պահի դրությամբ լայնածավալ զինված ընդհարումները Ադրբեջանի եւ ԼՂՀ բանակների միջեւ անիրատեսական են, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Առաջին հերթին, մենք անում ենք ամեն ...ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՈԴ ԴԵ ԲՅՈՐ-ԲՈՒՔԻՔԻՈՆ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երեւան մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՒՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության ...ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Մայիսի 14-ին Երեւան է ժամանել Եվրոպային եւ Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչեւ մայիսի 17-ը: ...ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ԹԲԻԼԻՍԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԵՒ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն մասին, որ քարոզչական է համարում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունները միջազգայնացնելու Թբիլիսիի բոլոր փորձերը եւ մեղադրել է Թբիլիսիին ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԵՒՈՐ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԵՆՍԱՑԻԱ ՉՓՆՏՐԵԼ ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ «ՄՏԱՀՈԳՎԱԾ ՉԷ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ԸՆԹԱՑՈՂ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ԵՒ ԱՅԴ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԵՐԿՐԻ ՇԱՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՍԱԿԱՅՆ ԴԺՎԱՐ ԹԵ ԴԱ ԼԻՆԻ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՀՊԱՆԵԼ Է ԵՐԵՒԱՆԻՆ ԵՒ ԲԱՔՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ANCA-Ն ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԻՐՔԵՐԸ ԳՆԴԱԿԱԿՈԾՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՍԱՏԱՐՈ՞ՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԸ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄՈՏԱԿԱ 10-15 ՏԱՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՆ ՈՒ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԸ
ՄԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ
ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԻՄ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԵՏԵՒՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

